Պտղաբերություն

(0)

Կանչված ես պտուղ բերելու համար 

 

 

Հիասքանչ է մտածել, որ մարդը ստեղծված է Աստծո պատկերով: Ծննդոց 1.26-ում գրված է. «Մեր պատկերով եւ մեր նմա- նության պես մարդ շինենք, որ իշխեն ծովի ձկների, երկնքի թռչունների, անասունների եւ բոլոր երկրի վրա եւ երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»: Սկզբում Աստված ասաց. «Մեր պատկերով եւ մեր նմանության պես մարդ շինենք» Ծննդ. 1.26:

Հետո Նա դիմեց մարդուն՝ ասելով. «Աճեք, շատացեք եւ լցրեք երկիրը եւ տիրեք նրան եւ իշխեք ծովի ձկների եւ երկնքի թռչունների վրա եւ երկրի վրա սողացող բոլոր կենդանիների վրա» Ծննդ. 1.28:

Աստված ստեղծեց Ադամին ու Եվային Իր պատկերով, օրհնեց նրանց եւ ասաց, որ աճեն (անգլերեն թարգմանությունում` «պտուղ բերեն»): Առաջինը, որ այս մարդիկ Աստծուց լսեցին, «պտուղ» բառն էր: Ինչպես կարդացինք, Աստված պարզապես չասաց` «Ես օրհնում եմ ձեզ», այլ «պտուղ բերեք եւ շատացեք»: Սա առաջին պատվիրանն ու օրհնությունն էր, որ Աստված տվեց մարդուն. պտուղ բերել, աճել, լցնել եւ տիրել երկրին: Այս խոսքերը նկարագրում են, թե իրականում ով ես դու որ պես մարդ արարած, եւ թե ինչն է քո ներսում գոհացնում քեզ: Դու Աստծո պատկերն ես: Իսկ դա ի՞նչ է նշանակում: Այդ պատկերը ոչնչացավ, երբ մարդը մեղքի մեջ ընկավ, սակայն Հիսուսի միջոցով մարդը փրկվեց եւ վերականգնվեց: Սուրբ Հոգու զորությամբ այդ պատկերը վերականգնվեց քո ներսի մարդու մեջ: Եփեսացիների 4.24-ում ասվում է.

«Եվ նոր մարդուն հագնեք, որ Աստծո պատկերի պես ստեղծված է` ճշմարտության արդարությունով եւ սրբությունով»:

Դու վերստին ծնված մարդ արարած ես՝ կանչված պտուղ բերելու համար: Սա չափազանց կարեւոր է: Կասկածամտությունը, երկմտությունը, ինքնաատելությունը, մեղավորության զգացումն ու շփոթվածությունը շատ անգամ կապում են մեզ եւ թույլ չեն տա- լիս, որ պտուղ բերենք: Մյուս կողմից, երբ իրոք պտուղ ենք բերում, վտանգ կա, որ հպարտանանք ու ընկնենք այլ ծայրահեղության մեջ: Ինքդ քեզ նայիր որպես մի պտղատու ծառի, եւ քո վերաբերմունքը ճիշտ կլինի: Դու ստեղծված ես Աստծո պատկե- րով` պտուղ բերելու եւ Աստծուն փառավորելու համար:

 

 

 

 

Վե­րա­կանգ­նում

 

 

 Երբ մարդն ընկավ մեղքի մեջ, ի հայտ եկան անապատներ: Մեղքի պատճառով երկրի լավագույն պտղաբեր տարածքը՝ Հոր- դանանի հարթավայրը, վերածվեց աղի անապատի: Սա Սոդոմի ու Գոմորի տարածքն էր: Մեղքը բերրի հողը դարձնում է անա- պատ: Արարչագործությունը քայքայվել եւ հայտնվել էր մեղքի անեծքի տակ: Իսկ որտեղ փրկությունը, վերականգնումը եւ Ավե- տարանն են մուտք գործում, այնտեղ ամեն ինչ նորից վերածնվում է։

Աստված ցանկանում է, որ դու լինես այնպիսին, ինչպիսին Ինքն է նախատեսել: Երբ Աստված քեզ հոգեւոր կյանք տվեց, Նա վերականգնեց այն ամենը, ինչ ստեղծել էր արարչագործության մեջ նախքան մարդու մեղսագործությունը: Քո սրտում Նա մի նոր անձ է ստեղծել Աստծո պատկերով: Այն, ինչ Աստված ասել էր մարդուն մեղսագործությունից առաջ, հիմա նույնը ասում է մեզ: Աստված օրհնում է մարդուն՝ ինձ եւ քեզ, ու առաջինը, որ ասում է, հետեւյալն է. «Եղի՛ր պտղաբեր»: Մեզ համար պտղաբեր լինելը բնական երեւույթ է: Բնական է, երբ մեր կյանքը պտուղ է տալիս: Հոգեւոր անպտղությունը բնա- կան չէ: Ճիշտ քրիստոնյան պտուղ է բերում: Ոչ մի խնձորենի կամ տանձենի որոշակի ջանք չի գործադրում պտուղ բերելու հա- մար: Խնձորենին պարզապես կանգնած է իր տեղում, եւ երբ գա- լիս է ժամանակը, այն պտուղ է տալիս: Սա լիովին բնական է: Հիմա, երբ ես եւ դու վերստին ծնված ու նոր արարածներ ենք, պտուղ բերելը համապատասխանում է մեր էությանը, մեր երկնային էությանը: Աստված ցանկանում է, որ մարդը արտադրող լինի: Եթե կյանքիդ նայում ես որպես մի մղձավանջի կամ քաոսի, ավելի լավ է դրա փոխարեն տե՛ս, թե ինչ է պատրաստված քեզ համար: Նույնիսկ եթե ութսուն տարեկան ես, դեռ մի քանի տարի էլ ունես առջեւում: Դու պետք է տեսնես քո առջեւ դրված հնարավորությունը: Պետք է դրական մտածես. «Ինձ այս տարիները տրված են, որ ես պտուղ բերեմ եւ շատանամ: Ես այս երկրի վրա չպետք է պարզապես գոյատեւեմ եւ ի վերջո երկինք հասնեմ: Ես կշատանամ: Ես մեծ ազգ կլինեմ»: Երբ Աստված տալիս է քեզ հայտնություն, որ դու աճելու ներուժ ունես, քո կյանքում մի դրական հիմնաքար է դրվում, եւ այն պահպանելը շատ կարեւոր է: Դու մեկն ես, ով պտուղ է բերե- լու, եւ մտորելու փոխարեն, թե ինչպես է դա տեղի ունենալու, դու կտեսնես, որ այդ համարձակ ձեռնարկումը հաճելի է, գրավիչ ու հիասքանչ: Շատերը, երբ մտահոգվում են, թե դա ինչպես է լինելու, դժվարությունների են հանդիպում: Խնդիրները հաճախ ի հայտ են գալիս, երբ նրանք Աստվածաշունչ են կարդում ու տեսնում են, թե ինչպիսին կարող էր լինել իրավիճակը, եւ ինչպիսին է այն այդ պահին: Նրանք հուսահատված սկսում են փոխզիջումների գնալ եւ ի վերջո հանձնվում են: Փորձում են ար- դարացնել իրավիճակը եւ պատճառաբանություններ են գտնում իրենց համար: Նրանք այլեւս չեն տեսնում իրենց նպատակները, ուրախությունը եւ Աստծո մեջ կյանքը: Սա շատ վտանգավոր է հատկապես, եթե դու ապրում ես բարձր դիրք ստանալու կամ ինչ-որ բան ապացուցելու համար: Քո նպատակը չպետք է լինի ինչ-որ բան ապացուցելը, այլ Աստծուն փառավորելը: Քո նպա- տակը պետք է լինի Աստծո հետ ապրելը: Եթե դու ապրում ես Աստծո հետ, դու պտուղ կբերես: Ես ցանկանում եմ ընդգծել «շատանալ» եւ «պտուղ» բառերը: Քո կյանքը կփոխվի, երբ ինքդ քեզ նայես որպես պտղաբեր էա- կի: Այդ ժամանակ կսկսես այլ կերպ մտածել եւ ապրել: Ինքդ քեզ այլեւս չես տեսնի որպես օգնության կարիք ունեցող մեկի: Ամեն ոք կյանքի յուրաքանչյուր պահի օգնության եւ շնորհքի կա- րիք ունի, սակայն դա չի նշանակում, որ քեզ պետք է նայես ինչպես մեկին, ով մշտապես խնամքի կարիք է զգում: Շատ կարեւոր է, որ քեզ նայելիս հիշես, որ այս պտղաբեր մարդու սկբնական օրինակը, որը կա արարման եւ նոր արարման մեջ, իսկապես դու ես: Աստված քեզ ստեղծել է որպես պտղաբեր անձ: Քո ամբողջական գոյության նպատակը պտուղ բերելն ու Աստծուն փառավորելն է: Դու ստեղծված ես հաղթելու համար:

Վարկանիշներ

0 reviews
keyboard_arrow_up