ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻ 3. 14-19
14 «Սրա համար ծնկի եմ իջնում մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հոր առջև,
15 Որից ամեն նահապետություն երկնքում և երկրի վրա անուն է առնում,
16 որ Իր փառքի հարստության պես տա ձեզ, որ զորությամբ հաստատվեք Իր Հոգու ձեռքով ներսի մարդու մեջ:
17 Որ Քրիստոսը հավատքով բնակվի ձեր սրտերում, և դուք սիրով արմատ գցած և հաստատված լինեք:
18 Որ բոլոր սրբերի հետ իմանաք, թե ինչ է լայնությունն ու երկարությունը, բարձրությունն ու խորությունը:
19 Որ ճանաչեք Քրիստոսի սերը, որ ամեն գիտությունից գերազանց է, որ Աստծո ամեն լիությունով լցվեք»:
Երբ ես սկսեցի աղոթել այս աղոթքները ավելի քան հազար անգամ, իմ կյանքն ամբողջությամբ փոխվեց: Դա շրջադարձ կատարեց իմ կյանքում: Սկզբում ես բարձրաձայն ընթերցում էի դրանք` սկսած առաջին գլխից, անձնավորում էի այդ աղոթքները` «քեզ»-ի փոխարեն «ինձ» ասելով: Օրինակ` կարդալով Եփեսացիների 3. 14-17-ը` ասում էի. «Սրա համար ծնկի եմ իջնում մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հոր առջև, Որից ամեն նահապետություն երկնքում և երկրի վրա անուն է առնում, որ Իր փառքի հարստության պես տա ինձ, որ զորությամբ հաստատվեմ Իր Հոգու ձեռքով ներսի մարդու մեջ, որ Քրիստոսը հավատքով բնակվի իմ սրտում, սիրով արմատ գցած և հաստատված լինեմ»: Ես երկար ժամանակ էի անցկացնում ծնկաչոք` այս երկու աղոթքներն աղոթելով: Այդ ժամանակ Արևելյան Տեխասի վերջին եկեղեցում էի. կարգված էի որպես հովիվ: Ես բացում էի Աստվածաշունչը օրվա ընթացքում մի քանի անգամ աղոթում: Երբեմն ասում էի կնոջս, որ գնում եմ եկեղեցի աղոթելու, խնդրում էի, որ ինձ չանհանգստացնեն: Հաճախ պատահում էր, որ աղոթքի մեջ էի լինում երկու-երեք օր:
Այսպիսով, 1947-1948 թթ. ձմռանը ես վեց ամիս անցկացրի աղոթքների մեջ: Հետո սկսեցի տեսնել աղոթքիս առաջին պտուղները: Ես աղո թել էի իմաստության և հայտնության Հոգու համար (տե՛ս Ե փես. 1.17), և հայտնության Հոգին սկսեց գործել: Աստվածաշնչում տեսա բաներ, որ երբևէ չէի նկատել: Գիրքը սկսեց բացվել ինձ համար: Այդ վեց ամիսների ընթացքում ես ա վելի առաջադիմեցի հոգևոր աճի և Խոսքի գիտության մեջ, քան տասնչորս տարի ծառայող և տասնվեց տարի քրիստոնյա եղած ժամանակ: Ես ասում էի կնոջս. «Ի՞նչ էի ընդհանրապես քարոզում: Ես այնքան քիչ բան գիտեի Աստվածաշնչի մասին»: Եթե ցանկանում ենք աճել, մենք պետք է ունենանք Քրիստոսի իմաստության և հայտնության Հոգին և Նրա Խոսքը: Այն մեզ չի տրվի բանականության միջոցով: Սուրբ Հոգին պետք է մեզնից հեռացնի այդ քողը: Մարդիկ հաճախ ուզում են իմանալ` ինչպես աղոթեն քրիստոնյա եղբայրների ու քույրերի համար: Եթե դուք սկսեք աղոթել Եփեսացիների թղթի այս աղոթքներով, շուտով արդյունքը կտեսնեք նրանց կյանքում: Ես առաջարկում եմ, որ այս աղոթքներով ինքներդ ձեզ համար նույնպես աղոթեք: Տարիներ առաջ ես օրական երկու անգամ` առավոտյան և երեկոյան, այս աղոթքներով աղոթում էի ընտանիքիս անդամներից մեկի համար. նա բժշկության կարիք ուներ, բայց ոչ մի կերպ չէր կարողանում ընկալել այն, ինչ Աստվածաշունչը սովորեցնում է բժշկության մասին: Աղոթելիս ես «ինձ»-ը փոխարինում էի նրա անունով: Տասն օր էր, ինչ սկսել էի աղոթել, երբ նա գրեց ինձ. «Ես տեսնում եմ բաներ, որ երբևէ չեմ տեսել»: Երբ հիմնվում ես Խոսքի վրա, սկսում են հետաքրքիր դեպքեր տեղի ունենալ: Զարմանալի էր տեսնել, թե ինչպիսի արագությամբ էին իմ ազգականները փոխվում, երբ ես աղոթում էի` հիմք վերցնելով Աստվածաշունչը (մինչդեռ տարիներ շարունակ աղոթել էի նրանց համար, բայց անարդյունավետ):