Վերածիր Վիրավորանքը Հունձքի

(0)

Վերածի՛ր վիրավորանքը հունձքի

 

 Ի՞նչ ես անում, երբ ինչ -որ մեկը վատ է վերաբերվում քեզ: Ես չհարցրի, թե ինչ կցանկանայիր անել կամ ինչպիսին կլիներ քո արձագանքը: Ես արդեն գիտեմ դա: Քո բնական պատասխանն այնպիսին է, ինչպիսին որ իմը: Դու ցանկանում ես պատասխան հարված տալ կամ անել ինչ -որ բան` հաշիվները մաքրելու համար: Եթե դու չես կարողանում անել դա, կարող ես ժամեր (օրեր կամ տարիներ) անցկացնել` խղճալով ինքդ քեզ կամ փորձել մեղմել քո վիրավորված զգացմունքները` պատմելով ինչ -որ մեկին, թե որքան վատ են վարվել քեզ հետ: Զուտ մարդկայնորեն մենք բոլորս հենց այսպես ենք արձագանքում, երբ ինչ -որ մեկը սխալ է վարվում մեզ հետ: Բայց այսօր ես մի բան եմ ցանկանում քեզ ասել: Եթե դու կենդանի Աստծո վերստին ծնված զավակ ես, ապա չպետք է նման կերպ արձագանքես: Աստված կանչել և սպառազինել է քեզ` ավելի բարձր մակարդակի վրա ապրելու համար: Նա տվել է քեզ սիրով արձագանքելու զորություն, երբ ինչ -որ մեկը վիրավորում է քեզ. դա գերբնական ձևով արձագանքելու զորություն է: «Օ՜, եղբա՛յր Քոփլանդ, դա շատ դժվար է: Ես չեմ կարող այդպես վարվել»: Ո՛չ, դու կարող ես, և ասեմ, թե ինչու: Եթե դու մարզես վիրավորանքի հանդեպ քո արձագանքը աստվածային և գերբնական եղանակով, դու կարող ես այդ վիրավորանքը, որը պետք է անեծք դառնար քո կյանքում, վերածել ահռելի օրհնության սերմի: Երբ դու, բախվելով հալածանքների, սովորում ես հնազանդվել Աստծուն, կարողանում ես բառացիորեն հարստանալ ֆինանսներով, բարեհաճությամբ և հնարավորություններով հենց այն հալածանքների պատճառով, որ սատանան ուղարկում է` քեզ նույն տեղում պահելու համար: 

 

Լուրջ հարց 

 

 

Մի՛ խաբվիր` մտածելով, որ դա սատանայի մտադրությու նը չէ: Նա ուղարկում է մարդկանց քո ճանապարհին` քեզ վիրավորելու և անարգե լու համար, որպեսզի իրականացնի իր նպատակը` քո կյանքից գողանալ Աստծո Խոսքը և այն օծությունը, որ կա այդ Խոսքի մեջ: Մարկոս 4.17-ն ասում է. «…Խոսքի համար հալածանք է լինում…»: Սատանան գիտի, թե որքան զորավոր ես դու, երբ օծված ես: Նա գիտի դա, որովհետև նա նույնպես մի ժամանակ օծված էր: Աստվածաշունչն ասում է, որ մինչև նրանում չարիք գտնվելը, նա «օծված քերովբե» էր: Այնպես որ` նրա նպատակներից մեկը քեզ խաբելն է, որպեսզի հեռացնի քեզանից օծությունը: Ահա թե ինչու է նա ուղարկում կռվարար մարդկանց, որպեսզի նրանք վիրավորեն քեզ, և ուղարկում գողերին, որպեսզի նրանք կողոպտեն քեզ: Ահա թե ինչու է նա դրդում քո շուրջը գտնվող մարդկանց անզգամ և անշնորհակալ լինել: Նա ցանկանում է վիրավորել քեզ և անջատել  քո գերբնական զորության մատակարարումը: Շատ հավատացյալներ չեն գիտակցում սա, բայց ահա թե ինչ են անում վիրավորանքները: Դու կարող ես դա տեսնել Մատթեոս 11.4-6-ում, որտեղ Հովհաննես Մկրտչի աշակերտները եկան Հիսուսի մոտ և հարցրին, թե արդյոք Նա իրականում Օծյալն է: Եվ Հիսուսը պատասխանեց նրանց. «Գնացե՛ք Հովհաննեսին պատմեք ինչ որ լսում եք և տեսնում եք. կույրերը տեսնում են, և կաղերը գնում են, բորոտները սրբվում են, և խուլերը լսում են, մեռելները հարություն են առնում, և աղքատներին Ավետարան է քարոզվում: Եվ երանելի՜ է նա, որ Ինձ վրա չի գայթակղվի (Ինձանից չի վիրավորվի)»: Ընկե՛րս, հասկացի՛ր, որ վիրավորանքները և գայթակղությունները լուրջ հարց են: Դրանք ուղարկում է սատանան, որպեսզի գողանամեր օծությունը և փակի Աստծո օրհնությունների հոսքը մեր կյանքում: Միայն այս փաստը պետք է բավական լինի, որպեսզի մենք որոշում կայացնենք այլևս երբե՛ք, երբե՛ք չվիրավորվել: Ես կայացրել եմ այդ որոշումը: Ես որոշ ել եմ, որ ինչպես էլ վիրավորեն իմ մտավոր ընդունակությունները, հավատքը կամ նույնիսկ ռասայական պատկանելիությունը, միևնույն է դրա պատճառով չեմ կորցնի իմ օծությունը: Կարևոր չէ, թե ինչպես են նրանք վերաբերվում ինձ կամ ինչ պիտակ կարող են կպցնել, ես չեմ ընդունի այդ վիրավորանքը: Ես հասկանում եմ, որ հենց հիմա ինչ -որ մեկը կարող է կարդալ և մտածել. «Այո՛, քեզ համար հեշտ է դա ասել: Ո՛չ ոք քեզ չի ասում այն, ինչ ինձ են ասում, և քո հանդեպ չի՛ անում այն, ինչ իմ հանդեպ են անում»: Գուցե և դա ճիշտ է: Թեև ես հնդկացի եմ և վիրավորանքներ ստանալու մեծ հնարավորություն ունեմ ռասայական պատկանելությանը վերաբերող հարցերում, սակայն գիտեմ, որ կան շատ մարդիկ, ովքեր կրել են ավելի շատ վիրավորանքներ, քան ես: Բայց կարող եմ ասել հետևյալը. կարևոր չէ, թե մաշկի ինչ գույն ունես, քեզ ավելի լավ կընդունեն եկեղեցիներում, քան ինձ: Մարդիկ գրքեր են գրում զուտ ինձ քննադատելու համար: Քանի՞ նման գիրք են գրել քո մասին: Ես ցանկանում եմ ուշադրություն դարձնես այս բաների վրա և իմանաս, որ վիրավորանքի վերաբերյալ հարցն ինձ համար ավելի հեշտ չէ, քան ուրիշների: Իմ կյանքում ես հանդիպել եմ բարդ մարդկանց և բարդ իրավիճակների: Այնպես որ` ես գի տեմ, որ եթե Աստված կարող է օգնել ինձ դժվարին պահերին, Նա կարող է անել նույնը քեզ համար:

 

Վարկանիշներ

0 reviews
keyboard_arrow_up