Հաղթական վերաբերմունք
«Կարևոր չէ` կհաղթես, թե կպարտվես, կարևորը խաղալն է»,- հավանաբար լսել ես այսպիսի արտահայտություն: Եվ դո՛ւ հավատո՞ւմ ես սրան: Ես` ո՛չ: Մարդը ստեղծված է հաղթող լինելու համար: Այսպես ասում է մեզ Աստվածաշունչը: Կարդալով Ծննդոց գիրքը` տեսնում ենք, որ մարդն իսկզբանե դրվել է այս երկրի վրա` որպես գերիշխող տեր: Աստված իշխանություն է տվել նրան և՛ երկրի, և՛ ամեն արարածի վրա, որ սողում, լողում, բազմանում ու շնչում է: Մարդը, փաստորեն, չգիտեր, թե ինչ է պարտությունը մինչև այն պահը, երբ Եդեմի պարտեզում իր անհնազանդության պատճառով հեռացավ Աստծուց և հայտնվեց ստորադաս դիրքում, որը նախատեսված չէր նրա համար: Նա հարկադրված էր պարտությունը ընդունել որպես իր կյանքի բաժին: Դա տխուր պատմություն է: Բայց եթե դու վերստին ծնված Աստծո զավակ ես, ապա ես բարի լուր ունեմ քեզ համար` քո պատմությունը լավ ավարտ ունի: Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած հավատքով դու լիովին վերափոխվել ես, և Նա քեզ հաղթո՛ղ է դարձրել:
Միգուցե, դու մտածում ես. «Ես ինձ հաղթող չեմ զգում, ընդհակառակը, ինձ համարում եմ անհաջողակ, որովհետև իմ կյանքում եղել են բազմաթիվ ձախողումներ»: Եթե դա այդպես է, մի՛ անհանգստացիր: Քեզ պարզապես հարկավոր է նոր վերաբերմունք և մտքի նորոգություն, որը կարող ես ունենալ Աստծո Խոսքի շնորհիվ:
Եփեսացիների թղթում Պողոս առաքյալը հորդորում է այդ եկեղեցուն` նորոգվել իրենց մտքի հոգով: Ահա թե ինչպետք է անես: Դու պետք է քո միտքը նորոգես Աստծո Խոսքով` հիմնվելով այն փաստի վրա, որ Հիսուսը հաղթել է աշխարհը: Սկսի՛ր քեզ տեսնել որպես հաղթող Նրանում:
Միտքս եկավ մի բան, որ ասում էր Միացյալ Նահանգների բանակի գեներալ Ջորջ Փեթոնը: Նա մեծ հրամանատար էր, որն ուներ Աստծուց տրված ներըմբռնում պատերազմի վերաբերյալ, և գիտեր, թե որքան կարևոր է հաղթական վերաբերմունք ունենալը: Մեկ անգամ, նա դիմեց իր զորքին հետևյալ խոսքերով. «Ձեզանից ոմանք մտադրված եկել են` իրենց երկրի համար մահանալու: Բայց դա պատերազմը հաղթելու միջոց չէ: Պատերազմը հաղթելու համար պետք է այնպես անել, որ ձեր թշնամիները մահանան ձե՛ր երկրի համար»: Ջորջ Փեթոնը տրամադրված էր հաղթելու, և նա հաստա՛տ գիտեր, որ հաղթելու միջոցը մահանալը չէր: Նա հաղթական վերաբերմունք ուներ:
Բայց գիտե՞ս ինչ, դու նույնիսկ ավելի լավ պատճառ ունես հաղթողի վերաբերմունք ունենալու համար, քան Ջորջ Փեթոնը: Աստված երաշխավորել է քո հաջողությունը: Թո՛ւյլ տուր ցույց տալ` ինչ նկատի ունեմ: Պատկերաց րո՛ւ, որ դու պետք է անցնես մի բարդ աշխատանքի: Եվ մինչ այդ սկսելը` Աստված խոսում է քեզ հետ բարձր ձայնով և ասում. «Ես պարզապես ցանկանում եմ, որ իմանաս` Ես անձամբ հոգալու եմ, որպեսզի այն նախագիծը, որի վրա աշխատելու ես, հաջողվի՛»: Մի՞ թե դա վստահության մեծ զգացում չէր տա քեզ: Նույնիսկ եթե դու բախվեիր մեծ դժվարությունների, չէիր անհանգստանա ձախողման համար, որովհետև ունես Աստծո խոսքը, որ հաջողության ես հասնե լու: Դա կհեշտացնի հաղթական վերաբերմունք ունենալը, այդպես չէ՞:
Այժմ թո՛ւյլ տուր քեզ մի բան ասել` դու արդեն ունես Աստծո այն խոստումը, որ հաջողության ես հասնելու: Նա Իր Խոսքում ասում է` դու «հաղթո՛ղ» ես: Աստծո մեջ դու կարող ես հաղթահարել ցանկացած խնդիր, որ աշխարհը կբերի քո առջև:
«Ամեն, ով որ հավատում է, թե Հիսուսն է Քրիստոսը, Աստծուց է ծնված, և ամեն, ով որ ծնողին սիրում է, նրանից ծնվածին էլ սիրում է: Սրանով ենք ճանաչում, թե Աստծո որդիներին սիրում ենք, երբ որ սիրում ենք Աստծուն և Նրա պատվիրանները պահում: Որովհետև սա է Աստծո սերը, որ Նրա պատվիրանները պահենք, և Նրա պատվիրանները ծանր չեն: Որովհետև ամեն, ով որ Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհը, և սա է հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն` մեր հավատքը: Եվ ո՞վ է, որ հաղթում է աշխարհը, եթե ոչ նա, ով հավատում է, թե Հիսուսն Աստծո Որդին է» (Ա Հովհ. 5.1-5):
Այստեղ Աստված անսովոր մանրամասնությամբ է բացատրում: Սովորաբար Նա նման խորը բացատրություններ չի տալիս այն բաների վերաբեր յալ, որ գրված են Աստծո Խոսքում: Պատճառն այն է, որ Աստված ցանկանում է, որպեսզի մենք հավատքով վերցնենք Նրա խոսքը, գնանք Նրա մոտ և թո՛ւյլ տանք Սուրբ Հոգուն հայտնել այդ խոսքը մեր սրտերին: Այսպիսով` սատանան չի կարող իմանալ, թե ինչ է դա նշանակում: Աստված գրել է Աստվածաշունչը որպես կոդավորված գիրք: Առակաց գիրքն ասում է, որ Աստված թաքցրել է աստվածային իմաստությունն Իր ժողովրդի համար: Ահա թե ինչպես է Նա ցանկանում գործել: Բայց Սուրբ գրքի այս հատվա-ծում Աստված անսովոր մի քայլ է անում դեպի առաջ և հարցնում. «Ո՞վ է, որ հաղթում է աշխարհը»: Այլ խոսքերով` Աստված բառառբառ մեկնաբանում է Իր խոսքը, որպեսզի հանկարծ բաց թողնենք այն, ինչ ասում է: Նա ասում է. «Ահա թե ինչպես է դա հնչում ըստ Ինձ. ով որ ծնված է Ինձանից, հաղթում է աշխարհը, և ո՞վ է հաղթում աշխարհը, եթե ոչ նա, ով հավատում է, որ Հիսուսն է Քրիստոսը` կենդանի Աստծո Որդին»: