Թանկագին Ընկեր,
Անչափ ուրախ եմ, որ դուք որոշում եք կայացրել՝ լրջորեն վերաբերվել Աստծուն։ Դուք արձագանքեցիք Ավետարանի ուղերձին՝ ցանկանալով մտերիմ հարաբերություններ ունենալ Տիրոջ հետ, ինչպես և ﬕլիոնավոր մարդիկ, ովքեր երբեք չեն ճանաչել Հիսուս Քրիստոսին՝ որպես իրենց անձնական Փրկիչ։ Իմ ընկեր, դուք կայացրել եք ձեր կյանքի աﬔնաիմաստուն որոշումը։ Աստվածաշունչն ասում է, որ «...աﬔն, ով որ Տիրոջ անունը կանչի, կփրկվի» (Գործք 2.21)։ Միգուցե դուք եկել եք Քրիստոսին՝ որպես նահանջած քրիստոնյա։ Նահանջած մարդը ﬕ ժամանակ նվիրված է եղել Աստծուն, բայց հետո հեռացել է Նրանից։ Նա կորցրել է իր հոգևոր քաղցը, և աշխարհիկ է դարձել՝ իր գործերով և ցանկություններով։ Եթե դուք այդպիսին եք, ապա Տերը ընդունում է ձեզ Իր տանը՝ ինչպես անառակ որդու հայրը ընդունեց նրան (Ղուկաս 15.11-24)։ Միգուցե դուք կրոնական մարդ եք՝ նույնիսկ այնպիսին, ով հավատարմորեն եկեղեցի է հաճախում, բայց դուք արձագանքեցիք փրկության ուղերձին պարզապես այն պատճառով, որ հասկացաք՝ դուք չեք ճանաչում Տիրոջը։ Հնարավոր է հաճախել եկեղեցի ամբողջ կյանքում, և այդպես էլ չունենալ անձնական շփում Հիսուս Քրիստոսի հետ։ Ես ոգեշնչված եմ այն պատճառով, որ դուք որոշեցիք անցում կատարել կրոնից՝ դեպի կենդանի շփումը Աստծո հետ։ Անկախ այն բանից, թե այս երեք խմբերից որին եք պատկանում, այս գրքույկի էջերում պարունակվող տեղեկությունները ﬔծապես կօգնեն ձեզ։ Ես ցանկանում եմ խնդրել ձեզ՝ աղոթեք Աստծուն այս գրքույկը կարդալու ընթացքում։ Խնդրեք Հիսուսին օգնել ձեզ, որպեսզի կարողանաք հասկանալ այն ձեր հոգով։ Եթե հետևեք այն պարզ հրահանգներին, որոնք գրված են այս գրքույկի էջերում, դուք կհայտնաբերեք, որ ամուր փոխհարաբերություններ եք կառուցում Հիսուս Քրիստոսի հետ։ Թող որ Տիրոջ օրհնությունները լինեն ձեզ վրա։ Հիշեք՝ երբ դուք լրջորեն եք վերաբերվում Աստծուն, Նա լրջորեն է վերաբերվում ձեզ...Ձեր ընկեր՝ Սթիվ Հիլ
ՄԱՍ ԱՌԱՋԻՆ
ԼՈՒՐՋ ՍԿԻԶԲ
Բարի՜ գալուստ Աստծո ընտանիք։ Եթե դուք վերստին ծնվել եք, կամ վերադարձել եք Տիրոջը՝ ընդունելով Նրա ներումը, դուք կայացրել եք աﬔնակարևոր որոշումը ձեր կյանքում։ Հիմա ժամանակն է՝ լրջորեն փոխհարաբերություններ կառուցել Հիսուսի հետ։ Այժմ դուք նոր հնարավորության և նոր կյանքի սահմանագծին եք։ Այն աﬔնը, ինչ անցյալում էր, մոռացվել է. դուք թողեցիք դա խաչի մոտ։ Դուք սկսում եք կյանքը նոր էջից, և հնարավորություն ունեք մուտք գործել նոր կյանք՝ Հիսուսի հետ։ Եղեք Պողոսի նման, ով ասաց. «...ﬔկ բան կա. ետևի բաները մոռանալով՝ դեպի առջևի լինողներն եմ նկրտում։ Հետևում եմ դեպի նպատակը՝ Աստծո վերին կոչման մրցանակին Քրիստոս Հիսուսում» (Փիլիպեցիների 3.13-14)։ Հաջորդ էջերի բովանդակությունը գործնականորեն կօգնի ձեզ՝ ձգտել նույն մրցանակին։ Ես խրախուսում եմ ձեզ՝ պահել այս գրքույկը ձեզ մոտ և հաճախակի ընթերցել այն։ Նույնիսկ եթե զգում եք, որ հիշում եք որոշ մասեր, կրկին ընթերցեք դրանք, և թույլ տվեք, որ այս նյութը մարﬓանա ձեր սրտում։
ԱԶԱՏՎԵ՛Ք ՄԵՂՔԻՑ
Մինչև շարունակելը, ﬔնք պետք է կարճ ժամանակ հատկացնենք, որպեսզի սահմանենք ﬔղքը։ Այսօր ﬔղքի և արդարության սահմանները այնքան մշուշոտ են դարձել, որ շատերը գաղափար անգամ չունեն, թե ինչ է ﬔղքը։ Մենք կորցրել ենք ﬔր սահմանները, և այլևս չգիտենք, թե որն է ճիշտ, իսկ որը՝ սխալ։ Յուրաքանչյուրը անում է այն, ինչ, իր կարծիքով, ճիշտ է։
Պարզ ասած, ﬔղքը՝ այն է, ինչ Հիսուսը չէր անի։ Իրականում, Հիսուսը բախվեց նույն գայթակղություններին, որոնք հանդիպում են ﬔզ, և Նա արեց դա, երբ մարﬕն և արյուն ուներ, ինչպես և ﬔնք. սակայն Նա ﬔղք չգործեց։ Եբրայեցիների թղթի հեղինակը հայտնում է, որ ﬔնք «...ոչ թե այնպիսի քահանայապետ ունենք, որ չկարողանա ﬔր տկարություններին կարեկից լինել, այլ ﬕ այնպիսին, որ աﬔն բանով փորձված՝ ﬔր նմանությամբ, բայց՝ առանց ﬔղքի»
(Եբրայեցիների 4.15)։ Ուրեﬓ, հնարավոր է բախվել կյանքի գայթակղություններին և ﬔղք չգործել, և Հիսուսը ﬔր օրինակն է սրանում։ Դուք էլ հենց այդ բանի ﬔջ կանչվեցիք, որ Քրիստոսն էլ չարչարվեց և ձեզ էլ օրինակ թողեց, որ Նրա հետքերին հետևեք. որ ﬔղք չգործեց, և նենգություն չգտնվեց Նրա բերանում, որ նախատվելիս փոխարենը չէր նախատում, չարչարվելիս չէր սպառնում, բայց դատաստանը հանձնում էր արդար դատավորին, որ Ինքը ﬔր ﬔղքերն Իր մարմնում խաչափայտի վրա բարձրացրեց, որ ﬔղքերից հեռանալով՝ արդարության համար ապրենք, որ Նրա խոցերով բժշկվեցիք։ Որովհետև մոլորված ոչխարների պես էիք, բայց հիմա դարձաք դեպի ձեր հոգիների Հովիվը և Տեսուչը (Ա Պետրոս 2.21-25)։ Հիսուսը քաջատեղյակ էր ﬔղքի հետևանքների մասին։ Ահա թե ինչու Նա զոհեց Իր կյանքը, որպեսզի ազատի ﬔզ ﬔղքի և մահվան գերությունից։ Մեղքը կստրկացնի ձեզ. Հիսուսն ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, թե աﬔնը, ով ﬔղք է գործում, ﬔղքի ծառա է» (Հովհաննես 8.34)։
Մեղքը կկործանի ձեզ. «Որովհետև ﬔղքի վարձքը մահն է, բայց Աստծո շնորհքը՝ հավիտենական կյանք ﬔր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռով» (Հռոﬔացիների 6.23)։ Եվ աﬔնավատը՝ ﬔղքը բաժանում է ձեզ Աստծուց. «Այլ ձեր անօրինություններն են բաժանում ձեր և ձեր Աստծո ﬔջտեղը, և ձեր ﬔղքերը ծածկեցին Նրա երեսը ձեզանից, որ չլսի» (Եսայի 59.2)։ Երբ դուք ապրում էիք ﬔղքի կյանքով, սատանան ասես սիրահետում էր ձեզ։ Նա ձգտում էր շահել ձեզ ﬔծ խոստուﬓերով։ Եթե ցանկանում եք բռնել Աստծո ձեռքը, դուք պետք է թողնեք սատանայի ձեռքը։ Դուք պետք է, այսպես ասած, «խզեք ձեր հարաբերությունները սատանայի հետ»։ Ժամանակն է ազատվել բոլոր «սիրային պարագաներից», որ ձեռք եք բերել այդ հարաբերությունների ընթացքում։ Սատանան, խաբեբա սիրեկանի նման, ընդաﬔնը կօգտագործի դրանք՝ փորձելով հրապուրել ձեզ և հեռացնել Աստծուց։ Ազատվեք այն աղբից, որ ստացել եք նրանից։ Այժմ՝ երբ դուք որոշել եք լրջորեն վերաբերվել Աստծուն, դուք պետք է ամբողջովին մաքրեք ձեր հոգևոր տունը Սուրբ Հոգու հետ։
Հիսուսը պատվիրեց շնացող կնոջը՝ «Գնա, և այսուհետև ﬔղք ﬕ գործիր» (տե՛ս Հովհաննես 8)։ Դուք նույնպես, պետք է ազատվեք ողջ աղբից, որ կա ձեր կյանքում։ Թափեք ալկոհոլային խﬕչքները, նետեք թմրանյութերը զուգարանակոնքի ﬔջ, այրեք պոռնոգրաֆիկ նյութերը, կոտրատեք ցանկացած տեսասկավառակ, որ հաճելի չէ Հիսուսին, և այլն։ Սուրբ Հոգին կառաջնորդի ձեզ, պարզապես խնդրեք Նրան։ Կա ﬕ լավ կանոն, ըստ որի կարող եք որոշել՝ արժե՞ պահել որևէ ֆիլմ, երաժշտություն կամ ցանկացած բան, ինչի վերաբերյալ դուք անվստահ եք. Եթե դուք չեք կարող խնդրել Հիսուսին՝ դիտել կամ լսել դրանք ձեզ հետ, և եթե զգում եք, որ Նրա ներկայությունը հեռանում է դրանք դիտելու կամ լսելու ժամանակ, ապա այդ նյութերը սխալ են։
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ
Մի՞թե հաճելի չէր լինի՝ «սիրո նամակ» ստանալ Աստծուց։ Իրականում... դուք արդեն ստացել եք այն։ Աստվածաշունչը՝ Աստծո սիրո նամակն է Իր զավակներին։ Միգուցե անցյալում դուք փորձել եք Աստվածաշունչ (որը նույնպես անվանում են՝ Աստծո Խոսք կամ Ավետարան) կարդալ, բայց այն անհասկանալի է թվացել ձեզ։ Սակայն այժմ՝ երբ դուք ճշմարտապես Աստծո զավակ եք դարձել, Նրա Սուրբ Հոգին կօգնի ձեզ հասկանալ Աստծո Խոսքը։ Դուք կարող եք խնդրել Նրան, որ հասկանաք և ընդունեք Խոսքը աﬔն անգամ, երբ կարդում եք այն։ Հաճախ այն հատվածները, որ ընթերցում եք, կխոսեն անﬕջապես ձեր հոգուն։ Ինչո՞ւ։ Պատճառն այն է, որ Աստված օգտագործում է Աստվածաշունչը՝ Իր զավակների հետ շփվելու համար։ Սաղմոսերգու Դավիթը չուներ Աստվածաշնչի բոլոր գրքերը, ինչպես ﬔնք՝ այսօր։ Սակայն նա հաճախ էր խոսում այն գրքերի արժեքի մասին, որ հասանելի էին իրեն։ Նա խոսում էր Աստծո հետ՝ ասելով Նրան այսպիսի խոսքեր. «Իմ բոլոր սրտով խնդրեցի Քեզ, թող ﬕ տար, որ Քո պատվիրաններից մոլորվեմ։ Իմ սրտում թաքցրի Քո խոսքերը, որ չﬔղանչեմ Քեզ դեմ։ Օրհնյալ ես Դու, Տեր, սովորեցրու ինձ Քո հրամանները» (Սաղմոս 119.10-12), կամ՝ «Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար, և լույս՝ իմ ճանապարհի համար» (Սաղմոս 119.105)։ Դուք պետք է Աստծո Խոսքը աﬔն օր ընթերցելու սովորություն ձեռք բերեք։ Այն կառաջնորդի ձեր քայլերը ձեր կյանքի բոլոր օրերում։ Բայց պարզապես արագորեն ﬕ կարդացեք այն. ճաշակեք Խոսքը և թույլ տվեք, որ այն թափանցի ձեր ներսը։ Հիշեք, թե ինչ էր Պողոս առաքյալը գրում Տիմոթեոսին. «Աﬔն Գիրք աստվածաշունչ են և օգտակար վարդապետության, և հանդիմանության, և ուղղելու, և արդարության խրատելու համար, որ Աստծո մարդը կատարյալ լինի, աﬔն բարի գործերի համար պատրաստված» (Բ Տիմոթեոս 3.16-17)։ Կան Աստվածաշնչի ﬕ շարք թարգմանություններ, որոնք հասանելի են այսօր։ Աստվածաշունը գրվել է եբրայերեն և հունարեն լեզուներով։ Շատ քչերն են տիրապետում այդ լեզուներին, այնպես որ թարգմանությունը անհրաժեշտություն դարձավ։ Հայերենում լայնորեն օգտագործվում է Աստվածաշունչ մատյանի Հայաստանի Աստվածաշնչային ընկերության «Արարատ» թարգմանությունը (1869թ.), նաև Լիբանանի Աստվածաշնչային ընկերության Արևմտահայերեն թարգմանությունը (1981թ.)։ Այս գրքույկի ﬔջ օգտագործվում է «Արարատ» թարգմանությունը։ Երբեք ﬕ ամաչեք Աստվածաշնչից։ Ինչպես ասում է Պողոսը՝ «Որովհետև ես Քրիստոսի Ավետարանը ամոթ չեմ համարում, որովհետև Աստծո զորություն է՝ փրկելու համար աﬔն հավատացողին, առաջ՝ հրեային, և հետո՝ հույնին» (Հռոﬔացիների 1.16)։ «Որոշ մարդիկ սայթաքում են իրենց մտքի պատճառով՝ ասելով, որ չեն հասկանում քրիստոնեությունը։ Ես չեմ հասկանում շատ հատվածներ Աստվածաշնչում, բայց և չեմ պատրաստվում պայքարել իմ Տիրոջ դեմ իմ տկար դատողությամբ»։ Դուայթ Լ. Մուդի, 1837-1899
ԱՂՈԹՔ
Աղոթքի աﬔնապարզ սահմանումը՝ Աստծո հետ զրուցելն է։ Դուք արդեն խնդրել եք Հիսուսին ներել ձեզ, գալ ձեր սրտի ﬔջ, փոխել ձեզ և լինել ձեր լավագույն ընկերը։ Մի՞թե դուք կխոսեք ձեր «լավագույն ընկերոջ» հետ այնպես, ասես նա հեռավոր ﬕ «էակ» լիներ։ Իհարկե՝ ոչ։ Նույնպես, կարիք չկա այդ կերպով խոսել Աստծո հետ։ Հիսուսը հանդիմանեց նրանց, ովքեր բարձր կրոնական խոսելաոճ էին օգտագործում՝ աղոթելու համար։ Դուք կարող եք արթնանալ առավոտյան և ասել՝ «Բարի լո՜ւյս, Հիսուս։ Ի՞նչ ես այսօր ծրագրել ինձ համար, Տե՛ր»։ Աղոթքը՝ շփման ﬕջոց է Աստծո հետ. աղոթքի ﬕջոցով դուք կարող եք խոսել Նրա հետ ձեր և այլ մարդկանց մասին։ Այն Աﬔնակարող Աստծո առջև խնդրանքներ ներկայացնելու ﬔծագույն հնարավորությունն է։ Մարդիկ, ովքեր չեն ճանաչում Աստծուն, ասում են, որ աղոթում են, բայց Աստված ﬕայն ﬔկ աղոթք է լսում ﬔղավորից՝ ապաշխարության աղոթքը։ Ինչևէ, այն բանից հետո, երբ Հիսուսի Արյունը ծածկեց ձեզ, դուք կարող եք համարձակությամբ գալ Աստծո առջև՝ ձեր աղոթքներով։ Ուրեﬓ համարձակությունով մոտենանք շնորհքի աթոռին, որ ողորմություն ընդունենք և շնորհք գտնենք՝ պատշաճ ժամանակին օգնելու (Եբրայեցիների 4.16)։ Ձեր երկնային Հայրը ձեր օգնականն է, ամուր աշտարակը և ապաստանը։ Հիսուսը հնարավորություն է ընձեռել ﬔզ այսօրինակ շփման համար։ Նա նույնիսկ ասում է ﬔզ, որ կարող ենք «Հայր» անվանել Աստծուն։ Աստվածաշունչը շատ բան կսովորեցնի ձեզ աղոթքի մասին։ Դուք կարող եք գտնել խոսքեր այն մասին, թե ե՞րբ աղոթել, ինչպե՞ս աղոթել կամ ինչպե՞ս չաղոթել, և շատ ավելին։ Տեր, առավոտանց լսիր իմ ձայնը, առավոտանց պատրաստ կլինեմ Քեզ համար ու կսպասեմ (Սաղմոս 5.3)։ Իրիկունն ու առավոտը և կեսօրին ողբում եմ և հառաչում. և Նա կլսի իմ ձայնը (Սաղմոս 55.17)։ Եվ այն օրերում եղավ, որ ելավ սարը՝ աղոթք անելու, և բոլոր գիշերն անցկացրեց՝ աղոթք անելով դեպի Աստված (Ղուկաս 6.12)։ Անդադար աղոթք արեք։ աﬔն բանի ﬔջ գոհացեք, որովհետև սա է Աստծո կամքը ձեզ վրա Քրիստոս Հիսուսում (Ա Թեսաղոնիկեցիների 5.17-18)։ Եվ աղոթք անելիս շատախոս ﬕ լինեք, ինչպես հեթանոսները, որովհետև նրանք կարծում են, թե իրենց շատ խոսելու համար կլսվեն։ Արդ նրանց ﬕ նմանվեք, որովհետև ձեր Հայրը գիտի, թե ի՞նչ բաներ պետք են ձեզ, ձեր՝ Նրանից խնդրելուց առաջ (Մատթեոս 6.7-8)։
Նա կկանչի դեպի Ինձ, և Ես կլսեմ նրան. Ես նրա հետ կլինեմ նեղության ﬔջ, կապրեցնեմ նրան և փառավոր կանեմ նրան (Սաղմոս 91.15)։ Որոշում կայացրեք ձեր սրտում, որ աﬔն օր ժամանակ կանցկացնեք՝ զրուցելով ձեր լավագույն ընկերոջ՝ Հիսուսի հետ։ Ձեր փոխհարաբերությունները Նրա հետ կզարգանան, եթե ﬕայն դուք ժամանակ հատկացնեք աղոթքի համար։ «Աղոթքը՝ հավատքի բնական արտահայտությունն է, ինչպես շնչառությունը՝ կյանքի։ Պնդումը այն մասին, որ հնարավոր է ապրել հավատքի կյանքով՝ առանց աղոթելու, նույնքան անտրամաբանական և անհավատալի է, որքան ասելը, թե հնարավոր է ապրել՝ առանց շնչելու»։ Ջոնաթան Էդվարդս, 1703-1758