Բժշկել Սրտով Կոտրվածներին

(0)
  • Գին: Անվճար
  • Հեղինակ: Ջոյս Մայեր
  • Կոդ: JM01
  • Formats available: pdf
  • Դիտում

Ներածություն.  Աստծո Խոսքը 

 

«Նա ուղարկում է Իր խոսքը և բժշկում է նրանց և փրկում է նրանց կործանման գուբից»: ՍԱՂՄՈՍ 107.20

 

 Աստծո Խոսքը բժշկում և փրկում է մեզ: Այն նույնպես փոխում է մեզ և մեր կյանքերը: Աստծո Խոսքը կփոխի ձեզ: Սաղմոս 1.1-3-ում Դավիթը գրում է, որ այն մարդը, ով օր ու գիշեր մտորում է Խոսքի շուրջ, կդառնա ծառի պես, որն ամուր տնկված է, և կհաջողվի իր բոլոր գործերի մեջ: Ամուր տնկված լինելը նշանակում է` կայուն լինել: Դուք կարող եք կայուն լինել, իսկ այն ամենը, ինչ անում եք, կարող է հաջողվել: Այսպիսին լինելու համար դուք պետք է մտորեք Աստծո Խոսքի շուրջ: 

Խոսքի շուրջ մտորելը նշանակում է` կրկին ու կրկին պտտել այն ձեր մտքում, խորհել և մտածել դրա մասին և ցածրաձայն ասել ինքներդ ձեզ, ինչպես որ Տերը պատվիրեց Իր ծառա Հեսուին: 

 

«Այս Օրենքի գիրքը չպետք է հեռանա քո բերանից, այլ դու պետք է մտորես դրա շուրջ օր ու գիշեր, որպեսզի կարողանաս պահել և կատարել` համաձայն այն ամենի, ինչ գրված է դրանում: Որովհետև այդ ժամանակ դու Žարգավաճ կդարձնես քո ընթացքը, և այդ ժամանակ դու իմաստուն կվարվես և հաջողություն կունենաս»:

                                                                          ՀԵՍՈՒ 1.8 

 

Երկրորդ Օրինաց 30.14-ում մենք պատվեր ենք ստանում. «Բայց խոսքը շատ մոտ է քեզ, քո բերանում և քո մտքում և քո սրտում, որպեսզի կարողանաս կատարել այն»: Եսայի 55.11-ում Տերը խոստանում է մեզ. «Այսպես կլինի Իմ Խոսքը, որը դուրս է գալիս Իմ բերանից. այն դատարկ [առանց որևէ օգուտ տալու, զուր] չի վերադառնա Ինձ մոտ, այլ կիրականացնի այն, ինչը հաճեցնում է Ինձ և ինչն Իմ նպատակն է, և կհաջողվի այն բանում, ինչի համար Ես ուղարկում եմ այն»: 

 

Երկրորդ Կորնթացիների 3.18-ում Պողոս առաքյալը սովորեցնում է մեզ, որ նայելով Տիրոջ փառքին Իր Խոսքի մեջ` մենք վերափոխվում ենք: Տիրոջ փառքին նայելը մասամբ նշանակում է` տեսնել այն փառավոր ծրագիրը, որը Նա ունի մեզ համար, և հավատալ այդ ծրագրին: Աստված սիրում է մեզ. Նա բարի և փառավոր ծրագիր ունի մեր կյանքերի համար: Եփեսացիների թղթի առաջին գլխում Պողոսն ասում է, որ Աստված կազմեց փրկության ամբողջ ծրագիրը Քրիստոսի միջոցով, այն մեծ սիրո շնորհիվ, որով Նա սիրեց մեզ: Աստված սիրում է ձեզ. Նա հրաշալի և փառավոր ծրագիր ունի ձեզ համար և ձեր կյանքի համար: Դուք պետք է հավատաք այս ճշմարտությանը և դավանեք սա: Սատանան փորձել է կործանել Աստծո ծրագիրը: Նա աշխատել է ձեր ամբողջ կյանքի ընթացքում` փորձելով համոզել, որ դուք անարժան զգաք ձեզ: Ո՞րն է դրա նպատակը. նա չի ցանկանում, որ դուք հավատաք, որ Աստված ի սրտե սիրում է ձեզ: Սատանան գիտի, որ եթե դուք շարունակ լսեք Աստծո Խոսքը և թույլ տաք, որ այն դառնա ձեր ներքին կյանքի և ձեր մտքերի մասը, դուք կփոխվեք: Իսկ նա չի ցանկանում, որ այդպես լինի: 

Ահա թե ինչու եմ գրել այս գիրքը: Գրքում կան բազմաթիվ աստվածաշնչյան խոսքեր, և ես համոզված եմ, որ դրանք կփոխեն ձեր պատկերացումը սեփական անձի մասին` արդյունքում փոխելով թե՛ ձեր ներկան, թե՛ ապագան: Համաձայն Աստվածաշնչի` դուք ստեղծվել եք Աստծո պատկերով (տե՛ս ԾՆՆԴՈՑ 1.27): Երբ հավատում եք այն ամենին, ինչ Աստված ասում է ձեր մասին, դուք սկսում եք այլ կերպ վերաբերվել ինքներդ ձեզ և այլ կարծիք եք կազմում ձեր մասին: Հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ եմ մտածում իմ մասին: Ի՞նչ կարծիք ունեմ իմ մասին»: Այնուհետև հարցրեք հետևյալը. «Ի՞նչ է մտածում Աստված իմ մասին: Ի՞նչ կարծիք ունի Աստված իմ մասին»: Այն, ինչ Աստված մտածում և ասում է ձեր մասին, գրված է Իր Խոսքում: Այս գրքում զետեղված սուրբգրային դավանությունները կօգնեն ձեզ` համաձայնել ոչ թե թշնամու, այլ` Աստծո հետ: Հնարավոր է, որ սատանան ստել է ձեզ ամբողջ կյանքում, և դուք հավատացել եք նրան. եկել է Աստծուն հավատալու ժամանակը: Հովհաննես 17.17-ում Հիսուսն ասաց, որ Աստծո Խոսքը Ճշմարտություն է, իսկ Հովհաննես 8.32-ում ասաց, որ Ճշմարտությունն ազատ կարձակի մեզ: 

Մեզ ազատ արձակելուց բացի, Աստծո Խոսքը կամ Ճշմարտության Խոսքը կփոխի մեր էությունը նաև պատկերացումը կյան քի մասին: Ահա թե ինչու դուք պետք է կարդաք Խոսքը, ուսումնասիրեք և մտորեք Խոսքի շուրջ` թույլ տալով, որ այն թափանցի ձեր ներսը: Քրիստոսի մեջ դուք կարող եք լինել. վստահ, ուրախությամբ լցված, հաղթող, հավատարիմ, Աստծո ընկերը, այնպիսի մարդ, ով փնտրում է Աստծո երեսը1 : Դավանե՛ք այն, ինչ Աստված ասում է ձեր մասին Իր Խոսքում: Երբ անեք սա, Աստված կգործի ձեր կյանքում: Եթե ձեր սիրտը կոտրված է, եթե դուք խոցված եք և ձեր ներսում վախ կա, Նա կփոխի ձեզ` դարձնելով Իր հավատարիմ ընկերը, ում Ինքը սիրում է, և ով անչափ սիրում է Իրեն: Եսայի 61.1-3-ում գրված է.  

 Տեր Աստծո Հոգին Ինձ վրա է, որով հե տև Տերն օծել և որակավորել է Ինձ` քա րո զելու Ավետարանի Բարի լուրը հեզերին, աղ քատ ներին և տառապյալներին. Նա ուղար կել է Ինձ` վիրակապելու և բժշկելու սրտով կոտրված ներին, հրատարակելու ազատություն (ֆի զի - կա կան և հոգևոր) գե րի նե րին, և բացելու բանտի դռները նաև աչքերը` այն մարդկանց, ովքեր կապված են:

1. Ըստ` «Ես կփոխեմ քո անունը» երգի, բառերը և երաժշտությունը` Բի Ջեյ Բաթլերի . «Mercy Publishing»: Օգտագործված է ըստ թույլտվության:

 

Հռչակելու Տիրոջ ընդունելի տարին [Նրա բարհաճության տարին] և մեր Աստծո վրեժխնդրության օրը, մխիթարելու նրանց, ովքեր սգում են:

Շնորհելու [մխիթարություն և ուրախություն] նրանց, ովքեր սգում են Սիոնում, տալու նրանց գեղեցկության զարդ (ծաղկեպսակ կամ թագ)` մոխրի փոխարեն, ուրախության յուղ` սգի փոխարեն, փառաŽանության [ար - տա հայտիչ] զգեստ` ծանր, բեռնավորված և ձա խողվող հո գու փոխարեն, որ նրանք կոչվեն արդա րության կաղնի ներ [բարձր, ուժեղ և hոյակապ, աչքի ընկնող, արդարությամբ, ուղղությամբ և Աստծո հետ ճիշտ դիրքով]` Տիրոջ տնկածը, որ Նա փառավորվի:

Այո, Աստված փոխում է ձեզ: Նա փոխում է ձեր բնավորությունը: Նա փոխում է ձեր կյանքը: Աստված սիրում է ձեզ: Դուք հատուկ անձնավորություն եք: Թշնամին չի ցանկանում, որ ձեզ սիրված զգաք, բայց Աստված ցանկանում է: Այս գրքի էջերում դուք կսովորեք, թե ինչպես վստահ լինել Աստծո սիրո մեջ, ինչպես համոզված լինել ապագայի մեջ, ինչպես իմանալ ձեր արդարության մասին (այն, թե ով եք դուք Քրիստոսում) և ինչպես հաղթահարել վախը (Աստված հրաշալի կյանք է ծրագրել ձեզ համար, և Նա ցանկանում է լցնել այն օրհնություն  ներով, բայց վախը կարող է գողանալ այդ օրհնությունները): Աստված օրհնի՜ ձեզ ամբողջ այս ընթացքում, երբ դուք սովորում եք դավանել Նրա Խոսքը, որը դատարկ չի վերադառնա Նրա մոտ, այլ կիրականացնի Նրա կամքը և նպատակը ձեր կյանքում: 

 

 

Վերապրե՛ք  Աստծո սերը

 

 

 «Այնուամենայնիվ, այս ամենի մեջ մենք ավելի քան հաղթողներ ենք և գերազանց հաղ թանակ ենք տանում Նրա միջոցով, Ով սիրեց մեզ: Որովհետև ես համոզված եմ` առանց կասկածի նշույ լի (ես հաստատ գիտեմ), որ ո՛չ մահ, ո՛չ կյանք, ո՛չ հրեշտակ ներ, ո՛չ իշխանություններ, ո՛չ սպաս վող կամ սպառ - նացող բաներ, ո՛չ գալիք բաներ, ո՛չ զորու թյուն ներ, Ո՛չ բարձրություն, ո՛չ խորություն, ո՛չ էլ ցանկացած այլ բան ամբողջ ստեղծագործության մեջ չի կարողանա բաժանել մեզ Աստծո սիրուց, որը Քրիստոս Հիսուսում է` մեր Տիրոջ մեջ»: ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻ 8.37-39

 

Այս հատվածում Պողոս առաքյալը հավաստիացնում է մեզ, որ անկախ այն բանից, թե ինչ կարող է պատահել կյանքում` մենք գերազանց հաղթանակ ունենք Քրիստոսի միջոցով, Ով այնքա՜ն սիրեց մեզ, որ տվեց Իր կյանքը մեզ համար: Հովհաննես 3.16-ում Հիսուսն ասաց.  «Որովհետև Աստված այնպե՜ս սիրեց և այնքա՜ն թանկ գնահատեց այս աշխարհը, որ [նույնիսկ] տվեց Իր միածին (եզակի) Որդուն, որպեսզի ով որ հավատա (վստահի, հարի, հուսա) Նրան, չմահանա (կործանվի, կորչի), այլ ունենա հավիտենական (հավերժ) կյանք»: Հիսուսը սիրում է ձեզ այնքա՜ն շատ, որ կտար Իր կյանքը ձեզ համար, նույնիսկ եթե դուք միակ մարդը լինեիք այս աշխարհում: Հովհաննեսը, ով Հիսուսի սիրելի աշակերտն էր, հայտ նում է մեզ, որ  «վախ չկա սիրո մեջ [սոսկում գոյություն չունի], բայց հասուն (ամբողջական, կա տարյալ) սերը դուրս է անում վախը դռներից և վտարում սար սափի ցանկացած հետք: Որովհետև վախն իր հետ բերում է միտք` պատժի մասին, և [այնպես որ] նա, ով վախենում է, չի հասել սիրո ամբողջական հասունությանը [դեռ չի հասել սիրո ամբողջական կատարելությանը]» (Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ 4.18):

Եթե մեր սրտում վախ կա, նշանակում է` մենք դեռ չգիտենք, թե որքա՜ն է Աստված սիրում մեզ: Եթե դուք ճանաչեք Աստծո սիրո մեծությունը, ձեր բոլոր վախերը կանհետանան: Հովհաննես 16.27-ում Հիսուսն ասաց. j «Որովհետև Հայրն Ինքը [քնքշորեն] սիրում է ձեզ, որովհետև դուք սիրեցիք Ինձ և հավատացիք, որ Ես դուրս եկա Հորից»: Մի՞թե ձեզ համար դժվար է հավատալ, որ Աստված այդ աստիճան հոգում է ձեր մասին: Տարիներ շարունակ չէի կարողանում ընդունել Աստծո սերն իմ հանդեպ, որովհետև ես մտածում էի, որ պետք է արժանանայի Նրա սիրուն: Բայց հիմա գիտեմ, որ Նա սիրում է ինձ, թեև դեռևս թերություններ ունեմ: Հովհաննես 14.21-ում Հիսուսը հիշեցնում է մեզ. j «Այն մարդը, ով ունի Իմ պատվիրանները և պահում է դրանք, նա է, ով [իսկապես] սիրում է Ինձ, և ով որ [իսկապես] սիրում է Ինձ, կսիրվի Իմ Հոր կողմից, և Ես [նույնպես] կսիրեմ նրան և ցույց կտամ (կհայտնեմ, կդրսևորեմ) Ինձ` նրան: [Ես պարզորեն տեսանելի կդարձնեմ Ինձ` նրան, և իրական կդարձնեմ Ինձ` նրան]»: Հիսուսը ցանկանում է Իրեն հայտնել ձեզ` դառնալով իրական ձեզ համար: Հնազանդությունը ճշմարիտ սիրո պտուղն է, բայց դուք երբեք չեք կարողանա սիրել Աստծուն այնքան, որ հնազանդվեք Նրան, եթե նախ` չընդունեք Նրա սերը ձեր հանդեպ: Դուք չեք կարող վաստակել այն: Դուք չեք կարող գնել այն Žարի գործերով, կամ ձեռք բերել բարի վարքով: 

 

Վարկանիշներ

0 reviews
keyboard_arrow_up