Օգնի՛ր Ինձ. ես հուսախաբված եմ՛

(0)
  • Գին: Անվճար
  • Հեղինակ: Ջոյս Մայեր
  • Կոդ: JM01
  • Formats available: pdfmobi
  • Դիտում

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ

 

Բոլորս էլ ժամանակ առ ժամանակ հուսախաբվում ենք: Իրականում, զարմանալի կլիներ, եթե ամբողջ շաբաթվա ընթացքում հուսախաբության չբախվեինք: Մենք ցանկանում ենք (նախօրոք որոշակի ուղղության վրա հաստատվելով), որ ինչ-որ բան տեղի ունենա որոշակի ձևով, և երբ դա տեղի չի ունենում, հուսախաբվում ենք: Եթե հուսախաբությանը ճիշտ լուծում չի տրվում, դա հուսահատության է վերածվում: Եթե երկար ժամանակ հուսահատված ենք ﬓում, ապա ենթակա ենք ամայացման, և այդ ժամանակ անընդունակ ենք դառնում նախաձեռնելու կամ որևէ բան անելու: Շատ քրիստոնյաներ կյանքում անկում են ապրել, որովհետև չեն իմացել, թե ինչպես վարվեն հուսահատության պահին: Այն ամայությունը, որ նրանք ապրում են, շատ հավանական է, որ սկսվել է ճիշտ լուծում չստացած փոքր հուսահատությունից: Հիսուսը բժշկում էր նրանց, ովքեր սատանայի կողﬕց հարստահարված էին (տե՛ս Գործք 10.38): Հուսահատված, ընկճված և ավերված կյանքով ապրելն Աստծո կամքը չէ: Երբ հուսահատվում ենք, պետք է սովորենք վերականգնվել, որպեսզի չհայտնվենք հուսախաբված վիճակում, իսկ հետո կործանվենք: Երբ սովորենք հուսալ ու վստահել Ժայռին` Հիսուսին (տե՛ս Ա Կորնթ. 10.4), և հակառակ կանգնենք սատանայի հարձակումներին, կարող ենք ապրել Տիրոջ ուրախությամբ և խաղաղությամբ և լինենք հուսախաբություններից ազատ: 

 

1

Ամենազորն ապրում է մեր մեջ

 

Իր երկրային ծառայության ընթացքում Հիսուսը Սուրբ Հոգու օծությամբ ազատություն էր տալիս սատանայից բոլոր հարստահարվածներին: Այդ զորությունն առկա է նաև այսօր: Աստծո կամքը չէ, որ Իր զավակները հարստահարված կամ ընկճված լինեն, և Հիսուսի զորությունն այսօր ընդունակ է ﬔզ ազատելու հարստահարությունից: Ըստ Վեբսթերի բառարանի՝ «ճնշել» նշանակում է «ծանրաբեռնել», մասնավորապես՝ «ճնշել ﬕտքը կամ հոգին, ինչպես նաև ոչնչացնել կամ ցնցել, վայր գցել»: Ես հավատում եմ, որ թշնաﬕն` սատանան, ոչ ﬕայն կարող է ճնշել ﬔր ﬕտքը և հոգին, այլ նաև՝ ﬔր մարﬕնն ու շունչը: Հաճախ չենք հասկանում, թե ինչն է այդքան անհանգստացնում ﬔզ: Բոլորս էլ ինչ-որ ժամանակ ծանրության բեռն զգացել ենք ﬔզ վրա: Մեզնից շատերը դժվարացել են այդ վիճակում մտածել կամ որոշուﬓեր կայացնել: Հաճախ ֆիզիկապես ենք ընկճվել: Մենք պետք է հիշենք, որ տարբեր ժամանակներում սատանան կփորձի այլ և այլ նպատակների համար ճնշել ﬔզ տարբեր ﬕջոցներով: Բայց ﬔնք Հիսուսի ﬕջոցով կարող ենք հաստատակամ դեմ կանգնել սատանային: Եթե հաստատակամ չլինենք, նա՛ հաստատակամ կլինի ﬔր հանդեպ: Ինչևէ, սատանան է աﬔն չարի սկզբնաղբյուրը, բայց կանբաներ, որ ﬔնք ենք անում, և դրանք կարող են պատճառ դառնալ՝ ﬔզ ճնշված կամ ծանրության բեռի տակ զգալու: Մենք կճնշվենք, եթե ճիշտ լուծում չտանք առաջացող փոքր խնդիրներին: Նրանք, ովքեր բամբասում, բողոքում, չարախոսում և դատում են, կարող են ճնշվածության տակ ընկնել: Նորոգվելու համար պետք է հակառակ կանգնենք սատանային և նրա բոլոր հնարքներին, որոնցով փորձում է ճնշել ﬔզ: Պետք է նաև զգոն լինենք, որ ինքներս ﬔզ վրա ճնշում և ընկճվածություն չբերենք: Եվ աﬔնակարևորը՝ պետք է հաստատակամորեն  անենք այն, ինչ Աստված է ասում: Տերը ﬔզ տալիս է Իր Հոգին՝ գործելու ﬔր ﬔջ զորավոր ձևով: Ըստ Վեբսթերի՝ հաստատակամ լինելը համոզիչ գործողություններ նախաձեռնելն է, այսինքն՝ եռանդուն, համարձակ, հաստատակամ, նախաձեռնող լինելը: Մարդու պատկերացուﬓ իսկզբանե չար նպատակի համար չի արարվել: Պատկերացման ﬕջոցով ծագում են նոր մտքեր, որոնք թույլ են տալիս կատարել նորանոր վերափոխուﬓեր: Մտածեք, թե բոլոր կենդանիներին անուններ դնելու համար որքան ստեղծագործող պետք է լիներ Ադամը` ﬕնչ ﬔղքի ﬔջ ընկնելը: Մինչդեռ ﬔզնից ﬕ քանիսը շփոթվում են նույնիսկ իրենց շանը անուն դնելիս:

 

 

Առաջնորդվի՛ր Հոգով

 

Հետևելով Սուրբ Հոգու առաջնորդությանը և թույլ տալով, որ Սուրբ Հոգու պտուղներն իհայտ գան ﬔր կյանքում (տե՛ս Գաղատ. 5.22,23)՝ ﬔնք նախաձեռնողներ և վերափոխողներ ենք դառնում: Մենք կարող ենք նպատակայնորեն դրսևորել ﬔր ﬔջ գոյություն ունեցող Աստծո ստեղծարար կարողությունը: Շատերը ձանձրացել են, քանի որ ավելի շատ ընկճված վիճակում են, քան հաստատակամ: Եթե զարգացնենք Աստծուց ﬔզ տրված ստեղծագործող կարողությունը, դա կհեռացնի ձանձրույթը: Ոմանք ավելի ստեղծագործող են, քան մյուսնե րը: Բայց ﬔզնից՝ յուրաքանչյուրը կարող է գործածել ստեղծագործող պատկերացումը, հաստատակամությունը և վերափոխումը՝ իր կյանքը դարձնելով ավելի բավարարված, արդյունավետ և կատարյալ:

Վարկանիշներ

0 reviews
keyboard_arrow_up