Ծանոթություն
Ես հավատում եմ, որ աﬔն ինչից առավել մարդիկ Աստծո սիրո հայտնության կարիքն ունեն: Սա այն հիմքն է, որի վրա կառուցվում է հաղթական կյանքը, և ﬔնք, որպես քրիստոնյաներ, պետք է հիﬓվենք սրա վրա: Մենք ոչ թե Աստծո սիրո վերաբերյալ ﬔծ գիտության կարիք ունենք, այլ հայտնության: Սա ﬕայն կարող է շնորհվել Սուրբ Հոգուց, երբ յուրաքանչյուր հավատացյալ խորհում է Աստծո սիրո մասին, պահում Աստծո սերն իր կյանքում և փնտրում այդ հայտնությունն Աստծո Խոսքի և աղոթքի ﬕջոցով: Միանգամայն հեշտ է ընդունել, որ Աստված այնքան է սիրում ամբողջ աշխարհը, որ Հիսուսին ուղարկեց՝ ﬔռնելու բոլորի համար: Բայց փոքր-ինչ դժվար է հավատալ, որ եթե նույնիսկ դուք ﬕակ անձը լինեիք երկրի վրա, Աստված այնքան է սիրում ձեզ, որ դարձյալ կուղարկեր Հիսուսին՝ ﬔռնելու ﬕայն ու ﬕայն ձե՛զ համար: Ես տարիներ շարունակ կոտրված քրիստոնյա լինելուց հետո ﬕայն հասկացա Աստծո սերը: Աստված գթառատորեն հայտնեց իմ հանդեպ ունեցած սերը՝ Սուրբ Հոգու ﬕջոցով: Այդ պարզ հայտնությունը փոխեց իմ ամբողջ կյանքը և Իր հետ ունեցած ընթացքը:
Ես հավատում եմ՝ ինչ որ կարդաք այս գրքում, ձեզ նոր խորաթափանցություն և հասկացողություն կտա Աստծո սիրո վերաբերյալ, ձեր ﬔջ նոր քաղց կառաջացնի՝ այս հայտնությունն անձամբ ձեզ համար ունենալու: Ես հորդորում եմ, որ կարդաք դանդաղ՝ ուսուﬓասիրելով և խորհելով սուրբգրային խոսքերի և մտքերի շուրջ: Այս գիրքը խոնարհությամբ ձեզ եմ ներկայացնում՝ իմանալով, որ ես ոչինչ եմ՝ առանց Նրա, և ինչ հայտնություն կամ հասկացողություն էլ ունեմ Նրա Խոսքի վերաբերյալ, ﬕայն Նրա շնորհքով է:
1
Աստված սիրո՛ւմ է ձեզ
«Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր Միածին Որդուն տվեց, որ աﬔն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա»: ՀՈՎՀԱՆՆԵՍ 3.16 Աստված ընտանիք է ցանկանում, դրա համար ստեղծեց ﬔզ, որ լինենք Իր երեխաները: Նա չի ցանկանում, որ գործենք մանուկների պես, այլ՝ որ կախված լինենք Իրենից, ապավինենք Իրեն և թույլ տանք, որ Նա սիրի ﬔզ: Նա ցանկանում է, որ վստահենք և մոտենանք Իրեն աﬔն ժամանակ, երբ կարիք ունենք: Նա ցանկանում է անձնական հաղորդակցություն ունենալ ﬔզ հետ: Մեզնից շատերը Հովհաննես 3.16 խոսքն ընդհանուր իմաստով են ընդունում. «Այո՛, ես գիտեմ, որ Հիսուսը մահացավ աշխարհի համար»: Սակայն չպետք է մտածենք« որ Հիսուսը մահացավ մարդկանց ընդհանուր խմբի համար: Հիսուսը մահացավ յուրաքանչյուր մարդու համար. Նա մահացավ ձե՛զ համար: Եթե դուք այս երկրի վրա ﬕակ անձը լինեիք, Նա կմահանար ﬕայն ձեզ համար: Նա կկրեր բոլոր չարչարանքները ձեզ համար: Աստված շատ է սիրում ձեզ: Նա սիրում է հավիտենական սիրով: Մի օր, երբ ﬔքենա էի վարում, Աստված խոսեց սրտիս. « Ջո՛յս, դու Իմ աչքի բիբն ես»: Ես նույնիսկ չգիտեի, որ այդ խոսքը գրված է Աստվածաշնչում: Սատանան անﬕջապես ինձ մտքեր տվեց. «Արդյո՞ք սա հպարտություն չէ», « Քեզ ինչի՞ տեղ ես դրել»: Այսպիսով, ես սկսեցի ինքս ինձ ասել. «Ես չպետք է այդպես մտածեի»: Մեր մարﬓական մտածողությանը խորթ է այն գիտակցությունը, որ ﬔնք յուրահատուկ ենք, շնորհալի և տարբեր: Մեզնից յուրաքանչյուրն ստեղծված է որպես անհատ, որպեսզի տարբերվի մյուսներից: Երբ մտածում էի այդ մասին, Աստված իմ ուշադրությունը կենտրոնացրեց ﬕ տիկնոջ վրա, ով կանգնած էր շուկայում՝ խնձորների հսկայական կույտի դիմաց, և աչքի էր անցկացնում բոլոր խնձորները, ﬕնչև գտավ ﬔկը, որ իսկապես լավագույնն էր: Հետո նա ձեռքը երկարացրեց և վերցրեց խնձորը: Դրանով Աստված ինձ ցույց տվեց, որ ես Իր համար «լավագույն խնձորն էի»: Ես յուրահատուկ անձնավորություն էի: Աստված նույն խոսքերն ասում է Իր զավակներից յուրաքանչյուրին: Նա ոչ թե ասում է, որ դուք լաﬖ եք, իսկ մյուսները՝ ոչ, այլ՝ որ ﬔնք բոլորս յուրահատուկ ենք: Սա գրված է Խոսքի ﬔջ, իսկ Խոսքը յուրաքանչյուրիս համար է: Դուք Աստծո աչքի բիբն եք: Ես չէի ընդունում այն, ինչ Աստված ասել էր, քանի որ դատապարտություն էի զգում իմ անձի մասին նման ձևով մտածելու համար: Մոտավորապես երկու օր հետո բացեցի Աստվածաշունչը և, կարդալով Սաղմոս 17.8-ը, ցնցվեցի: Այնտեղ գրված էր. « Պահի՛ր ինձ՝ ինչպես աչքի բիբ, և Քո թևերի շուքի տակ ծածկի՛ր ինձ»: Ես ասացի. «Ուրեﬓ, դա իսկապես Աստծուց էր: Ես Աստծո աչքի բիբն եմ»: Երկար ժամանակ ինձ յուրահատուկ էի զգում, երբ մտածում էի այդ խոսքերի մասին: Մարդիկ իրենց սրտում սիրված լինելու տենչանք, փափագ և ցանկություն ունեն: Աստված է ﬔզ այդպիսին ստեղծել: Շատ մարդիկ հավատում են, որ Աստված սիրում է աշխարհը, Հիսուսին, բայց դժվարությամբ են հավատում, որ Նա սիրում է նաև իրենց: Աստծո Խոսքն ուսուցանում է, որ Աստված սիրում է նրանց այնքա՜ն շատ, որքան Հիսուսին: Նա սիրում է ձեզ այնքա՜ն շատ, որքան Հիսուսին: Ուշադրությամբ կարդանք Հովհաննեսի 5.20-րդ խոսքը. «Որովհետև Հայրը սիրում է Որդուն և աﬔն բան ցույց է տալիս Նրան, որ Ինքն անում է, և սրանցից է՛լ ավելի ﬔծ-ﬔծ գործեր ցույց կտա Նրան, որ դուք զարմանաք»: Այստեղ Աստված ասում է. «Ես այս բոլոր ﬔծ գործերն անում եմ Հիսուսի ﬕջոցով և սրանցից է՛լ ավելի ﬔծ գործեր կանեմ Նրա ﬕջոցով, որ դուք զարմանաք»: ( Հեղինակի վերապատմումը): Հրաշալի է զարմանալ ինչ-որ բանով և երկյուղած լինել այն բանի հանդեպ, ինչ Աստված է անում Մենք կարդում ենք այս խոսքերը, բայց հաճախ բաց ենք թողնում այն, ինչ Աստված ցանկանում է անել ﬔզ համար: Նա ցանկանում է, որ ուշադրություն դարձնենք այն ﬔծ գործերին, որ Նա արել է Հիսուսի ﬕջոցով, ապա հիանանք և ասենք. « Տե՛ր, հրաշալի է այն, ինչ Դու արել ես Հիսուսի ﬕջոցով»: Հետո Նա ցանկանում է, որ կարդանք Հովհաննեսի Ավետարանի 14.12-ը, որտեղ Հիսուսն ասում է. «.... Ինձ հավատացողը, այն գործերը, որ Ես գործում եմ, նա՛ էլ կգործի, և սրանցից է՛լ ավելի ﬔծ բաներ կգործի, որովհետև Ես Իմ Հոր մոտ եմ գնում»: Աստված ﬕևնույն գործերը կանի ձեր ﬕջոցով, և դրանցից է՛լ ավելի ﬔծ գործեր կանեք, քանի որ Հիսուսը գնացել է Իր Հոր մոտ: Հավատո՞ւմ եք սրան: Արդյո՞ք դուք իսկապես հավատում եք, որ Աստված սիրում է ձեզ և կգործածի ձեզ: Մի օր, երբ ես պարապում էի, Աստված ասաց. « Ջո՛յս, աﬔն օր Ես շատ բաներ եմ անում մարդկանց համար, քանի որ սիրում եմ նրանց, և նրանք նույնիսկ չեն էլ նկատում դրանք: Նրանք բոլորովին չեն էլ իմանում դրա մասին: Ես քեզ ﬕայն ﬔկ օրինակ կտամ: Աﬔն օր, երբ խոսում եմ արևի հետ և ասում՝ ծագի՛ր, Ես դա անում եմ Ջոյսի, Բեթթիի, Ջեյﬕ (լրացրե՛ք այստեղ ձեր անունը) համար»: Մի պահ կա՛նգ առեք և մտածե՛ք սրա մասին: Աﬔն օր երկնքում արևը ծագում է ձեզ համար: Այո՛, արևը: Մենք կարծում ենք, թե այդպես էլ պետք է լինի: Մենք գիտենք, որ արևը բարձրանում է աﬔն օր, բայց իմացե՛ք, որ այն ծագում է ձե՛զ համար: Երբ անձրև է գալիս ժամանակին, այն գալիս է ձե՛զ համար: Երբ ձյուն է գալիս, այն դարձյալ գալիս է ձե՛զ համար: Աստված այդչափ սիրում է ձեզ: «Եվ իմացի՛ր, որ քո Եհովա Աստված է Աստված, հավատարիմ Աստվածը, որ Իրեն սիրողների և Իր պատվիրանները պահողների համար ﬕնչև հազար ազգ ուխտ ու ողորմություն է պահում»: ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ 7.9 Դուք կարծում եք, թե հազար սերունդը բավական երկար ժամանակահատված է, որպեսզի հարված հասցնեք Աստծո սիրուն: Նա հավիտենական Աստված է, և դուք չեք կարող սպառել Նրան: Շատերը մտածում են, թե սպառել են Աստծուն իրենց պակասություններով և խառնակություններով, բայց դուք չեք կարող դա անել: Սերը չի սպառվում, և դուք չեք կարող ստիպել Աստծուն, որ չսիրի ձեզ: Սերը ինչոր բան չէ, որ Աստված անում է: Նա Ինքն է սերը: Նույնիսկ աﬔնակեղտոտ, ապականված ﬔղավորը, ով երբևէ քայլել է այս երկրի վրա, եթե թքի Հիսուսի աչքերին և ասի. «Ես աﬔնևին էլ չեմ ցանկանում հաշտվել Քեզ հետ, ես լիովին բավարարված եմ նույնիսկ դժոխք գնալով», այնուաﬔնայնիվ Աստված սիրում է նրան: Ինչպե՞ս կարող էր չսիրել նրանց, ովքեր ընտրված և պահված են Աստծո նպատակի համար: Հնարավոր է՝ դուք արդեն իսկ ասել եք. «Ես ընդունում եմ Հիսուսին իմ սրտում և սիրում եմ Նրան»: Բայց ես հարցնում եմ ձեզ, թե որքանով եք հավատում, որ Աստված սիրում է ձեզ: Սա շատ պարզ պատգամ է ձեզ համար: Աստված սիրում է ձեզ: Բայց սա այն հիմքն է, որ Նա պետք է դնի ձեր ﬔջ, որպեսզի կարողանաք հասկանալ շատ այլ բաներ: Կարևոր չէ, թե ինչ եք սովորում կամ ուսուﬓասիրում Աստծո վերաբերյալ. եթե չեք կարող ընդունել այն փաստը, որ Աստված սիրում է ձեզ, շատ հեռու չեք գնա: Ձեր հանդեպ Աստծո սերը՝ ձեր հավատքի, ﬔղքից ազատագրվելու և ուրիշներին համարձակորեն ծառայության ﬔջ առաջնորդելու կարողության հիմքն է: Արդյո՞ք դուք կընդունեք ձեր հանդեպ ունեցած Նրա սերը: Աստված սիրո՛ւմ է ձեզ: