Անմիջական զրույց. միայնակություն

(0)
  • Գին: Անվճար
  • Հեղինակ: Ջոյս Մայեր
  • Կոդ: JM03
  • Formats available: pdfmobi
  • Դիտում

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Վիշտն ու ﬕայնակությունն այն հիﬓական խնդիրներից են, որոնց մարդիկ բախվում են այսօր: Եվ քանի որ մարդը ﬕայնակությունից տրտմում է, այդ երկուսը սովորաբար ﬕասին են հանդիպում: Միայնակության խնդիրն այսօր ավելի լուրջ է, քան անցյալում: Ծառայության ժամանակ հանդիպում եմ բազմաթիվ մարդկանց, ովքեր խնդրում են աղոթել ﬕայնակության զգացումը հաղթահարելու  առաջնորդություն և օգնություն ստանալու համար: Աստված Իր Խոսքում ասում է, որ ﬔնք ﬔնակ չենք: Նա ցանկանում է ﬗիթարել և բժշկել ﬔզ: Սակայն, երբեﬓ անսպասելի ու  ցավագին կորուստ ունենալուց հետո մարդիկ ամբողջ կյանքում չեն կարողանում ապաքինվել: Դժբախտությունը հատկապես անհաղթահարելի է թվում, երբ ուղեկցվում է վիրավորանքով, իսկ սատանան փորձում է օգտագործել այդ հնարավորությունը՝ անհատին կամ ﬕ ամբողջ ընտանիքի կապանքի ﬔջ պահելու համար: Հարազատի մահը, բաժանությունը կամ մտերիմ փոխհարաբերության կորուստը կարող է վշտի պատճառ դառնալ, և նման պարագայում շատերը տրտմության ընթացք են ապրում: Հաղթանակ ունենալու բանալին` բնական տրտմության ընթացքը տրտմության ոգուց զանազանելն է: Առաջինն օգնում է, որ վշտացած անձը բժշկվի, երկրորդը խորացնում է վիշտը և վատթարացնում տվյալ անձի վիճակը: Իմ կարծիքով՝ պատճառներից ﬔկը, թե ինչու են նույնիսկ քրիստոնյաներն ընկնում տրտմության և ﬕայնակության ծուղակը, այն է, որ նրանք ճիշտ չեն ընկալում տրտմության ընթացքը: Երբեﬓ Աստծո բժշկության արդյունքն անﬕջապես է երևում, բայց հաճախ դա ﬕ ընթացք է, որ Տերն Իր զավակներին օգնում է անցնելու քայլ առ քայլ: Իրականում, բոլորը նույն ձևով և նույն չափով չեն արձագանքում կորստին, սակայն բոլորս էլ ունենք զգացմունքներ և կարող ենք վիրավորվել ու բժշկության կարիք ունենալ: Հիսուսը եկավ աշխարհ՝ սատանայի գործերը քանդելու (տե՛ս Ա Հովհ. 3.8) և ﬔզ լիառատ կյանք շնորհելու (տե՛ս Հովհ. 10.10): Եթե սովորենք ընդունել այն, ինչ Նա հնարավոր է դարձրել ﬔզ համար, կապրենք այն լիառատ կյանքը, որը ﬔզ ազատում է տրտմությունից ու ﬕայնակությունից: Աստված ինձ ազատագրել է ﬕայնակության և վշտի կապանքից, ես հավատում եմ, որ Նա կգործածի այս գիրքը, որպեսզի քեզ էլ օգնի՝ քայլ առ քայլ ազատագրվելու:

 

ԴՈՒ ՄԵՆԱԿ ՉԵՍ

 

 

 Որովհետև նա Ինձ ցանկացավ, և Ես կփրկեմ նրան. Ես բարձր կանեմ նրան, որ նա ճանաչում է Իմ անունը: Նա կկանչի դեպի Ինձ, և Ես կլսեմ Նրան. Ես նրա հետ կլինեմ նեղության ﬔջ, կապրեցնեմ նրան և փառավոր կանեմ նրան: Երկար օրերով կկշտացնեմ նրան և Իմ փրկությունը ցույց կտամ նրան: Սաղ մոս 91.14-16

 

 Աստված ցանկանում է, որ իմանաս՝ դու ﬔնակ չես: Սատանան ուզում է, որ դու հավատաս, թե լիովին ﬔնակ ես, և ոչ ոք չի հասկանում քո ապրուﬓերը: Սակայն դա ճշմարտությունը չէ: Աստված քեզ հետ է: Շատ հավատացյալներ նույնպես հասկանում են քո մտավոր ու զգացմունքային ապրուﬓերը: Սաղմոս 34.19-ում ասվում է. , Շատ են արդարի նեղությունները, բայց Տերն այդ աﬔնից փրկում է նրան: Աստվածաշնչում շատ պատմություններ կան «արդարի նեղությունների» և «այդ աﬔնից» Տիրոջ ձեռքով ազատագրման մասին:

 

 

Աստված ազատարար է 

 

Աստված Պողոսին ու Շիղային ազատեց բանտից (տե՛ս Գործք 16.23-26): Ա Թագավորաց 17.37-ում կարդում ենք, որ Աստված ազատում էր Դավթին նեղություններից. , Դավիթն ասաց. ,Եհովան, որ առյուծի ու արջի ձեռքից ինձ ազատեց, այս փղշտացու ձեռքից էլ կազատի: Եվ Սավուղը Դավթին ա սաց. ,Գնա՛, և Տերը քեզ հետ լինիե: Երբ սկսում ես հոգևորապես աճել, սատանան քեզ հիասթափեցնելու համար հաճախ նեղություն է բերում և փորձում է այնպես անել, որ քեզ ﬕայնակ զգաս: Բայց այն աﬔնը, ինչ սատանան օգտագործում է ﬔզ ﬖասելու համար, Աստված շրջում է դեպի բարին (տե՛ս Ծննդ. 50.20): Դու կարող ես վարվել այնպես, ինչպես Դավիթն արեց՝ ինքդ քեզ քաջալերես և հիշեցնես անցյալում ունեցած հաղթանակների մասին: Սեդրակը, Միսակը և Աբեդնագովը նեղության ﬔջ ընկան, երբ ճշմարիտ Աստծո հանդեպ հաստատուն նվիրվածություն ցուցաբերեցին (տե՛ս Դա նիել 3.10-20): Երբ նրանք ﬔրժեցին չար Նաբուգոդոնոսոր թագավորի հրամանը և չերկրպագեցին նրա շինած ոսկե արձանին, թագավորը պատժեց նրանց՝ գցելով կրակե հնոցը, որը սովորականից յոթ անգամ ավելի ուժգին էր վառվում: Նաբուգոդոնոսորն ,ապշեց (տե՛ս Դանիել 3.24)՝ տեսնելով, որ այդ վառվող կրակի ﬔջ Սեդրակը, Միսակը և Աբեդնագովը հանդիպեցին ևս ﬔկին, ում կերպարանքն Աստծո Որդու նման էր: Նրանք ոչ ﬕայն անﬖաս ազատվեցին կրակի բոցերից (տե՛ս Դա նիել 3.25), այլև հնոցից դուրս գալիս նրանց վրայից նույնիսկ ծխի հոտ չէր գալիս (տե՛ս Դա նիել 3.27): Դանիելի 3.30-ում ասվում է. ,Այն ժամանակ թագավորը հաջողություն տվեց Սեդրակին, Միսակին և Աբեդնագովին: Աստված քեզ ոչ ﬕայն դուրս կբերի նեղությունից, այլ նաև կբարձրացնի: Դանիելը նույնպես նեղության ﬔջ ընկավ իր անկեղծության և Աստծուն նվիրված լինելու համար: Նրան առյուծների գուբը գցեցին, բայց նա շարունակեց Աստծուն հավատալ: Աստված ուղարկեց իր հրեշտակին և, փակելով առյուծների երախը, ազատեց Դանիելին. նա անﬖաս դուրս եկավ առյուծների գուբից (տե՛ս Դանիել 6.3-23): Շարունակի՛ր վստահել Աստծուն ևանﬖաս դուրս կգաս նեղությունից: Այս բոլոր մարդիկ հասկացան, որ Աստված հավատարիմ է: Ես նույնպես ապրել եմ Նրա հավատար մությունն ու բարությունը: Մանուկ հասակում ինձ սեռական, հոգեբանական և զգացմունքային բռնության են ենթարկել: Տասը տարի շարունակ տառապել եմ գլխացավից՝ ﬕգրենից: Ինձ մոտ քաղցկեղ էր հայտնաբերվել և ﬕ քանի թեև փոքր, բայց ցավոտ ու անհանգստացնող հիվանդություններ: Աստված պատասխանեց աղոթքներիս՝ ազատագրելով ինձ յուրա քանչյուր հիվանդությունից: Կա ﬕ ժամանա կա հատված, երբ պետք է հաստատակամորեն սպասել Աստծուն: Պետրոսի առաջին թղթի 5.8,9-ում ասվում է. 

 

Աթո՛ւն  եղեք, հսկո՛ւմ արեք, որովհետև ձեր ոսոխ թշնաﬕն՝ սատանան, գոռոզ առյուծի պես ման է գալիս և որոնում է, թե ում կուլ տա: Որին հակառակ կանգնե՛ք հավատքով հաստատված՝ գիտենալով, որ ձեր եղբայրներն էլ, որ աշխարհի ﬔջ են, նույն չարչարանքներն են քաշում: 

 

Ինչպես տեսնում եք, բոլորս էլ ժամանակ առ ժամանակ անցնում ենք նեղություններով, և աﬔնքս էլ ինչ-որ չափով ապրում ենք թե՛ ﬕայնակություն և թե՛ տրտմություն, սակայն ﬔնք ﬕայնակ չենք: Աստվածաշունչը հորդորում է, որ ,հակառակ կանգնենքե սատանային և հաստատուն ﬓանք հավատքի ﬔջ (տե՛ս Ա Պետր. 5.8,9): Կարող ենք նաև զորանալ այն մտքով, որ ﬔր կողքիններին անծանոթ չեն ﬔր ապրուﬓե րը:

 

 

Վարկանիշներ

0 reviews
keyboard_arrow_up