Թրեր կրող կանայք

(0)
  • Գին: Անվճար
  • Կոդ: LB03
  • Formats available: pdf
  • Դիտում

ՆԱԽԱԲԱՆ

 

 Այլ բան է թուր ունենալը, և բոլորովին այլ բան է իմանալը, թե ինչպես գործածել այն: Աստծո յուրաքանչյուր զավակի վստահվել է թուր` Հոգու թուրը: Մենք պատերազմողներ ենք, որոնց հանձնարարված է գործածել տիեզերքի ամենահզոր զենքը: Մեր Տերը և օրինակը` Հիսուս Քրիստոսը, Հոգու թուրն է, Ով մարմին դարձավ: Երկու հազարամյակ առաջ Նա գործածեց այս թուրը և փոխեց ամբողջ աշխարհը: Մեկ օր Նա կհնազանդեցնի բոլոր ազգերին նույն թրով: Բայց այժմ Նա պատվիրում է յուրաքանչյուրիս. «Ինչպես Հայրն է ուղարկել Ինձ, Ես նույնպես ուղարկում եմ ձեզ» (Հովհ. 20. 21, NKJV): Ներկայումս բարձրանում է դուստրերի և (որդիների) սերունդ, որոնք ցուցադրելու են մեր Թագավորի փառահեղ ուժը: Այս պատե- րազմողները փոփոխություն կբերեն իրենց միջավայրում` հմտորեն գործածելով այն թուրը, որը վստահվել է իրենց: Աստված իմ կնոջը` Լիզային, տվել է հզոր ուղերձ, որը կսովորեցնի Աստծո դուստրերին և (որդիներին)` օգտագործել այն, ինչ նրանք արդեն ունեն` իրենց ազդեցության ոլորտում փոփոխություններ առաջացնելու համար: Ես արտոնված եմ համարում ինձ, քանի որ երեսուն տարուց ավելի է` ամուսնացած եմայս հրաշալի կնոջ հետ, ով Աստծո ծառա- յող է: Ես ականատես եմ եղել նրա վերափոխմանը` բախումներից խուսափող, վախվորած և եկեղեցու երկչոտ այցելուից դեպի անվե- հեր ու սքանչելի պատերազմողի` մեր Թագավորի դստեր: Նման կնոջը ճանաչելը և նրա հետ աշխատելը իրական արտոնություն է: Ես այնքա՜ն բան եմ սովորում այն ամենից, ինչ Աստված սովորեցնում է նրան: Ես գիտեմ, որ այս գիրքը կսովորեցնի ձեզ` օգտագործել այն, ինչ դուք արդեն ունեք: Մի՛ եղեք այնպիսին, ով պարզապես թուր ունի: Եղեք հմուտ պատերազմող, ով փոփոխություն է բերում իր միջավայրում:

                                                                                   — Ջոն Բիվեր, հանրաճանաչ հեղինակ և քարոզիչ

 

 

 

Դուք թիրախ եք Քրիստոնեությունը պայքար է, ոչ թե երազ:

 — Վենդել Ֆիլիպս 

 

 

Միգուցե դուք մտածեք, թե ինչու եմ առաջարկում, որ բոլոր տարիքի կանայք զենքեր վերցնեն և միանան պայքարին, երբ աշխարհն այսօր արդեն հեղեղված է բռնությամբ: Հուսով եմ, որ ընթերցելով այս գիրքը` դուք կբացահայտեք շատ պատճառներ, թե ինչու այս աշխարհում չկա չեզոք տարածք: Մենք չենք ապրում թրի բռնությամբ, բայց եկել է ժամանակը, որ ապրենք թրի ուժով: Թուր վերցնելու առաջին պատճառն այն է, որ անկախ նրանից` գիտակցում եք, թե` ոչ, դուք էպիկական պատերազմի մեջ եք, և Աստված չի ցանկանում, որ Իր դուստրերն անզեն լինեն կամ հանկարծակիի գան: Այս մասին խոսելու մղումն առաջացավ անսպասելիորեն: Երկու հազար տասը թվականի հուլիսի սկիզբն էր, ես նոր էի տուն վերադարձել ճանապարհորդությունից: Քարոզել էի հինգ տարբեր երկրներում ընդամենը չորս շաբաթվա ընթացքում: Բացի այդ` այն երկրները, որոնք ես այցելել էի, հեռու էին իրարից, այնպես որ, ճանապարհորդելը նշանակում էր` փոխել ժամային գոտիներ, գիշերը և ցերեկը, ինչպես նաև «ցատկոտել» Հյուսիսային և Հարա- վային Հեմփշիրների միջև: Հյուծված օրգանիզմի բիոռիթմերի շարունակական խախտումից ես մի փոքր թույլ էի զգում, թեև արդեն երկրորդ օրն էր, որ տանն  էի: Ես տանը մենակ էի կրտսեր որդուս` Արդենի հետ, այնպես որ գնացի նրա մոտ: Տեսնելով ինձ` Արդենն ափով թփթփացրեց բազմոցին` հրավիրելով ինձ` միանալ իրեն և միասին ֆիլմ դիտել: Ես հրճվանքով մտածեցի որդուս գրկելու մասին և նստեցի նրան շատ մոտ` հարցնելով. - Ի՞նչ ֆիլմ ենք դիտելու: - «Տերմինատորը», - պատասխանեց նա: Մինչև ձեր վրդովմունքն արտահայտելը, մնացեք ինձ հետ: Ես հավանություն չեմ տալիս այդ ֆիլմին, և ոչ էլ առաջարկում եմ, որ դիտեք այն: Ես դիտել եմ խմբագրված հեռուստատեսային տարբերակը, և նույնիսկ այդ ժամանակ` ութսունական թվականներին, այն ահավոր էր: Բայց ես գտա արժեքավոր մի բան ծիծաղելի սանրվածքների, անճաշակ երաժշտության և վատ դերասանական խաղի մեջ, ինչով ցանկանում եմ կիսվել ձեզ հետ, որովհետև այն գերազանց կերպով ցույց է տալիս այս գիրքը գրելու պատճառը: Եթե դուք ծանոթ չեք «Տերմինատոր» ֆիլմին, թույլ տվեք խիստ համառոտ պատմել: Այս պատմությունը Սառա Քոնորի մասին է: Նա մոտոցիկլետ վարող մատուցողուհի է, ով ապրում է ձանձրալի, միապաղաղ կյանքով` հուսալով, որ մեկ օր սերը կգտնի իրեն: Օրերը գրեթե ոչնչով չեն տարբերվում իրարից: Ցերեկը նա թխվածք և սուրճ է մատուցում, իսկ գիշերը հանդիպում է անծանոթ տղամարդկանց` հույս ունենալով, որ կգտնի իր հմայիչ արքայազնին: Ցերեկը նա աշխատում է, իսկ գիշերը` սպասում: 1980-ականների այս կանխատեսելի կյանքը կոպտորեն ընդ- հատվում է մի ռոբոտ-մարդասպանի կողմից, ով եկել է իր ապա- գայից: Մեր հերոսուհին` Սառան, ընդմիջման ժամանակ լսելով, որ իր անուն-ազգանունը ունեցող մի քանի կանայք սպանվել են, հասկանում է, որ իր կյանքը կարող է վտանգված լինել: Ակնհայտ է, որ տերմինատորը, ում դերը կատարում էր դերա- սան Առնոլդ Շվարցենեգերը` Կալիֆոռնիա նահանգի նախկին նա- հանգապետը և Մարիա Շրայերի նախկին ամուսինը, ճանապարհորդել էր ժամանակով, և յուրաքանչյուր կին, ով կրում է Սառա Քոնոր անուն-ազգանունը, նրա թիրախն է: Թվում է` անկարելի է, որ այս ռոբոտ-մարդասպանը ձախողվի: Նա ոչ միայն ունի մեքենայի  ուժ և տեղեկություններ մշակելու կարողություն, այլև ամբողջովին համալրված է նորագույն զենքերով: Բացի բոլոր տեխնոլոգիական առավելություններից` նրա ձեռքում է ութսունական թվականների տեղեկատվական միջոցների գագաթնակետը` «Դեղին էջերից» պոկած մի թերթ, որտեղ գրված են բոլոր Սառա Քոնորների հեռախոսահամարները և հասցեները, ովքեր ապրում են իր նպատակային տարածքում: Մինչ ապագայից եկած տերմինատորնիր ցուցակից գտնում է նորանոր Սառաների, մեր հերոսուհին սկսում է մի փոքր անհանգստանալ: Աշխատանքից հետո նա վերադառնում է իր բնակարանը և այս մասին կիսվում է ընկերուհիներից մեկի հետ: Հեռախոսի ինքնա- պատասխանիչից իմանալով, որ հանդիպումը հերթական անծա- նոթ տղամարդու հետ չի կայանալու` Սառան մի ակումբ է գնում. եթե վտանգն իրական է, այդտեղ նա կկարողանա թաքնվել ամբոխի մեջ: Տերմինատորն արագորեն գտնում է Սառային` նրա բնա- կարան կատարած կարճատև այցից հետո: Առնոլդը հայտնվում է ակումբում և սկսում է աջուձախ կրակել` խառնաշփոթ ստեղծելով: Անհաջող պարային շարժումները փոխարինվում են քաոսով, արյունով և գոչյուններով. մարդիկ սողում են հատակի վրայով` փորձելով փախչել: Բայց սպասե՛ք. այս դժգույն պատմության մեջ կա ևս մեկ անձնավորություն: Նույն պահին, երբ հայտնվում է նրա մարդասպանը` ապագայից, նրա պահապանը, որը նույնպես ապագայից է, բացահայտում է իր ներկայությունը` անելով անհաղթահարելի առաջարկ. «Արի՛ ինձ հետ, եթե ցանկանում ես ապրել»: Ընտրությունն ակնհայտ էր, այնպես որ, Սառան երկար չի մտածում. նա ցանկանում է ապրել: Նա դուրս է վազում ակումբից, ցատկում է ինչ-որ մեքենայի մեջ բոլորովին օտար մարդու հետ, և երկուսը միասին փորձում են փախչել: Բայցևայնպես, տերմինատորը չի հանձնվում: Սկսվում է արագընթաց հետապնդում. փամփուշտները փշրում են մեքենայի պատուհանների ապակիները և հյուծում Սառայի նյարդերը: Ուր էլ գնան և ինչ էլ անեն, թվում է` նրանք չեն կարողանում ազատվել իրեն հետապնդողից: Այս մատուցողուհին, ով հանդարտ կյանք էր վարում և ցանկանում էր արժանավոր ընկեր գտնել, նույնիսկ գաղափար չունի, որ այս էպիկական պատերազմը ծավալվում է իր շուրջը: Մինչ փամփուշտները թռչում են, և մեքենաներն իրար են բախվում, նրա պահապանն սկսում է պատմել իրեն, թե ով է ինքը: Նա բացատրում է, որ ապագայում նա հերոսուհի է դառնալու: Մի ամբողջ բանակ պատերազմ է վարելու` սպառազինված այն կանխատեսումներով և մարտավարություններով, որոնք նա գրի է առել և փոխանցել է իր որդուն: Ապագայում նա մեծ դեր է կատարելուայն հերոսական պայքարի մեջ, որը մղվելու է ընդդեմ ամբողջ մարդկության թշնամու: Սառան պարզապես չի կարողանում հավատալ, որ նա այս անհեթեթ պատմության մասնակիցն է, և համոզված է, որ նրան շփոթել են ինչ-որ մեկի հետ: Կարիք չկա դիտարկել իրեն որպես սպառնալիք` ներկայի կամ ապագայի համար: Փորձելով պարզություն և ողջամտություն բերել ստեղծված իրավիճակում` Սառան մերժում է ապագայից եկած իր պահապանի խոսքերը: Նա հերոսուհի չէ… նա պարզապես մատուցողուհի է: Նա նույնիսկ ընկեր չունի, այնպես որ, որտեղի՞ց որդի ունենա: Այս մղձավանջը սարսա- փելի սխալմունք է. նրան շփոթել են մեկ այլ մարդու հետ: Այնուամենայնիվ, նրա պահապանը պնդում է, որ հենց նա է ճիշտ Սառա Քոնորը` հերոսուհին, և որ իր առաքելությունն է` պատրաստել և պաշտպանել նրան: Բնականորեն ճնշվելով և հանկարծ կորցնելով ինքնավերահսկողությունը` Սառան բղավում է. «Ես ոչինչ չե՛մ արել», ինչին նրա պահապանը պատասխանում է. «Ո՛չ, բայց դու կանես»: Այդ դրվագի ժամանակ, որդուս հետ բազմոցին նստած, ուշա- դրությունս գամվեց էկրանին: Այս «ո՛չ, բայց դու կանես» արտա- հայտությունը` անցած տասնամյակներից, ներխուժեց իմ ներկան: Ես հասկացա, որ հաճախ մեր թշնամին գիտի, թե ով ենք մենք լինելու, նախքան կհայտնաբերենք դա: Եվ ժամանակն է, որ յուրա- քանչյուրս գիտակցենք այն երկու ճշմարտությունները, որոնք Սա- ռան հասկացավ այդ երեկո: Սիրելի դո՛ւստր. 

1. Դուք թիրախ եք:

 2. Դուք կարող եք հերոսուհի լինել: Ես ասացի` կարո՛ղ եք, որովհետև ընտրությունն, ի վերջո, ձե՛րն է: 

 

 

 

 

Թիրախ 

 

 

Նախ` խոսենք այն մասին, որ դուք թիրախ եք: Եթե դուք քրիստոնյա եք, ուրեմն սատանայի թիրախն եք, ով մեր անձերի թշնամին է և խավարի իշխանը: Սա ձեր հոգևոր դիրքն է, որը դուք չեք կարող փոխել: Գոյություն ունի խավարի շատ իրական և լավ կազմակերպված ուժ երկրի վրա, որը պայքարում է նրանց դեմ, ովքեր ներկայացնում են Աստծո լույսը և կյանքը: Այսպիսով, կարևոր է` իմանաք, թե ի՞նչ է նշանակում լինել թիրախ: Ահա մեր համատեքստի այն բառերը, որոնք նկարագրում են «թիրախ» բառի իմաստը. նպատակ, մտադրություն, առաջադրանք, կենտրոնացում և դիտավորություն: Սատանայի նպատակն է` շեղել ձեզ նրանից, թե ով եք դուք իրականում, և թե որն է ձեր կյանքի ճշմարիտ նպատակը: Նա մտա- դրված է հրապուրել ձեզ` հեռացնելով զորության, կյանքի և իշխա- նության ճանապարհից դեպի միտումնավոր կործանման ուղին: Մինչև խոսելը այն մասին, որ դուք կարող եք հերոսուհի լինել, ես ցանկանում եմ, որ հասկանաք մի բան, ինչը, միգուցե, նոր և օտար թվա ձեզ, և ինչը շատ ավելի լուրջ է ցանկացած ֆիլմի սյուժեից: Թշնամին, ով ապրում է խավարում և մարդասպան է, արդեն հասկացել է, թե ով եք դուք: Նա գիտի ձեր ներուժը և պարբերաբար փորձում է խարխլել ձեր ապագան: Ես հավատում եմ, որ ձեր կյանքի հարձակումները շատ ավելի կապված են նրա հետ, թե ինչպիսին դուք կարող եք լինել ապագայում, քան` թե ինչպիսին եք եղել անցյալում: Ինչպես մարդասպանը «Տերմինատոր» ֆիլմում, թշնամին գիտի ձեր անունը: Թույլ մի՛ տվեք, որ դա վախեցնի ձեզ: Խորը շունչ քաշեք և հասկացեք, որ դուք ապրում եք հատուկ նպատակով: Խուճապի մի՛ մատնվեք և մի՛ համարեք, որ այս ամենը ուղղված է անձամբ ձեր դեմ, որովհետև դա ճիշտ չէ: Այս հարձակումը մեկի և բոլորի դեմ է: Մեր անձերի թշնամու համար սա անձնական հարց չէ, այլ իր գործն է: Ոչ ոք չի կազմակերպում լայնածավալ և համակարգված հարձակում ինչ-որ բանի դեմ, ինչը սպառնալիք չի համարվում: Ձեր և իմ անունը նույնն է` քրիստոնյա: Այս անունը շատ ավելին է, քան պատկանելիությունը որևէ կրոնական խմբի. այն նշանակում է` «օծված»: Դուք Բարձրյալ Աստծո սիրելի արքայադուստրն եք: Միգուցե թշնամու մոտեցումը յուրաքանչյուրիս կարող է տարբեր թվալ, բայց նա կանի այն ամենը, ինչն իր ուժերի մեջ է, որպեսզի խոչընդոտի կամ կասեցնի ձեր աճը և շեղի ձեզ երկնային կոչումից: Չկան մեկուսացված և կղզիացած դուստրեր, ովքեր կարող են լիովին խուսափել նրա հարձակումներից: Մի՛ մտածեք, որ ձեր տարիքը, ֆինանսական կամ ամուսնական կարգավիճակը կազատեն ձեզ այս հարձակումից: Այս ամենը կապված չէ ձեզ հետ: Այս ամենը կապված չէ ինձ հետ: Անկեղծ ասած` սա նույնիսկ մեր պատերազմը չէ: Պատերազմը Տիրոջինն է, իսկ մենք Նրա լուսեղեն զենքերն ենք խավարի աշխարհում: 

 

Մարդկային պատմության ամբողջ ընթացքը կարող է կախված լինել առանձին անհատի, նույնիսկ` հասարակ մարդու սրտի փոփոխությունից… Որովհետև պայքարը բարու և չարի միջև ծավալվում է հենց առանձին անհատի մեկուսի մտքում` ավարտվելով հաղթանակով կամ պարտությամբ:

                                                                                     — Մ. Սքոթ Փեք 

 

Վարկանիշներ

0 reviews
keyboard_arrow_up