Ընդհանուր դրույթներ և պայմաններ Գաղտնիության քաղաքականություն

 

Պայմաններ և դրույթներ

 

  1. Այս Պայմանները և դրույթները (այսուհետ՝ «Պայմաններ»), կարգավորում են www.van-vanbookshelf.am կայքի օգտագործումը (այսուհետ՝ «Կայք») և Van-VanBookshelf ԱՁ-ի (այսուհետ՝ «Ընկերություն», «Մենք», «Van-VanBookshelf» կամ «Գրախանութ») կողմից մատուցվող ծառայությունները: Ընկերությունը գործարկում է Կայքը՝ տրամադրելով առևտրային հարթակ էլեկտրոնային առևտրի միջոցով ապրանքների և ծառայությունների վաճառքի համար (այսուհետ՝ «Առցանց գնումներ»): Կայքում գնումներ կատարելով, Օգտվողները համաձայնում են պարտավորված լինել սույն Պայմաններով, որոնք էլեկտրոնային համաձայնագիր են կազմում Օգտվողի և Ընկերության միջև:

 

  1. Եթե Կայքում այլ կերպ նշված չէ, «Van-VanBookshelf» ԱՁ-ն վաճառքի համար նշված ապրանքների վաճառողն է: Ընկերության գրանցված գրասենյակը գտնվում է Կոտովսկու փ․ 32, Շենգավիթ, Երևան 0020, Հայաստան հասցեում: Հարկային նույնականացման համարը՝ 26558617: Հարցերի համար խնդրում ենք կապվել մեզ հետ +37477440851 հեռախոսահամարով:

 

  1. Այցելելով և մուտք գործելով Կայք, օգտագործելով Կայքում առաջարկվող ցանկացած ծառայություններ և ներբեռնելով ցանկացած նյութ՝ ամբողջությամբ կամ մասամբ, դուք (այսուհետ՝ «Օգտվող», «Դուք» կամ «Հաճախորդ») ընդունում եք, որ կարդացել եք, հասկացել եք և լիովին ընդունում եք այս Պայմաններն ու դրույթները: Սա կիրառելի է անկախ այն բանից, թե դուք Հաճախորդ եք, թե գրանցված Օգտվող: Նկատի ունեցեք, որ գրանցված Օգտվողների կանոնները վերաբերում են հատկապես նրանց, ովքեր գրանցվել են և որոնց տրամադրվում է մուտք դեպի Կայքի լրացուցիչ հնարավորություններ:

 

  1. Կայքում գրանցվելու համար հաճախորդը պետք է տրամադրի անձնական տվյալներ՝ գրանցման գործընթացի միջոցով անձնական հաշիվ ստեղծելու նպատակով: Հաջող գրանցումից հետո հաճախորդը ստանում է մուտքանուն և գաղտնաբառ: Հաճախորդը պատասխանատու է ճշգրիտ տեղեկություն  տրամադրելու և իր անձնական հաշվի միջոցով իրականացվող բոլոր գործողությունների համար: Օգտվողի հաշվում կատարված ցանկացած գործողություն համարվում է կատարված հենց Օգտվողի կողմից: Գրանցման գործընթացում Օգտվողի տվյալները կմշակվեն՝ համաձայն Կայքի Գաղտնիության քաղաքականության (HYPERLINK): Պայմանների ցանկացած խախտման դեպքում Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում կասեցնել կամ արգելափակել Օգտվողի հաշիվը և սահմանափակել մուտքը դեպի Կայք և դրա հնարավորությունները:

 

  1. Ընկերությունն իրավունք է վերապահում փոփոխել կամ թարմացնել այս Պայմանները ցանկացած պահի, առանց նախնական ծանուցման։ Պայմանների ցանկացած փոփոխություն կամ թարմացում կհրապարակվի Կայքում՝ թարմացման ամսաթվի հետ միասին: Օգտվողի պարտականությունն է պարբերաբար վերանայել Կայքը ցանկացած նման թարմացումների համար: Թարմացված Պայմանների հրապարակումից հետո Կայքի օգտագործումը շարունակելը համարվում է այդ փոփոխությունների ընդունում: Բացի այդ, Օգտվողը պարտադիր պետք է համաձայնի Գաղտնիության թարմացված քաղաքականությանը դրա հրապարակման պահից:

 

  1. Վեճերի դեպքում երկու կողմերը համաձայնում են փորձել լուծել հարցը արտադատական ​​միջոցներով: Այս գործընթացը պետք է սկսվի հայցվորի կողմից թղթային կամ էլեկտրոնային ձևով գրավոր դիմում ներկայացնելուց հետո երկու շաբաթվա ընթացքում: Վեճը չլուծված մնալու դեպքում այն ​​կներկայացվի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ դատավարության համար։

 

 

«Van-VanBookshelf» գրախանութի կողմից մատուցվող ծառայությունները

 

«Van-VanBookshelf» գրախանութը van-vanbookshelf.am կայքի միջոցով առաջարկում է առցանց գնումների ծառայություններ, որոնք այցելուներին թույլ են տալիս գնել Կայքում առկա ապրանքները: Կայքում ներկայացված են ապրանքների նկարագրությունները, գները և այլ համապատասխան տեղեկություն:

 

Առցանց գնումների և այլ վճարովի ծառայությունների վճարման եղանակների տվյալները հրապարակված են Կայքում: Տրամադրելով անհրաժեշտ տեղեկություն, ընտրելով ապրանք կամ ծառայություն և կատարելով վճարումը, Օգտվողն ընդունում և համաձայնում է, որ այդ գործողությունները հավասարազոր են գրավոր պայմանագիր ստորագրելու: Ընկերությունը տրամադրում է ցանկացած կատարված վճարման էլեկտրոնային հաստատում, որը ծառայում է որպես գործարքի ապացույց:

 

Մեկնաբանություններ հրապարակելիս, քննարկումների մասնակցելիս կամ Կայքում կարծիքներ թողնելիս Հաճախորդներից պահանջվում է հարգել Ընկերության, դրա աշխատակիցների, Կայքի, այլ օգտատերերի և ցանկացած երրորդ կողմերի իրավունքները: Հաճախորդները պետք է զերծ մնան ցանկացած հրապարակում անելուց, որը կարող է արատավորել ուրիշների հեղինակությունը, պատիվը կամ արժանապատվությունը, խթանել թշնամանք կամ բռնություն կամ պարունակել հակաօրինական բովանդակություն կամ կոչեր:

 

Ընկերության կողմից մատուցվող բոլոր ծառայություններից օգտվելու համար Օգտվողները պետք է գրանցվեն Կայքում և ստեղծեն անձնական հաշիվ՝ Կայքում նշված գրանցման գործընթացի միջոցով: Որոշ ծառայություններ կարող են հասանելի չլինել առանց գրանցման: Յուրաքանչյուր Օգտվողի թույլատրվում է ունենալ միայն մեկ հաշիվ: Օգտվողներին արգելվում է օգտագործել այլ անձանց անձնական հաշիվները: Այն դեպքում, երբ Օգտվողը կասկածում է, որ եղել է չթույլատրված մուտք իր հաշիվ, նա պետք է անհապաղ տեղեկացնի Ընկերությանը: Նման դեպքերում Ընկերությունն իրավունք է վերապահում կասեցնել կամ արգելափակել այդ հաշիվը:

 

 

Գնումներ և առաքում

 

Հաճախորդները կարող են կատարել անկանխիկ վճարումներ գնումներ կատարելիս՝ օգտագործելով այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են բանկային քարտերը, էլեկտրոնային դրամապանակները և վճարման այլ հասանելի տարբերակներ:

 

Պատվերը կատարելու համար Հաճախորդը պետք է համոզված լինի, որ իր հաշվին բավականաչափ միջոցներ ունի իր ցանկալի ապրանքները գնելու համար:

 

Այն ժամանակահատվածում, երբ պատվերների ծավալը մեծ է (օրինակ՝ տոներ, զեղչային միջոցառումներ և այլն), «Van-VanBookshelf» գրախանութն իրավունք է վերապահում հետաձգել պատվերի առաքումը կամ չեղարկել որոշ ծառայություններ: Նման դեպքերում Ընկերությունը Հաճախորդին կտեղեկացնի այդ մասին՝ Կայքում հրապարակման կամ անձնական ծանուցման միջոցով:

 

«Van-VanBookshelf» գրախանութի կողմից տրամադրված առաքման վերջնաժամկետները մոտավոր են և ենթակա են փոփոխման: Ընկերությունը պատասխանատվություն չի կրում այս ժամկետները չպահպանելու համար: Ընկերությունը Հաճախորդին կտեղեկացնի յուրաքանչյուր պատվերի առաքման կարգավիճակի մասին:

 

Պատվերը կուղարկվի Հաճախորդին միայն այն բանից հետո, երբ Հաճախորդը հաստատի այն:

 

Չգրանցված Հաճախորդների կողմից կատարված պատվերները կարող են չեղարկվել, եթե անհրաժեշտ տվյալները սխալ են տրամադրված:

 

Հեղինակային իրավունք

 

Կայքում հրապարակված բոլոր նյութերը, ներառյալ բայց չսահմանափակվելով պատկերները, տեսանյութերը և տեքստերը, «Van-VanBookshelf» գրախանութի բացառիկ սեփականությունն են և պաշտպանված են հեղինակային իրավունքի մասին օրենքով:

 

Կայքի նյութերին ցանկացած մեջբերում կամ հղում կատարելիս պետք է նշել «van-vanbookshelf.am»-ը՝ որպես աղբյուր։

 

Համաձայն գործող օրենքներին, պատկերներն ու տեսանյութերը օգտագործելիս արգելվում է հեռացնել Ընկերության տարբերանշանը: Եթե ​​տարբերանշան չկա, ապա պարտադիր է պատշաճ կերպով նշել «van-vanbookshelf.am» կայքը՝ որպես աղբյուր։

 

Ընկերության նյութերի ցանկացած օգտագործում առևտրային նպատակներով, կամ նյութերի չարտոնված ամբողջական վերարտադրումը կամ բաշխումը խստիվ արգելված է և կարող է հանգեցնել օրենքով սահմանված պատասխանատվության:

 

Հայաստանում հեղինակային իրավունքի պաշտպանությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, նաև համապատասխան միջազգային պայմանագրերով:

 

 

Գաղտնիության քաղաքականություն

 

Ինչպես ենք մենք տեղեկություն հավաքում

 

Մենք հավաքում ենք ձեր անձնական տվյալները հետևյալ միջոցներով․

 

  • Երբ հաշիվ եք ստեղծում կամ գրանցվում եք «Van-VanBookshelf.am» կայքում։
  • Երբ պատվեր կամ գնում եք կատարում «Van-VanBookshelf.am» կայքում։
  • Երբ որևէ հայտ եք լրացնում մեր կայքում, ներառյալ բայց չսահմանափակվելով․
  • Բաժանորդագրվում եք մեր տեղեկագրին։
  • Հարցումներ եք ներկայացնում «Կապ մեզ հետ» ձևի միջոցով։
  • Երբ այցելում եք մեր կայք (որոշակի տեղեկություն կարող է հավաքվել քուքիների և նմանատիպ հետևման տեխնոլոգիաների միջոցով)

 

Այս միջոցներով ստացված տեղեկությունները համարվում են անձնական տվյալներ, որոնք մենք մշակում ենք ըստ այս Գաղտնիության քաղաքականության։ Կատարելով վերևում նշված գործողություններից որևէ մեկը, դուք համաձայնություն եք տալիս ձեր անձնական տվյալների հավաքմանը և մշակմանը։

 

 

 Ինչ անձնական տվյալներ ենք մենք հավաքում

 

Մենք հավաքում ենք անձնական տվյալներ, որոնք դուք տրամադրում եք, երբ գրանցվում եք մեր կայքում, ձևեր եք լրացնում կամ գնումներ եք կատարում, ներառյալ բայց չսահմանափակվելով՝ այն տվյալները, որոնք տրամադրում եք հաշիվ գրանցելիս, մեր տեղեկագրին բաժանորդագրվելիս և պատվերներ կատարելիս։ Բացի այդ, մենք հավաքում եք տվյալներ ձեր IP հասցեի վերաբերյալ և պահում քուքիներ կամ նմանատիպ հետևման տեխնոլոգիաներ, երբ այցելում եք մեր կայքը։

 

Ձեր անձնական տվյալները հավաքվում և մշակվում են սկսած այն պահից, երբ օգտվում եք մեր կայքից, օրինակ՝ հաշիվ եք գրանցում, բաժանորդագրվում եք մեր տեղեկագրերին կամ պատվեր եք կատարում։ Տվյալների հավաքումը ձեր IP հասցեից և քուքիների օգտագործումը սկսվում է անմիջապես մեր կայք մուտք գործելու պահին։

 

 

 

Ինչպես ենք մենք օգտագործում ձեր տվյալները։

 

Այն անձնական տվյալները, որոնք մենք հավաքում ենք հաշվի գրանցման, տեղեկագրին բաժանորդագրվելու, ձևերի ուղարկման (օրինակ՝ «Կապ մեզ հետ» ձևը) և մեր կայքից օգտվելու միջոցով, կարող են օգտագործվել հետևյալ նպատակներով․

 

  • Մեր կայքի գործառնականությունը բարելավելու և օպտիմալացնելու, նաև օգտվողի ընդհանուր փորձը կատարելագործելու։
  • Կայքի բովանդակությունը և առաջարկներն անհատականացնելու՝ հիմնվելով ձեր նախընտրությունների և մեր կայքից օգտվելու վրա։
  • Տրամադրելու ծառայություններ և ապրանքներ՝ ձեր կարիքներին և նախընտրություններին համապատասխան։
  • Ներկայացնելու նպատակային գովազդ կամ գովազդային նյութեր՝ ձեր հետաքրքրություններին համապատասխան։
  • Ուղարկելու էլեկտրոնային տեղեկագրեր և նորություններ մեր բաժանորդներին, ներառյալ ներդրողներին։
  • Ձեր հարցումներին պատասխանելու, հաճախորդների սպասարկում ապահովելու և ձեզ հետ կապ պահպանելու՝ ձեր հաշվի և այլ ծառայությունների վերաբերյալ։

 

 

Ինչպես ենք մենք պաշտպանում ձեր տվյալները

 

Ձեր անձնական տվյալները պահվում են ապահով սերվերներում, որոնց մուտքը սահմանափակված է միայն լիազորված անձնակազմի համար։ Այս աշխատակիցներին տրամադրվում է մուտքի իրավունք՝ ըստ անհրաժեշտության, և նրանք ունեն գաղտնիություն պահպանելու պարտավորություն՝ ձեր տվյալները պաշտպանելու համար։

 

 

Քուքիների օգտագործումը

 

Մենք օգտագործում ենք քուքիներ և նմանատիպ հետևման տեխնոլոգիաներ հետևյալ նպատակներով․

 

  • Հիշելու ձեր նախընտրությունները և կարգավորումներն ապագա այցերի համար, կատարելագործելու ձեր օգտվողի փորձառությունը։
  • Ցուցադրելու անհատականացված գովազդ և մարքեթինգային նյութեր։
  • Հավաքելու տեղեկություն կայքի օգտագործման և այցելուի վարքագծի վերաբերյալ, ինչն օգնում է մեզ վերլուծել տենդենցները և մշակել նոր ֆունկցիաներ՝ կայքի բարելավման համար։

 

 

Տեղեկությունների տրամադրումը երրորդ կողմերին

 

Մենք չենք վաճառում, վարձակալում կամ որևէ այլ կերպով փոխանցում ձեր անձնական տվյալները երրորդ կողմերի՝ առանց ձեր հստակ համաձայնության, բացառությամբ այս Գաղտնիության քաղաքականության մեջ նշված դեպքերի։ Մեր ներկայացուցիչները, ծառայություններ տրամադրողները և գործընկերները, որոնք օգնում են կայքի գործարկմանը և օգտվողներին ծառայություն մատուցելուն, չեն համարվում երրորդ կողմեր՝ պայմանով, որ նրանք ունեն գաղտնիություն պահպանելու պարտավորություն՝ ձեր տվյալները պաշտպանելու համար։

 

Մենք կարող ենք տրամադրել ձեր անձնական տվյալները, երբ դա պահանջվում է օրենքով, ի պատասխան իրավական գործընթացների՝ կիրառելու մեր պայմանները և դրույթները կամ պաշտպանելու մեր կամ այլոց իրավունքները, սեփականությունը և անվտանգությունը։

 

Մենք կարող ենք տրամադրել ոչ անձնական, համախմբված տեղեկություններ երրորդ կողմերին՝ մարքեթինգային, գովազդային կամ այլ գործնական նպատակներով։

 

 

Երրորդ կողմերի հղումներ

 

«Van-VanBookshelf» կայքը կարող է պարունակել հղումներ դեպի արտաքին կայքեր, գովազդային նյութեր կամ ռեսուրսներ, որոնք չեն գործարկվում մեր կողմից։ Մենք պատասխանատվություն չենք կրում երրորդ կողմերի կայքերի և ծառայությունների բովանդակության, գաղտնիության քաղաքականությունների կամ գործելակերպի համար։

 

 

Հաշվի դադարեցում

 

Դուք իրավունք ունեք պահանջել ձեր հաշվի ջնջումը ցանկացած պահի՝ կապ հաստատելով մեզ հետ «[email protected]» էլ․ փոստով։ Ներառեք «Հաշվի ջնջում» վերնագրի տողում, և նամակի հիմնական մասում տրամադրեք ձեր գրանցված էլ․ հասցեն և հեռախոսահամարը, նաև ձեր հարցման հակիրճ բացատրություն։

 

 

Փոփոխություններ Գաղտնիության քաղաքականության մեջ

 

Մենք իրավունք ենք վերապահում փոփոխել կամ թարմացնել այս Գաղտնիության քաղաքականությունը մեր հայեցողությամբ՝ առանց օգտվողներին նախապես ծանուցելու։ Շարունակելով օգտվել մեր կայքից՝ ցանկացած նման փոփոխությունից հետո, դուք ընդունում եք և համաձայնում եք վերանայված Գաղտնիության քաղաքականությանը։

 

 

Ձեր իրավունքները

 

Դուք ունեք «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված հետևյալ իրավունքները․

 

  • Համաձայնությունը հետ կանչելու իրավունք․ Դուք իրավունք ունեք ցանկացած պահի հետ կանչել ձեր անձնական տվյալների մշակման համաձայնությունը կամ պահանջել ջնջել ձեր անձնական տվյալները: Նկատի ունեցեք, որ եթե օգտվեք այս իրավունքից, մենք այլևս չենք կարողանա տրամադրել որոշակի ծառայություններ՝ համաձայն այս Գաղտնիության քաղաքականության:
  • Տվյալների ջնջման սահմանափակումներ․ Ձեր անձնական տվյալների ամբողջական ջնջումը միշտ չէ, որ հնարավոր է՝ իրավական պարտավորությունների կամ այլ կարգավորող պահանջների պատճառով: Այնուամենայնիվ, դուք կարող եք ցանկացած պահի դադարեցնել մեր ծառայությունների օգտագործումը կամ հրաժարվել գովազդային հաղորդագրություններ ստանալուց՝ մեզ գրավոր ծանուցելով կամ օգտագործելով այս Գաղտնիության քաղաքականության մեջ նշված ցանկացած այլ հաղորդակցման եղանակ:
  • Ճշգրտման իրավունք․ Դուք իրավունք ունեք պահանջել ձեր անձնական տվյալների ուղղումը կամ թարմացումը, եթե դրանք ոչ ճշգրիտ կամ թերի են:
  • Բողոք ներկայացնելու իրավունք․ Եթե ​​համոզված եք, որ ձեր անձնական տվյալները մշակվել են գործող օրենքների խախտմամբ, կամ եթե համաձայն չեք, թե ինչպես են մշակվում ձեր անձնական տվյալները, դուք իրավունք ունեք բողոք ներկայացնել համապատասխան վերահսկիչ մարմնին:
  • Վերահսկիչ մարմին․ Հայաստանի Հանրապետությունում Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հանդիսանում է տվյալների պաշտպանության հարցերը վերահսկելու լիազորված մարմին։
keyboard_arrow_up