Ժառանգություն

(0)
  • Գին: Անվճար
  • Formats available: pdf
  • Դիտում

«Աստծո ժողոﬖերը» 100-ամյա երիտասարդ ընկերակցությո՜ւն է։ Երբ 1914 թվականի ապրիլին մոտ 300 ծառայող հավաքվեցին Հոթ Սփրինգսում՝ Արկանզասում, և հիﬓադրեցին «Աստծո ժողոﬖերը», նրանք չէին կարող պատկերացնել, թե ի՜նչ կկատարվեր հաջորդ 100 տարվա ընթացքում։ «Աստծո ժողոﬖերը» (ԱԺ) կազմվեց ծառայողների ընդարձակ ﬕության կողﬕց, ովքեր ցանկանում էին համագործակցել ընդհանուր նպատակներ իրականացնելու համար, որոնց թվում էր ﬕսիոներներ ուղարկելը, դպրոցներ հիﬓադրելը և հաղորդակցություն ու հաշվետվողականություն ապահովելը։ Քանի որ ԱԺ-ն կազմվեց համաշխարհային Հոգեգալստական արթնության ընթացքում, այն արագորեն արմատներ գցեց այլ երկրներում, և հիﬓադրեց տեղական ազգային կազմակերպություններ։ 

Համաշխարհային ընկերակցություն ԱՄՆ-ի «Աստծո ժողոﬖերը»՝ «Աստծո Ժողոﬖերի» Համաշխարհային ընկերակցության (ԱԺՀԸ) լիիրավ անդամ է։ ԱԺՀԸ-ը աﬔնաﬔծ քրիստոնեական եկեղեցիների ընտանիքներից ﬔկն է աշխարհում։ Այնուաﬔնայնիվ, ԱԺ-ի ﬕջազգային ղեկավաման կենտրոն գոյություն չունի։ ԱԺՀԸ-ը իրավաբանական մարﬕն չէ։ Ավելի, քան 140 անդամ-ընկերակցությունները, որոնք սփռված են ողջ աշխարհով ﬔկ, հավասար են ﬔկը մյուսին և ունեն ﬕայն եղբայրական հարաբերություններ1 ։ Այս տարի նաև ԱԺՀԸ-ն 25-ամյակն է։ Այն հիﬓադրվել էր 1989թ.-ին Ինդիանապոլիսում կայացած Գլխավոր խորհրդից ընդաﬔնը օրեր անց։ Դեռ 1989թ.-ին ԱԺ-ի թվում էին 2.137.890 հետևորդ ԱՄՆ-ի 11.192 եկեղեցիներում և 18.552.282 հետևորդ ամբողջ աշխարհում գտնվող 128.307 եկեղեցիներում։ Այս թվերը ﬔծապես աճել են։ Արդեն 2013թ.-ին ԱԺ-ի թվում էին 3.127.857 հետևորդ ԱՄՆ-ի 12.792 եկեղեցիներում և 67.512.302 հետևորդ ամբողջ աշխարհում գտնվող ավելի, քան 366.000 եկեղեցիներում։ Սկսած 1989թ.-ից, հետևորդների թիﬖ ԱՄՆում աճել է 46%-ով, իսկ ամբողջ աշխարհում՝ 264%-ով։ ԱԺ-ը հավատացյալների համաշխարհային ընկերակցություն է, որովհետև իր հիﬓադրուﬕց ի վեր իր ԴՆԹ-ի հիմքում եղել են խոր հոգևոր կյանքը և ﬕսիոներական գործունեությունը։ ԱԺ-ի հիսուներորդ տարեդարձին՝ 1964թ.-ին, գլխավոր վերակացու Թոմաս Ֆ. Ցիմﬔրմանը գրեց, որ առաջին Գլխավոր խորհրդի անդաﬓերին ﬕավորում էր երկու ընդհանուր նպատակ. «...հոգևոր բնույթի հարցերը և Ավետարանը ողջ աշխարհով տարածելու ձգտումը»2 ։ Մարդիկ և ծրագրերն անցողիկ են, բայց ուշադրությունն այս երկու գերբնական նպատակներին, որոնք են խորհոգևոր կյանքը, որը խարսխված է Աստծո Խոսքի ﬔջ, և նվիրվածությունը ﬕսիոներական գործին, թույլ չեն տա ԱԺ-ին շեղվել իր հիﬓարար գաղափարներից։ Ժողովում ենք թվերը ԱԺ-ն անընդﬔջ աճ է ցուցաբերել ԱՄՆ-ի հետևորդների թվում աﬔն տարի՝ սկսած 1990թ.-ից։ Մենք ունեցել ենք կայուն աճ 24 տարի շարունակ, այն դեպքում, երբ Միացյալ Նահանգների գլխավոր հարանվանությունների ﬔծ մասը նվազում է։ 2013թ.-ին ԱԺ-ի աճը 1.0% էր, այն դեպքում, երբ ԱՄՆ-ի բնակչության աճն ընդաﬔնը 0.7% էր։ ԱՄՆ-ում հետևորդների թիﬖ աճել է հարաբերականորեն  կայուն տեմպերով՝ ﬕջինը տարեկան 1.525%-ով 1989-2000թթ.-ին, և 1.515%- ով 2001թ.-ից հետո։ «Աստծո ժողոﬖերի» աճը նկատելի կերպով հակադրվում է շատ այլ հարանվանությունների նվազմանը։ Վերջին տասնամյակներում ԱՄՆ-ի գլխավոր բողոքական հարանվանությունների ﬔծ մասը զգալիորեն նվազել է։ Սկսած 1960-ից ﬕնչև 2011 թվականները, Քրիստոսի Միացյալ Եկեղեցին կորցրել է իր հետևորդնե րի 48%-ը, Եպիսկոպոսական Եկեղեցին՝ 43%-ը, Երիցական եկեղեցին (ԱՄՆ)՝ 35%-ը, Միացյալ Մեթոդիստական եկեղեցին՝ 29%-ը, և Աﬔրիկայի Ավետարանական Լյութերական Եկեղեցին՝ 19%-ը։ Այլ եկեղեցիներ աճեն ունեցել։ Դրանց թվում են Հարավային Մկրտականների կոնվենցիան (66%), և Հ ռոﬕ Կաթոլիկ եկեղեցին (62%)։ Նույն ժամանակահատվածում ԱԺ-ի աճը հասել է 498%-ի 508.602 հետևորդներից, որոնք կային 1960թ.-ին։ Թեև գլխավոր հարանվանությունները նվազում են արդեն տասնամյակներ շարունակ, վերջին ﬕ քանի տարիների ընթացքում որոշ ավետարանական խմբեր, օրինակ՝ Հարավային Մկրտականների կոնվենցիան (ՀՄԿ), նույնպես սկսել են նվազել։ Վերջերս ՀՄԿ-ի առաջնորդներն անհանգստություն հայտնեցին մկրտությունների և դարձերի նվազման պատճառով։ ՀՄԿ-ի մկրտությունների քանակը կրճատվում է արդեն յոթ տարի շարունակ։ Այս օրինակ նվազման պատճառով որոշ վերլուծաբաններ կանխատեսում են ավետարանական շարժման դանդաղ մահը3։ Հոգեգալստական եկեղեցիների առողջ աճը, որոնց թվում նաև ԱԺ-ն է, այլ պատկեր ունի։ Անցյալ տարվա տվյալներով, ԱԺ-ի վիճակագրությունը ջրով մկրտությունների, Հոգով մկրտությունների, անդամության, հաճախելիության, դարձերի, ինչպես նաև հետևորդների, եկեղեցիների և ծառայողների մասին աճ են ցույց տալիս։ 

Վարկանիշներ

0 reviews

Նմանատիպ գրքեր

keyboard_arrow_up