ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ. ԿԱՐՄԵՂՈՍ ԼԵՌ (860Թ. Ք .Ա.)
Իսրայելի հյուսիսում գտնվող Կարմեղոս լեռանը մոտենալիս ապշում ես` տեսնելով եբրայեցիների մի մեծ բազմություն, որն ամբողջովին ծածկել է սարի մրջյունների նման: Սարի գագաթին տեղադրված է մի հսկա զոհասե ղան, և հարյուրավոր քրմեր պարում են նրա շուրջը` աղմուկով գովաբանելով իրենց հորինած աստծուն:
Փոքր-ինչ հեռվում` մետաքսե վարագույրով պատված գահին, բազմել է սևամորուս արքան, ում աչքերն ավելի չար են քան որևիցե մեկինը, որին դու երբևէ տեսել ես քո կյանքում: Նա ուշադիր դիտում է պարող քրմերին, ապա հայացքը հառում երկնքին` ասես սպասում է, որ ի պատասխան հեթանոս մարգարեների ծիծաղաշարժ արարքների` ինչ-որ բան պետք է կատարվի լեռան գագաթին:
Կարմեղոս սարի շուրջը տարածվող երբեմնի պտղաբեր դաշտերում ներկայումս տիրում են երաշտն ու ամայությունը: Երևում է, որ անջրդի հողն արդեն մի քանի տարի է, ինչ անձրև չի տեսել: Անհեթեթ շարժումներ անող քրմերից հեռու կանգնած է երկար մորուքով և շողշողացող աչքերով մի անձնավորություն, որն ապշահար հետևում է կռապաշտների` զոհասեղանի շուրջն իրականցվող գործողություններին: Այսպիսով` ո՞րն է այս մարդկանց հավաքվելու պատճառը: Ե՞րբեն այս չորացած արտերից նորից բերք հավաքելու: Ինչպիսի՞ ճակատագիր է սպասվում այս հեթանոսներին: Եվ ո՞վէ այն մարդը, որ կանգնած է բազմությունից հեռու: Սակայն մի բան հաստատ է, որ նա է ծավալվող դեպքերի գլխավոր հերոսը:
ՄԱՍ ԵՐՐՈՐԴ. ԽՈԶԵՐԻ ՓԱՐԱԽ (ԱՆՀԱՅՏ ԹՎԱԿԱՆ)
ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՔԵՆԱՆ շարունակում է իր ընթացքն անապատով ու անամպ երկնքով, և դու նկատում ես Եփրատ գետի երկայնքով տարածվող խոզերի փարախ: Սրտխառնոց առաջացնող գարշահոտությունը խեղդում է քեզ, թեև դու գտնվում ես երկրից մի քանի մղոն բարձրության վրա: Սկսում ես կարեկցանքով լցվել այն ծառաների հանդեպ, ովքեր ստիպված են ամեն օր մտնել փարախները և ուտելիքի մնացորդներով կերակրել խոզերին: Շուտով հայացքդ կենտրոնանում է սրտով կոտրված և մերժված մի տղայի վրա: Երևում է, որ նա չիընտելացել իր միջավայրին: Երբ ավելի ես մոտենում, տեսնում ես, որ նա ինչ-որ անհասկանալի գործով է տարված: Կարծես նա ձեռքով շոշափում է կաղինների մնացորդները, որոնք հավաքել է փարախները մաքրելիս: Բայց ի՞նչ է նա անում: Հանկարծ սարսռում ես, երբ հասկանում ես, որ այդ տղան իրականում սնվում է խոզերի կերած կաղինների կճեպներում անվնաս մնացած միջուկներով: Այնուհետև նայելով պատանուն` պարզորոշ նկատում ես, որ նրա դիմագծերը սեմիթական են: Անկասկա՛ծ, նա եբրայեցի է: Բայց ինչո՞ւէ հրեա երիտասարդն աշխատում այսպիսի անմաքուր վայրում: Անշուշտ նա տեղյակ է, որ խոզերն անմաքուր կենդանիներ են: Ուրեմն նա պետք է որ ծառա լինի: Սակայն ինչպե՞սէ նա հայտնվել Միջագետքում և ինչպե՞սէ, որ նա խնամում է հեթանոսների խոզերին: Ո՞ր դժբախտությունն է բերել նրան այստեղ: Արդյո՞ք կա որևիցե ելք այս երիտասարդի համար: