Սիրահարություն, սեր, ամուսնություն

(0)

Նախաբան 

 

Վերջին տարիներին ինձ վստահված էր այս գրքի բովանդակությունը ուսուցանել Աստվածաշնչյան դպրոցում եւ այսպես կոչված «արհեստանոցներում» կոնֆե- րանսների ժամանակ: Իմ հոգեւոր, խնամակալական աշխատանքի ընթացքում ես հասկացա, որ նույնիսկ լավ, ազնիվ քրիստոնյաները, ինչպես ամուսնացածները, այնպես էլ ամուրիները, սիրահարության, սիրո եւ ամուսնության մասին ուսմունքի կարիք են զգում: Այդ ուսմունքը կարող է տալ հովիվը՝ հիմնվելով Աստվածաշնչի վրա: Անձամբ ես բավական գիտելիքներ չեմ ունեցել այդ նուրբ խնդրին անդրադառնալու համար, այլ միայն մարդկային տանջանքների երկարատեւ փորձ:

                                                                                         Ստորվրետա, դեկտեմբեր, 1995, Սթեն Նիլսոն

 

 

ՄԱՍ ԱՌԱՋԻՆ 

ՍԵՐ 

 

Աշխարհը սիրո մեծ կարիք ունի: Ամեն մարդ կամա թե ակամա սեր է փնտրում: Հայտնի հոգեբույժ Սիդնեյ Բլանտոնն ասել է. «Մարդիկ, պահանջում են, որ աշխարհը գա և սիրի իրենց: Նրանք այլևս չեն կարող ապրել առանց սիրո. նրանց անհրաժեշտ է սերը, որպեսզի չմեռնեն»: Բլանտոնի մտքերից մեկը ևս տպավորվել է հոգուս մեջ. «Մարդու մեջ ամենախորը ցանկությունը սիրելու և սիրված լինելու ցանկությունն է»: Մեկ այլ քրիստոնյա հոգեŽույժ Կարլ Մենինջերը գրել է. «Ատելությունն ամայացնում է կյանքը, այն ժամանակ, երŽ սերը, ընդհակառակը, պահպանում է այն և ստիպում է ծաղկել: Ատելությունը կուրացնում է մարդուն և մոլորեցնում նրա դատողությունը, մինչդեռ սերը նրան այնպես է ազա- տագրում, որ նա կարողանում է օգտակար լինել մարդկությանը իր ստեղծագործ աշխատանքով»: Եվ այսպես, սերը հիմք է հանդիսանում մարդու նուրŽ զգացմունքների և նրա ձեռքŽերումների համար: Աստվա- ծաշունչը շեշտում է. «Սիրիր քո Տեր Աստծուն և սիրիր մերձավորիդ, ինչպես ինքդ քեզ»: Հիսուս Նազովրեցին Իր կյանքով և գործերով կատարեց այդ պատվիրանը. որի համար Նա կարողացավ ասել. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը»: Հիսուսը սովորեցրեց մեզ և որպես «մարդու Որդի»՝ Իր կյանքով ցույց տվեց, որ սերը մի ամբողջություն է և դրսևորվում է տարբեր ձևերով՝ սեր մոր և մանկան, երիտասարդնե- րի, ամուսնու և կնոջ, բարեկամների և ընկերների միջև: Մենք սիրում ենք մեր աշխատանքը: Առանց աշխատասիրության ապրելու ցանկությունը կարող է մարել, շունչն ու մարմինը կարող են կորցնել իրենց բնական դիմադրողակա- նությունը, և մարդը, ի վերջո, կարող է հիվանդանալ ու մա- հանալ անժամանակ: Կենսախնդության պակասը մարդուն կարող է հասցնել հուսահատության և դրանով խորտակել նրա և ուրիշների կյանքը: Դա տեղի է ունենում տարբեր ճանապարհներով: Այս սերնդի կյանքում աշխարհն արեց ամեն հնարավորը՝ համոզելով մարդուն, որ «սեր» բառն ունի միայն սեռական նշանակություն: Արվեստի բոլոր բնագավառները՝ գրականու-թյունը, կինոն, թատրոնը և երաժշտությունը, ֆիզիկական իմաստով փոխ առան անսահմանափակ «սիրո» գաղափարը, և երկնային այդ սիրո մասին ճշմարտությունը գողացվեց մարդուց՝ աղավաղելով նրա իմաստը: «Օրենք» բառը նշանակում է որոշակիորեն գործող ինչոր բան: Մարդիկ ստեղծված են Աստծո կողմից սահմանված կյանքի՝ սիրո օրենքի համաձայն գործելու համար: Սակայն մենք գիտենք, որ աշխատանքի համար որոշակիորեն ստեղծված օրենքին, համենայն դեպս, կարելի է հակառակվել այնպես, որ այն կորցնի իր ուժը: Երեխային կարող է վնասել անգամ ներարգանդային կյանքում՝ հենց սկզբից անվստահ դարձնելով մարդուն: Որպես կանոն, մարդը սիրո ջերմությունը սկսում է դեռևս իր մոր գրկում: Հետո այն ընդարձակվում է՝ ընդգրկելով ընտանիքը, մտերիմներին, դպրոցն ու հայրենիքը և, լավագուն դեպքում, հասնում է մինչև Սիրո Ակունքը: Է. Սթենլի Ջոունսը Շվեյցարիայում հանդիպել էր հոգեբույժների համաշխարհային միության նախկին ղեկավար դոկտոր Բոսսի հետ: Դոկտոր Ջոունսը հարցրել էր նրա կարծիքը դոկտոր Բլանտոնի «Մարդու մեջ ամենախորը ցանկությունը սիրելու և սիրված լինելու ցանկությունն է» մտքի վերաբերյալ: Վերջինս պատասխանել էր, որ սկզբում ուրիշ տեսակետ է ունեցել և ոչ մի կերպ չի կարողացել տեսնել հոգե- բուժության և քրիստոնեական հավատի միջև կապը: «Բայց հիմա, - ասել էր դոկտոր Բոսսը, - ես ստիպված եմ վերադառնալ քրիստոնեության լուրին, որովհետև սերը մարդու կենսական անհրաժեշտությունն է, իսկ Աստված Սեր է»:

 

 

«Սերը» բազմիմաստ բառ է 

 

Այս գլխի սկզբում մենք ծանոթացանք Բլանտոնի այն արտահայտությանը, որ սիրելն ու սիրված լինելը մարդու ամե- նամեծ ցանկությունն է: Բայց «սիրել» բառն այնքան բազմիմաստ է դարձել, որ չես համարձակվում գործածել առանց լրացուցիչ բացատրության: Սա բոլորովին էլ նոր խնդիր չէ և չի վերաբերում միայն մեր անհամեստ ժամանակներին: Հիսուսը փոխեց արդեն ընդունված «սիրել» բառի իմաստը: Նա հունարենից ընտրեց նախկինում համարյա չգործածվող մի բառ: Թվում է, թե Աստված թաքցրել էր այն, որպեսզի Ինքը հայտներ սիրո անվանումը՝ ցույց տալով իսկական սերը: Այն ժամանակներում «էրոս» բառը գործածվում էր կիրքը և ցանկասիրությունը արտահայտելու համար. այն չուներ զգացմունքայնություն և լիովին համապատասխանում էր նրան, ինչ դուր է գալիս մարդուն: «Էրոս» բառը նշանակում էր նաև այն ցանկալին, որին ձգտում էր մարդը կամ որի կարիքը ուներ: Մի գեղեցիկ բան տեսնելով՝ մարդը մտածում էր. «Ախ, ես կուզենայի ունենալ դա. ես դրա հանդեպ «էրոս» եմ զգում»: Եվ դա լավ ու բնական էր հնչում: Մարդիկ այն ժամանակ էլ, ինչպես այսօր, անձնական հաճույքի համար ցանկանում էին ամենագեղեցիկն ու ամենալավը: Բայց սա էգոիզմ է, որը մեղքի էությունն է: Այստեղից հասկանալի է, թե ինչու հունարեն այդ բառը իր տեղը չգտավ Նոր կտակարանում: Գրքերից ամենագլխավորը, ամենաիմաստունը լավն ու հրաշալին ներկայացնելու համար այդպես էլ չգործածեց «էրոս» բառը՝ այն ժամանակների ամենագործածական Žա- ռը: Երբ Հիսուսը եկավ, Նա Žացահայտեց սիրո ճշմարիտ իմաստը՝ «ագապեն»:

 

 

Ի՞նչ է նշանակում «ագապե» 

 

Հովհաննես առաքյալը Հիսուսի հետ հանդիպելուց հետո ասում է հետևյալը. «Նա նույն ինքը կյանքն էր, որ հայտնվեց, մենք այն տեսանք, վկայում ենք և պատմում ենք ձեզ այն հավիտենական կյանքի մասին, որ Հոր մոտ էր և հայտնվեց մեզ» (Ա. Հովհ.1.2): Քիչ ավելի ուշ ուղերձում Հովհաննեսը բացականչում է. «Տեսեք՝ ինչպիսի սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսզի մենք կոչվենք Աստծո որդիներ… և դեռ հայտնի էլ չէ, թե ինչ ենք լինե- լու: Գիտենք, որ երբ Նա հայտնվի, լինելու ենք Նրա նման, քանի որ Նրան տեսնելու ենք այնպես, ինչպես Նա կա» (Ա Հովհ. 3.1,2): Հենց սա է այն սերը, այն կյանքը, որը թաքնված էր «ագա- պե» բառում: Այն երŽեք չի լքում մեզ, քանզի «ագապեն» պատահական կամ «կրակոտ» զգացմունք չէ, որը ժամանակ առ ժամանակ հայտնվում է Աստծո կամ միմյանց հետ մեր փոխհարաբերություններում: Այժմ եղե՛ք ուշադիր: ԵրŽեք չի կարելի ասել. «Աստված Սեր է», քանի դեռ հայտնություն չունես Աստծո սիրո մասին: Նա Աստված է մարդկային կերպարանքով: Միևնույն ժամա- նակ Նա մարդու նախնական կերպարն է, ինչպիսին մարդն էր մինչև մեղանչելը: Տղամարդու և կնոջ սերը կյանքի օրենք է, օրենք, համա- ձայն որի՝ մարդն ապրում է ներդաշնակ կյանքով: Այդ պատ- ճառով էլ այս սերը հատուկ նշանակություն ունի բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են գտնել կյանքի իմաստը և, ընդհանրապես, մարդկանց հետ լավ փոխհարաŽերություններ ունենալ: Նաև նրանց համար, ովքեր ցանկանում են փրկել իրենց ամուսնությունը, որտեղ «էրոսը» մարել է: Հենց «ագապեն» է, որ պահպանում է ամուսնությունը, երբ ամուսնու և կնոջ միջև սերը մարում է և ի հայտ է գալիս աննպատակ կյանքի դառը զգացումը: «Ագապեն» յուրահատուկ զգացողություն չէ: Այն ուժ է, որն առաջացնում է հրաշալի զգացմունքներ: Այսպիսով՝ գործելու իր ընդունակությամբ «ագապեն» կապ չունի ոչ լավ փոխհարաŽերությունների, ոչ էլ հոգեկան վիճակի հետ: Դուք կարող եք վայելել «ագապեն» ամեն ժամանակ՝ անտե- սելով ձեր ամուսնու կամ կնոջ զզվանքն ու անտարբերությունը, քանի որ Աստվածաշունչը պատվիրում է սիրել նրանց, ում հետ ամուսնացել ենք, ոչ թե ամուսնանալ նրա հետ, ում սիրում ենք: «Ագապեն» հսկայական ներուժ ունի. այն միացած է «երկնային էլեկտրակայանին»: Հիսուսը տվել է մեզ այդ իրավունքը: «Եվ Ես տվեցի նրանց (աշակերտներին) այն փառքը, որ Դու Ինձ տվեցիր, որպեսզի մեկ լինեն, ինչպես և Մենք մեկ ենք» (Հովհ.17.22): Հրաշալի է, որ «ագապեն» ծնկի է բերում «էրոսին» և մարդկանց ստիպում է մասնակից լինել Աստծո բարի նպա- տակներին՝ պահպանելով ընտանիքը և ամուսնությունը: Աստծո սիրո դպրոցում մենք սովորեցինք, որ զգացմունք ները ճշմարիտ և լավ գործերի արդյունք են: Զգացմունքնե- րը մեր խոսքերի և արարքների հետևանքներն են: Ուզում եք լավ զգացմունքներ ունենալ, արեք մի լավ Žան, որը կուրախացնի ինչ-որ մեկին: «Ագապե» սիրուն բնորոշ է բարի կամքը, որը համահունչ է Կյանքի օրենքին: Այդ սերն է, որ հաճույք է պատճառում սիրելի մարդուն, անգամ այնպիսի փոխհարաբերություննե- րում, որոնք համարվում են «էրոսի» ոլորտ: «Ագապեն» գործում է այն ժամանակ, երբ սիրո արտա- հայտության մյուս դրսևորումները չեն հաջողվում, չէ որ «ագապեն» միացած է Աստծո սրտին: Անգամ Աստված գիտի, թե ինչ է նշանակում խաբվել սիրո մեջ, կորցնել Իր սիրելիին հենց դրախտում: Բայց Աստված չլքեց նրան: Դեռ ոչ ոք, բացի Աստծուց, այդքան թանկ չի վճարել կորցրած սերը վերադարձնելու համար: Այսպես ուրեմն, միանալով Աստծո սրտին՝ դուք ունեք սեր, որը հաղթում է աշխարհին:

 

 

Վարկանիշներ

0 reviews

Նմանատիպ գրքեր

keyboard_arrow_up