Թանկագի՛ն ընթերցող, ցանկանում եմ կիսել քեզ հետ իմ դիտողություններն այն մա- սին, թե ինչ է կատարվում ժամանակակից աշխարհում, հատկապես` հավատացյալների կյանքի ֆինանսական ոլորտում: Մեկ անգամ, երբ ես ծառայության էի պատրաստվում, իմ առջև մի պատկեր հայտնվեց` «Տիտանիկը» և Աստծո տապանը: Ղուկասի Ավետարանի մեջ Տեր Հիսուսը հետևյալ պնդումն է անում.
Ղուկաս 16.8 «…Այս աշխարհի որդիները լույսի որդիներից իմաստուն են իրենց ցեղի մեջ»:
Ինձ համար բացվեց երկու զուգահեռ հա- մակարգերի` Աստծո համակարգի և այս աշխարհի համակարգի մի պատկեր: Ես գիտակցեցի, որ անհավատներն ավելի ձեռնե- րեց են, քան քրիստոնյաները: Նրանք ավելի հնարամիտ են և ավելի հարմարված այս աշխարհի կյանքին:
Երբ ես և կինս` Նատալյան, Ամերիկայում էինք, հանդիպեցինք շատ մարդկանց, ովքեր տուժել էին ֆինանսական ճգնաժամից: Մի քանի տարի առաջ նրանք հաջողակ, հեղինակավոր և իրենց ուժերին վստահ մարդիկ էին, և հանկարծ նրանք սննկացել էին: Ինչոր մեկը զրկվել էր տնից, մյուսն աշխա- տսօր թագավորում խառնաշփոթությունը և խռովությունը. այն ճգնաժամ է վերապրում: Տերը զգուշացնում է Իր Խոսքի մեջ, որ մեզ համար անօգուտ է փորձել հաջողության հասնել «Բաբելոնում», որովհետև այն մեր բնակության վայրը չէ: անքն էր կորցրել. նրանց մեջ տագնապ և վախ կար: Նրանք կառչում էին իրենց վերջին խնայողություններից և անգամ վախենում էին զոհաբերել: Արդյունքում եկեղեցիները նույնպես վնաս կրեցին. կրճատվեցին զոհաբերությունները, և որոշ եկեղեցիներ զրկվեցին իրենց շենքերից: Այսպես` ռուսալեզու քրիստոնյաների եկեղեցիներից մեկը վարկով շենք էր գնել: Բայց երբ սկսվեց ճգնաժամը, եկեղեցին զրկվեց շենքից, որովհետև բանկը վերցրեց այն պարտքերի պատճառով: Շատ եկեղեցու անդամներ բանկերի պարտատերեր դարձան, որովհետև նրանք վարկով մեծ գումարներ էին զոհաբերում` օգտվելով իրենց պլաստիկ քարտերից:
Ես տեսա, որ մարդիկ շփոթված և հուսա- հատված էին: Եվ ինձ մոտ հարց առաջացավ, որ տանջում էր ինձ. «Տե՛ր, ինչո՞ւ է այդպես: Չէ՞ որ ըստ խոստումների և Աստծո հետ ունեցած մեր ուխտի` մարդիկ եկեղեցում պետք է պաշտպանված և ապահովված լինեն»: Ի վերջո, ես ստացա մի շատ պարզ պատասխան` եթե մենք գործում ենք այս աշխարհի կանոններով, ապա մենք կպարտվենք: Եթե մենք ընդամենը լսում ենք Աստծո Խոսքը և գործնականորեն չենք կիրառում այն, մեր տունը կկործանվի, երբ ճգնաժամ լինի: Ինչո՞ւ: Մենք չունենք հաստատուն հիմք. մեր կյանքը կառուցված էր այս աշխարհի գաղափարների երերուն հիմքի վրա, որոնք մեզ ամուր և ճշմարիտ էին թվում, որովհետև «բոլորն են այդպես վարվում»: Ե՛կ տեսնենք, թե ինչպես էր արարչագործության սկզբում: Աստված ստեղծեց մար- դուն և դրեց նրան Եդեմում` առատության և վայելքի վայրում: Ահա՛ թե որն է մարդու իրա- կան և բնական բնակության վայրն` ըստ Աստծո նախնական ծրագրի:
Հենց որ մարդը մեղանչեց և դադարեց լսել Աստծուն, նա հայտնվեց Աստծո ապահովության սահմաններից դուրս` անապատում, և սկսեց վաստակել իր հացն իր քրտինքով: Նա հայտնվեց անեծքի տարածքում. երկիրը փշեր և տատասկներ էր աճեցնում նրա համար: Հենց այդ ժամանակ մարդկանց կյանքում սկսեց գործել այս աշխարհի անաստված համակարգը: Հիշենք Բաբելոնի աշտարակի պատմությունը: Մարդիկ սկսեցին աշտարակ կառուցել` ասելով, որ կապրեն առանց Աստծո, մենակ կանեն ամեն ինչ, կհասնեն երկնքին, և որ Աստված նրանց ընդհանրապես հարկավոր չէ: Եվ այդպես մարդիկ կառուցում էին Բաբելոնի համակարգը: «Բաբելոն» բառը նշանակում է «խառնաշփոթություն, խռովություն»: Բաբելոնի համակարգը, որն այս աշխարհի համակարգն է, գոյություն ունի մինչ օրս. այն հպարտ և ամբարտավան է: Այն ցանկանում է անկախ լինել Աստծուց: Հենց դրանում են այսօր թագավորում խառնաշփոթությունը և խռովությունը. այն ճգնաժամ է վերապրում: Տերը զգուշացնում է Իր Խոսքի մեջ, որ մեզ համար անօգուտ է փորձել հաջողության հասնել «Բաբելոնում», որովհետև այն մեր բնակության վայրը չէ:
Եսայի 30.1-3,5,6
«Վա՜յ ապստամբ որդիներին,- ասում է Տերը,- որ խորհուրդ են անում, բայց չէ թե Ինձանից (կամ` առանց Ինձ), որ դաշինք են կնքում, բայց չէ թե Իմ Հոգով, որպեսզի շատացնեն մեղք մեղքի վրա:
2. Որ գնում են, իջնում Եգիպտոս և Իմ բերանը չեն հարցնում, որ պատսպարվեն փարավոնի պատսպարանում (կամ` որ զորացնեն իրենց փարավոնի զորությամբ), և որ ապավինեն Եգիպտոսի հովանուն:
3. Բայց փարավոնի պատսպարանը (կամ` զորությունը) ձեզ համար ամոթ պիտի լինի, և Եգիպտոսի հովանուն ապավինելը` նախատինք: 5. Ամենքը պիտի ամաչեն այն ազգի մա- սին, որ իրենց օգուտ չունի, ո՛չ օգնություն և ո՛չ օգուտ ունի, այլ ամոթի և խայտառակության համար է:
6 …տանում են իրենց ստացվածքն էշերի մեջքի վրա, և ուղտերի սապատի վրա իրենց գանձերը մի այնպիսի ժողովրդի մոտ, որ օգուտ չունի (կամ` որ օգուտ չի բերի իրենց)»:
Շատ քրիստոնյաներ սկսեցին ավելի շատ հավատալ հարստանալու մասին այն գաղա- փարներին, որ առաջարկում է աշխարհը, սկսեցին օգնության դիմել աշխարհին, տա- նել իրենց խնայողությունները և ներդրումնե- րը… և սնանկացան: Այս համակարգը նման է «Տիտանիկին». այն թվում է ամենազորեղ և անխորտակելի նավն է, որը կանցնի նույնիսկ սառցալեռների միջով: Բայց, ինչպես հայտնի է պատմությունից, Տիտանիկը խորտակվեց սառցալեռան հետ առաջին իսկ բախումից հետո: Բաբելոնի համակարգը վիթխարի և անխորտակելի, ստույգ և իրական է թվում: Այդ համակարգն իր կանոններն է առաջարկում կյանքի յուրաքանչյուր ոլորտում: Կրոնն առաջարկում է փրկության իր ճա- նապարհը` ինքնաարդարացումը, ծեսերի և արարողությունների կատարումը, մեծաշուք հանդիսությունները… Սակայն իրականում կրոնն անհաղթահարելի պատնեշներ է դնում իրական փրկության համար: Մարդկանց մե- ծամասնության համար այդ ճանապարհը ճշմարիտ և արժանի է թվում: Առողջապահության համակարգը նույնպես այնքան վստահելի և իրական է թվում՝ ժա- մանակակից սարքավորումները, դեղամիջոցները, գիտնականների նոր հայտնագործությունները բժշկության ոլորտում, նոր ծրագրերը: Այնուամենայնիվ` բժիշկները հա- ճախ են ասում իրենց հիվանդներին. «Ձեր դեպքում բժշկությունն անզոր է»: Իսկ սրանց կողքին Աստծո համակարգն է, որի մասին Պողոսն ասում է, որ այս աշխարհի մարդկանց համար այն հիմարություն և գայթակղություն է: Նրանց համար այն մի տե- սակ անբարետես է, արժանահավատ չէ և այնքան հրապուրիչ չէ, ինչպես Բաբելոնի համակարգը: Բայց մարդիկ բաց սրտով դիմում են Աստծուն աղոթքի միջոցով և փրկվում են Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած հավատքով: Խաչի քարոզման «հիմարությունով» նրանք ներում, փրկություն և բժշկություն են ստա- նում: Ի՞նչ, մի՞թե դա այդքան հեշտ է: Այս Բաբելոնի հուժկու համակարգից մարդիկ եկեղեցի են գալիս փրկության և բժշկության համար, որտեղ նրանք հաղորդակցվում են Աստծո և Նրա Խոսքի հետ: Եվ հնազանդվելով Խոսքին` մարդիկ ստանում են իրենց կարիքների պատասխանը: Ցավոք` իրականում վերստին ծնված որոշ Աստծո զավակներ առանձնացրել են փրկության շնորհքն ապահովության շնորհքից: «Ինչ վերաբերվում է փրկությանը, ապա ես փրկված եմ,- մտածում են նրանք,- բայց ապահովություն ստանալու համար ես պետք է հուսամ աշխատանքին, կառավարությանը և խնայողություններիս»: Նրանք ինչ-որ բան են կառուցում, հիմնում, և, ի վերջո, ստացվում է «Տիտանիկը», որն այնքան արժանա- հավատ տեսք ունի, ասես` իրական լինի…