Կառավարչի Նշումները

(0)

ՆԱԽԱԲԱՆ

 

Ձեր ձեռքերում ունեք զոհաբերության մասին արդյունավետ ուսմունքի 78 գրառում (կոնսպեկտ): Անկասկած, դուք էլ, ինչպես բոլոր մյուս զբաղված հովիվները, վերջին րոպեին եք թերթում Աստվածաշունչը՝ փնտրելով երկու-երեք խոսք զոհաբերության մասին: Տարօրինակ է, բայց փաստ, որ ծառայության այս կարևոր բաժնին մակերեսային ուշադրություն է դարձվում՝ խորը բացատրության փոխարեն, որի կարիքն ունեն ձեր մարդիկ, որպեսզի մտնեն Աստծո՝ իրենց համար ունեցած ծրագրերի մեջ: Եթե դուք արագ նայեք այս էջերը, ապա կտեսնեք, որ մշակումները կարճ են, և թեման ամեն օրվա համար է: Իսկ, կարևորը, դրանք նախատեսված են տեղական եկեղեցում կիրառելու համար: Տասանորդի և զոհաբերության մասին կանոնավոր ուսմունքների կարևորությունը հեշտ է տեսնել, երբ հասկանում ենք, թե Աստված ինչ մեծ ուշադրություն է դարձնում դրան: «Երկրի բոլոր տասանորդը… Տիրոջն է. դա սուրբ է Տիրոջ համար» (Ղևտ. 27.30): Եթե տասանորդը սրբություն է Տիրոջ համար, ուրեմն այն պետք է սրբություն լինի նաև Նրա զավակների համար: Ես ժամանակ չեմ վատնի համոզելու համար, որ ինչ-որ սխալ բան կա Աստծո ժողովրդի ֆինանսական վիճակի մեջ: Աստծո Խոսքը պարզ ասում է, որ Աստված ուզում է, որպեսզի Իր զավակները ապրեն ֆինանսական առատության մեջ: «Տիրոջ օրհնությունն է, որ տալիս է հարստություն, և հետը տրտմություն չի բերում» (Առակ. 10.22):

Չնայած այն բանին, որ Աստված ցանկանում է օրհնել մեզ, Նրա զավակների մեծամասնությունը չեն ապրում ֆինանսական լիության մեջ, որը Նա ծրագրել է մեզ համար: Արդյունքում՝ այս պակասության ազդեցությունը Աստծո զավակների անձնական ֆինանսական կացությունից շատ ավելի լայն շրջանակներ է ընդգրկում: Այն ազդում է մինչև իսկ համաշխարհային ավետարանչության ընթացքի վրա: «Ով Տիրոջ անունը կանչի, կփրկվի» (Հռոմ. 10.13): Չնայած Աստծո Խոսքը պարզ հաստատում է, որ փրկության գինը լիովին վճարված է Գողգոթայի խաչի վրա մեր Տիրոջ մահվամբ, միևնույն է, Ավետարանը քարոզելու համար վճարելը միշտ մնում է մարդկանց խնդիրը: «…և ինչպե՞ս քարոզեն, եթե չուղարկվեն…» (Հռոմ. 10.15): Ինչ-որ մեկը պետք է վճարի այս զգալի ծախսերի համար: Աշխարհի ավետարանչության համար Աստծո ճանապարհների մասին ավելի սթափ պատկերացում ունի հովիվը, քանի որ նրա անունն է մեծ տառերով գրված վճարման թերթիկի վրա: Մարդիկ փառաբանում են, պարում և աղաղակում, բայց հովիվը պետք է ֆինանսներ գտնի, որ վճարի տոնախմբության համար: Անկասկած, սա է պատճառը, որ հովիվներին կոչել են Քրիստոսի գործակիցներ: Մենք մեծ արտոնություն ունենք Հիսուսի հետ կիսելու փրկության գինը, և դա մեծ պատիվ է հովիվների համար: Մեր յուրահատուկ փոխհարաբերությունները Տիրոջ հետ բացահայտում են, թե ինչու է Աստված սրբացրել տասանորդը: Ինչպես մեր  Տիրոջ զոհն էր սուրբ, այնպես էլ սուրբ են այն փողերը, որոնք մենք օգտագործում ենք Ավետարանի տարածման համար: «Երկրի բոլոր տասանորդը… Տիրոջն է. դա սուրբ է Տիրոջ համար» (Ղևտ. 27.30): «Մենք Աստծո գործակիցներն ենք…» (Ա Կորնթ. 3.9): Թույլ տվեք ձեր ուշադրությունն ուղղել Աստծո ժողովրդի զոհաբերությունների վրա: Գրված չէ, որ զոհաբերություններից գոյացած գումարները մեծ օրհնություն են հանդիսանում Աստծո տան համար: Հակառակ ընդհանուր համոզմունքի՝ զոհաբերության հիմնական նպատակը ոչ թե Աստծո տան օրհնությունն է, այլ Աստծո զավակների ֆինանսական ապահովությունը: Ինչպես գիտեք, Աստված նայում է Իր զավակների զոհաբերություններին որպես սերմեր, որոնք նրանք ցանել են ապագայում հունձք ապահովելու համար: «…ով առատությամբ սերմի, առատությամբ էլ կհնձի: Ամեն մեկը թող իր հոժար սրտից տա…» (Բ Կորնթ. 9.6,7): Հետաքրքիր է, որ Աստված Իր զավակներից մեկի տասանորդ և զոհաբերություն չվճարելը Իրեն կողոպտել է համարում: «…Քեզանից ի՞նչ կողոպտեցինք…»: «…Տասանորդներ և ընծաներ» (Մաղ. 3.8): Միանգամայն պարզ է, որ երբ ինչ-որ մեկը հրաժարվում է Նրան տասանորդ տալուց, նշանակում է՝ կողոպտում է Աստծուն, որովհետև Գրվածքն ասում է մեզ, որ ամբողջ տասանորդը պատկանում է Տիրոջը: «Երկրի բոլոր տասանորդը՝ թե՛ երկրի սերմերից, թե՛ ծառերի պտուղներից, Տիրոջն է. դա սուրբ է Տիրոջ համար» (Ղևտ. 27.30): Առավել դժվար է հասկանալ, թե ինչու է Աստված կողոպուտ համարում այն, երբ ինչ-որ մեկը հրաժարվում է կամավոր ընծա տալուց: Այս հարցը ծնվում է, երբ Աստծո Խոսքը մեզ ցույց է տալիս, որ ընծան ինքնակամ արարք է՝ լիովին կախված տվողի ազատ կամքից: «Ամեն մեկը թող իր հոժար սրտից տա, ո՛չ թե տրտմությամբ կամ հարկադրությամբ, քանի որ Աստված հոժարակամ տվողին է սիրում» (Բ Կորնթ. 9.7): Այս խոսքը լավ հասկանալու համար եկեք նայենք ժամանակակից թարգմանությունը: «Ամեն մեկը թող ինքը որոշի՝ որքան տա: Ոչ ոքի մի՛ ստիպեք տալ շատ, քան ուզում է, քանի որ Աստված վարձատրում է ուրախ տվողներին» (Բ Կորնթ. 9.7 - «Կենդանի Աստվածաշունչ»): Այս խոսքից երևում է, որ Աստված այս հարցը անհատական քննարկման է տալիս յուրաքանչյուր քրիստոնյայի՝ կմասնակցե՞ն նվիրատվությանը, թե՝ ոչ: Չէ՞ որ իրենք են որոշում որքան տալ: Բայց, միևնույն է, այս դեպքում էլի ինչ-որ անհասկանալի պահ է մնում. ինչո՞ւ է Աստված Իրեն կողոպտված զգում, երբ չկա նվիրատվություն: Աստծո դժգոհության պատճառն այն է, որ եթե չկա ցանված սերմ, մենք զրկում ենք Նրան մեզ՝ Իր զավակներին օրհնելու հնարավորությունից, որն Իրեն մեծագույն հաճույք է պատճառում: «Թող ցնծան և ուրախ լինեն նրանք, որ հավանում են Իմ արդարությանը, և միշտ ասեն, որ փառավոր է Տերը, որը  Իր ծառայի օրհնությունից հաճույք է ստանում» (Սաղմ. 35.27 – Քինգ Ջեյմսի թարգմանություն): Չբերելով նվիրատվություն՝ մենք Տիրոջը զրկում ենք Իր զավակներին առատորեն օրհնելու ուրախությունից: Երբ Աստծո զավակները տասանորդ ու ընծաներ չեն տալիս, նրանք փակում են դեպի իրենց եկող առատ օրհնությունները: Աստվածաշունչը պարզ հաստատում է, որ Աստված օրհնում է Իր Խոսքը կատարողին: Երբ մեր եկեղեցու անդամներին կանոնավոր ձևով սովորեցնում և հիմնավորում ենք տալ տասանորդ և զոհաբերություններ, մենք նրանց դարձնում ենք ունակ ընդունելու ֆինանսական օրհնություններ Տիրոջից՝ թույլ տալով Աստծուն հաճույք պատճառել, երբ Նա ի պատասխան օրհնում է նրանց: Բայց եթե չենք սովորեցնում սա, մենք անհաջողություն կունենանք: Առաջինը՝ անհաջողություն կունենանք՝ չկատարելով Աստծո Սուրբ Խոսքն ամբողջությամբ քարոզելու պատվիրանը: Մենք բոլորս գիտենք, որ Պողոս առաքյալը հորդորում էր Տիմոթեոսին և մյուս ապագա առաջնորդներին՝ Խոսքը քարոզել: Խոսքի քարոզչությունը իր մեջ ներառում է կյանքի և բարեպաշտության համար ամեն անհրաժեշտ բաները: Անկասկած, ֆինանսները ձեր մարդկանց անհրաժեշտ են ոչ միայն կյանքի, այլ նաև բարեպաշտության համար: Երկրորդը՝ մենք անհաջողության կմատնենք մեր եկեղեցու որոշ մարդկանց, բայց չէ՞ որ Աստված նրանց հոգածությունը մեզ է տվել: Եթե մեր մարդիկ անտեղյակ են ցանելու և հնձելու կամ զոհաբերության մասին Աստծո օրենքին, ապա նրանց հունձքն ավելի քիչ կլինի, քան Աստված է ուզում տալ: Այսպիսին է ֆինանսական լիության պայմանը: Դա անհրաժեշտ է նրանց ֆինանսական առատության համար: Բոլոր վերստին ծնվածները պետք է հասկանան հնձելու աստվածային օրենքը և զոհաբերեն Աստծուն հաճելի ձևով: 

Որոշ զոհեր անընդունելի են Աստծո կողմից, և կարևոր չէ, թե մարդիկ ինչ են մտածում դրա մասին: «…ձեզ չեմ հավանում և ձեր ձեռքից ընծա չեմ ընդունում…» (Մաղ. 1.10): Խնդրում եմ նկատել, որ ես չասացի, թե եկեղեցին չի ընդունում այդ զոհաբերությունները: Եկեղեցին հիմնականում ընդունում է բոլոր ընծաները, որ դրվում են զոհաբերության արկղում: Բայց ոչ մի տեղ չի ասվում, որ եկեղեցին խոստանում է բազմացնել ինչ-որ մեկի զոհաբերությունը: Աստվա՛ծ պետք է բազմապատկի զոհաբերությունը և վերադարձնի դա տվողին: Զոհաբերությունը պետք է հունձք բերի տվողին, այն պետք է այնպես տրվի, ինչպես դրա մասին ասում է Գրվածքը: Առաջնահերթ պայման է ուրախությամբ նվիրաբերելը: «Յուրաքանչյուրն ինքը պետք է որոշի, թե որքան պետք է տա: Երբեք մի ստիպեք տալ ավելին, քան ցանկանում է, քանի որ Աստված վարձատրում է ուրախ տվողներին» (Բ Կորնթ. 9.7 - «Կենդանի Աստվածաշունչ»): Նվիրատվությունը պետք է լինի ոչ միայն ուրախությամբ տրված, այլև պետք է բխի տվողի սրտից: «Ձեր անձից ընծա բերեք Տիրոջը, յուրաքանչյուրը թող սրտի մղումով բերի…» (Ելից 35.5): «Ամենքը թող բերեն այնքան, որքան իրենց սիրտն է ուզում» (անգլերեն թարգմ.): Աստծո Խոսքում շատ կան աստվածաշնչյան ճշմարտություններ ճիշտ զոհաբերելու մասին: Այս գրքում դուք դրանք կգտնեք հեշտ օգտագործվող և հասկանալի դասերի ձևով:

Ես գիտեմ, որ դուք ցանկանում եք տեսնել, թե մեր հոտի ոչխարներն ինչպես են ֆինանսական օրհնություններ ստանում: Բայց միայն ձեր ցանկությունից Աստծո ունեցած ամենալավ բարիքները չեն գա նրանց կյանքում: Ֆինանսական օրհնությունները գալիս են միայն այն ժամանակ, երբ մարդիկ հասկանում և կիրառում են Աստծո Խոսքը իրենց կյանքում: «Եվ կճանաչեք ճշմարտությունը, և այն ձեզ ազատ կարձակի» (Հովհ. 8.32): «…(քո մարդիկ) կճանաչեն ճշմարտությունը, և ճշմարտությունը (որը նրանք կճանաչեն), նրանց կդարձնի ազատ» (անգլերեն թարգմ.): Երբ ձեր մարդիկ հասկանան հունձքի նպատակն ու սկզբունքները, ապա Աստծուն տալը այլևս ծանր ու դժվար չի լինի: Նրանց տներում ամեն բան կլինի ավելի շատ, քան բավական է, այնպես, ինչպես Աստծո տանն է առատ: Հովիվներն ու ծառայողներն ամբողջ աշխարհով մեկ սովորեցնում են Աստծո զավակներին, որ մենք կանգնած ենք անօրենների հարստությունը արդարներին փոխանցվելու ճանապարհի եզրին: Հիմա շատ կարևոր է հասկանալ վերջին ժամանակվա մեծ հունձքի իրականացման Աստծո ծրագիրը: Ավելի կարևոր է, որ մարդիկ իմանան՝ ինչպես ճիշտ վերաբերվեն պաշարների հետ, որոնք Աստված վստահում է նրանց: Հարստության նշանակության մասին Աստված շատ հստակ է խոսում: «Քո Տեր Աստծուն հիշի՛ր, քանի որ հարստություն ստանալու համար քեզ ուժ տվողը Նա է, որպեսզի քո հայրերին Իր երդումով արած ուխտը հաստատի…» (Երկր. Օրին. 8.18):

Այստեղ թյուրիմացություն լինել չի կարող: Աստված ուզո՛ւմ է օրհնել Իր զավակներին: Բայց նաև ուզում է, որ հարստության զգալի մասը, որը Նա տալիս է Իր զավակներին, ուղղված լինի Հիսուս Քրիստոսի Ավետարանի տարածման վրա ամբողջ աշխարհով մեկ:

 

 

Վարկանիշներ

0 reviews

Նմանատիպ գրքեր

keyboard_arrow_up