Նրա Զորության Գերազանց Մեծությունը

(0)

Ներածություն

 

 

 Մենք ապրում ենք ամենաարտասովոր ժամանակաշրջանում: Տիրոջը ճանաչելը և Նրան ծառայելը այս ժամանակներում հավա- նաբար ամենամեծ արտոնությունն է, որ երբևէ առաջարկվել է որևէ տղամարդու կամ կնոջ, և դա առաջարկվել է քեզ: Սակայն այս մեծ արտոնության հետ գալիս է նաև մեծ պատասխանատվություն, իսկ մեծ հնարավորությունների հետ գալիս են մեծ դժվարություններ: Հավանաբար երբեք ավելի դժվար չի եղել լինել ծառայության մեջ, քան հիմա: Այս գիրքը լուսաբանում է այն առավելությունները և պատասխանատվությունները, դժվարություններն ու հնարավորությունները, որոնց առաջ կանգնած են այսօրվա ծառայողները: Աշխարհն այսօր այնքան արագ է փոփոխվում, որ մենք կարող ենք միայն հաշվել այդ փոփոխությունները: Տարբեր կրոնների, փիլիսոփայության և կառավարման համակարգերի հիմքերը ցնցվում են: Արդյո՞ք պետք է դիմադրենք փոփոխություններին, թե՞ օգնենք, որ դրանք հաստատվեն: Ե՛վ այո, և ոչ: Եթե մենք չդիմադրենք այն փոփոխություններին, որոնց պետք է դիմադրենք, ապա կդառնանք ոչ ցանկալի փոփոխությունների ստրուկը: Հին առակն ասում է. «Նավը ջրում լավ է, բայց երբ ջուրն է նավում, լավ չէ»: Շատ եկեղեցիներ փլուզվել են հումանիստական ուժերի ազդեցության տակ, որոնց վրա փորձել են ներգործություն ունենալ, մինչդեռ պետք է համարձակորեն կանգնեն դրանց դեմ: Շատ շուտով եկեղեցին կկանգնի իր համար հավանաբար ամենա- մեծ փորձության առաջ. ինչպիսի՞ն կլինի այս աշխարհի հանդեպ նրա վերաբերմունքը: Նրանք, ովքեր չեն հասկանում վրա հասնող փոփոխությունները, կհայտնվեն այնպիսի իրավիճակում, որ օգնության կարիք կզգան այդ փոփոխությունները վերահսկելու հարցում: Նրանք, ովքեր հասկանում են, կլինեն այնպիսի դիրքում, որտեղից կվերահսկեն այդ փոփոխությունները: Մարգարեական պարզության կարիքը երբեք այդքան մեծ չի եղել:

 

 

Բարեգործություն իմաստությամբ 

 

 

Հիմա միգուցե դժվար լինի դա հասկանալ, բայց ամենամեծ հարձակումը, որ գալիս է եկեղեցու վրա, մուտք է գործում նրա սրտացավության միջոցով: Ես պետք է շեշտեմ` «նրա» սրտացավության միջոցով, ոչ թե Աստծո սրտացավության: Թշնամու առաջնա- յին ռազմավարություններից մեկը սրբերին հյուծելն է: Սատանան սա անում է` բաց թողնելով «սուտ եղբայրների» մի բանակ, որոնք գողանում են երեխաների հացը: Նա կօգտագործի այս սուտ եղբայրներին` գողանալով եկեղեցու ավագների ժամանակի, ուշադ- րության և եռանդի մեծ մասը, որպեսզի նրանց մոտ ոչինչ չմնա Աստծո ժողովրդի համար: Այս մարդիկ կխմբվեն հովվի շուրջ յուրաքանչյուր ծառայությունից հետո, որպեսզի նա ուրիշների համար չունենա ոչ ժամանակ և ոչ էլ եռանդ: Նրանք կզանգահարեն քեզ ու ուշադրություն կպա- հանջեն ամենաանհարմար ժամանակ, և ուշադրության ոչ մի բա- ժին երբեք բավարար չի լինի նրանց համար: Այս մարդիկ գիտակցաբար չար չեն և, հավանաբար, գաղափար էլ չունեն, թե ինչ են անում: Շատերը պարզապես հիանալի մարդիկ են, որոնք մշտական ուշադրության և հաստատման կարիք ունեն: Կա մեծ վտանգ նրանում, որ սա տեսնելով` ինքներս մեզ հեռու պահենք և կարծրանանք մարդկանց իսկական կարիքների հան- դեպ: Մենք պետք է քայլենք զանազանության պարգևով, այլապես մշտապես կշեղվենք այն ծառայությունից, որի մեջ Աստված կանչել է մեզ: Զգուշացե՛ք նրանցից, ովքեր խլում են ձեր ժամանակի, ուշ- ադրության և ուժերի մեծ մասը, բայց իրենք իրականում չեն փոխվում:

 

 

 

Հոգևոր սոցիալիզմ

 

 

 Վերևում նշվածը հակիրճ նկարագրում է սատանայի ռազմավա- րությունը անհատ ծառայողների նկատմամբ: Այս բաժինը նկա- րագրում է սատանայի գլխավոր ռազմավարությունը, որով նա փորձում է ծուղակը գցել ողջ եկեղեցուն: Ամբողջ աշխարհը հիմա սկսում է հասկանալ, որ սոցիալիզմը «չի աշխատում»: Սոցիալիզմի պայմաններում մարդիկ ապավինում են կառավարությանը և իրենց կարիքների բավարարումն ակնկալում նրանից: Սկզբում սա կարող է հանդուրժելի լինել, բայց երբ մարդիկ աստիճանաբար կորցնում են անձնական պատասխա- նատվության զգացումը (որը անխուսափելիորեն պատահում է սոցիալիզմի պայմաններում), սկսում են մեղադրել կառավարությանը ամեն ինչի համար` պահանջելով բավարարել յուրաքանչյուրի կա- րիքներն ու ցանկությունները: Եվ նույնիսկ քրեական հանցագործությունների համար մեղադրվում է սոցիալական իրավիճակը, ինչը, անշուշտ, կառավարության պատասխանատվության տակ է: Ցանկացած կառավարության համար անհնար է այսպիսի ճնշումներին դիմանալը, ուստի այն վերջիվերջո փլուզվում է: Հավանաբար վերջին մեծ հաստատությունը, որը հասկանում է, որ սոցիալիզմը չի գործի, եկեղեցին է: Սա հասկանալի է այն առումով, որ մենք գիտենք` Աստված բավարարում է մեր բոլոր կարիքները: Սխալը այն մեկնաբանության մեջ է, թե եկեղեցին է բավարա- րում մեր բոլոր կարիքները: Այս մոլորությունը պատճառ կդառնա նրանց կործանմանը, ովքեր հակված են այս կարծիքին: Երկրի վրա եկեղեցին նրա համար է, որ օգնի մարդկանց վերականգնել իրենց փոխհարաբերությունները Աստծո հետ, ոչ թե գրավի այդ փոխհարաբերությունների տեղը: Եկեղեցին նրա համար չէ, որ բա- վարարի մարդկանց կարիքները, այլ միացնի նրանց Մեկին, Ով կա- րող է դա անել: Սա չի ժխտում գթասրտությունը, որն անշուշտ հիմնադրութային է քրիստոնեության համար: Ինչևէ, կա մի սահման, որը կարող ենք հեշտությամբ անցնել, և դա իրականում կսպանի իսկական գթասրտության ուժը, ինչպես նաև կկործանի այն եկեղեցին կամ ծառա- յությունը, որն անցնում է այդ սահմանը: Վերջերս մեր հավաքույթներին սկսել են գալ անտուն-թափառական մարդիկ: Նրանք հիանալի մարդիկ են, նրանցից մի քանիսն իսկապես փնտրում են Տիրոջը: Մեր անդամներից մի քանիսն անմիջապես մոտեցան ինձ և հարցրին, թե եկեղեցին ինչ է պատրաստվում անել նրանց համար: Իմ պատասխանն էր` ոչինչ: Որովհետև եկեղեցին` որպես հաստատություն, չէր արձագանքելու նրանց, այլ անհատները: Իսկական գթասրտությունը պետք է անձնական լինի, այն պետք է հիմնված լինի մարդկային փոխհարաբե- րությունների վրա: Երբ մենք գթասրտության պատասխանատվությունը դնում ենք եկեղեցական հաստատության վրա, անհատնե- րին զրկում ենք ուրիշներին սիրելու մեծագույն հնարավորությունից: Կարիքները բավարարելու Աստծո զորությունն արձակվում է սիրո և ոչ թե ծրագրերի միջոցով: Սա չի նշանակում, որ չկան գթասրտության որոշ ձևեր, որոնք մենք` որպես եկեղեցի, պետք է միասին դրսևորենք, բայց պետք է զգույշ լինենք, որպեսզի անենք միայն այն, ինչ կանչված ենք անե- լու: Հիսուսը երբեք չէր արձագանքում մարդկային կարիքին. Նա միայն անում էր այն, ինչ տեսնում էր Հորն անելիս: Մենք պետք է քայլենք այդպիսի հնազանդության մեջ, այլապես կընկնենք մա- հացու թակարդի մեջ, որը դրված է նրանց համար, ովքեր քայլում են մարդկային սրտացավությամբ, ոչ թե աստվածային: Այդ թա- կարդը սոցիալիզմի մի ձև է, որը վերջին հաշվով մեզ կբաժանի մեր իսկական Աղբյուրից: Այն նաև կհյուծի մեզ` պարտադրելով կրել մարդկանց լուծը Տիրոջ լծի փոխարեն: Այս ամենն ասելով` ես գիտեմ, որ այսօր եկեղեցում ամենամեծ խնդիրներից մեկը ոչ թե չափից շատ անել ցանկանալն է, այլ, ընդ- հակառակը, բավականաչափ չանելն է: Մենք բախվում ենք հայտնի «լավոդիկյան գոլության» հետ: Ինչևէ, այս անտարբերության հիմնական պատճառը հյուծվածությունն է, որը գալիս է ավելի շատ մարդկային սրտացավությունից և ոչ թե Սուրբ Հոգու օծությամբ ծառայելու ձգտումից: Եկեղեցին ուժասպառ է եղել իրեն պարտադրված բոլոր ծրագրերից ու նախագծերից: Անտարբերությունից դուրս գալու ճանապարհը ոչ թե եկեղեցին կրկին շարժի մեջ դնելն է, այլ Տիրոջ ներկայության մեջ այն զորացած տեսնելը: Երբ եկեղեցին այդպես զորանա, կտեսնի իր ծառայության իսկական և տևական պտուղը: Նա նաև կքայլի Տիրոջ ուրախության մեջ, որը նրա զորության աղբյուրն է:

 

 

 

Վրա հասնող աղետ

 

 

 ԱՄՆ-ում Savings & Loans ընկերության քայքայման պատճառը համարում են արդյունաբերության մեջ խարդախությունն ու անպատասխանատվությունը: Իհարկե, սրանք կարող էին նպաստել ընկերության թուլացմանը, բայց պատճառն այլ էր: Քայքայման պատճառը Ռեյգանի հարկային բարեփոխումն էր, որը խիստ անհրաժեշտ էր և բավական ուշացած, բայց այնպես իրագործվեց, որ վնասակար ազդեցություն ունեցավ անշարժ գույքի արժեքի վրա, ինչի հետևանքով S&L-ը ստիպված եղավ վաճառել արժեթղթերը:Անշարժ գույքի արժեքը սխալ էր ձևավորվել հարկային օրենսդ- րության մեջ գոյություն ունեցող ճեղքվածքների պատճառով, որոնք անհրաժեշտ էր փակել: Ինչևէ, հարկային օրենքների փոփոխումն այնպես, ինչպես որ մեր կառավարությունն է հաճախ արել, նման է նրան, որ խաղաս մի խաղ, որի կանոններն անընդհատ փոխվում են: Անում ես մի քայլ և շահում ես միավոր, իսկ հաջորդ քայլից հետո կորցնում ես: Դա ոչ միայն հուսախաբ է անում, այլև թույլ չի տալիս կազմել երկարաժամկետ ծրագիր, որն անհրաժեշտ է տնտեսական առողջ աճի համար: Եթե Ռեյգանի հարկային բարեփոխումը փուլ առ փուլ կիրառվեր մի քանի տարվա ընթացքում, այն մեզ համար կխնայեր հարյուրմիլիարդավոր դոլարներ: Սա այն դեպքն է, երբ անում ես ճիշտ քայլ, բայց սխալ ձևով: Հիմա մենք մեր բարեփոխումների համակար- գում անխուսափելիորեն արմատական փոփոխությունների կարիք ունենք: Եթե դրանք չափից արագ կատարենք, ավելի շատ կվճա- րենք, քան կկարողանանք խնայել պետական բյուջեում: Որքան էլ վատ լինեն ներկա օրենքները, դրանք այն օրենքներն են, որոնց վրա իրենց կյանքը կառուցել են շատ մարդիկ: Նրանք չեն կարողա- նա իրենց կյանքը փոխել այնքան արագ, որքան պահանջվում է կառավարությունից: Բազմաթիվ մարդիկ կանգնած են աղքատացման եզրին: Թե՛ մարդկանց և թե՛ նրանց ունեցվածքի վերջնական կորուստները կլինեն շատ ավելի մեծ, քան ունեցանք S&L ընկերության քայքայումից: Եկեղեցին և իսլամը կմրցեն այս դատարկությունը լրացնելու համար: Այսօրվա եկեղեցին լավ դիրքավորված չէ, որպեսզի մասնակցի Ամերիկայի հոգիների նվաճման համար երբևէ մղված ամենամեծ մարտերից մեկին:

 

 

Թակարդը կարող է լինել դուռ

 

 

Եկեղեցին ունի զորություն, որպեսզի շրջի վրա հասնող այս մեծ աղետը և այն դարձնի Ավետարանի համար իր ունեցած ամենամեծ հնարավորություններից մեկը: Թշնամու ռազմավարությունը կլինի այն, որ նա կփորձի ստիպել եկեղեցուն արձագանքել սոցիալիզմի փլուզմանը սոցիալիզմի իր ձևով: Սրա արդյունքը կլինի միայն այն, որ եկեղեցին կընկնի սահող ավազի մեջ: Եթե մենք պատրաստվում ենք ինչ-որ մեկին հանել սահող ավազի միջից, առաջինը ինքներս պետք է կանգնած լինենք ամուր հողի վրա: Հենց սա էլ այս գրքի նպատակն է` եկեղեցու ծառայությունը վերադարձնել ամուր հողի վրա: Եթե սա տեղի ունենա, ապա եկեղեցին կդառնա փոփոխման համար անհրաժեշտ ամենամեծ ուժը, որ աշխարհը երբևէ իմացել է, և կլինեն այնպիսի փոփոխություններ, որոնցով բոլորս կկարողանանք ապրել:

 

 

 

 

Մաս 1 

Բարձրագույն կոչումը

 

 

 

 «Որ Իր փառքի հարստության պես տա ձեզ, որ զորությամբ հաստատվեք Իր Հոգու ձեռով ներսի մար- դում, որ Քրիստոսը հավատքով բնակվի ձեր սրտե- րում, եւ դուք սիրով արմատ գցած եւ հաստատված լինեք, որ ամեն սուրբերի հետ իմանաք, թե ինչ է լայնությունը եւ երկայնությունը, բարձրությունը եւ խորությունը. որ ճանաչեք Քրիստոսի սերը, որ ամեն գիտությունից գերազանց է, որ Աստծո ամեն լիությունով լցվեք» (Եփես. 3.16-19):

 

 

 

Գ Լ Ո Ւ Խ 1 

Կոչման մեծությունը 

 

 

Եթե դու քրիստոնյա ես, դու մասնիկն ես «ընտիր ազգի, թագա- վորական քահանայության, սուրբ ազգի, սեփական ժողովրդի, որ քարոզես Նրա առաքինությունները, որ քեզ խավարից կանչեց Իր զարմանալի լույսի մեջ» (Ա Պետր. 2.9): Այս երկրի վրա չի կարելի գտնել ավելի մեծ պատիվ, քան Հիսուս Քրիստոսի ծառա լինելը, և յուրաքանչյուր քրիստոնյա կանչված է այս ծառայության մեջ: Դու պատկանում ես իսկական ազնվականությանը: Դու ունես ճակատագիր, որն այնքան մեծ է, որ հրեշտակները երկնքում զմայլվում են նրանով, ինչ Աստված ընտրել է անել մարդկանց մեջ: Եթե նույնիսկ հավաքես երկրագնդի ողջ ուժն ու հարստությունը, այն չի հասնի քո կոչմանը Հիսուս Քրիստոսում: Երկրային ամենահ- զոր թագավորներն անգամ ապրում են մի կյանք, որը ոչ այլ ինչ է, քան գոլորշի, ծխի քուլա: Նրանք բոլորն էլ մահանում են, և մահվան մեջ նրանց հարստությունն ու սխրանքները մասն են այն փոշու, որին նրանք վերադառնում են: Մարդկանց պատմությունները կմոռացվեն. դրանք կանցնեն երկրի հետ միասին, որը մի օր մագա- ղաթի պես կպտտվի: Բայց դու կապրես հավիտյան, իսկ քո գործե- րը կգրանցվեն Կյանքի գրքում, որը երբեք չի անհետանա: Եթե չա- փենք հավիտենականության իսկական արժեքներով, քո կյանքի մեկ օրը կարող է ավելի կարևոր լինել, քան երկրային թագավորնե- րի կամ նախագահների ամբողջ գահաշրջանը: Սա կարող է չափից շատ արտասովոր թվալ, բայց դա Աստծո Խոսքն է, իսկ Աստված չի կարող սուտ խոսել: Սա չի ասվում քո «ես»-ը գոհացնելու համար, այլ որպեսզի քեզ հիշեցնի քո կոչման և ճակատագրի կարևորությունը: Քո կյանքի ամեն օրն ունի անսահման ներուժ և արժեք: Դու մուտք ունես արքաների Արքայի մոտ: Նրա առջև քո աղաչանքը կարող է փոխել ազգերի ընթացքը: Դու ոչ միայն մուտք ունես արքաների Արքայի մոտ, այլև ուղարկվել ես այս աշխարհ որպես Նրա դեսպան: Աստծո խոսքերը տանելը և Նրա նպատակները հաղորդելը շատ ավելի մեծ պատիվ են, քան երկրային ցանկացած թագավորի կամ նախագահի գաղտնի գործակալի աշխատանքը: Պողոսի հայտարարությունը կորնթացիներին, որ նրանք «Քրիստոսի դեսպաններն են» (Բ Կորնթ. 5.20), այնպիսի զորա- վոր արտահայտություն էր, որ հավանաբար ծալում էր նրանց ծնկները, ովքեր կարդում էին այն: «Դեսպան» նշանակվելը մեծագույն պատիվներից մեկն էր, որ կարելի էր ստանալ կայսրության մեջ. տիրակալի և նրա դեսպանի միջև հաղորդակցումը կարող էր տևել ամիսներ, անգամ տարիներ, որովհետև նրանք, ովքեր ընտրվում էին այսպիսի պաշտոնի համար, կայսեր ամենահավատարիմ, անձնվեր բարեկամներն էին: Նրանք պետք է մեկ միտք ունենային իրենց առաջնորդի հետ, որովհետև բազում որոշումներ էին կա- յացնում նրա անունից: Դեսպան լինելը մեծագույն պատիվներից մեկն էր, որ մարդուն կարող էր տրվել իր տիրակալի կողմից, բայց այն նաև մեծագույն պատասխանատվություններից մեկն էր: Այն մարդը, որ հակված էր խոսել իր սեփական կարծիքից ելնելով, երբեք չէր կարող դեսպան լինել: Նա պետք է իմանար իր թագավորի միտքը և բացարձակ հա- վատարիմ լիներ միայն նրա շահերը ներկայացնելու համար: Հավատարմությունն ու անձնվիրությունն այնքան կարևոր էին, որ տիրակալների մոտ ընդունված էր դեսպաններին ետ կանչել արդեն երկու կամ երեք տարվա ծառայությունից հետո: Նրանք վախենում էին, որ եթե գործակալը հեռվում մնար երկար ժամանակ, նա չա- փից շատ կարեկից կդառնար այն ազգին, որի մեջ ուղարկվել էր, և այդ պատճառով հակված կլիներ զիջել իր հայրենիքի շահերը: Դու կանչված ես լինելու ամենամեծ Թագավորի դեսպանը: Քրիստոսի դեսպան լինելը անըմբռնելի պատիվ է, բայց այն նմա- նապես կրում է ամենամեծ պատասխանատվությունը: Մենք պետք է հսկենք մեր սրտերը, որպեսզի ներկա ժամանակաշրջանի շա- հերն ավելի չգրավեն մեզ, քան Քրիստոսի շահերը: Սա էր պատճա- ռը, որ Հիսուսը Պետրոսին տվեց հավանաբար ամենասարսափելի հանդիմանությունը, որ գրանցվել է Սուրբ գրքում. «Ետի՛ս գնա, սատանա՛, դու գայթակղություն ես Ինձ, որովհետև դու միտք չես անում Աստծո, այլ մարդկանց բաները» (Մաթ. 16.23): Սա դեռևս ամենատարածված միջոցն է, որով սատանան իր կործանա- րար ծրագրերը մտցնում է եկեղեցու մեջ` ստիպելով, որ մեր մտքերն ավելի շուտ ուղղենք մարդկանց շահերի վրա, քան Աստծո: Որպես Քրիստոսի դեսպաններ` մեր առաջին պարտավորվածությունը միշտ պետք է լինի ունենալ Նրա տեսանկյունը: Տերը չի փոխում Իր դեսպաններին երկու տարին մեկ. մենք բոլորս ունենք կյանքի առաջադրանք: Ուստի առավել արթուն պետք է լինենք, որպեսզի մեր մտքերն ու սրտերն ուղղած պահենք միայն ու միայն Աստծո շահերի վրա: Գաղատացիների 1.10-ում Պողոսը հստակ հռչակեց. «Եթե տակավին մարդկանց հաճո լինեի, Քրիստոսի ծա- ռա չէի»: Եթե մենք վախենում ենք մարդկանցից` գովաբանություն կամ ընդունելություն փնտրելով նրանցից, հակված կլինենք սխալ ներկայացնել Աստծո արքայության շահերը:

 

 

 

 

 

Վարկանիշներ

0 reviews

Նմանատիպ գրքեր

keyboard_arrow_up