Մեկ
ԿՆՈՋ ՍԻՐՏԸ
Մի աֆրոաﬔրիկացի կին, առավոտյան ինձ հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, ցերեկվա ժամը երեքին հապճեպ մտավ իմ գրասենյակ: Ես գաղափար չունեի, թե ինչու էր այդ հանդիպուﬓ այդքան հրատապ: Կինն ընկղմվեց բազկաթոռի ﬔջ: Նա ցրված ու նյարդայնացած տեսք ուներ: Երբ ﬔնք ձեռք ձեռքի տվեցինք և սկսեցինք աղոթել, Աստծուն խնդրեցի առաջնորդել ինձ և լցնել իմաստությամբ, որպեսզի այդ հանդիպման ժամանակ խոսեմ այն, ինչ կթելադրի Քրիստոսի ﬕտքը:
– Ի՞նչ կարող եմ անել քեզ համար,– ﬔղմորեն հարցրի նրան կարճատև աղոթքից հետո:
– Ինչո՞ւ ինձ չեն սիրում,– ասաց նա: Դեմքիս զարմացած արտահայտությունը ցույց տվեց, որ բացատրության կարիք ունեմ: Նա արցունքներն աչքերին կրկնեց.
– Ինչո՞ւ ինձ չեն սիրում:
– Ո՞վ,– զգուշությամբ հարցրի ես:
– Բոլորը,– հնչեց նրա սրտակեղեք պատասխանը:
Ես շարունակեցի մանրակրկիտ հարցաքննել, և նա սկսեց կցկտուր պատﬔլ իր պատմությունը: Այդ կնոջ ﬔրժվածության արմատը գալիս էր մանկությունից, երբ մայրը նրան հանձնել էր ուրիշի խնամքին, իսկ եղբորը ինքն էր ﬔծացրել: Անզուսպ հեկեկոցով նա ընդհատում էր իր խոսքը և կրկին հարցնում.
– Ինչո՞ւ ինձ չեն սիրում:
– Շարունակի՛ր պատﬔլ,– խրախուսում էի ես:
Նա ինձ պատﬔց ﬕ քանի դեպքերի մասին, որոնք տեղի էին ունեցել իր կյանքում այն բանից հետո, երբ մայրը լքել էր նրան: Նա ընկել էր որոնուﬓերի ﬔջ, աﬔնուրեք սեր էր փնտրել. ընկեր, խնամակալ ծնող, սիրեկան, ամուսին: Նա պարզապես ցանկանում էր սիրված լինել ինչ-որ ﬔկի կողﬕց: Մի փոխհարաբերությունից մյուսին էր անցել` աղաղակելով. «Խնդրո՛ւմ եմ, ինչ-որ ﬔկը թող սիրի՛ ինձ»: Սակայն ոչ ոք երբևէ չէր պատասխանել նրան:
Ինչո՞ւ հայրիկն ինձ չէր սիրում
Մի կիրակի ﬔր եկեղեցու բեﬕ մոտ տեսա ﬕ բարետես կնոջ: Նրա պճնված տեսքը բավարարված մարդու տպավորություն էր թողնում, սակայն երբ ձեռքերս դրեցի նրա ուսերին, որպեսզի աղոթեմ, նա փուլ եկավ ձեռքերիս ﬔջ, գլուխը դրեց ուսիս և սկսեց դառնագին հեկեկալ: Ծանր շնչառության ﬕջից հանկարծ լսվեց նրա ճիչը.
– Ինչո՞ւ նա չէր սիրում ինձ: Զգացի, որ այդ կինը շատ ուժեղ ցավ է վերապրում:
– Ո՞վ չէր սիրում քեզ: Ո՞վ էր նա,– կամաց հարցրի ես` ﬕևնույն ժամանակ վախենալով լսել պատասխանը:
– Ինչո՞ւ հայրս չէր սիրում ինձ: Նա պատﬔց իր սառնասիրտ հոր կողﬕց շարունակ ﬔրժված լինելու ողբերգական պատմությունը: Համատեղ ապրած ﬕ քանի դաժան տարիներից հետո հայրը հեռացել էր աղջկա կյանքից և այլևս չէր վերադարձել: Չնայած այդ կինը մոտավորապես քառասուն տարեկան էր, սակայն ինձ թվում էր, թե գրկել էի հինգ տարեկան ﬕ աղջնակի: Նա չէր կարողանում դադարեցնել լացը և շարունակ կրկնում էր. – Ես ընդաﬔնը ցանկանում էի, որ նա սիրեր ինձ:
Չսիրող ամուսին
Մի անգամ ընթրում էի ﬕջին տարիքի բարեկիրթ և գրավիչ ﬕ կնոջ հետ, և ﬔր զրույցը վերածվեց լուրջ խոսակցության: Նա պատﬔց, թե ինչպես է հաճախակի կանգնում իր ննջասենյակի հայելու առջև, նայում իր արտացոլանքին և անզուսպ լաց լինելով` ինքն իրեն հարցնում. «Ի՞նչ անհամակրելի, վանող բան կա իմ ﬔջ»: Իր առաջին ամուսնու մահից հետո նա երկու անգամ ամուսնացել էր: Արցունքների ﬕջից ժպտալով` նա բացատրում էր ինձ. – Այս մարդն իմ ﬕակ իսկական սերն է: Ես երբևէ ինձ այսպես լավ չեմ զգացել որևէ ﬔկի հետ: Կարծում էի, որ ﬔնք ընդﬕշտ երջանիկ կապրենք, բայց հետո սարսափելի բան պատահեց… Տասնյոթ տարվա ամուսնությունից հետո նրա «ﬕակ իսկական սերը» հայտարարեց. – Ես այլևս չեմ սիրում քեզ: Մինչ նա պատմում էր իր դժվար իրավիճակի մասին, արցունքներն անդադար հոսում էին նրա աչքերից: Նա այդպես լաց էր եղել շաբաթներ, նույնիսկ` աﬕսներ շարունակ: Եվ ﬕ օր, երբ կանգնել ու նայել էր հայելու ﬔջ, նկատել էր ճակատի գծերը, աչքերի շուրջն առաջացած կնճիռներն ու ճերմակած մազերը: Նա սարսափել էր` գիտակցելով, որ իր կյանքն անցել է գոլորշու նման: – Ես ընդաﬔնը ցանկանում էի, որ ինչ-որ ﬔկը սիրեր ինձ: Ավա՜ղ, չեմ կարծում, որ երբևէ սիրել են ինձ:
Յուրաքանչյուր կնոջ սրտի աղաղակը
Այս կանանց աղաղակը շատ ծանոթ է ինձ: Տարիներ շարունակ իմ սրտում եղել է նույն աղաղակը. «Խնդրո՛ւմ եմ, ինչ-որ ﬔկը թող սիրի՛ ինձ»: Հավատացած եմ, որ դա յուրաքանչյուր կնոջ սրտի աղաղակն է: Կանանց ﬔծամասնությունն ավելի շատ սիրո կարիք ունի, քան որևէ այլ բանի: Կնոջ սիրված լինելու ցանկությունը ﬕանգամայն բնական է. սիրելն ու սիրված լինելը Աստծուց տրված ցանկություններ են: Ինչ էլ որ լինի ﬔր կյանքում, ﬔնք երբեք չենք դադարում պոկել ծաղկի թերթիկներն ու լուռ շշնջալ. « Սիրում է, չի սիրում…»` աղոթելով, որ աﬔն ինչ պտտվի դեպի բարին: Ինչո՞ւ ﬔնք սիրո ծարավ ունենք: Արդյո՞ք անօգնական արարածներ ենք, ովքեր չեն կարող ապրել առանց տղամարդու ուշադրության: Աﬔնևին էլ` ո՛չ: Համաձայն Աստծո Խոսքի` զգացմունքային նման կերտվածք ունենալու համար շատ ավելի նշանակալից պատճառ կա. Աստված կնոջն ստեղծել է սիրելու և սիրված լինելու համար: Երբ Նա ստեղծեց Ադաﬕն, ասաց. «...Լավ չէ, որ մարդը ﬔնակ լինի. նրա նման ﬕ օգնական շինեմ իրեն հարմար» (Ծննդ. 2.18): Աստված տեսավ, որ Ադաﬓ ունի կողակցի` ընկերոջ կարիք, ում հետ կարող է կիսել իր սերը: Սա հետաքրքիր է, որովհետև Աստված Ադաﬕն դրել էր դրախտի կենտրոնում` Եդեﬕ պարտեզում, և Ադամը չէր բողոքում իր ﬔնակությունից: Նա չէր տրտնջում և չէր մտածում, որ ինչ-որ ﬔկի կարիքն ունի: Ադամը երջանիկ էր, սակայն Աստված գիտեր, որ նա օգնականի կարիք է ունենալու: Նա ճանաչում էր Իր ստեղծած արարածին և գիտեր, որ նրան ստեղծել է սիրո ցանկությամբ: Նա Ադաﬕն ստեղծել էր Իր պատկերով:Միգուցե դու էլ Ադաﬕ նման մտածում ես, որ սիրո կարիք չունես: Միգուցե կարծում ես, որ բացառություն ես, և Աստված քեզ չի ստեղծել սիրված լինելու ցանկությամբ: Միգուցե չես ցանկանում կրկին վերապրել ցավ, վիրավորանք կամ ﬔրժվածություն, ընկնել այն վատ իրավիճակի ﬔջ, որին հանդիպել ես անցյալում` սիրո փնտրտուքների ժամանակ: Սակայն դու իրականում սիրո կարիք ունես: Սիրո ցանկությունը ﬔր աﬔնահիﬓական բնազդն է: Դու պետք է հասկանաս, որ ունես ﬕ թշնաﬕ, որի անունն է սատանա:
«Արթո՛ւն եղեք, հսկո՛ւմ արեք, որովհետև ձեր ոսոխ թշնաﬕն` սատանան, գոռոզ առյուծի պես ման է գալիս և որոնում է, թե որին կուլ տա»: Ա ՊԵՏՐՈՍԻ 5.8
Աստվածաշնչում ասվում է, որ տգետ կամ անտեղյակ չլինենք սատանայի հնարքներին. «Որ սատանան ﬔզ զրկանք չանի, որ նրա խորհուրդներին անտեղյակ չենք» (Բ Կորնթ. 2.11): Սատանայի խորհուրդները նրա ծրագրերն են, դավադրություններն ու բանսարկությունները: Նա եկել է, որպեսզի սպանի, գողանա և կործանի քեզ: Հիսուսն ասաց. « Գողը չի գալիս, բայց ﬕայն որ գողանա և սպանի և կորցնի: Ես եկա, որ կյանք ունենան և է՛լ ավելի ունենան» ( Հովհ. 10.10): Քո յուրահատուկ կանացի էության պատճառով սատանան այնպես կանի, որ երբեք առողջ փոխհարաբերություններ չկառուցես: Դա քո կյանքը կործանելու ծրագրի ﬕ մասն է: Դեռևս հինգ տարեկան հասակում սատանան քո կյանքում կուղարկի դիվային առաջադրանքներ, որպեսզի խառնաշփոթության ﬔջ պահի քեզ նաև հիսուն տարեկան հասակում: Սատանան ջանք չի խնայի քեզ կործանելու համար: Նա կուղարկի ցավ, որպեսզի սպանի քո զգացմունքները և ուժասպառ անի քեզ: Ընդունի՛ր, որ նա քո և Աստծո թշնաﬕն է և փորձել է ﬖաս հասցնել քո բոլոր փոխհարաբերություններին: Եփեսացիների 6.12-րդ խոսքում գրված է. «Որովհետև ﬔր պատերազմը արյան և մարﬓի հետ չէ, այլ` իշխանությունների և պետությունների հետ, այս աշխարհի խավարի աշխարհակալների հետ, այն չար ոգիների հետ, որ երկնավորների ﬔջ են»: Սատանայի նպատակն է աղավաղել քո պատկերացուﬓ առողջ և լիարժեք փոխհարաբերությունների մասին: Մի անգամ կարդացի ﬕ ուսուﬓասիրություն, որը կատարվել էր հիվանդ երեխաների շրջանում: Ծնվելու պահից ﬕնչև ﬔկ տարեկան դառնալը ﬕ խումբ երեխաների պահել էին ինկուբատորում` մարդկային շփուﬕց ու հոգատարությունից հեռու, իսկ մյուս խմբին օր ու գիշեր պահել ու կերակրել էին խնամակալները: Այն փոքրիկները, որոնց հետ խոսել էին, խնաﬔլ ու գուրգուրել էին, ոչ ﬕայն ավելի արագ էին ապաքինվել հիվանդություններից, այլև շատ ավելի արագ էին զարգացել թե՛ ֆիզիկապես, թե՛ զգացմունքային առումով: Սատանան գիտի, որ դու սիրո, գուրգուրանքի և խնամքի կարիք ունես: Եվ եթե նրան հաջողվի, նա կխոչընդոտի այդ բոլոր կարիքների բավարարման գործընթացը` կործանելով քո կյանքի բոլոր փոխհարաբերությունները: