Եթե Հիսուսը ձեր տեղում լիներ,
Մի՞թե նա կսկսեր չար լուրեր տարածել
Վիրավորանքի ազդեցությունը երկկողմանի է: Մենք մարդ ենք, և վիրավորվելով` սկսում ենք վիրավորել այլ մարդկանց: Եթե փորձենք հիշել սա, ապա ավելի հեշտ կլինի չընդունել վիրավորանքը: Բոլորը կարող են վիրավորվել: Կան բազմաթիվ աղբյուրներ, որտեղից կարող է գալ վիրավորանքը: Ոմանք վիրավորված են հասարակությունից. նրանք զայրացած են հասարակության վրա և իրենց բոլոր դժբախտությունների մեջ մեղադրում են նրանց: Ոմանք նույնիսկ զայրացած են Աստծո վրա և մեղադրում են Նրան` կյանքի ճնշումների և դժվարությունների պատճառով: Այլ մարդկանց կարծիքով, աշխարհում բոլոր պատերազմների, բաժանությունների և խնդիրների պատճառը կրոնն է: Ավետարանը վիրավորանք է պատճառում նրանց, ովքեր կործանվում են, և նրանք որոշում են կայացնում` հալածել այն մարդկանց, ում կյանքում այն կա: Նույնիսկ Հիսուսի անունը ոմանց համար վիրավորական է: Քրիստոսի ժամանակվա կրոնական հաստատությունը վիրավորվեց Նրա ուղերձից, հակառակվեց Նրան, և, իվերջո, խաչեց Նրան: Դուք իմաստությամբ չեք վարվում, եթե սրտին մոտ եք ընդունում այն ամենը, ինչ լսում եք ձեր մասին, քանի որ բոլորս էլ մեղավոր ենք ինչ-որ մեկին վիրավորելու մեջ: Օրինակ` դուք կարող եք չար խոսքեր ասել ինչ-որ մեկի մասին, և, հավանական է, որ մեկ այլ մարդ տհաճ խոսքեր կասի ձեր հասցեին: Ժողովող 7.21,22-ում ասվում է. «Ամեն խոսած խոսքերի էլ սիրտդ մի տուր, որ չլսես` ծառադ քեզ անիծելիս: Որովհետև քո սիրտն էլ իմացել է շատ անգամ, որ դու էլ ես անիծել ուրիշներին»: Ես աղոթում եմ, որ թույլ չտաք թշնամուն` ծուղակի մեջ գցել ձեզ, և ավարտելով այս գիրքը` որոշում կայացնեք. «Ես չեմ ապրելու վիրավորանքով: Ես ընտրում եմ միմիայն լավագույնը և չեմ ընդունի ոչինչ, որ ցածր է դրանից»: Հիշեք` Հովհաննես 10.10-ում Հիսուսն ասաց. «[Սատանան] չի գալիս, բայց միայն որ գողանա և սպանի և կորցնի. Ես եկա, որ կյանք ունենան, և է՛լ ավելի ունենան»: Թող Աստված օրհնի՛ ձեզ:
Գլուխ 1
Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ, ԵՐԲ ՎԻՐԱՎՈՐՎՈՒՄ ԵՔ
Վիրավորանքի վնասակար ազդեցությունը լիովին հասկանալու համար կարևոր է տեսնել, թե ինչպես է այն ներգործում մեզ վրա: Վիրավորանքը գողանում է մեր ուրախությունը: Վիրավորանքը կործանարար է մեր կյանքի համար և կարող է նույնիսկ խլել այն, եթե թույլ տանք: Այն ազդում է թե՛ մեզ վրա, թե՛ մեր փոխհարաբերությունների` Աստծո և այլ մարդկանց հետ: Այն նման է քաղցկեղի, ո րը սպառում է մեր մարմինը, և վարակի, որը տարածվում է ամբողջ մարմնով: Վիրավորանքը կարող է սահմանափակել ձեր հոգևոր աճը և բացասաբար անդրադառնալ թե՛ ձեր մտքի, թե՛ մարմնի աշխատանքի վրա: Վիրավորանքից առաջանում է երբևէ վերապրած ձեր ամբողջ դառնությունը. արդ յունքում դուք կարող եք լարված դառնալ, ընդհարումներ ունենալ, սխալ վարք ցուցաբերել և թուլանալ հավատքի մեջ: Վիրավորանքի պատճառով շատերը շեղվել են և հեռացել իրենց կոչումից. նրանք կորցրել են իրենց նպատակները, դիրքը, կարգավիճակը և նույնիսկ` օծությունը: Վիրավորանքը կարող է փոխել ձեր բնավորությունը, բացասաբար ազդել ձեր փոխհարաբերությունների վրա, խայտառակել կամ նույնիսկ` հանցագործ դարձնել ձեզ: Այն կարող է ներքաշել ձեզ դատական գործերի մեջ, որոնց ընթացքում դուք ֆինանսական կորուստներ կունենաք: Վիրավորանքը կարող է ամբարտավան դարձնել ձեզ. դուք կարող եք խոսել կամ վարվել այնպես, որ վայել չէ ձեր մտավոր մակարդակին: Վիրավորանքի պատճառով դուք կարող եք կորցնել ձեր իշխանությունը և մոռանալ, թե ինչ է Աստված խոստացել ձեզ: Վիրավորանքը նույնպես կարող է դրդել ձեզ` կորցնել այն, ինչի համար աշխատել եք: Վիրավորանքը կարող է բացասաբար ազդել ձեր աղոթքի կյանքի վրա, կործանել ձեր ընտանիքը, զրկել ձեզ արտոնություններից, միաբանել ձեզ «սխալ» մարդկանց հետ և քայքայել ձեր փոխհարաբերությունները հարազատների, ընկերների, եկեղեցու անդամների, աշխատակիցների, գործընկերների և հարևանների հետ, այն մարդկանց հետ, ում հետ դուք ապրում և աշխատում եք: Այն նույնպես քանդում է միաբանությունը և շփումը հավատացյալների միջև: Վիրավորանքի հետ առնչվող բոլոր խնդիրներն առաջանում են մեր վարքից և հակազդեցությունից: