Ա. Մեկ մարմին
Կարդացե՛ք Ծննդոց 2.18-25 « Մեկ մարմին» արտահայտությունը ներառում է այն ամենը, ինչ Աստված մտածել էր ամուսնության, տղամարդու և կնոջ միջև փոխհարաբերությունների վերաբերյալ: Գոյություն չունի երկու անձնավորության միջև փոխհարաբերության այնպիսի տեսակ, որտեղ կարող է լինել նմանօրինակ մտերմություն: Սա հոգևոր, շնչավոր և ֆիզիկական շփման տեսանկյունից՛ միաբանումն է: Մարդկային երկու կյանքեր միաձուլվում են, քանի որ երկուսն էլ սիրում են միմյանց: Աստվածաշունչը դա նկարագրում է որպես ուխտ, որը, նախևառաջ, բնութագրվում է սրտի նվիրվածությամբ: Հարսանեկան արարողության ժամանակ միմյանց «այո» ասելիս, իրականում, դուք ասում եք. «Ես ինձ նվիրում եմ քեզ այնպիսին, ինչպիսին որ կամ, ինչ ունեմ և ինչ կարող եմ անել: Ես այլևս ի՛նձ չեմ պատկանում, այլ պատկանում եմ քեզ, և ամբողջ կյանքիս ընթացքում ինձ նվիրաբերում եմ այս ամուսնությանը»:
Առաջադրանք
Աստվածաշնչից մեջբերված վերոնշյալ խոսքի հիման վրա գրավոր պատասխանե՛ք հետևյալ հարցերին.
1. Ո՞րն է ամուսնության նպատակը:
______________________________________________
______________________________________________
2. Ձեր կարծիքով ի՞նչ է նշանակում «օգնական» (վերաբերում է կնոջը):
______________________________________________
______________________________________________
3. Ի՞նչ է նշանակում «թողնել հորն ու մորը» արտահայտությունը:
______________________________________________
______________________________________________
4. Ի՞նչ է նշանակում «հարել» բառը:
______________________________________________
______________________________________________
5. Ի՞նչ է նշանակում «մեկ մարմին» արտահայտությունը:
______________________________________________
______________________________________________
6. Գրե՛ք, թե ձեր կողմից ի՞նչ կկարողանայիք անել ամուսնության մեջ միաբանություն ստեղծելու և պահպանելու համար:
ա.____________________________________________
բ. ____________________________________________