Արդարություն . Կրոն ՞, թե՞ Իրականություն

(0)

Նախաբան

 

Հիսուսը եկավ, որպեսզի տա մեզ կյանք ավելցուկով, բայց այսօր շատ քրիստոնյաներ չեն ապրում այդ կյանքով: Ինչո՞ւ. պատճառն ինքնարդարացումն է, ինչը մարդու մեղանչական  բնության հետևանքներից է: Մարդկությունը սեփական կամքն իրականացնող դարձավ դեռ այն ժամանակ, երբ մարդն առաջին անգամ ճաշակեց Բարու և չարի գիտության ծառի պտուղը: Եվ սեփական կամքը կատարելու հետ մեկ տեղ` մարդիկ ձգտում են արդարացնել իրենց: Աստծո տեսանկյունից` մարդը լցված է կա՛մ սեփական, կա՛մ Աստծո արդարությամբ, ինչը տրվել է իրեն: Այլ տարբերակ չկա: Դա մենք տեսնում ենք` նայլով Կայենի ու Հաբելի մատուցած զոհերին: Դրանք, ասես, հակապատկերներ լինեին: Հաբելը գիտակցելով իր մեղքը` զոհ մատուցեց, որովհետև ցանկանում էր ստանալ Աստծո շնորհքը, իսկ Կայենը մատուցեց իր աշխատանքի պտուղը, որ ստացել էր անիծված երկրի հողից: Հաբելը «վկայություն ընդունեց» Աստծուց` «արդար է»: Սակայն, ինչպես պարզվեց, Կայենը կրոնական և ինքնարդարացնող մարդ էր. վերջում նա սպանեց իր եղբորը: Նմանօրինակ պատմություններ բազմիցս կրկնվել են մարդկության պատմության ընթացքում: Յուրաքանչյուր մարդ իր մարմնավոր բնությամբ ինքնարդարացնող է: Գաղատացիների 5-րդ գլխում թվարկված մարմնի գործերի մեջ նշված է նաև կռապաշտության մասին, որը պարզապես ինքնարդարացման արտաքին դրսևորումն է: Մարդկային այսօրինակ հակվածությունն օրինապաշտական է դարձնում Ավետարանը: Սա «ուրիշ ավետարան» է, որը տարբերվում է Նոր կտակարան Ավետարանից և ստրկության է տանում իր հետևորդներին: Աստծո արդարությունը հրաշալի է. այն վերադարձի ճանապարհ է դեպի Աստված: Դրա մասին է վկայում մեր աստվածաշնչյան դպրոցի ուսանողներից մեկը. «Ցանկանում եմ պատմել, թե ինչպես գործեց Աստված, արդարության մասին` ձեր դասերի ընթացքում: Երկու շաբաթ առաջ լինդս ուռչել էր և ուժեղ ցավում էր: Աղոթում էի, բայց փոփոխություն չէի զգում: Մեծ չափաբաժիններով ցավազրկող հաբեր էի ընդունում, սակայն ցավը չէր դադարում: Այլևս չդիմանալով` դիմեցի ատամնաբույժի, սակայն նրա օգնությունն էլ անարդյունավետ եղավ: Ես աղոթեցի, հարցրի Աստծուն, թե ինչու չեմ բժշկվում, և առավոտյան դասի եկա` հոգնած ու վատ տրամադրությամբ: Հենց այդ ժամանակ Աստված հրաշք գործեց: Ես կարծում էի, թե բավականաչափ չէի դավանել Խոսքը կամ, որ իմ հավատքը շատ թույլ է: Սակայն Աստված բացեց աչքերս և ցույց տվեց, որ ինձ խանգարում է ինքնարդարացումը: Դասից հետո ցավն այլևս չկար: Ալելուի՜ա: Արդարության մասին ուսմունքն իսկապես որ բերդեր քանդեց իմ մտքում: Ես գտա նոր ազատություն, որը բերեց իրական սիրո շփում Աստծո հետ. այնքա՜ն  շնորհակալ եմ Նրա շնորհքի համար»: Այսօր քո՛ հերթն է` բացահայտելու, թե ինչ է Աստված ասում Իր Խոսքում` արդարության և այն ազատության մասին, որ ստանում ենք դրա շնորհիվ: Ջոնի Ֆոգլանդեր

 

1

 Արդյո՞ք կարող եմ ազատ լինել Աստծո ներկայության մեջ

 

 

Ճշմարիտ ազատությունը ցանկացած բնագավառում բխում է այն ազատությունից, որ կա Աստծո ներկայության մեջ: Եթե չունենք ազատություն և համարձակություն Աստծո` տիեզերքի Դատավորի առջև, ապա ինչպե՞ս կարող ենք մեզ ազատ համարել: Բայց մի՞թե մարդը կարող է ազատ լինել Աստծո ներկայության մեջ: Այո՛. փրկության իմաստը հենց դրա մեջ է: Աստծո ներկայության մեջ ազատ են միայն նրանք, ովքեր արդար են Նրա առջև: «Արդարություն» նշանակում է լինել ճշմարիտ: Աստվածաշնչում հստակ ասվում է, որ Աստված արդար Աստված է. «Տերն արդար է Իր բոլոր ճանապարհներում և ողորմած` Իր բոլոր գործերում» (Սաղմ. 145.17): Նախ և առաջ կբացատրեմ, թե ինչ է նշանակում «արդարանալ» Աստծո առջև: Սա նշանակում է, որ մարդու հանցանքների ցուցակը ջնջված է: Պատկերացրո՛ւ, որ մի մարդ կանգնած է դատական ատյանի առջև և ճանաչված է որպես մեղավոր, բայց նրան ազատ են արձակում, քանի որ մեղադրողը հրաժարվում է մեղադրանք ներկայացնել: Ահա թե ինչպես կարելի է լավագույնս նկարագրել արդարացումը:Արդյոք հնարավո՞ր է լիովին արդարացված լինել Աստծո ատյանի առջև: Փա՜ռք Աստծուն` այո՛: Յուրաքանչյուր մարդ կարող է Աստծո արդարությունն ընդունել որպես պարգև և դրանում հարատևել: Բոլորս կարող ենք համարձակությամբ մոտենալ Ամենակարող Աստծո գահին, վայելել նրա նոր ազատություն և ապրել առանց մեղքի զգացումի, քանի որ դրա կարիքն այլևս չկա: Հոբի գիրքը Աստվածաշնչի ամենահին գիրքն է: Այն ցույց է տալիս, թե ինչի մասին էր աղաղակում մարդկությունը դեռևս հին ժամանակներից. «Ինչպե՞ս կարդարանա մարդն Աստծո մոտ, կամ` ի՞նչ մաքուր կլինի կնոջից ծնվածը» (Հոբ 25.4): Կրոնը երբեք չի պատասխանել մարդուն, փոխարենը` խորը հուսահատության մեջ է գցել` օգտվելով նրա թերություններից ու մեղքերից: Բոլոր կեղծ կրոնների հիմքն ինքնարդարացումն է, որը բնորոշ է այս աշխարհին և իշխում է նրա մտածողության մեջ: Այդ պատճառով էլ կրոնը երբեք չի կարող մաքրել մարդու խիղճը, սակայն, Աստվա՛ծ կարող է: Անկախ նրանից, թե ով ես և ինչպիսի իրավիճակում ես` Նա արդեն արել է ամեն բան, որպեսզի դու ստանաս Իր արդարությունը: Սա քաղցր սուտ չէ իրականությունից խուսափելու համար, այլ մի բան, որ կարող է ամբողջովին վերափոխել կյանքդ: Ինչպես արդեն տեղեկացանք, «արդար լինել» նշանակում է անմեղ ճանաչվել դատական ատյանի առջև: Միգուցե կառարկես` հավատալով, որ ոչ մի հանցանք չես գործել: Սակայն, մեղանչել նշանակում է հանցանք գործել սուրբ Աստծո առջև, որովհետև «մեղքն է անօրենությունը» (տե՛սԱ Հովհ. 3.4): Խոսքն այստեղ Աստծո կատարյալ օրենքի մասին է, այլ ոչ թե մարդկային ապականված արդարադատության: Երբ Աստված արդարացնում է մեզ, ազատվում ենք ցանկացած մեղադրանքից: Նրա արդարությունն ամբողջովին փոխում է մեր կյանքը:

Վարկանիշներ

0 reviews

Նմանատիպ գրքեր

keyboard_arrow_up