Վազիր՛, Փոքրի՛կ, վազի՛ր

(0)

Ներածություն

Բիլլի Գրեհեմի կողմից

 

«ՎԱԶԻ՛Ր, ՓՈՔՐԻ՛Կ, ՎԱԶԻ՛Ր» ԳԻՐՔԸ, ՈՐՈՒՄ ՆԿԱՐԱԳՐՎԱԾ Է ՆԻԿԻ ԿՐՈՒԶԻ ՊԱՏՄՈՒԹ ՅՈՒՆԸ, ՈՒՇԱԳՐԱՎ Է: Այն պարունակում է ողբերգության բոլոր տարրերը, ինչպես նաև` բռնություն և խարդավանք, և այդ ամենի հետ մեկ տեղ, բոլոր տարրերից մեծագույնը` Հիսուս Քրիստոսի Ավետարանի զորությունը: Առաջին գլուխներում ներկայացված է այս անսովոր պատմության խավար, չարագույժ սկիզբը, որի ավարտը, սակայն, ուրախալի և ոգևորիչ է: Այնպես որ, մի՛ հուսահատվեք այն դաժանությամբ լի մթնոլորտից, որը պատկերվում է այս պատմության առաջին կեսում: Նիկին մի երիտասարդ է, ով այսօր ազդեցություն է թողնում Միացյալ Նահանգների երիտասարդության ստվար խմբերի վրա: Միջին և բարձր տարիքի մարդիկ այլևս չեն կարող անտեսել քսաներորդ դարի երիտասարդությանը` իր խառնաշփոթ խնդիրներով: Նրանք փնտրում են իրենց կյանքի իմաստը: Նրանց չեն հրապուրում հնացած հասարակական արգելքները: Նրանք ձգտում են դեպի անկեղծության կրոնը, ազնվության քաղաքականությունը և ոչ կողմնակալ վերաբերմունքի անապահով խավը: Ամենից խրախուսողը այս միլիոնավոր «նոր մարդկանց» մեջ այն է, որ նրանք հուսահատորեն պատասխաններ են փնտրում: Մեր համալսարաններում շփվելով հարյուրավոր ուսանողների հետ` ես մեծապես տպավորված եմ նրանց ձգտումով դեպի ճշմարտությունը, իրականությունը և անկեղծ պատասխանները: Մեր ետնախորշերում կան երիտասարդներ, ովքեր անդադար անաչառ վերաբերմունք են պահանջում հասարակությունից, և նրանց պահանջներն արդարացի են: Ոմանք, կրելով բռնության և ամբոխի իշխանության կողմնակիցների ազդեցությունը, հեշտորեն ներքաշվում են անկարգությունների, հրդեհումների և թալանի հորձանուտի մեջ: Նիկի Կրուզը վառ օրինակ է այն մասին, որ երիտասարդը, ով բավարարված չէ իր կյանքով, կարող է գտնել իր կյանքի իմաստը և նպատակը Քրիստոսի մեջ: Մեր ավետարանչական հավաքույթներին մասնակցող մարդկանց գրեթե կեսի տարիքը քսանհինգից ցածր է: Նրանք չեն գալիս ծաղրելու համար, այլ` անկեղծորեն փնտրելու ճշմարտությունը և իրենց կյանքի նպատակը, և հարյուրավոր երիտասարդներ արձագանքում են Քրիստոսին ընդունելու կոչին: «Վազի՛ր, փոք րի՛կ, վազի՛ր» պատմությունն անչափ ոգևորիչ է: Հուսով եմ` այն կընթերցվի շատերի կողմից, և բոլոր ընթերցողները կճանաչեն այն Քրիստոսին, Ով փոխեց Նիկի Կրուզի դատարկ և ալեկոծվող սիրտը` դարձնելով նրան հանրահայտ մարդ իր ժամանակվա քրիստոնեական աշխարհում: 

 

 

Նախաբան

 

ՆԻԿԻԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՎԱՆԱԲԱՐ, ԱՄԵՆԻՑ ՏՊԱՎՈՐԻՉՆ Է ՀՈԳԵԳԱԼՍՏԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ, ԲԱՅՑ ԱՅՆ ԵԶԱԿԻ ՉԷ: Նիկին վառ ներկայացուցիչն է այն բազմաթիվ մարդկանց, ովքեր վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ազատվել են հանցագործությունից, հարբեցողությունից, թմրամոլությունից, մարմնավաճառությունից, համասեռամոլությունից և գրեթե ամեն տեսակի պղծությունից և այլասերումից, որոնք հայտնի են մարդկությանը: Հոգեբանական օգնությունը, բժշկական միջամտությունը և հոգևոր խորհրդատվությունը չեն կարողացել ազդեցություն թողնել այս մարդկանց կյանքերում, սակայն նրանք զարմանալի և հանկարծակի ազատ են արձակվել Սուրբ Հոգու զորությամբ և, առաջնորդվելով Սուրբ Հոգու կողմից, սկսել են օգտավետ կյանք վարել և ծառայել մարդկանց, իսկ ոմանք խորը աղոթքի կյանք ունեցող մարդիկ են դարձել: Բնական է, որ նման ծայրահեղ և հանկարծակի փոփոխությունները կասկածանքի են ենթարկվում: Բայց մենք չունենք որևէ աստվածաբանական պատճառ` դրանց չհավատալու համար: Աստծո շնորհքը կարող է համակել մարդուն, և մեկ վայրկյանում սուրբ դարձնել մեղավորին: «…ասում եմ ձեզ, թե Աստված կարող է այս քարերից որդիներ հանել Աբրահամի համար» (Ղուկ. 3.8): Մարդկային ջանքերը չեն կարող այսպիսի փոփոխություններ առաջացնել, ո՛չ սեփական անձի, ո՛չայլ մարդկանց ներսում, քանի որ բնական փոփոխությունները աստիճանաբար են տեղի ունենում և ժամանակ են պահանջում, բայց Աստված կարող է մեկ ակնթարթում անել այն, ինչը տարիներ կպահանջեր մարդկանցից: Նման դարձեր տեղի են ունեցել քրիստոնեության պատմության ամենասկզբից: Զաքեոսը, Մարիամ Մագդաղենացին (այսինքն` Ղուկաս 7.37-ի ապաշխարող կինը), ավազակը, ով ապաշխարեց խաչի վրա, Սուրբ Պողոս առաքյալը, և նույնիսկ` Սուրբ Մատթեոս առաքյալը` առաջիններն են նման դարձերի երկար ցուցակում: Սակայն, իմ համոզմամբ, մեծաքանակ դարձերը, որոնք տեղի են ունենում մեր օրերում այսպես կոչված «Հոգեգալստական շարժման» շրջանակներում, աննախադեպ են: Ինչպե՞սէ կարելի բացատրել այս զարմանալի փաստը: Ես հաճախ եմ ինձ հարցրել, և կրկին ու կրկին մտաբերել եմ հարսանեկան խնջույքի առակը (տե՛ս Մատթ. 22.1-14): Երբ հրավիրված հյուրերը չժամանեցին, տերը պատվիրեց իր ծառաներին. «Դո՛ւրս գնա շուտով քաղաքի հրապարակները և փողոցները, և աղքատներին և խեղերին, և կաղերին և կույրերին մտցրու այստեղ» (Ղուկ. 14.21): Երբ նույնիսկ դա չբավականացրեց, ծառաները ուղարկվեցին ևս մեկ անգամ. այս անգամ` դեպի ճանապարհները և ցանքերը` հետևյալ հանձնարարութ յամբ. «Ստիպի՛ր, որ մտնեն, որ իմ տունը լցվի»: Ես հավատում եմ` այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես է իրականանում այս խոսքը: Տիրոջ սեղանի «հրավիրված հյուրերը», այսինքն` «վերածնված քրիստոնյաները», արդարները, հասարակության օրինավոր անդամները չափազանց հաճախ գործնականում անարժան են գտնվել: Նրանք «հաճախել են եկեղեցի», բայց իրականում չեն մասնակցել Թագավորի խնջույքին: Ահա թե ինչու Եկեղեցին, կենդանի Մարմին և խթանող վկա լինելու փոխարեն, շատ հաճախ վերածվել է անարդյունավետ, կրոնական և ավանդապաշտ մարդկանց խմբի: Բայց մինչ, այս պես կոչված, գիտուն այրերը քննարկում են այն նոր բառապաշարը, որը կրկին կյանքի կկոչի Աստծուն (որովհետև միակ բանը, որ նրանք գիտեն Աստծո մասին` խոսքեր են), և թե ինչպիսի նոր խորհրդանիշների մաս տալից կդարձնեն ծիսական ծառայությունը (որովհետև միակ բանը, որ նրանք տեսնում են կրոնի մեջ` մարդու գործերն են), Ինքը` Աստված, աննկատ կերպով նոր հյուրեր է հավաքում Իր Խնջույքի համար: Եվ Նա ուրախությամբ ընդունում է նրանց, ովքեր, մարդկային չափանիշներով` հոգևորապես և բարոյապես աղքատ, խեղված, կույր և կաղ են: Եվ Իր Հոգու զորությամբ, Նա իսկապես «ստիպում է», որ նրանք մտնեն` որսալով նրանց քայքայման փողոցներից և այլասերության ճանապարհներից: Նիկի Կրուզը և նրա նման հազարավոր մարդիկ ոչ միայն Բարի Հովվի հավատարիմ սիրո կենդանի օրինակներն են, այլ նույն պես` ժամանակների նշանները, որոնց հանդեպ ավելի լավ է` ուշադիր լինենք: Նրանք խրախուսող նշաններ են այն մասին, որ մեր օրերում Աստված գործում է նոր զորությամբ, և մենք չպետք է վախենանք համարձակությամբ հռչակել Ավետարանը ցանկացած մարդու: Նրանք նույնպես զգուշացման նշաններ են յուրաքանչյուրին, ում թվում է, թե իր աստվածապաշտ սովորությունների, սուրբ ծառայության կամ ցանկացած այլ պատճառով առանձնացված տեղ ունի Աստծո խնջույքի սեղանի շուրջ: «...ասում եմ ձեզ, թե այն կանչված մարդկանցից ոչ մեկը Իմ ընթրիքը չի ճաշակի», (Ղուկ. 14.24), որովհետև «…հարսանիքը պատրաստ է, բայց հրավիրվածներն արժանի չէին» (Մատթ. 22.8): Պրոֆ.  Էդվարդ  Դ. O’Քոնոր, Հասարակական կարիքների հոգատարության  կենտրոն, Նոտր Դամի համալսարան 

Վարկանիշներ

0 reviews

Նմանատիպ գրքեր

keyboard_arrow_up