Նախաբան
2001թ.-ի սեպտեմբերի 11-ի ողբերգության ﬕջոցով Աստված ինչ-որ բանի մասին է բարձրաձայնում: Մոլորակի վրա ավելի քան ﬔկ ﬕլիարդ իսլաﬕ հետևորդ կա, և Հիսուս Քրիստոսի եկեղեցին պետք է արձագանքի Աստծո ձայնին` տանելով Ավետարանը այդ մարդկանց: Խնդիրն այն է, որ ﬔր պատկերացուﬓերը մուսուլմանների և նրանց հավատքի մասին այնքան սահմանափակ են: Եվ ﬔզ համար դժվար է հասկանալ այն, ինչ լսում ենք հեռուստացույցով: Նյու Յորքում կատարված ահաբեկչությունից ընդաﬔնը ժաﬔր անց, Օփրահ ՈՒինֆրիի հեռուստահաղորդման ժամանակ որոշ մուսուլմաններ խոսում էին այն ﬔծ ընտանեկան արժեքների մասին, որը տալիս է իսլամը, և նրանց կարծիքով` Աﬔրիկան իսլամական կրոնի կարիքն ունի: Մենք շփոթվում ենք, երբ տարբեր մարդկանցից տարբեր արձագանքներ ենք լսում: Մեր նախագահը և այլ կառավարական առաջնորդներ հայտարարում են. «Իսլամը խաղաղության կրոն է», ﬕնչդեռ մյուսները պնդում են, որ իսլամը խաղաղության կրոն չէ: Այդ պատճառով ծագում են այնպիսի վիճելի հարցեր, ինչպես օրինակ` «Ո՞րն է ճշմարիտ իսլամը»: «Ճշմարիտ իսլաﬓ այն իսլաﬓ է, որի մասին խոսում են Միացյալ Նահանգների մուսուլմաննե՞րը, թե՞ Աֆղանստանի կամ Պակիստանի մուսուլման հոգևորականները»:
Այս գիրքը ձեզ կներկայացնի ուշագրավ քննարկուﬓեր ահաբեկչության արմատների մասին, որոնք իսլաﬕ հիմքն են կազﬔլ դեռևս 610թ.-ից, երբ Մուհամﬔդ մարգարեն ստացավ Ղուրանի առաջին խոսքերը: Մուհամﬔդն այնպես հիﬓավորեց դրանք, որ տարածվելով` հասան ﬕնչև ﬔր օրերը: Այս գրքի յուրահատկությունն այն է, որ գրվել է աշխարհի աﬔնահեղինակավոր իսլամական համալսարանի իսլաﬕ պատմության նախկին պրոֆեսորի կողﬕց: Իսլաﬕ և ահաբեկչության մասին ձեր ունեցած գրքերը գրված են աﬔրիկացի լրագրողների, քաղաքական գործիչների, նախկին ԿՀԳ-ի (« Կենտրոնական Հետախուզական Գործակալություն», որը զբաղվում է այլ երկրների մասին տեղեկություններ հավաքելով), նախկին պաշտոնյաների և այլոց կողﬕց: Դոկտոր Գաբրիելի տեսակետը խիստ տարբեր է այդ մարդկանց տեսակետից, որովհետև անձամբ վերապրել է իսլամը, ուսուﬓասիրել և սովորեցրել է` քարոզելով Մերձավոր Արևելքի մզկիթներում: Նա գիտնական է, որին իսլամագիտության ասպարեզում շնորհվել է մագիստրոսի և դոկտորի աստիճան: Ծայրահեղական մուսուլմաններն այս մարդու վրա ﬕ քանի անգամ մահափորձ են կատարել: Նրա մարﬓի վրա այսօր էլ կտեսնես այն տանջանքների հետքերը, որոնց մասին նա պատմում է այս գրքում: Դոկտոր Գաբրիելը այնպիսի պատմական փաստեր է հայտնում Մուհամﬔդի ուսմունքների և գործունեության վերաբերյալ, որոնց մասին քչերն են լսել Արևմուտքում: Փաստացի նա ցույց է տալիս, որ այսօր արմատական մուսուլմաններն իսլամը կիրառում են այնպես, ինչպես Մուհամﬔդն էր կիրառում իր օրերում: Հեղինակը արևելցու տեսանկյունից է բացատրում, թե ինչպիսի զարգացում է ունեցել ահաբեկչությունը վերջին տասնամյակների ընթացքում: Նա նշում է իսլաﬕ գլխավոր գաղափարախոսների անունները և պատմում, թե ինչպիսի վտանգ են ներկայացրել նրանց գրած գրքերը, որոնք արգելվել են Մերձավոր Արևելքի կառավարությունների կողﬕց, իսկ հեղինակները մահապատժի են ենթարկվել: Այդ գրքերը, որոնց գաղափարներն ավելի են բորբոքում ահաբեկչության կրակները, այսօր կարող եք ձեռք բերել ﬕայն սև շուկայում: Հեղինակը բացատրում է, որ արմատական մուսուլմանների գործողությունները կրոնական հիմք ունեն: Ինչո՞ւ մարդը պետք է հանուն Ալլահի` անձնասպան լինելով` կործանի ինքնաթիռը: Պատասխանն այն համոզմունքների համակարգի ﬔջ է, որն իր ﬔջ չունենալով ոչ ﬕ հույս, գործեր է պահանջում: Գրքում որոշ փաստեր կարող են տագնապ առաջացնել, որովհետև այս չարիքը գործում է ամբողջ աշխարհում, բայց ընդհանուր առմամբ, գրքի ուղերձը խաղաղություն է հաղորդում: Այն բոլոր իրադարձությունները, որոնք ցուցադրվում են նորություններով, կիմաստավորվեն, երբ դիտարկենք դրանք իսլաﬕ արմատական ուսմունքների շրջանակներում: Ուսուﬓասիրելով այս փաստերը` ակնհայտ է դառնում այն հոգևոր պայքարը, որը թաքնված է ֆիզիկականի ետևում: Դոկտոր Գաբրիելը հիշեցնում է. «Ահաբեկչության ետևում իսլաﬓ է, այլ ոչ թե մուսուլմանները: Նրանք ընդաﬔնը զոհեր են: Նույնիսկ ինքնաթիռները զավթած այն տասնինը երիտասարդները, ովքեր սպանվեցին ահաբեկչությունն իրականացնելիս, նույնպես զոհեր են, և դարձյալ` հանցավորը իսլաﬓ է»: Դոկտոր Գաբրիելը հույսով է նայում ապագային: Ինչպես իսլաﬕ նպատակն ամբողջ աշխարհին տիրելն է, այնպես էլ Աստծո նպատակն է` որքան հնարավոր է, շատ հոգիներ փրկել, ներառյալ նրանց, ովքեր գտնվում են իսլաﬕ ծուղակում:
Ջ. Լի Գրեդի «Խարիզմա» ամսագրի խմբագիր
Ներածություն
Այս գրքի կազﬕ վրա գրված անունն այն անունը չէ, որով կոչել են ինձ մուսուլման ծնողներս: Անունս չեմ փոխել այն պատճառով, որ դրանով խաբեմ մուսուլմաններին, քրիստոնյաներին կամ ինչ-որ ﬔկին և որևէ շահ չեմ հետապնդել դրանով: Ընդհակառակը, դրա համար ունեցել եմ հիﬓավոր պատճառներ:
Պատճառ 1
Դուրս գալով Եգիպտոսից` գնացի Հարավային Աֆրիկա, որտեղ ինձ աշակերտեցին Քրիստոսի ﬔջ: Այնտեղ ծառայում էի մուսուլմաններին և շուտով ճանաչված դարձա: Չորս տարի շարունակ արմատական մուսուլմանները հետապնդում էին ինձ: Ես հարկադրված էի թաքնվել կամ աﬕսը ﬔկ փոխել բնակավայրս` տեղափոխվելով քաղաքից` քաղաք: Հարավային Աֆրիկայում առաջին գիրքս գրելու ժամանակ, հովվիս հետ քննարկեցի, թե ինչ անունով հրատարակեմ այն: Անվտանգությունս ապահովելու համար որոշեցի փոխել անունս:
Պատճառ 2
Դառնալով քրիստոնյա, չէի ցանկանում մուսուլմանական անուն կրել: Այնպիսի զգացողություն ունեի, կարծես` մուսուլմանական անունս իմ հին մարդու ﬕ մասն էր, որն ինձ հին կյանքս էր հիշեցնում: Դրա համար էլ ցանկանում էի ապրել քրիստոնեական անունով:
Իմ նոր անվան ընտրությունը
Անունս Մարկ ընտրեցի, քանի որ չորս ավետարանիչներից ﬔկն այդ անունն էր կրում, բացի այդ նա առաջին քրիստոնյան էր, ով Եգիպտոս էր բերել Բարի լուրը: Գաբրիել ազգանունս ընտրեցի այն հրեշտակի անունով, որը Մեսիայի աշխարհ գալու լուրն ավետեց կույս Մարիաﬕն: Դա նաև այն առաջին քրիստոնյայի անունն էր, ով Հարավային Աֆրիկայում հյուրընկալեց ինձ և հրավիրեց եկեղեցի:
ԳՐՔԻ ՂՈՒՐԱՆԱԿԱՆ ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐԸ
Ղուրանը իսլաﬕ սուրբ գիրքն է և կազմված է 114 գլուխներից, որոնք կոչվում են «սուրահներ»: Սուրահներն էլ, ինչպես Աստվածաշնչի գլուխները, կազմված են համարակալված խոսքերից: Եթե ձեռքիդ տակ Ղուրան ունես, ապա տրված սուրահի և խոսքի համարներին համապատասխան կարող ես գտնել այս գրքում ﬔջբերված հատվածները: Հաճախ մուսուլմանները սուրահները կոչում են հատուկ գլխանուններով, բայց ես դրանք չեմ նշել, որովհետև արևմտյան ընթերցողի համար դրանք այնքան էլ կարևոր չեն: Ես օգտագործել եմ Ղուրանի անգլերեն թարգմանված երկու տարբերակներ: Դրանցից ﬔկը Աբդուլա Յուսեֆ Ալիի թարգմանությունն է: Մյուսը կոչվում է « Հեղինակավոր Ղուրան», որը հրատարակվել է 1998թ.-ին Սաուդյան Արաբիայի թագավորի կողﬕց: Այս թարգմանությունը, ինչպես անգլերեն «Էմփլիֆայդ Բայբլ» թարգմանությունը (The Amplified Bible), ընդարձակելով` պարզեցնում է տեքստի իմաստը` փակագծերում տալով ﬔկնաբանությունները: Այնուաﬔնայնիվ, հարկ եմ համարում տեղեկացնել, որ անգլերեն թարգմանությունները երբեﬓ ճշգրտորեն չեն արտացոլում արաբերեն բնագիրը, մասնավորապես, այն հատվածները, որոնք կարող են վիրավորական լինել արևմուտքի բնակիչների համար: Ահա ﬔկ օրինակ, որով ցանկանում եմ բացատրել, թե ինչի մասին է խոսքս: Սուրահ 8.39-ը վերաբերում է նրանց, ովքեր ﬔրժում են Ղուրանը, ﬕնչդեռ հետևյալ թարգմանության իմաստը հասկանալի չէ. «Եվ պատերազﬔ՛ք նրանց դեմ, ﬕնչև որ այլևս չլինի վրդովմունք և ճնշում, և արդարությունն ու Ալլահի հանդեպ հավատքը չհաղթանակի ամբողջովին և աﬔնուր» (Ալիի թարգմանություն): « Հեղինակավոր Ղուրանում» թարգմանությունը փոքր ինչ ավելի պարզ է. «Եվ պատերազﬔ՛ք նրանց դեմ, ﬕնչև որ այլևս չլինի ֆիթնահ (անհավատություն և բազմաստվածություն, այսինքն` Ալլահից բացի ուրիշներին երկրպագելը), և կրոնը (երկրպագությունը) պետք է լինի ﬕայն Ալլահի համար (ամբողջ աշխարհում)»:
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԸՆԹԵՐՑՈՂԻՆ
Խոսելով Մուհամﬔդ մարգարեի մասին` նկատի ունեմ իսլաﬕ հիﬓադիրին: Նրա մասին խոսելիս ես օգտագործում եմ «մարգարե» բառը, որպեսզի առանձնացնեմ նրան իսլամական աշխարհի մյուս մուհամﬔդներից: « Բին», «իբն» և «բն» բառերը նշանակում են որդի, «ալ»-ը որոշյալ հոդ է: Գրքի վերջում կա բառարան, որը ձեզ տեղեկություններ կհաղորդի գրքում նշված անունների և տեղանունների մասին: Հիﬓականում օգտագործել եմ արաբերեն գրքեր, որոնք Միացյալ Նահանգներում չեն հրատարակվել: Դրանցից ﬕ քանիսի օրինակները կարելի է ձեռք բերել ﬕայն սև շուկայում, բայց ես աշխատել եմ, որքան հնարավոր է, ճշգրիտ տեղեկություններ հաղորդել դրանց մասին: Գրքում զետեղված են այն մարդկանց լուսանկարները, որոնց զարգացրած ահաբեկչության փիլիսոփայությունն են այսօր կիրառում արմատական մուսուլմանները: Դրանք վերցրել եմ արաբերեն հրատարակված տարբեր գրքերից: Գրքում նշված աշխարհագրական վայրերի մասին պատկերացում կազﬔլու համար հրատարակիչը գրքում տեղակայել է իսլամական աշխարհի քարտեզը: (տե՛ս էջ ՞՞՞)
ԿՐՈՆԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ
Այս գիրքը պատմում է կրոնական ահաբեկչության մասին, որը իսլամում հայտնի է որպես «ջիհադ» կամ «սուրբ պատերազմ»: Ես կրոնական ահաբեկչություն եմ անվանում ջիհադը, քանի որ այն իրականացվում է հանուն իսլաﬕ և ունի կրոնական նպատակներ: Քանի որ ﬔնք մասնավորապես դիտարկելու ենք ահաբեկչության թեման, ես իսլամական պատմությանը և հավատքին վերաբերող, ինչպես նաև ﬔր թեմային չառնչվող մանրամասներ չեմ նշել:
Գլուխ 1
Հիասթափություն «Ալ-Ազհար»-ում
ՏԱՍՆՀԻՆԳ ՏԱՐԻ ԱՌԱՋ մզկիթի իմամ էի Եգիպտոսի Գիզա քաղաքում (մզկիթի իմաﬕ դիրքը նույնն է, ինչ որ քրիստոնեական եկեղեցու հովվինը): Գիզայում են գտնվում հանրահայտ եգիպտական բուրգերը: Ուրբաթ օրերին ժամը տասներկուսին ﬔկ ժամ քարոզում էի մզկիթում, կատարում էի նաև այլ պարտականություններ: Մի օր քարոզիս թեման ջիհադն էր: Իմ առջև երկու հարյուր հիսուն մարդ կար նստած, և ես սկսեցի իմ ուղերձը. « Ջիհադի նպատակը իսլամական ժողովրդին և իսլամական կրոնը թշնամու հարձակուﬓերից պաշտպանելն է: Իսլամը խաղաղության կրոն է և կռվում է ﬕայն իր հակառակորդի դեմ: Քրիստոնյաները և Ալլահին վշտացնող հրեաները անհավատ, հեթանոս և այլասերված մարդիկ են, ովքեր նախանձում են խաղաղարար իսլաﬕն և հայտարարում են, թե իսլամը տարածվում է սրով ու բռնությամբ: Իսլամը ﬔղադրող այս անհավատները չեն ընդունում Ալլահի խոսքերը»: Խոսքս հաստատելու համար Ղուրանից ﬔջբերեցի հետևյալ խոսքը.
« Մի՛ սպանիր, եթե դա Ալլահն արգելել է, այլ ﬕայն այն դեպքում, երբ դա արդարացի է»: – սուրահ 17.33, Հեղինակավոր Ղուրան
Այդ ժամանակ ես նոր էի ավարտել Եգիպտոսի «Ալ-Ազհար» համալսարանը` աշխարհի աﬔնահին և աﬔնահեղինակավոր իսլամական համալսարանը, որը շատ ﬔծ նշանակություն ունի իսլամական աշխարհի համար, և ﬕաժամանակ ծառայելով մզկիթում` դասավանդում էի այդ համալսարանում: Ես ջիհադի մասին քարոզում էի` հիﬓվելով այն գաղափարախոսության վրա, որն ընդունված է եգիպտական կառավարության կողﬕց: «Ալ-Ազհար»-ը ﬔզ կենտրոնացնում էր քաղաքականորեն ճիշտ համարվող իսլաﬕ վրա և նպատակայնորեն շրջանցում էր Ղուրանի այն ուսմունքները, որոնք հակասում էին Եգիպտոսի վարած քաղաքականությանը: Ես քարոզում էի այն, ինչ սովորել էի համալսարանում, բայց ներքուստ վրդովված էի, որովհետև գիտեի ճշմարտությունը իսլաﬕ ուսմունքի մասին: Սակայն չէի բարձրաձայնում, որպեսզի չկորցնեմ աշխատանքս ու դիրքս «Ալ-Ազհար»-ում: Ինչպես նաև գիտեի` ինչ է սպասվում այն մարդկանց, ովքեր չէին համաձայնում «Ալ-Ազհար»-ի որդեգրած քաղաքականության հետ: Նրանց հեռացնում էին աշխատանքից և ընդհանրապես արգելում էին դասավանդել որևէ համալսարանում: Ես գիտեի, որ այն, ինչ սովորեցնում էի մզկիթում և «Ալ-Ազհար» համալսարանում, չէր համապատասխանում Ղուրանի իսկական ուսմունքին: Դեռ տասներկու տարեկանում անգիր գիտեի ամբողջ Ղուրանը: Աﬔնաշատն ինձ շփոթեցնում էր այն իրավիճակը, որ տիրում էր այդ ժամանակ Եգիպտոսում, ես պետք է քարոզեի սիրող, բարի և ներող իսլամը, ﬕնչդեռ արմատական մուսուլմանները ճշմարիտ իսլաﬓ էին կիրառում` պայթեցնելով եկեղեցիներն ու սպանելով քրիստոնյաներին: Այդ ժամանակ ջիհադի շարժումը բուռն գործունեություն էր ծավալում Եգիպտոսում: Քրիստոնյաների վրա կատարած հարձակումների և եկեղեցիները ռմբակոծելու մասին լուրերը սովորական էին դարձել: Դա ﬔր առօրյայի մասն էր կազմում, այնպես որ, ﬕ անգամ ավտոբուսի ﬔջ լսեցի եկեղեցիներից ﬔկի վրա ընկնող ռումբի ձայնը: Ես շրջվեցի և կես կիլոﬔտր հեռավորության վրա տեսա, թե ինչպես էին սև ծխի ամպերը երկինք բարձրանում: Ես ﬔծացել եմ իսլամական ընտանիքում և խորությամբ եմ ուսուﬓասիրել իսլաﬕ պատմությունը: Երբեք որևէ ծայրահեղական խմբի անդամ չեմ եղել, բայց մուսուլման ընկերներիցս ﬔկն այնպիսի իսլամական խմբավորման անդամ էր, որն ակտիվորեն գործելով` իրականացնում էր քրիստոնյաների սպանությունը: Զավեշտալին այն էր, որ նա քիﬕական ֆակուլտետի ուսանող էր և ﬕայն վերջերս էր նվիրվել իր հավատքին: Մի անգամ նրան հարցրի. «Ինչո՞ւ եք սպանում ﬔր հարևաններին և հաﬔրկրացիներին, չէ՞ որ ﬔնք նրանց հետ ենք ﬔծացել»: Իմ մարտահրավերը զայրացրեց և ցնցեց նրան. « Գոնե դու, որպես կրթված մուսուլման, պետք է իմանաս այդ մասին: Քրիստոնյաները չընդունեցին իսլաﬕ կանչը և չեն կաﬔնում վճարել ﬔզ ջիզյահը (հարկը), որ իրենց հավատքը դավանելու իրավունքն ունենան: Այդ իսկ պատճառով, ﬕակ տարբերակը իսլաﬕ օրենքի սուրը կիրառելն է»: