Հաղթել և Իշխել Վախին

(0)

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ 

 

Յուրաքանչյուր արձակագրի հիմնական նպատակը պետք է լինի հասարակության պահանջների մասին բարձրաձայնելը: Այս գիրքը մարտահրավեր է նետում մեր ժամանակի մեծագույն չարիքներից մեկին և այդ չարիքից տանջվող բազմաթիվ մարդկանց օգնում է հաղթող դառնալ կյանքի կործանարար իրավիճակներում: Այս գրքի համար որպես սկզբնաղբյուր ծառայել են գործնական և փորձագիտական լաբորատորիաների փորձերի արդյունքները, որոնք ավելի քան հիսուն տարվա ընթացքում ուղղված են եղել ուսումնասիրելու մարդկային վարքագիծը: Ապրելով տարբեր մշակույթներ ունեցող ժողովուրդների մեջ՛ ես ուսումնասիրել եմ նրանց մեջ տարածված մտավոր հիվանդությունները: Հարյուրից ավելի երկրներում մարդկանց հետ խորհրդատվություն անցկացնելով՛ այն եզրակացության եմ եղել, որ մարդուն՛ լինի սևամորթ, դեղնամորթ թե սպիտակամորթ, քաղաքակիրթ թե հետամնաց, տանջում է վախը, որն ամենաուժեղ և ա մենամեծ թշնամիներից մեկն է այս աշխարհում: 

 

 

 

 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԵՐԹ 

 

 

Վախի համաշխարհային տարածմանը նպաստեց 1914թ. Առաջին աշխարհամարտը: Այն սկիզբ դրեց վախի համաշխարհային մեծ երթին: 1930-ական թվականներին տնտեսական ճգնաժամն արագացրեց այս չար թշնամու հետագա երթը: Նյութական անապահովությունը խուճապի մատնեց միլիոնավոր մարդկանց: Երկրորդ աշխարհամարտը նպաստեց վախի կրկնակի տարածմանը: Մարդը, որ Առաջին աշխարհամարտում կռվում էր պատերազմական հասարակ միջոցներով, սկսեց ռմբակոծել օդանավից, իսկ Երկրորդ աշխարհամարտի ավարտին Նագասակի և Հերոսիմա քաղաքների վրա ատոմային ռումբի փորձարկումներ կատարեց: Այն ժամ բանականություն ունեցող բոլոր արարածները գիտակցեցին, որ թաքնվելու համար ոչ մի տեղ չունեն: Երկրորդ աշխարհամարտից հետո գիտնականներն ու պետական գործիչները շարունակ կանխատեսում էին մարդկային ցեղի վերահաս բնաջնջու մը: Այս վախը պատճառ դարձավ, որպեսզի ստեղծվեր Միավորված ազգերի կազմակերպությունը: Վախը կործանարար ազդեցություն է թողնում և միլիոնավոր հուսախաբ մարդկանց պահում է լարվածության մեջ: Աշխարհն այսօր փնտրում է այնպիսի քաղաքական հանճարի, ով վախեցած ազգերի մեջ խաղաղություն բերելով՛ կկարողանա վերացնել այդ լարվածությունը: Այս գիրքը դրական մոտեցում է ցուցաբերում վախ թեմային և կարող է լուծում տալ վախի հետ կապված քո անձնական խնդիրներին:

 

 

 

ԱՌԱՋԱԲԱՆ 

 

« Հաղթել և իշխել վախին» գիրքը մարտահրավեր է նետում մարդկությանն ամենից շատ հետապնդող չարիքներից մեկին՛ վախին: Պատմության ընթացքում մարդը միշտ գոյության պայքար է մղել աղքատությամբ, հիվանդությամբ և պատերազմով լցված աշխարհում: Իմ հայրը՛ դր. Լեսթեր Սամրալը, այս դասական գիրքը գրել է, որպեսզի օգնի մարդկանց՛ ամենուրեք պայքարել խավարի ուժերի դեմ և սովորեցնի նրանց ապրել հաղթական կյանքով: Հայրիկը հաճախ ասում էր. «Անկախ ազգությունից կամ մշակույթից՛ վախը հանդիսանում է մարդուն տանջող ամենամեծ թշնամիներից մեկը»: Այսօր կյանքի հորձանուտը այս ու այն կողմ է նետում հավատացյալներին: Լսելով կամ դիտելով ամենօրյա լուրերը՛ մենք հայտնվում ենք 2000 թվականի սարսափազդու դեպքերի, խայտառակ պատմությունների, երկրագնդի գլոբալ տաքացման, վարակված սննդի և ջրի, համընդհանուր անկման, վերահասսոցիալական անապահովության, մանուկների բռնության, ամուսնալուծությունների, թմրամոլությունների, սպանությունների, Բալկաններում ընթացող պատերազմի և այլ իրադարձությունների կիզակետում: Այդ ամենը  բավականին սթափեցնող է և վախեցնող: Իսկ ինչպե՞ս են քրիստոնյաներն ապրելու այս աշխարհում, որը ոչ մի հույս և վստահություն չի ներշնչում: Պատասխանն այն է, որ մենք այս աշխարհում չպետք է ապրենք հանգամանքների թելադրանքով, այլ, որպես քրիստոնյաներ, պետք է ապրենք՛ մեզ վրա չկրելով հանգամանքների ազդեցությունը: Մենք գիտենք, որ Աստված չտվեց մեզ վախի ոգի, այլ՛ զորության, սիրո և զգաստության հոգի: Մենք գիտենք նաև, որ կանչված ենք ուրիշներին ծառայելու և կորածներին դեպի Հիսուս Քրիստոսն առաջնորդելու հա մար: Երբ կարդում եմ Եսթերի գիրքը, դասեր եմ քաղում և խորհում այսօրվա հավատացյալների մասին: Ինչպես հիշում եք, Եսթերն Աստծո մարդ էր, ով գտնվում էր իշխանության այնպիսի առանձնահատուկ դիրքում, որը թույլ էր տալիս նրան՛ փրկել հրեա ժողովրդին կործանումից: Աստված նրան դրել էր ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին. «մի այսպիսի ժամանակի համար»: Ինչպես մեր Տերն իշխանություն ուներ Եսթե րի ժամանակների վրա, այնպես էլ Ն րա ձեռքն այսօր առաջնորդում է Իր ծառաներից յուրաքանչյուրին: Հավատայալի կյանքում չպետք է տեղ լինի վախի համար: Նա մեզ դրել է այնտեղ, որտեղ ուզում է տեսնել: Մենք չպետք է հեռացնենք մեր աչքերը Աստծուց, ավելին՛ պետք է հետևենք Նրան, ուր որ մեզ կառաջնորդի: Որպես հավատացյալներ մենք չպետք է մոռանանք մեր առաքելությունը, որն է՛ մարդկանց դեպի Քրիստոսն առաջնորդելը: Ես աղոթում եմ, որ այս հատուկ հրատարակված գիրքն օրհնություն բերի ձեզ և զորացնի ձեր ընթացքը Տիրոջ հետ: Աղոթում եմ նաև, որ ձեր կյանքում հաղթահարեք ցանկացած արգելք և գտնվեք այն տեղ, որտեղ Տերը ցանկանում է ձեզ տանել և օգտագործել: Սա գրեցի այն միլիարդավոր մարդ կանց համար, որոնց այս խոսքը դեռ չի հասել: 

                                                                                                                                   Ձեր՛ Պիտ Սամրալ Ապրիլ, 1999թ.

 

 

 

 

ԴԻՄԱԿԱԶԵՐԾԵԼ ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐ ԹՇՆԱՄՈՒՆ

 

 

 

 « Վախ չկա սիրո մեջ, այլ՛ կատարյալ սերը հեռացնում է վախը, որովհետև վախը տանջանք ունի…»: (Ա Հովհ. 4.18)

 

 Վախն անվանել են սև հրեշ: Այսօր այդ հրեշը դիվային կատաղությամբ լցված հարձակվում է բոլոր ազգերի անօգնական մարդկանց վրա և պատերազմում նրանց դեմ: Այս չար հսկա մարդակերի պատճառով բազմաթիվ մարդիկ տառապում են նյութական կորուստներից, ինչպես նաև բարոյական և հոգևոր անկում են ապրում: Սև հրեշ ասվածը, որ տանջում է  գիտակից մարդկանց, սովորական զգացում չէ, որն առաջանում է հանկարծակի աղմուկից կամ վտանգավոր առաջադրանք իրականացնելիս: Այս հրեշը անհիմն, տանջող տևական վախ է, որն ընկճում և դժվարացնում է մարդկանց կյանքը՛ պարուրելով նրանց վատ նախազգացումներով ու զգայախաբության մութ ամպերով:

 

 

Համընդհանուր վախ 

 

Այն խնդիրը, որին ես ամենից հաճախ հանդիպել եմ աշխարհի տարբեր ռասաների և հասարակական դիրքի պատկանող մարդկանց մոտ՛ վախն է: Հասարակական տարբեր բնագավառներում աշխատող բանական մարդիկ, առանց բացառության նաև կրոնական առաջնորդները, ենթարկվում են վախի հարձակմանը: ԱՄՆ-ի նախկին նախագահներից մեկը՛ Հերբերտ Հուվերը, վերադառնալով Ամերիկա, ամփոփեց այն, ինչ տեսել էր իր գործնական ուղևորությունների ժամանակ. «Աշխարհում ամենուրեք գերիշխում է վախի զգացումը: Սա վերաբերում է մարդկային գործունեության բոլոր բնագավառներին՛ ֆինանսների, արդյունաբերության, հողագործության, գիտության, ինչպես նաև՛ կառավարության պաշտոնյաներին»: Այս ցավոտ և սրտակեղեք զեկույցը տրվել է մի իմաստուն պետական գործչի և բարձրակարգ հետազոտողի կողմից: Բժշկության բնագավառում հեղինակավոր դեմքերն էլ են գիտակցում, որ աշխարհը գտնվում է անտեսանելի թշնամու երկաթե ճիրաններում, որոնք անողորմ կերպով խեղդում են մարդկությանը: Բժիշկներն անդադար պայքարում են այս անտեսանելի հրեշի դեմ, որն իրականում գոյություն ունի ևորի զոհն են դառնում հիվանդները: Գտնվելով ֆիզիկական մարդու կողքին՛ նրանք ավելի շատ ուսումնասիրում են նրա միտքը: Քաղաքական ասպարեզում աշխարհի ղեկավարները գտնվում են գրեթե նույն հուսախաբ իրավիճակի մեջ, որում գտնվում էր Բաղդասար թագավորը: Այն գիշեր, երբ նա գինով, երգերով և կանանցով վայելում էր թագավորական խնջույքը, նրա կայսրությունն անցավ պատմության գիրկը: Աստվածաշնչում ասվում է. «Այն ժամանակ թագավորի գույնը փոխվեց… և նրա մեջքի հոդերը լուծվում էին, և նրա ծնկները մեկ մեկու էին խփվում» ( Դա նիել 5.6): Նրա վախի պատճա ռը Մարաց և Պարսից հզոր թագավորություններն էին: Իսկ այսօր դա ատոմային ռումբերի սարսափելի պայթյուններն են, միջ մայրցամաքային հրթիռները, բակտերիոլոգիական զենքի սպառնալիքը և տիեզերքից թափանցող մահացու  ճառագայթները: Պետական գործիչները շատ լավ են գիտակցում, որ թաքնվելու տեղ չունեն: 

 

Վարկանիշներ

0 reviews

Նմանատիպ գրքեր

keyboard_arrow_up