Խոսի՛ր Խոսքը

(0)
  • Գին: Անվճար
  • Հեղինակ: Մերլին Հիքի
  • Կոդ: MH01
  • Formats available: pdfmobiepub
  • Դիտում

Ձեր լեզուն՝ ձեր հզորագույն զենքը և ուժն է։ Առակաց գիրքը պնդում է, որ լեզուն կյանքի և մահվան զորություն ունի։ Հակոբոս 3-րդ գլխում գրված է, որ դուք կարող եք վերահսկել ձեր ամբողջ մարմինը լեզու կոչված փոքրիկ անդամով։ Նման ղեկի, որն ուղղորդում է նավը, և ձիու բերանում դրված սանձի, որը ճիշտ ուղղությամբ է տանում նրան՝ ձեր լեզուն կարող է տանել ձեր մտքերը, զգացմունքները և մարﬕնը բարգավաճման և հաջողության ճանապարհով, և արձակել անասելի ուժ՝ բարին գործելու  համար։ Մյուս կողﬕց, ձեր լեզուն կարող է ﬖաս հասցնել ձեր մարﬓին, մտքերին և զգացմունքներին։ Սխալ խոսքերը կարող են կործանել ﬔզ, քանի որ սաղմոսերգուն գրում է, որ դրանք սուր խոցոտելու պես են։ Ձեր խոսքերի պատճառով դուք կրակով վառում եք գոյության ընթացքը, որովհետև դժոխքը գործում է ձեր խոսքերի հիման վրա։ Եվան պետք է սխալ խոսքեր ասեր, որ սատանան կարողանար գործել։ Դժոխքը կարող է գործել ﬕայն ձեր խոսքերի հիման վրա. այնպես որ, ձեր բոլոր բացասական խոսքերը դժոխային գործունեության պատճառ են դառնում։ Ահա թե ինչու Աստված խոսեց Հեսուի հետ ( Հեսու 1.8)՝ ասելով.

«Այս օրենքի գիրքը քո բերանից չհեռանա, այլ գիշեր և ցերեկ նրա վրա մտածես, որ պահես և կատարես ամբողջ նրա ﬕջի գրվածի պես, որովհետև այն ժամանակ ճանապարհները հաջողակ կանես և այն ժամանակ խելամիտ կլինես»։

Այս փոքրիկ խոսքը Հեսուի գրքում՝ բարգավաճման և հաջողության բանալին է։ Աստծո Խոսքը խոսելը կարող է հաջողակ դարձնել ձեզ կյանքի աﬔն բնագավառում։

Իսկ ի՞նչ անել այն խոսքերի հետ, որոնք ասվում են ﬔր և ﬔր սիրելիների դեմ։ Հնարավո՞ր է, որ դժոխքը գործի ﬔր դեմ այդ բացասական դավանությունների պատճառով։ Ինչպես ﬕշտ, Աստծո Խոսքը պատասխան ունի։ Այն գրված է Եսայի 54.17-ում.

« Բոլոր քեզ դեմ շինած գործիքը չպիտի հաջողվի, և աﬔն լեզու , որ վեր կենա քեզ դեմ դատաստանի, պիտի դատապարտվի։ Սա է Տիրոջ ծառաների ժառանգությունը, և նրանց արդարությունն Ինձնից է»։

Դատապարտե՛ք ձեր և ձեր մտերիﬓերի դեմ ասված սխալ խոսքերը Հիսուսի անունով։ Երբեք ﬕ ՛ դատապարտեք այն մարդուն, ով ասում է դրանք. դատապարտեք ﬕայն ձեր դեմ ասված խոսքերը։

Այդ դեպքում, այդ զենքերը՝ բացասական խոսքերը, չեն ﬖասի ձեզ։ Պարտությա՛ն մատնեք թշնամուն այսօր։ Խոսե՛ք ստորև բերված Կյանքի խոսքերն աﬔն օր։ Դժվարին ժամանակներում խոսեք դրանք օրը երեք անգամ։ Աստծո Խոսքը գործում է։ Փորձե՛ք դա. ձեզ դուր կգա Խոսքը դավանելը։ Երբ բարձրաձայն եք խոսում, ձեր հոգևոր մարդը լսում է ձեր ասածը։ Արդյունավետ դարձրեք ձեր հավատքը։ Խոսե՛ք Խոսքը, խոսե՛ք Խոսքը, խոսե՛ք Խոսքը։
« Թող հաճո լինեն Քեզ իմ բերանի խոսքերը, ո՛վ Տեր»։

 

ԳԻՏԵԼԻՔ ԵՎ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ


Ես օծություն ունեմ Սուրբից և գիտեմ աﬔն բան։ Այսօր Հիսուսն իմաստություն, արդարություն, սրբություն և փրկություն է ինձ համար, որովհետև ես ունեմ Քրիստոսի ﬕտքը։ Ես կառուցում եմ իմ տունն իմաստությամբ և հաստատում եմ հանճարով (Ա Հովհ. 2.20, Ա Կորնթ. 1.30, Ա Կորնթ. 2.16, Հակոբ. 3.17, Առակ. 24.3)։

Այսօր Աստծո իմաստությունը հաղթանակ կտա ինձ, որովհետև Աստծո իմաստությունն իվերուստ է։ Խոսելով Նրա իմաստության խոսքերը՝ ես խաղաղություն և ողորմություն կբերեմ իմ կյանքի իրավիճակներում։ Այսօր ես չեմ քայլի խավարում, որովհետև Սուրբ Հոգին կառաջնորդի ինձ աﬔն ճշմարտության ﬔջ։ Տերը կտա ինձ հասկացողություն աﬔն բանում։ Իմաստությունը և գիտելիքը կհաստատեն իմ ժամանակները, որովհետև ես ունեմ Քրիստոսի ﬕտքը ( Հակոբ. 3.17, Հովհ. 16.13, Ա Կորնթ. 1.30, Բ Տիմոթ. 2.7, Եսայի 33.6, Ա Կորնթ. 2.16)։

Սատանան չի կարող հաղթել ինձ, քանի որ Աստված բերան և ի մաստություն է տվել ինձ, որին թշնաﬕն չի կարող հակառակ խոսել և ընդդիմանալ ( Ղուկ. 21.15)։

Ես չեմ քայլում խավարում, որովհետև ինձ տրված է Երկնքի արքայության խորհուրդները գիտենալը։ Տերն իմաստուն է անում ինձ և սովորեցնում է այն ճանապարհը, որով պետք է գնամ։ Նրա աչքն ինձ վրա է ( Մատթ. 13.11, Հռոմ. 1.19, Սաղմ. 32.8)։

Այսօր ես համոզված եմ, որ լցված եմ բարությամբ, աﬔն գիտելիքով և կարողոությամբ՝ իմ եղբայրներին օգնելու համար։ Ես հաճելի եմ Աստծո առջև, և Նա տալիս է ինձ իմաստություն, գիտելիք և ուրախություն (Հռոմ. 15.14, Ժողով. 2.26)։

Ես լցված եմ Տիրոջ կամքի գիտությամբ, աﬔն իմաստությամբ և հոգևոր հանճարով։ Ես նոր ստեղծված եմ Քրիստոսում։ Ես Նրա գործակիցն եմ՝ ստեղծված Հիսուս Քրիստոսում։ Այս պատճառով, ես ունեմ Նրա իմաստությունը, և իմ որոշﬓերն առաջնորդվում են Նրանով ( Կողոս. 1.9, Բ Կորնթ. 5.17, Ա Կորնթ. 2.16, Եփես. 2.10)։

Աստված՝ իմ Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, տալիս է ինձ իմաստթյան և հայտնության Հոգին, և իմ աչքերը լուսավորվում են, որ իմանամ Նրա ժառանգության փառավոր ﬔծությունն ինձանում և Նրա զորության գերազանց ﬔծությունը, որը հոսում է ինձանով (Եփես. 1.17-19)։

Վարկանիշներ

0 reviews

Նմանատիպ գրքեր

keyboard_arrow_up