Արդ յո՞ք այդ առեղծվածային մարդն ըմբռնել էր այդ մեկ բառի ազդեցությունն ու զորության չափը: Հանելուկը մնաց անլուծելի մինչև 1956թ.: Արթուրը մահացավ 1967թ.: Դրանից երկու տարի անց Սիդնեյի բանաստեղծներից Դուգլաս Ստյուարտը հրատարակեց այս խոսքերը` հավերժացնելով այս ինքնատիպ քարոզչի խոսքը. Այդ ամաչկոտ առեղծվածային բանաստեղծ Արթուր Սթեյսը, Որի ստեղծագործությունը պարզապես մեկ հզոր բառ էր, Որն ընթանում էր ժամանակի և տարածության ամենահեռու խորքերը, Եվ այն խոսվեց ու նա լսեց,
ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ,
Այն հնչեց ինչպես զանգի ձայնը` Քաղցր` երկնքից, մռայլ` դժոխքից: Մեկ բառից կազմված քարոզը դիպավ մի ամբողջ ազգի: Նրա այդ ուղերձը հաջորդ սերունդների համար պահպանեց ճարտարապետ Ռիդ լի Սմիթը, որն այն փորագրեց պղնձե սալիկի վրա և տեղադրեց Սիդնեյի հրապարակում: Հետագայում ամբողջ աշխարհով մեկ այդ հուշարձանը հնարավորություն ունեցավ տեսնել 4 միլիարդից ավել մարդ, որոնք հեռուստատեսությամբ հետևում էին Սիդնեյի Օլիմպիական խաղերի բացման արարողությանը, ինչպես նաև այն ժամանակ, երբ Սիդնեյի Հարբոր Բրիջում նոր հազարամյակի նախօրեին այն զարդարվեց հրավառությամբ: Հավիտենականությունը գրավում է ամբողջ մարդկության ուշադրությունը: Չկա մի ազգ, ռասա կամ մարդ, որ կարողանա դիմադրել նրա գրավչությանը: Մենք ստեղծվել ենք` հավիտենականությունը մեր սրտերում, և մեզ ներհատուկ է մեր գոյության անհայտ շարունակականության զգացողությունը: Ուստի, իմաստուն կլինի ավելի խորը նայել, թե ինչ է մեր Արարիչն ասում հավիտենականության մասին: Նրա Խոսքն ասում է. «Հավիտենությունից հավիտենություն Ես Աստված եմ: Ես որ գործեմ, ո՞վ է որ արգելի» (Եսայա 43.13, TLB): Հենց այս պատճառով է, որ դուք վերցրեցիք այս գիրքը: Ես հավատում եմ, որ դուք իմաստուն ընտրություն կատարեցիք:
Նախքան սկսելը եկեք միասին աղոթենք: Իմ գրասենյակում ես բարձրաձայն աղոթել եմ այս աղոթքը` ակնկալելով, որ դուք էլ ինձ հետ կաղոթեք.
Սիրելի Հավիտենականության Աստված, ամենի Արարիչ և տիեզերքի Տեր, ես գալիս եմ Քեզ մոտ Հիսուս Քրիստոսի` Քո Որդու անունով: Քո ծառա Ջոն Բիվերի հետ համաձայնության գալով` ես խնդրում եմ, որ այսօր օծես իմ աչքերը տեսնելու, ականջներս` լսելու և տաս ինձ սիրտ` ընդունելու և հասկանալու այն, ինչ Դու ասում ես ինձ այս ուղերձի միջոցով: Ես ընդունում եմ, որ ես կարիք ունեմ Սուրբ Հոգու օգնությանը, որպեսզի իմանամ Քո կամքը և իմ կյանքի ճանապարհները: Իմ ցանկությունն է հաճեցնել Քեզ իմ կյանքի բոլոր օրերում, ինչպես նաև ողջ հավիտենության ժամանակ: Ցո՛ւյց տուր ինձ ոչ միայն Քո ճանապարհները, այլև Քո սիրտը, որպեսզի ես ճանաչեմ Քեզ, որովհետև սա է հավիտենական կյանքը` մոտիկից ճանաչել Քեզ` որպես իմ Երկնային Հոր: Շնորհակալություն Քո զարմանալի հավատարմության, շնորհքի և ողորմության համար:
Եկեք սկսենք` իմանալով, որ Սուրբ Հոգին կտա ձեզ այնպիսի ընկալում և հասկացողություն, որը չէիք կարող ինքներդ ունենալ: Որքա՜ն հիասքանչ է:
Գլուխ 1
ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆԸ
«Սովորեցրու մեզ, որ լավագույնս համարենք մեր ժամանակը… և հաջողություն տուր մեր ջանքերին: Այո, հաջողություն տուր մեր ջանքերին»: Սաղմոս 90.12,17, NLT
Մարդկանց մեծ մասի ցանկությունն է ապրել այնպիսի կյանքով, որը նշանակություն ունի: Սա ճիշտ և աստվածային ձգտում է: Դա Մովսեսի խնդրանքն էր` բարձր տեղում աղոթելիս: Նա սկսեց աղոթքը` խնդրելով իմաստություն ժամանակը լավագույնս օգտագործելու համար: Կյանքում կորցրած շատ բաներ կարելի է վերականգնել, բայց սխալ օգտագործած ժամանակը երբեք հնարավոր չէ վերականգնել: Հենց արևը մայր է մտնում, օրը մեկընդմիշտ անհետանում է: Նրա աղոթքը եզրափակվում է այս խոսքերով. «Հաջողություն տուր մեր ջանքերին»: Այս արտահայտությունը կրկնվում է: Ին չո՞ւ: Մովսեսը խնդիր չուներ քերականության կամ հիշողության հետ: Ավելի շուտ սաներ կայացնում է այն գրավոր ոճը, որը հայտնի է եբրայերեն գրականության մեջ. կրկնողությունը շեշտադրման ձև է: Անգլերենում, երբ ցանկանում ենք շեշտել որևէ բառի կամ արտահայտության կարևորությունը, մենք օգտագործում ենք մի քանի մեթոդներ: Մենք կարող ենք այն մգացնել, շեղտառերով գրել, ընդգծել, մեծատառ գրել կամ բացականչական նշան դնել: Այս ամենը եղանակներ են, որոնք ընթերցողի ուշադրությունը հրավիրում են մի բանի վրա, որը շատ կարևոր է: Ինչևէ, եբրայեցի հեղինակները բառը կամ արտահայտությունը շեշտելու համար այն երկու անգամ էին գրում, և հայտնի է, որ նրանք չէին չափազանցնում. նրանք միշտ զգույշ էին իրենց խոսքերում: Այն փաստը, որ սա կրկնվում է Սուրբ գրքում երկու անգամ, ցույց է տալիս, որ ոչ միայն Աստծո կամքն է, որ մենք հաջողություն ունենանք, այլև Նա բուռն կերպով ցանկանում է դա: Այդ Նա է, որ շեշտ է դրել այդ բանի վրա: Մենք ստեղծվել ենք հաջողակ լինելու համար: Աստված ցանկանում է, որ մեր կյանքը նշանակալից լինի: Ամենասկզբից էլ դա Աստծո ցանկությունն էր, ոչ թե մերը: Նա այն հայտնի է դարձնում ամբողջ Աստվածաշնչի մեջ: Թույլ տվեք պարզապես թվել երկու տեղ. «Քո Տեր Աստվածը քեզ հաջողակ կդարձնի քո բոլոր գործերում» (Երկր. Օրինաց 30.9, NLT, շեշտադրումը հեղինակինն է): Ուշադրություն դարձրեք բոլոր բառի վրա: Չի ասում որոշ գործերում: Կրկին կար ում ենք. «Այս Օրենքի Գիրքը քո բերանից չհեռանա, այլ գիշեր ու ցերեկ նրա վրա մտածես, որ պահես և կատարես բոլոր նրա միջի գրվածի պես, որովհետև այն ժամանակ ճանապարհը հաջողակ կանես, և այն ժամանակ խելամուտ կլինես» (Հեսու 1.8, շեշտադրումը հեղինակինն է): Աստվածային իմաստություն է հարկավոր հաջողություն վայելելու համար: Սուրբ գիրքն ասում է. «Նա, ով իմաստություն է սիրում, սիրում է իր լավագույն շահը և նա հաջողակ կլինի» (Առակ. 19.8, TLB): Իմաստությունը մեզ գիտություն և կարողություն է տալիս ճիշտ որոշումներ կայացնել պատեհ ժամանակին: Իսկական իմաստությունը չի տրվում հատուկ օժտվածներին: Այն բոլոր նրանց համար է, ովքեր վախենում են Տիրոջից և մնում Քրիստոսի մեջ: Որպեսզի կառուցես հավիտենական նշանակություն ունեցող կյանք, դու պետք է դա անես աստվածային իմաստությամբ, և հենց այդ մասին է այս ուղերձը: Իմաստությունը ծնունդ է տալիս հաջողությանը, որը բերում է հարատև բավարարվածություն և վարձք. «Եթե իմաստուն ես, քեզ համար ես իմաստուն (անգլերենում` քո իմաստությունը քեզ վարձք կբերի)» (Առակ. 9.12): Տերը ոչ միայն ցանկանում է քո հաջողությունը, այլև փափագում է վարձահատույց լինել քեզ դրա համար: Կրկին կարդում ենք. «Օրեցօր Տերը հետևում է բարեպաշտ մարդկանց բարի գործերին, և նրանց տալիս հավիտենական վարձք (պարգևներ)» (Սաղմ. 37.18, TLB):