Կոտրել երկչոտությունը

(0)

Հեղինակի խոսք _____________________________________

 

 

 Երբ գրում էի այս գիրքը, Աստված մարգարեական խոսք տվեց ինձ ասելով. «Կան շատ մարդիկ, ովքեր իրենց անվանում են վերջին օրերի Իմ հզոր բանակի հավատացյալներ, բայց կապված են վախով: Նրանք Աստծո և մարդկանց առաջ մաքուր սիրտ ունեն, Žայց և այնպես Գեդեոնի նման գերված են մարդկային վախից (Դատ. 6-8): Պարգևները, որոնք Ես դրել եմ նրանց մեջ, հանգած են: Ես կօծեմ այս գրքի ուղերձը, որպեսզի նրանցից շատերը ազատագրվեն: Այդ մարդիկ վեր կկենան և առանց վախի կհնա- զանդվեն Ինձ: Նրանք կլինեն քաջ պատերազմողներ և իրենց Աստծո զորությամբ ծնունդ կտան մեծ հաղթանակների»:

 

 

 

Ներածություն _____________________________________

 

 

 Շատ քրիստոնյաներ են պատերազմում վախի դեմ, շատերն էլ ավելի շատ կռվում են վախի հետևանքների դեմ, մինչդեռ պետք է պայքարեն դրա ակունքի դեմ: Պատկերացրեք թանկարժեք կահավորանքով մի շքեղ տուն, որը սակայն տանիք չունի: Հորդառատ անձրև է գալիս և ողողում է ամբողջ տունը: Գրեթե ամեն ինչ ավերվում է: Երկար ժամանակ կպահանջվի կեղտոտ ու ոչ պիտանի դարձած կահույքից ազատվելու, հագուստները և հատակը մաքրելու համար: Հետո տանտերը ջանասիրաբար պետք է աշխատի, որպեսզի նորից ձեռք բերի այն ամենը, ինչ փչացել է: Մի գործը դեռ չավարտած, փոթորիկը ավերում է նորոգածը: ՀուսախաŽված նա նորից սկսում է վերականգնման ձանձրալի և վհատեցնող աշխատանքը: Կարճատև դադարից հետո անձրևը կրկին կործանում է ամեն բան, և հերթական անձրևի հետևանքները վերականգնելուց հոգնած մարդը սպառում է իր ուժն ու կարողությունը: Հուսալքված նա դադարում է պայքարել և համակերպվում է իրավիճակին` հավատալով իր ճակատագրին: Իհարկե, սա անհեթեթություն է: ՀավանաŽար դու կմտածես. «Ինչո՞ւ նա չէր ամրացնում տանիքը. դրանով նա ոչինչ չէր կորցնի:Ի՜նչ հիմար մարդ է»: Բայց և այնպես, այս տեսարանը բնորոշում է շատ շատերին, որոնք պայքարում են վախի դեմ: Նրանք վախի զորությունը կոտրելու փոխարեն ջանում են շտկել դրա հետևանքնե- րը` հիասթափությունը, շփոթվածությունը, հուսահատությունը… Ոմանք էլ պայքարում են վախի դեմ` դիմելով հոգեբաններին, որպեսզի սովորեն, թե ինչպես վարվեն իրենց վախի հետ: Մյուսներն իրենց կյանքը հանձնում են երկչոտության ստրկությանը` վախենալով ազատության հույս ունենալ: Այս երկուսն էլ նման են առանց տանիքի թրջված կահույքով բնակարանում ապրելուն: Ոմանք էլ մեկուսանում են: Հուսահատված նրանք ընդհանրապես լքում են իրենց հեղեղված տունը: Այս գրքի ուղերձը ձեզ չի սովորեցնելու պայքարել, այլ այն կբացահայտի բոլոր վախերից և երկչոտությունից ազատվելու Աստծո ճանապարհը, որից հետո դուք կարող եք իրականացնել Աստծո կոչումը ձեր կյանքում: Ես շատ ժամեր եմ անցկացրել համակարգչի առաջ այս գրքի վրա աշխատելիս և խնդրել եմ Տիրոջ առաջնորդությունը: Մի առավոտ, երբ աշխատում էի գրքի վրա, իմ սենյակում զգացի Տիրոջ ներկայությունը: Վեր կացա համակարգչի մոտից և սկսեցի քայլել ու աղոթել: Երբ աղոթում էի, Տիրոջ մարգարեական Հոգին իջավ ինձ վրա, և այս խոսքերը դուրս եկան. «Որդի՛ս, կան շատերը, որոնք իրենց անվանում են վերջին օրերի Իմ հզոր բանակի հավատացյալներ, բայց կապված են վախով: Նրանք Աստծո և մարդկանց առաջ մաքուր սիրտ ունեն, բայց և այնպես Գեդեոնի նման գերված են մարդկային վախից (Դատ. 6-8): Պարգևները, որոնք Ես դրել եմ նրանց մեջ, հանգած են: Ես կօծեմ այս գրքի ուղերձը, որպեսզի նրանցից շատերը ազատագրվեն: Այդ մարդիկ վեր կկենան և առանց վախի կհնազանդվեն Ինձ: Նրանք կլինեն քաջ պատերազմողներ և իրենց Աստծո զորությամբ ծնունդ կտան մեծ հաղթանակների»: 

Սա ընդամենը աստվածաբանական ուսուցում չէ: Տարիներ շարունակ ես բռնված էի վախով: Ամենամեծ խոչընդոտը, որին ես հանդիպում էի, այն էր, որ չգիտեի իմ պրոբլեմների ակունքը: Աստված բացահայտեց այդ չար թշնամուն: Դրանից հետո Աստված օգտագործել է այս ուղերձը` ողջ աշխարհում քրիստոնյաներին ազատագրելու համար: Մի ավագ այսպես արտահայտվեց` բացականչելով. «Այս ուղերձը Ամերիկայում պետք է լինի յուրաքանչյուր հովվի ձեռքում»: Այս պատգամը միայն հովիվների համար չէ, այլ եկեղեցու յուրաքանչյուր անդամի: Ես չեմ հավատում, թե պատահականություն է, որ այս գիրքը քո ձեռքերում է: Երբ դու ազատագրվես, խնդրում եմ, փոխանցիր այս ուղերձը նրանց, ովքեր ունեն դրա կարիքը: Երբ դու փոխանցես այն, ուղերձը քո մեջ ավելի կզորանա: Ես քաջալերում եմ քեզ, որ աղոթքի մեջ միանաս ինձ, երբ սկսես կարդալ այս գիրքը: Խնդրում եմ, բացի՛ր քո սիրտը և խոսի՛ր այս բառերը Աստծո ներկայության մեջ. «Հա՛յր, իմ Տեր Հիսուս Քրիստոսի անունով ես խնդրում եմ Սուր Հոգուն, որ հայտնի Քո խոսքը ինձ, երբ կարդամ այս գիրքը: Խնդրում եմ, ացահայտիր եւ հեռացրու իմ կյանքից ամեն տեսակի անվստահություն, որպեսզի վախի արմատը չորանա: Թող ես ավելի մոտենամ Քեզ եւ համարձակ վկայեմ իմ Տեր Հիսուս Քրիստոսին»:

 

 

 

___________________________________________ Գլուխ 1 

 

Քայլի՛ր քեզ տրված իշխանությամ ~ Ծառայելով Տիրոջը` ես ավելի ու ավելի եմ հասկանում, որ Աստված իրավիճակները և մարդկանց օգտագործում է մեզ նախապատրաստելու համար, որպեսզի մեր կյանքում իրականանա Իր կոչումը: 1983 թ-ին ես թողեցի իմ կարիերան` ինժեների պաշտոնը, որպեսզի մի շատ մեծ եկեղեցում մտնեի օգնության ծառայության մեջ: Իմ դիրքում ես ծառայում էի հովվին, նրա կնոջը, բոլոր հյուրծառայողներին: Օգնում էի երկրորդական խնդիրներ լուծելու գործում, որպեսզի նրանք անեին այն գործերը, որոնց համար Աստված կանչել է նրանց: Չորս տարի հետո Աստված ինձ հանեց այդ ծառայությունից, որպեսզի լինեի մեկ այլ մեծ եկեղեցու երիտասարդնե- րի հովիվ: Երբ եկավ մեկնելու պահը, մի մարդ, որը ինձ հետ նույն ծառայության մեջ էր, կնոջս ասաց, թե Աստված իրեն խոսք է տվել ինձ համար: Դրանից հետո մինչև օրս այդ խոսքը որպես զգուշացում անընդհատ հնչում է իմ ականջներում` պաշտպանելով ինձ իր իմաստությամբ և զորությամբ: Ինչպես Աստծո ցանկացած ճշմարիտ խոսք, այն ևս դարձավ մի ղեկ իմ սրտի համար և անորոշությունից ինձ պահելու հիմք: Այդ մարդը զգուշացրել էր կնոջս` ասելով. «Եթե Ջոնը չքայլի Աստծո` իրեն տրված իշխանությամբ, ինչ-որ մեկն այն կվերցնի նրանից և կօգտագործի իր դեմ»: Այս խոսքն ունեցավ անմիջական ազդեցություն: Ես ընդունեցի այն որպես Աստծո իմաստություն, բայց լիարժեք պատկերացում չունեի, թե ինչպես պետք է կիրառե- ի այն: Այդ գիտությունը գալու էր հաջորդ մի քանի տարիների ընթացքում:

 

 

Կյանք փոխող փորձառություն

 

 

1990 թ-ի սկզբին Տերը հաստատեց, որ Իր կոչումն իմ կյանքում այդ ժամանակ ճանապարհորդելն ու ծառայելն էր: Երբ ես կարճ ժամանակով ճանապարհ ընկա, դրանից հետո ունեցա կյանքը փոխող փորձառություն, որի միջոցով ես վերջապես հասկացա Աստծո հաստատած խոսքերը, որոնք ինձ ասվել էին տարիներ առաջ: Մենք սկսել էինք ծառայություններ անցկացնել մի եկեղեցում: Ծառայությունները ծրագրել էինք սկսել չորեքշաբթի երեկոյան և ավարտել կիրակի օրը: Աստծո Հոգին շարժվում էր շատ զորավոր ձևով, և լինում էին հզոր ազատագրումներ, բժշկություններ ու փրկություններ: Ամեն երեկո ծառայությունների ժամանակ Աստծո ներկայությունն ավելի ու ավելի ցայտուն էր դառնում: Առաջին շաբաթվա ընթացքում մի կին, որը ներգրավված էր «Նյու Էյջ» շարժման մեջ, փառավոր ձևով ազատագրվեց: Եվ սա փոփոխության խթան դարձավ, որը սկիզբ դրեց մեծ արթնության: Մի շաբաթվա ընթացքում մեզ միացան այդ վայրից իննսուն մղոն հեռավորության վրա ապրող մարդիկ: Հովիվն ասաց. «Մենք չենք կարող դադարեցնել այս ծառայությունները: Աստված ավելին ունի մեզ համար պահած»: Ես համաձայնվեցի, և մենք ունեցանք ևս քսանմեկ ծառայություն: Աստծո Խոսքը հոսում էր արագավազ վտակի նման, և Հոգու պարգևները դրսևորվում էին յուրաքնաչյուր ծառայության ժամանակ: Ծառայությունների երկրորդ շաբաթվա ընթացքում, մի երեկո, երբ ես քարոզում էի, շրջվեցի ու նայեցի երաժիշտներին և երգիչներին (բեմի վրա մոտ քսանհինգ մարդ կար): Այնուհետև ես հայտարարեցի. «Այս բեմի վրա մեղք կա: Եթե դու չապաշխարես, Աստված կŽացահայտի այն»: Երբ ականջիս հասան իմ այդ խոսքերը, մտածեցի. «Ա՜յ քեզ բան, որտեղի՞ց եկան դրանք»: Որոշ ժամանակ քարոզելուց հետո նոր հասկացա, որ լինում է ժամանակ, երբ Աստծո օծությունը քեզ վրա այնպիսի ուժով է իջնում, որ դու կարող ես հռչակել խոսքեր, որոնք քո ֆիզիկական ականջները լսում են ասելուց հետո: Սա մարգարեական քարոզ է, երբ մենք խոսում ենք աստվածային ներշնչանքով: Միտքս սկսեց հարցեր տալ իմ ասածի վերաբերյալ, բայց ես արագ հեռացրի այդ մտքերը, որովհետև գիտեի` այն, ինչ ասացի, Աստծուց էր: Ես նախօրոք չէի պլանավորել դա: Քարոզելու օծությունը ծանրանում էր ինձ վրա: Ծառայությունների ժամանակ գնալով աճում էր մարդկանց բազմությունը: Երրորդ շաբաթվա ընթացքում նորից, երբ քարոզում էի, շրջվեցի ու մատս ուղղեցի բեմի վրա կանգնածներին և Սուրբ Հոգու ներշնչմամբ համարձակ հայտարարեցի. «Այս բեմի վրա մեղք կա: Եթե դու չապաշխարես, Աստված կբացահայտի դա, և դու կհեռացվես»: Ես զգացի իշխանության և վստահության աճ: Այս անգամ իմ մեջ հարցեր չառաջացան, որովհետև գիտեի, որ Աստված Իր տանից մեղքը սրբելու գործընթացի մեջ է:

Վարկանիշներ

0 reviews
keyboard_arrow_up