Հիսուսի Անվան Իշխանությունը

(0)

Հիսուսի Անվան Իշխանությունը

 

 «Եվ սա է Նրա պատվիրանը, որ հավատանք Նրա Որդի Հիսուս Քրիստոսի անունին և իրար սիրենք, ինչպես Նա պատվիրան տվեց մեզ» (Ա Հովհ. 3.23):

 

Աստված մեզ տվել է մի պատվիրան, որին պետք է հնազանդվել: Սուրμ գրքի այս հատվածում Աստված պատվիրում է մեզ հավատալ Իր Որդի Հիսուս Քրիստոսի անվանը: Մենք չպետք է ուղղակի հավատանք Նրան, այլ պետք է ամμողջովին վստահենք: Օրինակ` կարող ես հավատալ, որ աթոռին նստե- լիս այն քեզ կպահի: Փորձելու համար նախ դու կա- րող ես որևէ ծանր μան դնել աթոռի վրա և տեսնել, թե արդյոք այն կպահի: Դու նույնիսկ կարող ես զգուշորեն նստել աթոռի եզրին: Բայց այս օրինակով չի նկարագրվում այն հավատքը, որի մասին խոսում է Աստվածաշունչը: Ճշմարիտ հավատքը պահանջում է համարձակ նստել աթոռի վրա և նույնիսկ հանգստանալ նրա վրա երկար ժամանակ: Հավատքն այն է, երμ մեկը վստահում է այն μա- նին, ինչին հավատում է: Մեր դեպքում հավատքը Հիսուսի անվանը հավատալը, ապավինելն ու նվիրվելն է։ Այս գրքի հաջորդ էջերում մենք կանդրադառնանք այդ անվանը: Կհայտնաμերենք, թե ինչ է այն պարունակում իր մեջ, և թե ինչ կարող է այն իրագործել նրանց համար, ովքեր հավատում և վստահում են այդ անվանը: 

 

 

 

Վստահություն Հոգու մեջ 

 

Այնուամենայնիվ, մի աննշան տարբերություն կա Հիսուսի Անձի և Նրա անվան միջև: Սա հասկանալու համար մենք պետք է հայտնություն ունենանք: Երμ Պետրոսն ասաց Հիսուսին` «Դու ես Քրիստոսը, կեն- դանի Աստծո Որդին» (Մատթ.16.16), Հիսուսը պա- տասխանեց. «Դա ճիշտ է, Պետրո՛ս, դու վերջապես ինչ-որ μան սկսեցիր հասկանալ: Բայց սա դու ինքդ քեզանից չասացիր: Մարմինը և արյունը չէ, որ հայտնեցին քեզ, այլ Իմ Հայրը, որ երկնքում է»: Այսօր մենք այս նույն հայտնության խոսքի կա- րիքն ունենք: Մենք մեր հոգու խորքում կարիք ունենք իմանալու, որ Հիսուսն Աստծո Որդին է, և հասկանալու, որ Նրա անունը կիրառելով՝ զորավոր արդ- յունքներ կունենանք: Երμ դու հայտնություն ստանաս այն մասին, թե իրականում ինչ նշանակություն ունի Հիսուսի անունը, այնպիսի համարձակություն կունենաս, որ նախկինում երμևէ չես ունեցել: Երμ սկսես հասկանալ, թե Աստված ինչ արժեքավոր և օգտակար μան է դրել այդ անվան մեջ, և թե ինչ է Նա քեզ տվել, այսինքն`Հիսուսի անվան իշխանությունը, դու կսկսես գործել μոլորովին նոր ձևով: Երμ սովորես Նրա անունը գործածել, կհայտնաμերես, որ շատ հեշտ է ապրել հաղթող քրիստոնյայի կյանքով: Գործք առաքելոց գիրքը մեզ ասում է` ինչպես արդյունավետ ձևով գործածել Հիսուսի անունը: Այս գիրքը նման է մի ուսուցողական ձեռնարկի, որը ցույց է տալիս` գործնականում ինչպես կիրառել այդ անունը մեզ շրջապատող աշխարհում տեղի ունեցող տարμեր իրավիճակներում: Ե՛կ սկսենք դիտարկել Գործք առաքելոց երրորդ գլխի հրաշքը, որտեղ մի մարդ, որն ի ծնե կաղ էր, μժշկվեց: Երμ սովորականի պես մարդիկ տաճար էին մտնում ու դուրս գալիս, այդ մարդը, որ դռան մոտ ողորմություն էր խնդրում, հանկարծ վեր է ցատկում, սկսում է քայլել, պարել, երկրպագել ու փառաμանել Աստծուն: Բոլորը հետաքրքրված էին, թե ինչ էր տեղի ունեցել նրա հետ: Ամμոխը, որը հավաքվել էր նրա շուրջը, ապշած էր, քանի որ կաղն այդ պահին առողջ էր ու քայլում էր:

 

 

«Դա ես չեմ, այլ Նրա անունը»

 

 Այսպիսով, երբ Պետրոսը տեսավ այդ ամենը, պատասխանեց ժողովրդին. «Ո՛վ իսրայելացի մարդիկ, ինչո՞ւ եք զարմացել սրա վրա կամ մեզ վրա ինչո՞ւ եք սաստիկ նայում, իμր թե մենք մեր զորությունով և քաջությունով արած լինենք, որ դա ման գա» (Գործք 3.12): Պետրոսն ամμողջովին ազատ էր կրոնական ինքնավստահությունից: Նա կարիք չուներ փառքը վերցնել իրեն կամ ուշադրությունը կենտրոնացնել իր անձի վրա: Նա կարիք չուներ ասելու, թե. «Այդ ես էի, որ ձեռքերս դրեցի նրա վրա: Մենք քսան օր է, ինչ ծոմ էինք պահում և աղոթում, մինչև որ ճեղքում ունե- ցանք: Օ՜հ, որքան ջանք գործադրեցինք»: Ո՛չ, դա μոլորովին էլ կախված չէր Պետրոսից ու նրա հավատքից, μարեպաշտությունից կամ աղոթքի յուրահատուկ կարողությունից, նրա կրոնական անցյալից կամ գիտությունից: Այն կախված էր մի μանից, որը μոլորովին Պետրոսի անձի հետ կապ չուներ: Գործք առաքելոց 3.16-ը մեզ ասում է, թե ով է այդ հրաշքի իրական աղμյուրը. «Եվ Նրա անունի հա- վատքով… և նույն հավատքը, որ Նրանով է, այս առողջությունը տվեց նրան (կաղ մարդուն) ձեր ամենքի առաջ»:

 

 

 

Հավատալ անվանը 

 

Հիշի՛ր, թե ինչ էր ասում Հովհաննեսը. «Եվ սա է Նրա պատվիրանը, որ հավատանք Նրա Որդի Հիսուս Քրիստոսի անունին»: Այն հրաշքը, որի մասին Պետրոսը խոսում էր Գործք առաքելոց 3.6-ում, Հիսուսի անվան շնորհիվ էր: Պետրոսն ասաց. «Արծաթ և ոսկի չունեմ, բայց ինչ որ ունեմ, այն քեզ կտամ. Հիսուս Քրիստոսի` Նազովրեցու անունով վե՛ր կաց և քայլի՛ր»: Պետրոսը գիտեր, թե ինչ նշանակություն ունի Հիսուսի անունը: Երμ նա օգտագործում էր այդ անունը, գիտեր, թե ինչ կարող էր անել այն, ուստի նա իր հա- վատքն ու վստահությունը դրեց այդ անվան վրա: Իհարկե, մենք պետք է հասկանանք, որ Հիսուսի անունը ինքնաμերաμար չի գործում: Այն չի գործում զուտ այն պատճառով, որ դու ասում ես «Հիսուս»: Մենք չենք խոսում կախարդության մասին: Այնու- ամենայնիվ, երμ հավատում ու վստահում ես այդ անվանը, աղոթում ես այդ անունով և գործադրում այն, ապա այդ դեպքում կարող են հրաշքներ տեղի ունենալ: Գործք առաքելոց 8-րդ գլխում կարդում ենք Հիսուսի անվան գործածման մեկ այլ պատմություն: Փիլիպոսը, մի ավետարանիչ էր, որին Աստված հզոր ձևով օգտագործում էր, նա գնաց Սամարիա և Հիսուսի մասին քարոզեց ժողովրդին: 6-րդ խոսքն ասում է. «Ժողովուրդներն էլ միաμան ականջ էին դնում Փիլիպոսի խոսածներին` լսելով և տեսնելով այն նշանները, որ անում էր»: 12-րդ խոսքը այս պատմության մեջ մեզ ավելի խոր հասկացողություն է տալիս` μացատրելով, որ սամարացիները «հավատացին Փիլիպպոսին, որ ավետարանում էր Աստծո արքայության և Հիսուս Քրիստոսի անունի բաները»: Այստեղ մենք տեսնում ենք, որ Աստծո համար այս անունն այնքան կարևոր է, որ Նա ուղղակի չի ասում, թե Փիլիպոսը քարոզում էր Հիսուսի մասին, այլ, որ Նա քարոզում էր «Հիսուսի անունը»: Դրա համար էլ Աստված հատուկ շեշտում է, թե ինչ է պարունակում այս անունն իր մեջ, երμ գտնվում է հավատացյալի շուրթերին, որը վստահում է այդ անվանը և գիտի նրա կարողությունը: 

 

 

Վարկանիշներ

0 reviews
keyboard_arrow_up