Գիրքը, որ հիմա ձեր ձեռքին է, շատ հնարավոր է, որ ձեզ համար դառնա առ ճակատում այն ճշմարտության հետ, որին դուք բախվել եք կամ կբախվեք ձեր կյանքի ընթացքում: Սա կարող եմ վստահությամբ ասել ոչ թե այն պատճառով, որ ես եմ այն գրել, այլ նրանում շոշափվող թեմայի պատճառով: Վիրավորանքի թեման, որը «Սատանայի խայծը» գրքի հիմնական մասն է, հաճախ ամենադժվար խոչընդոտն է, որին մարդն անպայման հանդիպում է, և որը պետք է հաղթահարել:
Հիսուսի աշակերտներն ականատես եղան շատ հզոր և հիշարժան հրաշքների. կույրի աչքերը բացվեցին, և մեռածները հարություն առան, Հիսուսը հրամայեց կյանքին սպառնացող փոթորկին, և այն հանդարտվեց: Աշակերտները տեսան, թե ինչպես հազարավոր մարդիկ կշտացան երկու հացով և յոթ ձկով: Հիսուսի գործած հրաշքներն ու զարմանալի գործերն այնքան անսպառ էին, որ, համաձայն Աստվածաշնչի, աշխարհի գրքերն ամբողջությամբ չէին կարող պարունակել դրանք:
Նախկինում մարդ արարածը երբեք Աստծո այդքան իրական և անհամար հրաշագործություններ չէր տեսել: Աշակերտներն ապշած և երկյուղած էին: Կասկածի պատճառը հրաշքները չէին: Ո՛չ, կասկածի այդ մարտահրավերը գալու էր ավելի ուշ` Հիսուսի երկրային ծառայության ավարտի ժամանակ: Հիսուսն Իր աշակերտնե րին սովորեցրել էր. «Եթե քո եղբայրը մեղանչի քո դեմ… եթե օրը յոթն անգամ քո դեմ մեղանչի և յոթն անգամ քեզ դառնա և ասի` ապաշխարում եմ, ների՛ր նրան»: Աշակերտներն անմիջապես արձագանքեցին Հիսուսին` ասե լով. «Մեր հավատքն ավելացրո՛ւ» (Ղուկ. 17.3–5): Հրաշքները նրա համար չէին, որ մարդիկ ձգտեին ավելի մեծ հավատքի` մեռելներին հարություն տալու կամ ծովը հանդարտեցնելու համար, այլ նրա համար, որ մարդիկ ներեին իրենց վիրավորողներին:
Հիսուսն ասաց. «Անկարելի է, որ գայթակղություններ (անգլերենում` վիրավորանքներ) չգան» (Ղուկ. 17.1): Այստեղ խոսքը վիրավորված լինելու հնարավորության լինել, չլինելու մասին չէ, այլ այն մասին, թե ինչպիսին կլինի այդ վիրավորանքներին քո պատասխանը: Ցավալի փաստ է, որ ոչ թե ոմանք, այլ շատերն են վիրավորված և գերված: Արդեն տասը տարի է, ինչ այս գիրքը կյանքի է կոչված: Այդ ժամանակահատվածում մենք ստացել ենք բազմաթիվ նամակներ և բազմաթիվ վկայություններ անհատ մարդկանց կյանքից, ընտանիքներից ու ծառայողներից, որոնք բժշկվել և փոխվել են այս գրքում տեղ գտած Աստծո Խոսքի ճշմարտություններից: Ձեզ քաջալերելու համար մենք որոշ օրինակներ ենք ներառել այս գրքում: Նրանց բոլորի համար մենք ուրախանում ենք և ողջ փառքը տալիս ենք Աստծուն:
Մի առաջնորդ վկայում էր. «Մեր եկեղեցին պառակտման եզրին էր: Վիճակն անհույս էր: Բոլոր ավագներին տվեցի «Սատանայի խայծը» գիրքը: Պառակտումը կանխվեց, և այսօր մենք միաբան ենք»:
Շատ ամուսնություններ են փրկ վել: Վերջերս, երբ քարոզում էի Նեբրասկայում, քարոզից հետո մի զույգ մոտեցավ ինձ: Կինը խոստովանեց. «Տասը տարի առաջ ես վիրավորել էի այս եկեղեցու ավագներից: Մշտապես պաշտպանելով ինձ և իմ դիրքը` ես դարձել էի դառնացած ու կասկածամիտ: Իմ տառապանքից տուժում էր նաև իմ ամուսնությունը, և ամուսինս պատրաստվում էր բաժանվել ինձանից: Նա փրկված չէր և չէր ուզում գործ ունենալ եկեղեցու հետ: Եկեղեցու անդամներից մեկն ինձ տվեց «Սատանայի խայծը» գիրքը: Ես կարդացի և կարճ ժամանակ հետո ամբողջովին ազատագրվեցի վիրավորանքից ու դառնությունից: Երբ ամուսինս տեսավ իմ մեջտեղի ունեցած փոփոխությունները, ինքնակամ իր կյանքը հանձնեց Հիսուս Քրիստոսին և հրաժարվեց ամուսնալուծվելու գործընթացից»: Ամուսինը կանգնած էր կնոջ կողքին և ժպտում էր: Վկայություններից մեկը ցնցեց ինձ: Ֆլորիդայի Նեփլզ քաղաքում քարոզից առաջ մի ծանրամարմին, միջին տարիքի տղամարդ կանգնել էր ժողովրդի առաջ, լաց էր լինում ու պատմում իր ողբերգական պատմությունը. «Իմ ողջ կյանքի ընթացքում ես զգում էի, որ մի պատնեշ կա իմ և Աստծո միջև: Ծառայությունների ժամանակ մարդիկ զգում էին Աստծո ներկայությունը, իսկ ես մեկուսացած ու թմրած էի. ոչինչ չէի զգում: Նույնիսկ աղոթելու ժամանակ ոչ մի թեթևություն չէի զգում: Մի քանի շաբաթ առաջ իմ ձեռքն ընկավ «Սատանայի խայծը» գիրքը: Ես մինչև վերջ կարդացի այն: Հասկացա, որ տարիներ առաջ ես կուլ էի տվել սատանայի խայծը: Ես ատում էի իմ մորը, քանի որ նա լքել էր ինձ, երբ ես վեց ամսական էի: Հասկացա, որ պետք է գնամ նրա մոտ և ներեմ նրան: Զանգահարեցի մորս և երեսունվեց տարիների ընթացքում երկրորդ անգամ խոսեցի նրա հետ: Ես լաց էի լինում և ասում. «Մայրի՛կ, ես չէի կարողանում ներել քեզ այն բանի համար, որ լքել էիր ինձ»: Մայրս սկսեց արտասվել և ասաց. «Որդի՛ս, ես երեսունվեց տարի շարունակ ատել եմ ինձ` քեզ լքելու համար»: Ես ներեցի մորս, իսկ նա էլ ներեց իրեն: Այժմ մեր մեջ անհաշտություն չկա: Նա շարունակեց. հետո այդ մարդը ասաց ամենակարևորը. «Այժմ այն պատնեշը, որը թույլ չէր տալիս ինձ զգալ Աստծո ներկայությունը, վերացել է»: Ավարտելով իր պատմությունը` նա սկսեց հեկեկալ: Նա պայքարում էր այս վերջին բառերն արտաբերելու համար. «Հիմա ես Աստծո ներկայության մեջ երեխայի նման լաց եմ լինում»: Ինձ ծանոթ են այդ գերության ուժն ու իրականությունը. տարիներ շարունակ ես եղել եմ այդ խայծի տանջանքի գերին: Այս գիրքը տեսություն չէ, այն Աստծո մարմին առած, ճշմարտություններով լցված Խոսքն է, ճշմարտություններ, որոնց միջով ես անձամբ անցել եմ: Ես հավատում եմ, որ այն կզորացնի քեզ: Երբ կարդաս, խնդրի՛ր Տիրոջը, որ ավելացնի քո հավատքը: Երբ դու աճես հավատքի մեջ, Նա կփառավորվի, իսկ դու կլցվես ուրախությամբ: Թո՛ղ Աստված օրհնի քեզ առատությամբ:
- Ջոն Բիվեր
1
ԻՆՁ ՎԻՐԱՎՈՐԵ՞Լ ԵՆ
«Անկարե լի է, որ գայթակղություններ (անգլերենում` վիրավորանքներ) չգան»: - Ղուկ. 17.11
Լինելով ծառայության մեջ` Միացյալ Նահանգներում ճանապարհորդելու ընթացքում ես կարողացել եմ հանգամանորեն ուսումնասիրել թշնամու ամենամահացու և խաբոuսիկ թակարդներից մեկը: Այն կապում է բազմաթիվ քրիստոնյաների, խզում է մարդկանց փոխհարաբերությունները և մեծացնում նրանց միջև գոյություն ունեցող ճեղքերը: Խոսքը վիրավորանքի թակարդի մասին է: Շատերն իրենց կյանքում ստացած վիրավորանքի, վերքերի և վնասվածքների պատճառով չեն կարողանում լիարժեք գործել իրենց կոչման մեջ: Նրանք դառնում են հաշմանդամ, և խոչընդոտները խանգարում են նրանց ամբողջությամբ օգտագործել իրենց ներուժը: Շատ հաճախ նրանք վիրավորվում են հավատացյալ մարդուց: Սաղմոս 55.12–14–ում Դավիթը ողբում է. «Որովհետև, եթե թշնամին ինձ նախատինք տար, կհամբերեի, և եթե ինձ ատողը պարծենար ինձ վրա, կթաքչեի նրանից: Բայց դու ինձ հավասար մարդ ես` իմ սրտակիցը և իմ բարեկամը: Որ մենք իրար հետ քաղցրությունով խորհուրդ էինք անում և Աստծո տունն էինք գնում ամբոխի հետ»:
Դրանք այն մարդիկ են, որոնց կողքին մենք նստում ենք, միասին փառաբանում, կամ էլ հավանաբար նա է, ով քարոզում է: Մենք նրանց հետ անցկացնում ենք մեր արձակուրդները, մասնակցում ենք հասարակական միջոցառումների և համագործակցում: Գուցե դրանք այն մարդիկ են, որոնց հետ ավելի մտերիմ փոխհարաբերությունների մեջ ենք. մեծացել ենք միասին, վստահում ենք իրար և ապրում ենք նույն հարկի տակ: Որքան սերտ է փոխհարաբերությունը, այնքան ավելի մեծ ու ցավոտ է վիրավորանքը: Ամենամեծ ատելությունը դու գտնում ես այն մարդկանց փոխհարաբերությունների մեջ, ովքեր ինչ¬–որ ժամանակ մտերիմ են եղել: Փաստաբանները քեզ կպատմեն շատ ցավալի և դաժան պատմություններ, որոնք տեղի են ունենում ամուսնալուծությունների ժամանակ: Ամերիկյան լրատվամիջոցները մշտապես տեղեկացնում են ընտանիքներում կատարված սպանությունների մասին, որոնք տեղի են ունեցել ընտանիքի հուսահատ անդամների ձեռքով: Ընտանիքը պետք է լինի պաշտպանության, ապահովության և հասունացման ապաստան, որտեղ սովորում ենք սիրել ու սիրվել, բայց հաճախ այն դառնում է մեր ցավի ամենախոր արմատը: Պատմությունը ցույց է տալիս, որ ամենաարյունոտ պատերազմները քաղաքացիական պատերազմներն են, երբ եղբայրը դուրս է գալիս եղբոր դեմ, որդին` հոր, հայրը` որդու: Վիրավորված լինելու հնարավորությունները նույնքան շատ են, որքան փոխհարաբերությունները, նշանակություն չունի, թե որքան մեծ կամ փոքր է վիրավորանքը: Եվ ճշմարտություն է այն, որ քեզ կարող են վիրավորել միայն նրանք, ովքեր կարևոր են քեզ համար:
Շատ բան ես սպասում միայն նրանցից, ում շատ ես նվիրվել: Որքան մեծ են ակնկալիքները, այնքան մեծ է հիասթափությունը: Մեր հասարակության մեջ իշխում է եսասիրությունը: Այսօր մարդիկ զգուշավոր են դարձել, քանի որ վախենում են իրենց շրջապատողների արհամարհանքից և վիրավորանքից: Եվ սա ամենևին էլ չպետք է զարմացնի մեզ: Աստվածաշունչը շատ պարզ ասում է, որ վերջին օրերին մարդիկ կլինեն «ինք նասեր» (Բ Տի մոթ. 3.2): Սա մենք վերագրում ենք անհավատներին, բայց Պողոսը չի դիմում նրանց, ովքեր եկեղեցուց դուրս են: Պողոսը նկատի ուներ նրանց, ովքեր եկեղեցու ներսում էին: Եկեղեցում շատերը խոցված, վիրավորված ու դառնացած են: Նրանք գայթակղված են, սակայն չեն գիտակցում, որ ընկել են սատանայի թակարդի մեջ: Արդյո՞ք սա մեր սխալն է: Հիսուսը շատ պարզ ասաց, որ անհնար է ապրել այս աշխարհում և չվիրավորվել ու չգայթակղվել: Մինչդեռ շատ հավատացյալներ ցնցվում, շփոթվում և զարմանում են, երբ դա տեղի է ունենում: Մենք կարծում ենք, որ մենք միակնենք, ում հանդեպ սխալ են վարվել: Նման արձագանքի պատճառով դառնությունն արմատավորվում է մեր ներսում: Ահա թե ինչու մենք պետք է պատրաստ ու զինված լինենք վիրավորանք չընդունելու համար, որովհետև մեր արձագանքը որոշում է մեր ապագան: