Ինչպես հավատքի մասին ուսմունքը ﬔծ հեղաշրջում կատարեց իմ հոգևոր կյանքում, նույնը տեղի ունեցավ ինձ հետ, երբ ուշադրություն դարձրի Աստվածաշնչի այն համարներին, որտեղ Աստված խոսում է Իսրայելի մասին: Իսրայելը կրոնական հին մասունքների թանգարան չէ, այն համաշխարհային պատմության ծննդավայրն է, նրա սկիզբն ու վերջը: Հաճախ ﬔր ժամանակակիցները չեն հասկանում կամ չգիտեն այն, ինչ Աստված ծրագրել է Իսրայել երկրի և հրեա ժողովրդի համար: Այդ չիմացությունը սխալ դատողությունների պատճառ է դառնում և ապագայում կարող է ունենալ ճակատագրական հետևանքներ: Այսօր, ավելի քան երբևէ, ﬔզ անհրաժեշտ է հասկանալ Աստծո ծրագրերը Իր ,սեփական ժողովրդիե վերաբերյալ: Շատ կարևոր է ճիշտ դիրքորոշում ունենալ Աստծո ժողովրդի և Նրա երկրի` Իսրայելի նկատմամբ: Հնարավոր չէ այդ աﬔնն ընդգրկել ﬕ գրքում, սակայն հիﬓական փաստերի համառոտ և պարզ լուսաբանումը քեզ հնարավորություն կտա հասկանալ Աստծո՝ Իր ժողովրդի հետ ունեցած հարաբերությունները: Ես ցանկանում եմ, որ Աստված սեր և վստահություն դնի քո սրտում, որպեսզի դու համոզված լինես, որ Նա հավատարիմ է Իր ընտրած երկրին ու ժողովրդին: Այդ դեպքում ապագան քեզ համար կդառնա ավելի հասկանալի, և քո կյանքը կլինի օրհնված: Թող Աստված օրհնի՛ Քեզ
1
ԺՈՂՈՎՈՒՐԴ
Եհովան էլ այսօր քեզ խոսք է տալիս, որդու Իր համար սեփական ժողովուրդ լինես, ինչպես որ քեզ ասել է, որ Նրա բոլոր պատվիրանները պահես: Եվ Նա քեզ բոլոր Իր ստեղծած ազգերից գերազանց անի գովությունով, համբավով ու փառքով, որ սուրբ ժողովուրդ լինես քո Եհովա Աստծո համար, ինչպես որ ասել է: Երկր. Օր. 26.18,19
Ինչպես որ քեզ երդում է արել, եթե քո Եհովա Աստծո հրամանները պահես և Նրա ճանապարհներով գնաս, Եհովան քեզ Իր համար սուրբ ժողովուրդ կհաստատի: Եվ այս երկրի բոլոր ժողովուրդները կտեսնեն, որ Եհովայի անունը կոչված է քեզ վրա, և քեզնից
կվախենան: Երկր. Օր. 28.9,10
Խոստում հայրերին
Երբ Աստված որոշեց օրհնել մարդկությանը, Նա սկզբում ընտրեց ﬕ մարդու` Աբրահաﬕն, որից պետք է սերվեր ﬕ նոր ժողովուրդ` հրեաները: Նրանք պետք է ապրեին նոր երկրում՝ Իսրայելում: Երկիրը փրկելու և մարդու նախկին դիրքը վերականգնելու համար Աստծո ﬕջոցը պետք է դառնար ﬕ ժողովուրդ, որին Ինքը օրհնելու էր Իր համար: Այդ նպատակով Աստված Աբրահաﬕն կարգադրեց դուրս գալ քաղդեացիների Ուր քաղաքից` ասելով. ,Ես քեզ ﬔծ ազգ պիտի շինեմ... (Ծննդ.12.2):
Որոշ ժամանակ հետո Հակոբը, իմանալով, որ իր Հովսեփ որդին մահացած չէ (ինչպես մյուս որդիներն էին հավատացրել), այլ` ապրում է Եգիպտոսում, տեղափոխվեց Եգիպտոս: Այդ ժամանակ նրա սերնդի ﬔջ կար ընդաﬔնը յոթանասուն մարդ: Նախքան Եգիպտոս տեղափոխվելը նրանք, որպես եկվորներ, ապրում էին Քանանում, բայց հավատում էին այն խոստմունքին, որ այդ երկիրն իրենք ժառանգություն են ստանալու: Աստված Աբրահաﬕն նաև ասել էր.
,...քո սերունդը ﬕ երկրում, որն իրենցը չէ, պանդուխտ կլինի և ծառայություն կանեն, և նրանց չորս հարյուր տարի կչարչարեն: Բայց այդ ազգն էլ, որին արդեն կծառայեն, Ես կդատեմ, և դրանից հետո ﬔծ ստացվածքով դուրս կգան: Ծննդ. 15.13,14
Տեղափոխվելով Եգիպտոս` Հակոբը գիտեր, որ դա ժամանակավոր բնակության վայր էր, որտեղ նրանք պետք է ապրեին և բազմանային:
Աստված Հակոբին ասաց.
Ես եմ Աստվածը` քո հոր Աստվածը, ﬕ՛ վախեցիր Եգիպտոս իջնելուց, որովհետև Ես քեզ այնտեղ ﬔծ ազգ եմ շինելու: Ծննդ. 46.3
Եգիպտոսում Հակոբի տասներկու որդիները դարձան տասներկու ցեղերի, իսկ հետագայում՝ ամբողջ ազգի սերնդապետերը: Ելից 1.7-ում ասվում է, որ Իսրայելի որդիները բազմացան և լցրին երկիրը: Այդ ընթացքում Եգիպտոսում ﬕ նոր փարավոն գահ բարձրացավ, որն էլ սկսեց հետապնդել նրանց: Իսրայելցիները քիչ էին, և նրանց արհամարհանքով էին վերաբերվում, երբեﬓ էլ` ատելությամբ: Երբ ժողովուրդը հզորացավ, եգիպտացիները վտանգ զգացին: Բնական է, որ վտանգը ոչ թե աշխարհագրական կամ քաղաքական տեսանկյունից էր, այլ հոգևոր: Բազմանալով` ժողովուրդը դարձավ այն, ինչ ուզում էր Աստված. նա սկսեց իրականացնել Աստծո ծրագիրը: Չնայած դաժան հետապնդուﬓերին` ոչ ոք չկարողացավ խանգարել նրանց ,ելիցե-ին: Ճիշտ է, Աստված նրանց ուղարկել էր Եգիպտոս, բայց այդ երկիրը հրեաների համար մշտական բնակության վայր չէր, այնպես որ, անհրաժեշտ պահին Աստված նրանց դուրս էր բերելու այդ տեղից: