Աստծո Բժշկությունը

(0)

Գլուխ 1

 

«Որդյա՛կս, ուշադիր եղիր Իմ խոսքերին և

ականջ դիր Իմ ասածներին: Թող նրանք չգնան

քո աչքի առաջից, պահիր դրանք քո սրտի մեջ,

որ նրանք կյանք են նրանց գտնողներին և

նրանց բոլոր մարմնին` բժշկություն»:

Առակաց 4.20-22

 

Այստեղ Աստվածաշունչը շեշտը դնում է վեր -

ջին արտահայտության վրա. «...և նրանց բոլոր

մարմնին` բժշկություն»: Աստված ուզում է բժշկել

մեզ, եթե մենք հիվանդ ենք: Նա ուզում է նաև մեզ

լավ խնամել: Մեր բժշկության և առողջության

համար Նա նախապատրաստել է դեղորայք:

Որո՞նք են այդ նախապատրաստությունները:

Որո՞նք են մեր իրավունքները: Ի՞նչն է մեզ պատ -

կանում, երբ խոսքը վերաբերում է ֆիզիկական

բժշկությանն ու առողջությանը: Ինչպե՞ս կարող

ենք համոզվել մեր ապահովվածության մեջ:

Միայն մեկ ճանապարհ կա, և դա Աստծո Խոս -

քի հաստատուն, ուշադիր, նախանձախնդիր,

հարգալից և աղոթքով լի ուսումնասիրությունն է:

Ես հիվանդ եմ ծնվել: Երբեք չեմ ունեցել առողջ

մանկություն, չեմ վազել և խաղացել մյուս երե -

խաների նման, չեմ կարողացել նորմալ  քնել:

Մինչև 17 տարեկան լավ օր չեմ ունեցել: Մանուկ

հասակում, իսկ հետո նաև պատանեկության տա -

րիներին ես բերանս բաց և խելացնոր աչքերով

նայում էի, թե ինչեր են անում նորմալ երեխաները:

Իմ սրտի մեծագույն ցանկությունը ապաքինվելն

էր:

15 տարեկանում ես անկողին ընկա: Անկողնային

այս շրջանում (16 ամիս պառկեցի) հասկացա, որ

ինձ համար փրկություն կա, և դա Աստվածաշունչն

էր: Դա միայն Աստծուց կարող էր լինել և ուրիշ ոչ մի

տեղից: Բժշկությունն ինձանից երես էր թեքել,

բժիշկներն ասում էին, որ ոչինչ չեն կարող անել: Ես

հասել էի գերեզմանի եզրին` մինչ հաստատուն, ու -

շադիր, նախանձախնդիր վերաբերմունքով և ա -

ղոթքներով Աստծո Խոսքին գալն ու հայտնաբերելը,

թե ինչ է ասում Աստծո Խոսքն այդ մասին:

Ես ամեն օր սպասում էի իմ մահվանը: Բայց

քանի որ դա ձգձգվում էր, ես ժամանակ ունեի մի

քիչ ուսումնասիրել Աստվածաշունչը: Մեկ օր էլ`

կես գիշերին, ես գտա, թե ինչ է Աստված ասում

այս ուղղությամբ:

Գիտե՞ք, թե ինչու: Երբեմն մենք սովորում ենք

ոչ ճիշտ բաներ` նախքան ճշմարտությունը իմա -

նալը: Մեր շունչը խճճված է լինում անարդյունա -

վետ և դատարկ մտքերով:

Ամեն անգամ, երբ Աստծուց մի լավ խորհուրդ

էի ստանում, սատանան ասում էր. «Դա միայն

հրեաներին է վերաբերում, կամ «Դա այսօրվա

մարդկանց համար չէ»:

Ես չգիտեի` դա այդպե՞ս էր, թե՞ ոչ: Ես շատ եր -

կար էի փնտրում Աստվածաշնչում, մինչև համոզ -

վում էի, որ դա ինձ է պատկանում: Ահա թե ինչ

ստացա այդ գիշեր Աստծուց. «Որդի՛ս, ուշադիր

եղիր Իմ խոսքերին...»: Աստծո Խոսքը միայն

հրեաներին չի պատկանում: Շնորհակալություն

Աստծուն, որ այն պատկանում է բոլորին:

Վարկանիշներ

0 reviews
keyboard_arrow_up