Գործք 8.14-17
14. Երբ Երուսաղեմ լինող առաքյալները լսեցին, թե Սամարիան Աստծո Խոսքը ընդունեց, Պետրոսին և Հովհաննեսին ուղարկեցին նրանց մոտ:
15. Որոնք իջան և աղոթք արեցին նրանց վրա, որ Սուրբ Հոգին առնեն:
16. Որովհետև դեռ նրանցից ոչ մեկի վրա չէր իջել, միայն Տեր Հիսուսի անունով մկրտված էին:
17. Այն ժամանակ ձեռքերը դրին նրանց վրա, և նրանք ընդունում էին Սուրբ Հոգին:
Այժմ նրանք, ովքեր դեմ են լեզուներով խոսելուն, պնդում են, թե Աստվածաշունչն այստեղ չի նշում, որ սամարացիները խոսեցին լեզուներով, երբ ստացան Սուրբ Հոգին: Բայց Գրվածքը չի ասում նաև, որ նրանք չխոսեցին: Եկեղեցու պատմությունն ուսումնասիրողները գիտեն, որ վաղ եկեղեցու հայրերը ընդունում են, որ Սամարիայում խոսել են լեզուներով: Բացի այդ, այս հատվածից ակնհայտ է դառնում, որ նրանք խոսել են լեզուներով:
Գործք 8.18,19
18. Սիմոնը երբ տեսավ, թե առաքյալների ձեռք դնելով Սուրբ Հոգին տրվում է, փող բերեց նրանց և ասաց.
19. Ինձ էլ տվեք այս իշխանությունը, որ ում վրա ձեռք դնեմ, Սուրբ Հոգին առնի:
«Երբ Սիմոնը տեսավ...»,– ասում է Խոսքը: Դուք չեք կարող տեսնել Սուրբ Հոգուն: Նա Հոգի է և ֆիզիկապես չի կարող երևալ: Անհրաժեշտ էր որևէ ֆիզիկական նշան, որի միջոցով Սիմոնը կհասկանար, որ նրանք ստացել են Սուրբ Հոգին, մի բան, որ կազդեր նրա զգայարանների վրա: Փաստը ցույց է տալիս, որ նշանը լեզուներով խոսելն էր: