Պողոսը Սուրբ Հոգուց ներշնչված, Կորնթոսի եկեղեցուն գրում է. «Ինչ վերաբերում է հոգևոր պարգևներին, եղբայրներ, չեմ ուզում, որ անտեղյակ լինեք» (Ա Կորնթ. 12.1.): Աստծո Հոգին Պողոսի միջոցով ասում է, որ չի ցանկանում, որ Կորնթոսի եկեղեցին անտեղյակ լինի հոգևոր պարգևներին: Ես, անշուշտ, չեմ հավատում, որ Նա ցանկանում այսօրվա եկեղեցին անտեղյակ լինի հոգևոր պարգևններին: Այնուամենայնիվ, այս հարցի վերաբերյալ շատերը ոչինչ չգիտեն: Որոշ վայրերում մարդիկ ընդհանրապես ոչինչ չգիտեն պարգևների մասին, չգիտեն նույնիսկ, որ այսպիսի պարգևներ գոյություն ունեն: Նրանք կարծում են, թե այս պարգևները ոչնչացել են: Այլ տարածքներում մարդիկ որոշակի տեղեկություններ ունեն պարգևներից մի քանիսի մասին, բայց նրանց գիտելիքները սահմանափակ են:
Ա Կորնթացիս 12.1-14.
1. Հիմա ինչ վերաբերում է հոգևոր պարգևներին, եղբայրներ, չեմ ուզում, որ անգետ լինենք:
2. Դուք գիտեք, երբ հեթանոս էինք, տարված էինք համր կուռքերով, ինչպես առաջնորդվում էինք:
3. Ուստի ուզում եմ իմացնել ձեզ, թե չկա մեկը, որ խոսի Աստծո Հոգով և նզովի Հիսուսին: Եվ ոչ ոք չի կարող Հիսուսին Տեր կոչել` եթե ոչ Սուրբ Հոգով:
4. Պարգևները զանազան են, բայց նույն Հոգին է:
5. Պաշտոնները զանազան են, բայց նույն Տերն է տալիս:
6. Նույնպես հոգևոր ծառայությունները տարբեր են, բայց նույն Աստվածն է, որ ներգործում է ամեն ինչ ամեն բանի մեջ: 7. Բայց յուրաքանչյուր Հոգու հայտնություն տրված է ոլորի շահի համար:
8. Մեկին Հոգով տրված է իմաստության Խոսք, մյուսին` գիտության Խոսք նույն Հոգով:
9. Մյուսին հավատք նույն Հոգով, մյուսին բժշկության պարգև նույն Հոգով:
10. Ուրիշին հրաշագործություն, ուրիշին մարգարեություն, ուրիշին հոգիների զանազանում, ուրիշին լեզուների տեսակներ, ուրիշին` լեզուների թարգմանություն:
11. Բայց այս ամենը միևնույն Հոգին է ներգործում, բաժանելով ամեն մեկին առանձին-առանձին ինչպես կամենում է:
12. Քանզի ինչպես մարմինը մեկ է և շատ անդամներ ունի, և այդ մեկ մարմնի անդամները, թեև շատ են, բայց մեկ մարմին են, նույնպես էլ Քրիստոսը:
13. Քանզի մենք բոլորս մեկ Հոգով մեկ մարմին լինե- լու համար մկրտվեցինք, թե հրեաներ, թե հեթանոսներ, թե ծառաներ, թե ազատներ և բոլորս մեկ Հոգուց խմեցինք:
14. Քանզի մարմինը մեկ անդամ չէ, այլ` շատ:
Ա Կորնթացիս թուղթը գրված չէ ինչ-որ մեկի համար, այն նամակ է ուղղված ողջ եկեղեցուն: Որոշ մարդիկ կարծում էին, թե այս խոսքերը վերաբերում են որևէ անձի, բայց Պողոսը ողջ եկեղեցուն էր պատվիրում ձգտել այս պարգևներին: Երբ ողջ եկեղեցին ձգտի դրանց, Հոգին կբաշխի յուրաքանչյուրին ինչպես կամենա: Պողոսն այստև ասում է, որ ոչ բոլորը կունենան այս բոլոր պարգևները. «Քանզի մեկին (ոչ բոլորին) տրված է իմաստության Խոսք, մյուսին գիտության Խոսք...»: Որոշ մարդիկ, առանձնացնելով այս խոսքը, մտածում էին, որ Աստվածաշունչը պատվիրում է յուրաքանչյուր անհատի ունենալ այս բոլոր պարգևները միասին: Իրականում, Պողոսը ողջ եկեղեցուն էր այդ պատվիրում որպես մեկ ամբողջություն: Դրանից հետո միայն Հոգին կբաշխի յուրաքանչյուրին, ինչպես Ինքը կամենա. ոչ ինչպես ես կամենամ կամ ինչպես դու կամենաս, այլ` ինչպես Հոգին կամենա: