Մատթեոս 7.7,8
7 «Խնդրե՛ք, և կտրվի ձեզ, որոնե՛ք և կգտնեք, դուռը թակե՛ք, և կբացվի ձեզ համար:
8 Որովհետև ամեն խնդրող առնում է, և որոնողը գտնում է, և դուռը թակողին կբացվի»:
Մատթեոս Ավետարանի 6.8-րդ խոսքում Հիսուսն ասում է. «…ձեր Հայրը գիտի, թե ինչ բաներ պետք են ձեզ, ձեր խնդրելուց առաջ»: Իսկ հաջորդ գլխում ասում է, որ մեր կարիքների համար խնդրենք Իրեն: Թեև Նա գիտի մեր կարիքները` ուզում է, որ դրանք բերենք Իր մոտ և խնդրենք Իր օգնությունը:
Քայլ 4. Հավատա՛, որ կստանաս
Մարկոս 11. 23,24
23 «Որովհետև ճշմարիտ ասում եմ ձեզ, թե ով որ այս սարին ասի` վե՛ր կաց և ծովն ընկիր, և իր սրտում չերկմտի, բայց հավատա, թե ինչ որ ասում է կլինի նրան, կլինի` ինչ որ ասի:
24 Սրա համար ասում եմ ձեզ, թե ամեն ինչ որ աղոթք անելով խնդրեք, հավատացե՛ք թե կառնեք և կլինի ձեզ»:
Մեկ այլ թարգմանության մեջ այս խոսքը գրված է` «…ինչ որ խնդրեք աղոթքի մեջ, հավատացեք, վստահեք, որ կտրվի ձեզ, և դուք կստանաք այն»: Սա ավելի լավ հասկանալու համար, մենք պետք է գիտակցենք, որ կա երկու տեսակի ճշմարտություն` զգայական գիտության ճշմարտություն և հայտնության ճշմարտություն: Ոմանք կարծում են, որ ճշմարտությունն այն է, ինչը տեսանելի է ֆիզիկական աչքերով: Բայց մենք չենք կարող տեսնել հոգևորը: Այն ո՛չ շոշափելի է, ո՛չ էլ նյութական: Այն ա մենն, ինչի կարիքը ունենք, տրված է մեզ հոգևոր աշխարհում. «Օրհն յա՜լ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ մեզ օրհնեց ամեն հոգևոր օրհնությունով երկնավոր բաներում Քրիստոսով» (Ե փես.1.3): Մեր կարիքները լրացված են Հիսուս Քրիստոսում: Միշտ չէ, որ մենք կարող ենք տեսնել դրանք, բայց դա այդպես է: Երբ զգայական գիտության ճշմարտությունը հակասում է հայտնության ճշմարտությանը կամ Աստծո Խոսքին, ես սկսում եմ քայլել հայտնության ճշմարտությամբ: Ես քայլում եմ այնպես, ինչպես Աստված է ասում: Այն, ինչը հոգևոր աշխարհում է, ֆիզիկական աշխարհում իրականություն է դառնում հավատքի միջոցով: Հավատքն է այն իրական դարձնում մեր կյանքում: Դրա համար, երբ աղոթում ես, հավատա, որ կստանաս և ինչ որ խնդրում ես` կունենաս: Սա վեր է մեր բնական մտածելակերպից, որովհետև բնական միտքը չի կարող ըմբռնել, բայց մենք քայլում ենք հավատքով և ոչ թե աչքի երևույթով: Մի անգամ քարոզի ընթացքում զգացի, որ շատ եմ շոգում: Ծառայությունից հետո մարմինս ամբողջովին թաց էր: Երբ դրսի սառը քամին խփեց դեմքիս, կոկորդս սկսեց ցավել, և մինչև ավտոկանգառ հասնելը, արդեն չէի կարողանում խոսել: Հաջորդ օրը ցավում էր կրծքավանդակս, և խոսում էի միայն շշուկով: Ես սկսեցի Աստվածաշնչից բժշկության մասին խոսքեր կարդալ: Աստվածաշունչը բաց դրված էր առջևս, և ես կամաց աղոթում էի. «Տե՛ր, Քո խոսքում ասվում է, որ ես բժշկված եմ»: Եթե հարցնեի իմ մարմնին` արդյոք բժշկվա՞ծ եմ, պատասխանը կլիներ` ոչ: Եթե հարցնեի զգացողությանս` արդյոք լա՞վ եմ զգում, պատասխանը կլիներ` ոչ: Եթե շրջապատիս մարդկանց հարցնեի` արդյոք բժշկվա՞ծ եմ, դարձյալ կասեին` ոչ: «Քո խոսքում ասվում է, որ Աստված ճշմարիտ է, և ամեն մարդ` սուտ: Ուրեմն, եթե ասեմ, որ ես բժշկված չեմ, ապա ստախոս եմ: Քո խոսքում ասվում է, որ Աստված չի կարող ստել: Հռոմեացիներին ուղղված թղթերի 3.4-րդ խոսքում գրված է. «Արդ թող Աստված ճշմարիտ լինի, իսկ ամեն մարդ սուտ, ինչպես գրված է, որ արդար լինես քո խոսքերում և հաղթես քո դատվելում»: Երեկոյան ծառայության ժամանակ կանգնեցի բարձրախոսի առջև և շնորհակալություն հայտնեցի Աստծուն, որ բժշկված եմ: Եկեղեցին ինձ այնպես նայեց, ասես գժվել էի, քանի որ ոչ թե խոսում էի, այլ` շշնջում: Ես սկսեցի նրանց պատմել, թե ինչ է ասում Աստծո Խոսքը բժշկության մասին և Խոսքից ցույց տվեցի, որ բժշկված եմ: Ասացի, որ այն, ինչ Աստված է ասում, ճշմարիտ է, և եթե ասեմ, որ բժշկված չեմ, ապա կստեմ: Նրանց խնդրեցի կանգնել և ինձ հետ միասին փառք տալ Աստծուն իմ բժշկության համար: Եվ մենք կանգնեցինք ու սկսեցինք փառաբանել Աստծուն: Ես դեռ չէի հասցրել երրորդ անգամ ասել «ալելուի՜ա», որ ձայնս բացվեց: Սկսեցի քարոզել բարձր ու պարզ ձայնով: Այդ երեկո եկեղեցին հավատքի դրսևորման ականատեսն եղավ: Մենք պետք է Աստծուց խնդրենք այն, ինչ անհրաժեշտ է մեզ և հավատանք, որ կունենանք:
Հիշի՛ր
. «Խնդրե՛ք, և կտրվի ձեզ, որոնե՛ք և կգտնեք, դուռը թակե՛ք, և կբացվի ձեզ համար: Որովհետև ամեն խնդրող առնում է, և որոնողը գտնում է, և դուռը թակողին կբացվի»: – Մատ թեոս 7.7,8