Քայլել Հավատքով

(0)

Հավատքը գործողության մեջ

1 ՄԱՍ

 

Աստվածաշնչի թեմաներ. Հեսու 6։2-5,16,20 Ղուկաս 5։18-20,24,25 Հիմնական ճշմարտություն. Մեծ հրաշքները կատարվում են նրանց միջոցով, ովքեր գործում են Աստծո Խոսքով։ Ե՛վ հին ուխտում, և  նոր Կտակարանում, մենք տեսնում ենք օրինակներ, թե ինչպես են Աստծո մարդիկ ի վիճակի լինում իրականացնելու զորավոր գործեր՝ իրենց հավատքը դնելով գործողության մեջ։ Մեծ հրաշքները կատարվում են խոնարհ մարդկանց միջոցով, ովքեր գործել են Աստծո Խոսքով պարզ հավատքի միջոցով։ 

 

Հավատքը գործողության մեջ հին Ուխտում

ՀԵՍՈՒ 6։2-5,16,20 2-5,16,20

2.Եվ Տերը Հեսուին ասաց. Տես՝ ես քո ձեռքն եմ տվել Երիքովը և նրա թագավորին՝ զորավոր քաջերին։

3.Եվ դուք ամեն պատերազմական մարդիկդ քաղաքը շրջապատեցեք մեկ անգամ քաղաքի շուրջը պտույտ տալով. վեց օր այսպես անես։

4.Եվ յոթը քահանաներ յոթը հոբելյան փողերն առնեն տապանակի առաջին. և յոթներորդ օրը քաղաքի շուրջը յոթ անգամ պտույտ տաք, և քահանաները փողերը հնշեցնեն։

5.Եվ երբոր Հոբելյան եղջյուրները հնչեցնեն, և դուք փողերի ձայնը լսեք, բոլոր ժողովուրդը մեծ աղաղակով աղաղակե. և քաղաքի պարիսպները վայր կընկնեն. և ժողովուրդը վեր գնա ամեն մեկն իր առաջով...

16.Եվ յոթերորդ անգամ եղավ երբոր քահանաները փողերը հնչեցրին, Հեսուն ժողովրդին ասեց. աղաղակեցեք, որովհետև Տերն այս քաղաքը ձեզ է տվել։ 20.Եվ ժողովուրդը աղաղակեց փողերը հնչելիս, և երբոր ժողովուրդը փողերի ձայնը լսեց և ժողովուրդը բարձրաձայն աղաղակեց, պարիսպները վայր ընկան. եվ ժողովուրդը վեր ելավ քաղաքը ամեն մեկը ուղիղ իր առաջ և քաղաքն առան։

2 րդ խոսքում մենք կարդացինք, որ Աստված Հեսուին ասաց. «քաղաքը քո ձեռքն եմ տվել»։ Ամեն դեպում սա չէր նշանակում, որ Հեսուն և Իսրայելի զավակները կարող էին նստել և հանգստանալ, մինչև քաղաքը ավտոմատ կդառնար իրենցը։ Նրանք պետք է անեին ինչ-որ բան։ Աստված տվեց նրանց պարզ (ճշգրիտ) հրահանգներ՝ ինչպես գնալ տիրելու երկիրը, որը նա արդեն տվել էր նրանց, բայց նրանք պետք է հավատային այդ խոսքին և գործեին դրա հիման վրա։ Նրանց գործողությունը խոսքի համաձայն նրանց հավատքն է գործողության մեջ։ Նրանք պետք է պտտվեին քաղաքի պարիսպների շուրջը օրը մեկ անգամ վեց օր շարունակ։ Յոթերորդ օրը նրանք քաղաքի շուրջը պետք է պտտվեին յոթ անգամ։ Հետո, երբ երաժշտական գործիքները հնչեցին, նրանք պետք է գոռային։ Նկատեք, որ նրանք աղաղակում էին մինչ պարիսպները դեռ կանգնած էին։ Ինչ-որ մեկը կարող է գոռալ, երբ պարիսպները ընկած են. դա անելու համար հավատք պետք չի։ Բայց նրանք գործողության մեջ դրեցին իրենց հավատքը։ Նրանք «աղաղակեցին մեծ աղաղակով», և պարիսպները ընկան։ Շատերը նստում են՝ սպասելով ինչ-որ բանի, որ կգա իրենց մոտ։ Նրանք շատ թե քիչ իներտ են (չեզոք)՝ պասիվ հավատքով, փոխարեն ակտիվ հավատքի, որը սպասում է, որ ինչ-բան կատարվի։ Սրանից տարիներ առաջ ես հանդիպեցի մի մարդու Կոլորադոյում։ Նա աշխատանք չուներ։ Նա ուներ կին և հինգ երեխա, և ուղղակի սպասում էր, որ ինչ-որ բան շրջվի։ Բայց միակ բանը, որ շրջվեց, դա պարտքերի ավելանալն էր։ Նա կարիք ուներ զբաղվելու։ Մենք բոլորս ունենք որոշակի պարտականություննե։ Մենք չենք կարող ուղղակի մնալ տանը և սպասել, որ ինչ-որ բան գա մեզ մոտ։ Բայց եթե մենք աղոթում ենք, հավատում և հետո գործում, ինչ-որ բան կկատարվի։

 

 

Հավատքը գործողության մեջ Նոր Կտակարանում

 

ՂՈՒԿԱՍ5։18-20,24,25 8-20,24,25

18.Եվ ահա մարդիկ մահիճով մի մարդ էին բերում,որ անդամալույծ էր և ուզում էին նրանք ներս տանել և նրա առաջը դնել։

19.Եվ երբոր չգտան, թե որ տեղով նրան ներս տանեն, այն ամբոխի պատճառով, վեր ելան կտուրը և օճօրքիցը կախեցին նրան մահիճով մեջտեղը հիսուսի առաջին։

20.Եվ Նա նրանց հավատքը տեսնելով նրան ասաց. Ով մարդ, քո մեղքերը թողված լինեն Քեզ…

24. … Քեզ եմ ասում. Վեր կաց և մահիճդ առ և գնա քո տունը։

25.Եվ նա իսկույն նրանց առաջին վեր կացավ, իր վրա առավ այն, ինչի վրա պառկած էր, և գնաց իր տունը՝ Աստծուն փառավորելով։

Մինչ Հիսուսը տունը սովորեցնում էր, մի քանի հոգի բերեցին իրենց ընկերոջը Նրա մոտ բժշկվելու։ Մարդը անդամալույծ էր և անկողնուն գամված։ Ամբոխն այնքան մեծ էր, որ այս մարդիկ չկարողացան մոտենալ Հիսուսին։ Բայց նախքան հանձնվելը, նրանք որոշեցին գտնել որևէ մի ճանապարհ, իրենց ընկերոջը Նրա մոտ հասցնելու համար։ Նրանք բարցրացան տանիք, բացեցին կղմինդրե ծածկը և իջեցրին անդամալույծին սենյակի մեջ, Տիրոջ առաջ։ Ու՞մ հավատքով եղավ այս հրաշքը. մարդ՞ու, որը մահիճում էր, թ՞ե ընկերների, որ նրան բերեցին Տիրոջ մոտ։ Գիրքն ասում է. «Եվ երբ նա տեսավ ՆՐԱՆՑ հավատքը…». «Նրանց» բառը հոգնակի է։ Դա նրանց բոլորի հավատքն էր։ Այդ մարդու ընկերների համար ավելի ճիշտ կլիներ, Հիսուսի շոիրջը հավաքված մեծ ամբոխը տեսնելով թոթվել ուսերը, հանձնվել և վերադառնալ տուն, ասելով. « Դե լավ, վերջապես մենք փորձեցինք։ արեցինք ամեն բան, ինչ կարող էինք»։ Բայց նրանք այդպես հեշտությամբ չհանձնվեցին։ Նրանք գտան ճանապարհ իրենց ընկերոջը Հիսուսի մոտ հասցնելու համար։ Հիվանդ մարդը նույնպես մեծ հավատք ցուցաբերեց, որովհետև քան՞ի անդամալույծ թույլ կտային իրենց քաշ տալ, բարձրացնել տանիք։ բացի այդ, երբ Հիսուսն ասաց նրան բարձրանալ և քայլել, նա դեռ բոլորովին ել լավ չեր։ Նա պառկած էր այնտեղ այնքան անօգնական, որքան երբևե։ Նա կարող էր ասել. « Վեր կանալ և քայլե՞լ։ Ինչ՞ու, դու չե՞ս տեսել, թե ինչպես այս մարդիկ քաշ տվեցին ինձ այստեղ։ Ես չեմ կարող թերևս վեր կենալ։ Սկզբում դու պետք է բժշկես ինձ»։ Բայց, ոչ, երբ Հիսուսն ասաց նրան բարձրանալ, նա սկսեց շարժվել և որբ նա դա արեց, բժշկությունը եղավ արդյունքը։ Եթե նա մերժած լիներ Տիրոջ խոսքի համաձայն գործել, չեր ընդունի բժշկությունը։ Բայց որովհետև գործեց, նա ընդունեց։

 

 

Հավատքը գործողության մեջ 12-րդ դարում

 

Պենտեկոստե շարժման վաղ օրերին մի ավետարանիչ կին ծառայում էր սայլակներում եղող չորս հոգու։ Շատ կամաց ձայնով նա ասաց. « Վեր կաց և քայլիր Հիսուսի անունով։» Այս մարդկանցից երեքը վեր կացան և քայլեցին։ Չորրորդն ասաց. «Ես չեմ կարող քայլել»։ «Մյուսները նունպես չէին կարող քայլել», ասաց ավետարանիչը, «բայց նրանք քայլեցին»։ «Ես գիտեմ, որ նրանք արեցին դա»,- պատասխանեց հաշմանդամ կինը,- «բայց ես չեմ կարող։ Դու տեսնում ես ես, տարիներով շարունակ չեմ քայլել»։ եվ ավետարանիչը ստիպված էր հեռանալ ու թողնել նրան այնտեղ նստած։ Մյուսները գործողության մեջ դրեցին իրենց հավատքը։ Մի եկեղեցում, որտեղ ես ծառայում էի, կար մի մարդ, որի մարմնի ստորին մասը այրվել էր և դարձրել նրան քայլելու համար անունակ։ Նա ուղղակի հատակի վրա քաշ էր տալիս ոտքերը։ Մի երեկո բժշկության ծառայության ժամանակ այս մարդը առաջ եկավ աղոթքի համար։ Տերն ասել էր ինձ ինչ անել, և երբ մոտեցա նրան, հարցրեցի. « Դու կարո՞ղ ես վազել»։ Ապշած այդպիսի հարցից, նա ասաց. «Օ՜, ոչ, ես անգամ քայլել չեմ կարող, առավել ևս վազել»։ Ապա ես ասացի. « Տերն ասել է ինձ, որ քեզ ասեմ վազել»։ Մարդը նունիսկ դրան երկրորդ միտքը չտվեց։ Նա ուղղակի շրջվեց և սկսեց վեր թռչել շարքերի միջև այնպես արագ, ինչպես կարող էր։ Նա վեր էր թռչում եկեղեցու շուրջը այս ձևով երեք թե չորս անգամ և այդ ընթացքում, մինչ կվերադառնար բժշկված էր։ Նա շարժեց իր հավատքը։ Հաջորդ երեկո, ծառայությանը մենք մի ուրիշ հրաշք տեսանք, որպես առաջինի արդյունք։ Երկու տարեց տղամարդ պատասխանեցին հրավերքին. մի բան, որը չես կարող հաճախ տեսնել։

Ավելի ուշ իմացա, որ այս մարդիկ եղբայրներ էին, յոթանասուներկու և յոթանասունչորս տարեկան, և ապրում էին այն մարդու հարևանությամբ, ով մի օր առաջ բժշկվել էր։ Երբ նրանք տեսել էին իրենց հաշմանդամ հարևանին իր բակում աշխատելիս, կարծել էին, թե նա սողալով է հասել այնտեղ։ Բայց հետո նրանք տեսել էին, որ նա վեր կացավ ուղիղ և լավ և քայլեց շենքի շուրջը։ Նրանք շտապել էին պարզել, թե ինչ է պատահել։ Իսկ նա պատմել էր նրանց իր բժշկության մասին և թե ինչ էր Տերն արել իր համար։ Որպես արդյունք երկու, տղամարդն էլ եկան ծառայուրյան այդ երեկո և իրենց սրտերը տվեցին Տիրոջը։ Հավատքի լավագույն սահմանումներից մեկն է. եթե հավատում ես պետք է գործես։ Եթե դու հավատում ես Աստծո Խոսքին, պետք է գործես այնպես, թե դա ճիշտ է։ «Այժմ, հավատքն էլ հուսացած բաների հաստատոըթյունն է և չերեվացող բաների ապացույցը»։ (Եբր. 11։1)։ Հավատքը հուսացած բաներին տալիս է հաստատություն։

«Այժմ հավասքն էլ հուսացած բաների հաստատությունն է և չերևացող բաների ապացույցը»: Եբր. 11:1

Թեմա հիշելու համար.

Վարկանիշներ

0 reviews
keyboard_arrow_up