Հավատքի Սկզբունքները

(0)

 

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ՀԱՎԱՏՔ ՍՏԱՆՈՒՄ

 

Աստվածաշնչյան մեջբերում Հռովմեացիս 10․8-10; 13-14; 17․

                                                       Գործք Առաքելոց    11․13-14․

                                                                               14․7-10; 8․5-8․

Հիմնական ճշմարտություն «Աստված պատրաստել է ճանապարհ, որի միջոցով, ամեն ոք կարող է հավատք ունենալ»։

Եբրայեցիս գրքում կարդում ենք․ «Բայց առանց հավատքի անկարելի է հաճելի լինել, որովհետև Աստծուն մոտեցողը պետք է հավատա, թե Նա կա և, թե Իրեն խնդրողներին վարձահատույց կլինի» (Եբր․ 11․6)։

Աստված ասում է, որ առանց հավատքի անհնարին է հաճելի լինել։ Սակայն, Նա նաև ցույց է տալիս հավատք ստանալու ճանապարհը։ Եթե մենք հավատք չունենք, դա Աստծո մեղքը չէ։ Դրա համար Աստծուն մեղադրելը ոչ այլ ինչ է, քան՝ տգիտություն։ Աստված պատրաստում է ճանապարհ, որի միջոցով ամեն ոք կարող է հավատք ունենալ։

 

 

Հավատք փրկության համար

Պողոս առաքյալն ասում է, որ մենք հավատքով ենք փրկված․ «Որովհետև, շնորհքով եք փրկված, հավատքի ձեռքով, և սա ոչ թե ձեզանից է, այլ Աստծո պարգևն է» (Եփես․ 2․8)։ Բայց փրկության համար դուք ինչպես եք ձեռք բերում հավատք․

Հռովմեացիս 10․8-10; 13-14; 17․

  1. Բայց գիրքն ինչ է ասում․ Մոտիկ է քեզ խոսքը, քո բերանում ու քո սրտում է, այսինքն՝ հավատքի խոսքը, որ մենք քարոզում ենք։
  2. Որովհետև, եթե բերանովդ Հիսուսին Տեր դավանես, և սրտումդ հավատաս, թե Աստված հարություն տվեց Նրան մեռելներից՝ կապրես։
  3. Քանզի սրտով հավատում ենք արդարանալու համար և բերանով դավանում ենք փրկվելու համար։
  4. Վասնզի, ամեն ով որ Տիրոջ անունը կանչի՝ կապրի։
  5. Արդ, ինչպե՞ս կանչեն, որին չհավատացին, և ինչպե՞ս հավատան, որից չլսեցին, և ինչպե՞ս լսեն առանց քարոզողի․․․
  6. Ուրեմն, հավատքը լսելուց է, և լսելը՝ Աստծո խոսքից։
  7. Այս հատվածն ուսումնասիրելուց հետո, ո՞ր երեք քայլերը մարդը պետք է առանձնացնի փրկություն ստանալու համար․

    1․ Դավանել 2․ Հավատալ 3․ Ընդունել․

    Ո՞վ կարող է ստանալ փրկություն․ ըստ 13-րդ խոսքի՝ «ամեն մեկը»։

    Որտեղի՞ց է գալիս հավատքը․ Համապատասխան 17-րդ խոսքի՝ «Աստծո խոսքը լսելուց է»։

    Գործք Առաքելոց 11․13,14․

  8. Եվ պատմեց մեզ, թե ինչպես տեսավ հրեշտակն իր տանը, որ կանգնած էր և ասում էր նրան․ Ուղարկիր Հոպպե, և կանչիր Պետրոս կոչված Սիմոնին։
  9. Նա քեզ հետ բաներ կխոսի, որ նրանով կփրկվես դու և քո բոլոր տունը։
  10. Աստված պատվիրեց Կոռնելիոսին, որ մարդ ուղարկի Պետրոսին կանչելու, որպեսզի ծանոթանա փրկության պլանին։

    Մարկոս 16․15-18-ում Հիսուսը տալիս է Մեծ Հանձնարարականը․ «Գնացեք ամբողջ աշխարհով մեկ և ավետարանը քարոզեք ամեն արարածի․․․»։ Կոռնելիոսը դեռևս չէր լսել այս փառապանծ Ավետարանը։ Նա դեռ փրկված չէր։ Աստված պատվիրեց նրան՝ կանչել Պետրոսին փրկության լուրը լսելու համար։

    Ինչո՞ւ պետք է Կոռնելիոսը մարդ ուղարկեր Պետրոսին կանչելու։ Ինչո՞ւ հենց հրեշտակը չբացատրեց նրան փրկության նախագիծը։ Որովհետև հրեշտակները չեն կարող Ավետարանը քարոզել։ Աստված այս հանձնարարությունը մարդուն է տվել։

    Խոսք 14՝ «Նա քեզ հետ բաներ կխոսի, որ նրանով կփրկվես դու և քո բոլոր տունը․․․», սա վկայում է, որ մարդիկ փրկվում են խոսքը լսելով։ Սրա պատճառն այն է, որ «․․․հավատքը լսելուց է, և լսելը՝ Աստծո խոսքից» (Հռոմ․ 10․17)։

    Հավատք բժշկության համար

    Գործք Առաքելոց 14․7-10․

  11. Եվ այնտեղ (Պողոսը և Բառնաբասը) ավետարանում էին։
  12. Եվ Լիստրայում մի մարդ՝ ոտներով տկար՝ նստած էր, որ իր մոր որովայնից կաղ էր ծնված, և երբեք չէր քայլել։
  13. Սա լսեց Պողոսի խոսքերը․ նա էլ նրա վրա նայեց, և երբ որ տեսավ, որ հավատք ունի փրկելու,
  14. Մեծ ձայնով ասաց․ Ոտներիդ վրա ուղիղ կանգնիր․ և նա ցատկելով ման էր գալիս։
  15. Մեկ անգամ, մի անձնավորություն, որն Աստվածաշունչը կանոնավոր չէր ընթերցում, այս հատվածի վերաբերյալ ասաց․ «Հրաշալի է, չէ՞, թե ինչպես Պողոսը բուժեց այդ մարդուն»։ Թերևս, Պողոսը չբուժեց նրան։ Մարդը չբուժվեց, որովհետև Պողոսն առաքյալ էր։ Նա չբուժվեց Պողոսի հավատքի միջոցով։ Այդ մարդն ինքը հավատք ուներ։

    Պողոսը կատարեց երեք գործողություն․

  16. Նա քարոզեց Ավետարանը (խոսք 7)։
  17. Նա զգաց, որ մարդը հավատք ունի բժշկվելու համար (խոսք 9)։
  18. Նա ասաց մարդուն, որ կանգնի և քայլի (խոսք 10)։
  19. Մարդը կատարեց երեք գործողություն․

  20. Նա լսեց Պողոսի քարոզը (խոսք 9)։
  21. Նա բժշկվելու համար հավատք ուներ (խոսք 9)։
  22. Նա ցատկեց և քայլեց (խոսք 10)։
  23. Այդ մարդը չբուժվեց Պողոսի զորությունով։ Նա բժշկվելու համար հավատք ուներ։

    Որտեղի՞ց նա բժշկության համար հավատք ստացավ՝ Պողոսի խոսքը լսելով։ Իսկ ի՞նչ ասաց Պողոսը։ Նա քարոզեց Ավետարանը։ Պողոսը քարոզեց փրկության և բժշկության Ավետարանը․ «Որովհետև ես Քրիստոսի ավետարանը ամոթ չեմ համարում, որովհետև Աստծո զորություն է՝ փրկելու համար ամեն հավատացողին, առաջ հրեային՝ հետո հույնին» (Հռովմ․ 1․16)։

    Սքոուֆիլդի Աստվածաշնչում այս խոսքի վերաբերյալ ծանոթագրությունն ասում է․ «Հույն և հրեա բառերը, փրկության համար ընդգրկում են՝ փրկություն, ապահովություն, պաշտպանություն, բժշկություն, առողջություն գաղափարները»։ Այդ պատճառով, Պողոսն ասում է․ «Որովհետև ես Քրիստոսի Ավետարանը ամոթ չեմ համարում․ Ավետարանը Աստծո զորությունն է հիմնված փրկության, ապահովության, պաշտպանվածության, բժշկության, առողջության վրա»։ Պողոսը քարոզում էր ամբողջ ավետարանը և ոչ թե նրա մի մասը։

    Գործք Առաքելոց 8․5-8․

  24. Եվ Փիլիպոսն իջավ Սամարիայի մի քաղաքը՝ և Քրիստոս էր քարոզում նրանց։
  25. Ժողովուրդն էլ միաբան լսում էին Փիլիպոսի խոսքերին, լսելով և տեսնելով այն նշանները, որ անում էր․
  26. Որովհետև պիղծ ոգիներ ունեցող շատերից, մեծաձայն աղաղակելով դևերը դուրս էին գալիս,
  27. Եվ շատ անդամալույծներ և կաղեր բժշկվում էին։ Եվ մեծ ուրախություն եղավ այն քաղաքում։
  28. Վերին խոսքերում նշված մեծ հրաշքները Փիլիպոսի Քրիստոս քարոզելու արդյունքն էին։

    Նոր Կտակարանը չի ճանաչում Քրիստոսին, առանց ՝ Քրիստոս-Բժշկի։ Ֆիզիկական բժշկությունն Ավետարանի մի մասն է։ Եթե այսօր չկա բժշկության ավետարանչություն, ապա չկա նաև փրկության ավետարանչություն։

    Հավատքը գործողության մեջ է

    Փ․Ս․ Նելսոնը, որ երկար տարիներ ծառայել էր Բապտիստական եկեղեցում, ասում էր․ «Բժկությունը Ավետարանի մի մասն է, ինչպես նաև՝ նվերը»։ Միչիգանի նահանգի, Դետրոյտ քաղաքի եկեղեցում հովվելիս, 1921 թ․ նա ենթարկվեց ավտոմեքենայի պատահարի։ Բժիշկներն ասացին, որ նրա ձախ ոտքը պետք է անդամահատվի և, եթե այն չկտրվի, ապա միևնույն է՝ կփայտանա։

    Անկողին պառկելով նա հիշում է Հակոբոս 5․14-15-ը․ «Եթե ձեզանից մեկը հիվանդ է, թող եկեղեցու երեցներին կանչի, որ նրա վրա աղոթք անեն․ նրան յուղով օծեն Տիրոջ անունով։ Եվ հավատքով աղոթքը կփրկի այն հիվանդին և Տերը վեր կկացնի նրան և, եթե մեղք գործած լինի, կթողնվի նրան»։

    Դոկտոր Նելսոնը Աստծուց ներում խնդրեց, որ իրենք այս խոսքը չէին կիրառել եկեղեցում։ Աստված հիշեցրեց նրան, որ ինքն ունի չորս ընկեր, որոնք լցված են Հոգով և հավատում են այդ խոսքին, և ասաց դոկտոր Նելսոնին, որ կանչի նրանց՝ իր համար աղոթելու։ Նրանք եկան Նելսոնի տուն, օծեցին նրան յուղով, և հավատքով աղոթեցին նրա համար։ Նա բժշկվեց։ Նրա ոտքը չանդամահատվեց և նույնիսկ չփտեց։ «Հավատքը լսելուց է, և լսելը՝ Աստծո խոսքից»։

    Շատ տարիներ առաջ, երբ ես բապտիստական եկեղեցի այցելող մի երիտասարդ տղա էի, գամվեցի անկողնուն։ Երբ կարդացի Դրեյքի (մեթոդիստ) Աստվածաշունչը, հասկացա, որ երբեք չեմ լսել ամբողջ Ավետարանը։ Որքան շատ էի կարդում, այնքան լավ էի գիտակցում, որ չեմ մահանա։ Որքան շատ էի ուսումնասիրում Աստվածաշունչը, այնքան ավելի շատ էի գիտակցում, որ կբժշկվեմ։

    Իհարկե, սատանան իմ հիշողության մեջ արթնացնում էր բոլոր կասկածները և անհավատությունները, որ երբևէ լսել էի։ Նա ինձ ասում էր, որ բժշկությունն անցել է։ (Բարեբախտաբար, ես չեմ հիշում, որ լսած լինեի, թե՝ հավատքն է անցած բան)։ Ես պայքարում էի նաև այն ուսմունքի դեմ, որ Աստված բժշկում է՝ եթե ցանկանում է։ (Սա թերևս ավելի մեծ վիրավորանք էր, քան, եթե ասենք՝ Աստված չի կարող բժշկել)։

    Ես Մարկոս 5․34-ում կարդացել էի, որ Հիսուսը հիվանդ կնոջն ասում է․ «Դուստր, քո հավատքն ազատեց քեզ, գնա խաղաղությամբ և քո հիվանդությունից առողջ եղիր»։ Հիսուսը չասաց, թե Իր իշխանությունն առողջացրեց նրան։ Նա ասում է․ «Դուստր, քո հավատքն ազատեց քեզ․․․»։ Երբ ես սա կարդացի, հասկացա, եթե կնոջ հավատքն իրեն բժշկեց, իմ հավատքն էլ ինձ կբժշկի, և շնորհակալություն Աստծուն, այդպես էլ եղավ։

    Իմ հիվանդությունն անհայտացավ, սիրտս կարգավորվեց և մինչև այժմ է՝, մոտ հիսուն տարի, ցատկոտելով քարոզում եմ Ավետարանը։

     

     

    Հիշի՛ր․

    «Ուրեմն հավատքը լսելուց է,

    և լսելը՝ Աստծո խոսքից»։

    Հռոմ․ 10․17․

     

     

     

     

     

Վարկանիշներ

0 reviews
keyboard_arrow_up