Վերստին Ծնունդ

(0)

Գլուխ 1

ՎԵՐՍՏԻՆ ԾՆՎԱԾ… ԱՍՏԾՈ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ

 

Աստծո բոլոր խոստումները բացող μանալին վերստին ծնունդն է: Հիսուսը սովորեցրեց, որ մարդը պետք է վերստին ծնվի: Հետևյալ հայտարարությունները Հիսուսի շուրթերից են դուրս եկել.

«…Եթե մարդը վերստին չծնվի, չի կարող տեսնել Աստծո արքայությունը» (Հովհ. 3.3):

«…Եթե մարդը ջրից և Հոգուց չծնվի, չի կարող մտնել Աստծո թագավորությունը» (Հովհ. 3.5):

«…Եթե դարձի չգաք ու չնմանվեք երեխաներին, երկնքի արքայություն չեք կարող մտնեք» (Մատթ. 18.3):

«…Եթե չապաշխարեք, դուք` μոլորդ, նույնպես կկորչեք» (Ղուկ. 13.3):

Վերստին ծնունդն անհրաժեշտ է փրկվելու համար: Վերստին ծնվելով`ճիշտ փոխհարաμերության մեջ եք մտնում Աստծո հետ: Վերստին ծնունդն անհրաժեշտ է նաև Աստվածաշնչի բարիքներից օգտվելու համար: Վերստին ծնունդը եկեղեցու անդամություն, ջրի մկրտություն, հաղորդություն, կրոնական պարտականությունների կատարում, քրիստոնեության մտավոր ընկալում, հավատքի ուղղափառություն, եկեղեցի հաճախել, աղոթել, Աստվածաշունչ կարդալ, բարոյական լինել, քաղաքավարի և նուրբ վարք ունենալ, լավ գործեր անել չէ, և ոչ էլ որևէ այլ բան, որին հուսալով՝ մարդիկ ձգտում են փրկվել: Նիկոդեմոսը, ում հետ Հիսուսը խոսեց վերստին ծնունդի մասին, oժտված էր վերը նշված հատկա- նիշների մեծամասնությամբ, սակայն Հիսուսը նրան ասաց. «Դու պետք է նորից ծնվես» (Հովհ. 3.7): Հիսուսի կողքին խաչված ավազակը և շատ այլ մարդիկ, որոնց Հիսուսը ներեց Իր երկրային կյանքի օրոք, առանց այս ամենի փրկվեցին: Նրանք պարզապես կատարեցին միակ անհրաժեշտ քայլը` Հիսուսին ընդունեցին որպես իրենց Փրկիչ` ապաշխարելով և ողջ սրտով Աստծուն դառնալով փոքրիկ երեխաների նման: Ով վերստին ծնվում է, ինքնըստինքյան լավ կյանքի վկայություն է ունենում վերստին ծնունդի շնորհիվ: Սակայն ցավալի է, որ կան միլիոնավոր մարդիկ, ովքեր վստահ են, թե լավ գործերը կփրկեն իրենց: Միլիոնավոր մարդիկ կմահանան ու կկորչեն առանց վերստին ծնունդի, քանի որ մոլորված են եղել այդ հարցում:Չափազանց կարևոր է, որ ինքներս ուշադրություն դարձնենք մեր հոգևոր կյանքին, և չվստահենք նույնիսկ ամենալավ մարդկանց: Եթե մարդկանց թույլ տանք, որ հավիտենականությանը վերաբերող հարցերում մեզ մոլորեցնեն, և կորչենք, շատ ուշ կլինի մեր բարօրության մասին հոգալու համար: Հիմա՛ մտածեք դրա մասին: Մի՛ կարծեք, թե դուք չեք կարող խաբվել: Մի՛ կարծեք, թե ձեր եկեղեցին միակ ճշմարիտ եկեղեցին է և չի կարող ձեզ մոլորեցնել: Ձեր եկեղեցին միգուցե ճիշտ ուսմունքներ ունի վերստին ծնունդի վերաբերյալ, սակայն ինքներդ կարդացե՛ք Աստվածաշունչը և համոզվե՛ք, որ իսկապես վերստին ծնված եք, ճիշտ փոխհարաμերություն ունեք Աստծո հետ և ամեն օր ճիշտ կյանք եք վարում Նրա առջև: Ինքնախաբեությունն անիմաստ է: Դուք կամ վերստին ծնված եք, կամ` ոչ: Դուք կամ փրկված եք, կամ ձեզ խաբում եք` մտածելով, թե այդպես է, բայց իրականում կորած եք: Դուք գիտեք ձեր կյանքը և Աստծո հետ իրական փոխհարաբերությունը: Համոզվե՛ք փաստերով, որ դուք, իսկապես, փրկված եք և հաղորդակցության մեջ եք Աստծո հետ: Քաղաքավարությունը, նրբաճաշակությունը, արտաքին բարեպաշտությունը թե՛ եկեղեցում, թե՛ եկեղեցուց դուրս, չեն կարող վախարինել վերստին ծնունդին, որովհետև կարևորը մարդու սիրտն է: Հիսուսն ասաց. «Քանզի ներսից, մարդու սրտից են գալիս չար մտքեր, շնություններ, պոռնկություններ, սպանություններ, գողություններ, ագահություններ, չարություններ, նենգություն, գիճություն, չար աչք, հայհոյություն, հպարտություն, անզգամություն: Այս բոլոր չար բաները գալիս են ներսից ու պղծում մարդուն» (Մարկ. 7.21-23): Խնդիրը սիրտն է, ներքին մարդը`հոգին: Պարզապես բարեփոխելով արտաքին մարդուն կամ արտաքին կյանքը` չեք փրկվի: Նկարիչը կարող է փտած խնձորը պատել գեղեցիկ, գունավոր մոմի շերտով, բայց խնձորը միևնույն է, ներսից փտած կլինի: Բավական է կծել, և դուք նեխած համ կզգաք: Քրիստոսից դուրս մարդն իր ներսում փտած է: Քրիստոսից անկախ արտաքին բարեպաշտությունն արհեստական ու կեղծ է: Ահա թե ինչ է ասում Հիսուսը կեղծավորների մասին. «...քանզի նման եք ծեփած գերեզմանների, որ դրսից գեղեցիկ են երևում, բայց ներսից մեռելների ոսկորներով ու ամեն տեսակ պղծությունով լեցուն են» (Մատթ. 23.27):

 

Գլուխ 2

ՄԱՀԻՑ ԴԵՊԻ ԿՅԱՆՔ

 

Աստվածաշունչը առեղծվածային գիրք է, քանի դեռ չես գտել նրա բանալին: Երբ բանալին գտնում ես, այն քեզ համար դադարում է առեղծված լինելուց և վերածվում է ուղերձի: Երկու բառեր կան, որոնք մեզ համար հասկանալի են դարձնում Աստվածաշունչը. դրանք են`կյանք և մահ բառերը: Բոլոր դարերում մահը առեղծված է եղել: Գիտությունը լռում է այս հարցի վերաμերյալ` անկարող լինելով այն բացատրել: Փիլիսոփայությունը պոետիկ մոտեցում է ցուցաբերում, երբ բախվում է մարդու այս ահեղ թշնամու հետ: Իսկ աստվածաբանությունը, փորձելով այն բացատրել, միայն ընդհանուր դատողություններ է անում: Մահը թշնամու գաղտնի գործակալի նման իր գործունեությունն սկսեց մարդկային ցեղի օրորոցում և, անցնելով դարերի միջով, հետևեց մարդուն մինչև ներկայիս ժամանակները: Մահը ոչ արարչագործության, ոչ էլ Աստծո նախնական ծրագրի բաղկացուցիչ մասը չէր: Ընդհակառակը` ֆիզիկական մահը Աստծո և մարդու թշնամին է:Կորնթացիների առաջին թղթի 15.26-ում ասվում է, որ ֆիզիկական մահը վերջին թշնամին է, որ կխափանվի: Մահվան էությունը հասկանալու համար պետք է հասկանալ մարդու էությունը: Մարդը ֆիզիկական արարած չէ: Նա հոգի է: Փաստորեն, մարդը հոգի է, որն ունի շունչ և բնակվում է մարմնում (տես` Ա Թեսաղ. 5.23): Երբ Հիսուսը Նիկոդեմոսին ասաց. «Դու պետք է վերստին ծնվես» (Հովհ. 3.7), Նիկոդեմոսը մտածեց բնական ծնունդի մասին և հարցրեց. «Ինչպե՞ս կարող է մարդը ծնվել, երբ  մեծ է արդեն: Կարո՞ղ է նա երկրորդ անգամ իր մոր որովայնը մտնել և նորից ծնվել»: Հիսուսը բացատրեց. «Մարմնից ծնվածը մարմին է, Հոգուց ծնվածը` հոգի» (Հովհ. 3.4,6):

 

Վերստին ծնունդը մարդկային հոգու վերածնունդն է

 

 Իրական մարդը հոգի է: Հոգին գործում է շնչի միջոցով (մարդու μանականության, զգացմունքների և կամքի): Եվ շունչն էլ իր հերթին գործում է մարմնի միջոցով: Այժմ մարդը (ով հոգի է) և նրա շունչն ապրում են ֆիզիկական մարմնում: Ֆիզիկական մահվան պա- հին հոգին և շունչը լքում են ֆիզիկական մարմինն ու գնում իրենց հավիտենական տանը μնակվելու:

 

 

 

Վարկանիշներ

0 reviews
keyboard_arrow_up