Գլուխ 1
Միտքը կռվի դաշտն է
Աստվածաշնչյան այս մեջբերումը ցույց է տալիս, որ մենք պայքարի մեջ ենք: Հետևյալ խոսքն ուշադրությամբ ուսումնասիրելով հասկանում ենք, որ մեր պայքարը ոչ թե ուրիշ մարդկային արարածների դեմ է, այլ` սատանայի և նրա դևերի: Մեր թշնամին` սատանան, փորձում է ռազմավարություն ու խորամանկություն կիրառելով` հաղթել մեզ և օգտագործել նախապես լավ ծրագրավորված ու կանխամտածված սուտը: Սատանան ստախոս է: Հիսուսը նրան անվանեց «ստի հայր և այն ամենի, որ սուտ է» (Հովհ. 8.44, AMP): Նա խաբում է և՛ ձեզ, և՛ ինձ: Նա մեր կամ ուրիշների մասին բաներ է ասում, որոնք սակայն ճիշտ չեն: Սատանան մեզ միանգամից չի ասում ամբողջ սուտը: Նա սկսում է ռմբակոծել մեր միտքը նախապես խելամտորեն մշակված մանր ու կրծող մտքերի, կասկածների, ենթադրությունների, վախերի, հետաքրքրությունների, փաստարկների և տեսությունների միջոցով: Նա շարժվում է դանդաղորեն ու զգուշորեն (իվերջո, լավ մշակված ծրագիրը ժամանակ է պահանջում): Հիշե՛ք, որ սատանան մշակած ռազմավարություն ունի իր պայքարի համար: Նա երկար ժամանակ ուսումնասիրում է մեզ: Նա գիտի, թե ինչ ենք մենք սիրում և ինչ չենք սիրում: Նա գիտի մեր անվստահության, մեր թույլ կողմերի և մտավախությունների մասին: Սատանան գիտի, թե ինչն է մեզ ամենից շատ անհանգստացնում, և մեզ հաղթելու համար նա ներդնում է ժամանակի ամեն մի ակնթարթը: Սատանայի ուժեղ կողմերից մեկը նրա համբերութ յունն է։
ԲԵՐԴԵՐ ԵՆՔ ՔԱՆԴՈՒՄ
«Որովհետև մեր զինվորության զենքերը ֆիզիկական չեն [մարմնի ու արյան զենքեր], այլ` Աստծով զորավոր՝ բերդեր քանդելու և խորտակելու, [քանի որ մենք] հերքում ենք փաստերն ու տեսությունները և հավաստիացումները, և ամեն մի հպարտ ու գոռոզ բան, որ ինքն իրեն բարձրացնում է Աստծո [ճշմարիտ] գիտության դեմ. և մենք առաջնորդում ենք ամեն մի միտք ու գերի ենք բռնում ամեն մի նպատակ` Քրիստոսին [Մեսիային, Օծյալին] հնազանդեցնելու համար»: Բ Կորնթացիների 10.4,5, AMP