Օգնի՛ր Ինձ. ես վախենում եմ

(0)
  • Գին: Անվճար
  • Հեղինակ: Ջոյս Մայեր
  • Կոդ: JM02
  • Formats available: pdfmobi
  • Դիտում

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ

 

Մեզ համար, որպես Հիսուս Քրիստոսով հավատացյալների, շատ կարևոր է վախից ազատագրվելը, և դա շատ օգտակար է ﬔր հոգևոր ժառանգությունն ստանալու համար: Եթե նույնիսկ վախենում ենք, կարող ենք առաջ շարժվել և գործել, քանի որ Աստված ﬔզ հետ կլինի և կպաշտպանի: Նա ﬔզ կօգնի, կգնա ﬔր առջևից՝ պատերազﬔլու ﬔզ համար, ազատագրելու և հաղթանակ տալու, եթե հնազանդվենք Իրեն: Եթե զգում եք, որ ձեր կյանքում բաց եք թողել որոշ առիթներ՝ վախի պատճառով, կարող եք սովորել, թե ինչպես հաղթել վախին և ապրել այն բարգավաճող կյանքը, որ Աստված ծրագրել է ձեզ համար։

 

 

1

Հակառակվի՛ր վախին

 

« Մի՛ վախեցիր, քանի որ Ես՝ Տերս, քեզ հետ եմ». ամբողջ Աստվածաշնչում այս պատգամը հանդիպում է տարբեր ձևերով: Աստված չի ցանկանում, որ վախենանք, քանի որ վախը ﬔզ արգելում է ընդունել և անել այն աﬔնը, ինչ Նա է ծրագրել ﬔզ համար: Նա սիրում է ﬔզ և ցանկանում է օրհնել, ուստի ﬔզ համար ապահովել է վախից ազատ լինելու բոլոր հնարավորությունները: Այսպիսով, երբ հավատում ենք Հիսուս Քրիստոսին, չպետք է վախենանք այն աﬔնից, ինչից «աշխարհի մարդիկ»՝ անհավատներն են վախենում: «Սրա համար այսպես ասաց ինձ Տերը՝ Իր ձեռքի զորությամբ, և ինձ խրատեց՝ չգնալ այս ժողովրդի ճանապարհով՝ ասելով. « Մի՛ ասեք դաշնակցություն այն բոլոր բաներին, որին այս ժողովուրդն է ասում, և նրա վախով ﬕ՛ վախեցեք և ﬕ՛ զարհուրեք: Զորաց Տիրոջը՝ Նրան սրբե՛ք, և Նա լինի ձեր երկյուղը և ձեր զարհուրանքը»: Եսայի 8.11-13

Աստված Իր Խոսքում ﬔզ հայտնում է, որ կարող ենք լինել հաղթող և ուժեղ՝ ﬓալով Իր ﬔջ և գործելով Իր կարողության զորությամբ: Նա խոստացել է, որ ﬔզ երբեք չի լքի և չի թողնի՝ անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում ﬔր շուրջը:

 

Մի՛ վախեցեք

 

Մեզնից յուրաքանչյուրին ծանոթ է այն ե ևույթը, երբ սկսում ես հավատքով առաջ քայլել, բայց հանկարծ` նույնիսկ դրա մասին մտածելուց վախ է առաջանում: Մենք պետք է գիտակցենք, որ վախի աղբյուրը սատանան է: Հովհաննեսի առաջին թղթի 4.18-ում ասվում է. « Վախ  չկա սիրո ﬔջ, այլ` կատարյալ սերը հեռացնում է վախը, որովհետև վախը տանջանք ունի, բայց նա, ով վախենում է, կատարյալ չէ սիրո ﬔջ»: Սատանան վախ է բերում, որպեսզի ﬔզ տանջի՝ դարձնելով ողորﬔլի և կասկածաﬕտ: Նա ցանկանում է ﬔզ արգելել, որպեսզի չանենք այն, ինչ Աստված ցանկանում է, որ անենք, և չընդունենք այն, ինչ Աստված ունի ﬔզ համար: Մենք կարող ենք ապրել առանց որևէ վախի՝ կառուցելով ﬔր հավատքն այն խոսքերի վրա, որ գրված են Աստվածաշնչում: Օրինակ՝ «Որովհետև Աստված չտվեց ﬔզ երկչոտության հոգի, այլ` զորության, սիրո և զգաստության (սիրո, զորության, հանգստության, կարգապահության, ինքնաղեկավարման և զգաստության Հոգի)»: Բ Տիմոթեոս 1.7

«Ուժովացե՛ք և քա՛ջ եղեք, ﬕ՛ վախեցե՛ք և նրանց երեսից ﬕ՛ զարհուրեք, քանի որ Քո Եհովա Աստված Ի՛նքն է քեզ հետ գնում. Նա քեզ չի թողնի և չի ձգի»: Երկրորդ Օրինաց 31.6

Հռոﬔացիներին ուղղված թղթի 10.17-ը ﬔզ հայտնում է. « Հավատքը լսելուց է, և լսելը՝ Աստծո Խոսքից»: Մենք պետք է սովորենք և բարձրաձայն դավանենք Սուրբ գրքի խոսքերը, ծարաված ժամանակ ջրի նման խﬔնք դրանք: Երբ բացենք ﬔր շուրթերը և  դավանենք այն, ինչ Աստված ասում է ﬔզ, Աստծո Խոսքը զորություն կտա՝ հաղթելու այն վախերը, որոնք ﬔզ տան ջում և խանգարում են: «Եվ սա է այն համարձակությունը, որ ունենք Նրա հանդեպ, թե ինչ որ Նրա կամքի պես խնդրում ենք, լսում է ﬔզ: Եվ եթե գիտենք, թե լսում է ﬔզ ինչ որ խնդրում ենք, գիտենք, որ առնում ենք ﬔր խնդրանքները, որ խնդրեցինք Նրանից»: Ա Հովհաննես 5.14,15 

Աղոթելու և Աստծո Խոսքը դավանելու ﬔջ զորություն կա, քանի որ հռչակում ենք Աստծո կամքը: Ես համոզված եմ, որ աﬔնակարևոր բաներից ﬔկը, որ ﬔր աղոթքի ժամանակ կարող ենք անել, Խոսքի դավանությունն է: Երբ հայտնաբերում ենք, որ խուսափում ենք ﬔր կյանքի որոշ իրավիճակներին հակառակվելուց՝ վախի, սարսափի կամ զարհուրանքի պատճառով, պետք է աղոթենք և խնդրենք Աստծուն, որ կատարի այն, ինչ խոստացել է Իր Խոսքում: Գրված է, որ Աստված Ի՛նքը ﬔր առջևից կգնա և ճանապարհ կհարթի ﬔզ համար (տե՛ս Երկր. Օր. 31.3): 

 

 

:

Վարկանիշներ

0 reviews
keyboard_arrow_up