Աստված Կամենում է Բժշկել Բոլորին

(0)

ԱՍՏՎԱԾ ԿԱՄԵՆՈՒՄ Է ԲԺՇԿԵԼ ԲՈԼՈՐԻՆ

 

 «Սիրելիս, աղոթք եմ անում, որ ամեն բանի մեջ հաջող և առողջ լինես, ինչպես քո հոգին հաջող է» (Գ Հովհ. 2):

 

Հովհաննես առաքյալն այսպես է ողջունել Քրիստոսով իր եղբորը՝ Գայիոսին, բայց քանի որ ամբողջ Խոսքը աստվածաշունչ է, մենք գտնում ենք, որ Սուրբ Հոգու այս ողջույնը քեզ է ուղղված: Ճիշտ այնպես, երբ Պողոսը գրում էր եփեսացիներին կամ կորնթացիներին, նրա խոսքը վերաբերում էր ոչ միայն հասցեատերերին, այլև բոլոր նրանց, ովքեր կարդում և լսում էին այն: Աստված այս գործելակերպն է օգտագործում, որպեսզի խոսի քեզ հետ: Տվյալ դեպքում նա ասում է. «Աղոթում եմ (ոչ թե ուղղակի հույս ունեմ, այլ աղո թում եմ, որպեսզի հենց այդպես էլ լինի. դա Հովհաննեսի ցանկությունն է), որպեսզի դու ամեն բանի մեջ հաջող և առողջ լինես, -շարունակում է խոսքը, - ինչպես որ քո հոգին է հաջող»: Մարդը կազմված է հոգուց, շնչից և մարմնից1 : Երբ քո հոգին վերստին ծնվի, և դու դառնաս Աստծո նմանակը, այդ ժամանակ Հիսուս  Քրիստոսի անձնավորության և Սուրբ Հոգու միջոցով դու կստանաս և՛ առողջություն, և՛ քո հոգին կսկսիներ գործել  շնչիդ վրա: Շունչդ, Աստծո Խոսքին համապատասխան,ճիշտ դիրք կգրավի, կենթարկվի հոգուդ, և դու կնկատես քո ֆիզիկական վիճակի ակնհայտ բարելավումը: Հիմա փորձենք պատասխանել հետևյալ հարցին. «Արդյո՞ք Աստված կամենում է բոլորին բժշկել»: Իսկապե՛ս, արդյո՞ք պետք է բոլորն էլ առողջ լինեն: Կարելի է հարցնել նաև.

«Արդյո՞ք պետք է բոլորն էլ փրկություն ստանան»: Ո՛չ, ոչ ոք չի ստիպում մարդկանց, որ փրկություն ստանան, բայց Աստված կամենում է, որ բոլորն էլ փրկվեն :

 Արդյոք պե՞տք է, որ բոլորը խոսեն լեզուներով: Ո՛չ, ոչ ոք քեզ չի ստիպում խոսել, բայց Աստված կամենում է, որ դու լցված լինես Սուրբ Հոգով և խոսես լեզուներով: 

 

Արդյո՞ք պետք է բոլորն էլ առողջ լինեն: Ո՛չ, բայց Աստված ուզում է, որ դու լավ առողջություն ունենաս:

 

 

 

Աստծո Խոսքը փորձից կարևոր է 

 

 

Քննելով այս հարցը՝ կարևոր է, որ իմանաս, թե դրա մասին ինչ է ասում Աստվածաշունչը և ոչ թե քո սեփական փորձը: Եթե սեփական փորձդ այնքան էլ դրական չէ, թո՛ղ այն, մոռացի՛ր անպատասխան մնացած հարցերը և կենտրոնացի՛ր միայն Աստծո Խոսքի վրա: Պատմությունը ցույց է տալիս, որ ոչ բոլոր հավատացյալներն են բժշկություն ստանում, և շատերն էլ հիվանդության պատճառով մեռնում են: Իհարկե, նրանք բոլորն էլ Երկնային տուն՝ Հիսուսի մոտ են գնում, բայց մենք երբեմն տարակուսում ենք. «Նա, ում կյանքը շատ մաքուր էր ու գեղեցիկ, նա, ով այդ քան շատ բան էր արել Աստծո համար, կյանքի կեսը հիվանդության մեջ էր, չնայած նրա ներկայությունը արթնություն էր բերում այն բնակավայրերում, ուր հայտնվում էր: Իսկ ինչո՞ւ նա, այնուամենայնիվ, չազատագրվեց հիվանդությունից»: Աստված նման հարցի չի էլ պատասխանի, քանի որ Սուրբ  Հոգին բարեկիրթ է և քեզ թույլ  չի տա թաքուն հետևել այլոց կյանքի գաղտնիքներին: Դու այնքան էլ շատ չգիտես ուրիշների մասին, չգիտես, թե ինչ են անում նրանք, ինչ են խոսում կամ մտածում, երբ ուրիշ ոչ ոք նրանց չի հետևում: Պետք չէ կասկածի տակ առնել մարդկանց: Մեկ անգամ ևս նշենք, որ մենք այնքան էլ շատ չգիտենք ուրիշներին և միշտ չէ, որ կարող ենք որոշել նրանց կյանքում տեղի ունեցող երևույթների առաջացման պատճառները: Երբ դու հարցնում ես. «Իսկ ի՞նչ կասես այս մեկի մասին»,- ճիշտ այնպես, ինչպես Պետրոսը հարցրեց Հովհաննեսի մասին4 ,- այդ ժամանակ Հիսուսը պատասխանում է. «Քե՛զ ինչ. դու Իմ ետևից եկ: Ես հոգ կտանեմ մյուսների համար: Վստա՛հ եղիր, քեզ համար էլ հոգ կտանեմ, հարցն այն է, թե դու կհնազանդվե՞ս արդյոք Իմ Խոսքին»: Դու չես կարող հենվել քո դրական կամ բացասական փորձի վրա և անառարկելիորեն հայտարարել. «Ո՛չ, սա ճիշտ չէ, սա իրական չէ»: Դու պետք է մի կողմ նետես քո փորձը՝ հօգուտ Աստծո Խոսքի: Դա անասելիորեն կարևոր է: 

 

 

 

 

Բժշկությունը տարբեր կերպ է կատարվում 

 

Շատ հաճախ մենք ենթադրում ենք, որ բժշկությունը՝ որպես Աստծո պարգև, վրա է հասնում ակնթարթորեն և լիակատար: Այսպես կարող ես մտածել դու՝ չգիտակցելով, որ դրանով խոչընդոտում ես Սուրբ Հոգու աշխատանքին և արգելք ես հանդիսանում նրա գործունեության ազատությանը, թույլ չես տալիս սեփական հայեցողությամբ գործել այնպես, ինչպես ինքն է կամենում, որպեսզի բժշկի քեզ և տա այն ամենը, ինչի կարիքը դու ունես: Աստված բժշկելու բազմաթիվ եղանակներ ունի: Աստված քեզ առողջություն է խոստացել, որը վավերացված է Սուրբ Գրքում5 , և եթե Խոսքը սերմանել ես քո սրտում, ապա հետագայում անպայման Աստծուց կստանաս պտուղը և հաճախ այնպիսի եղանակով, որի միջոցով դու երբեք ոչնչի չէիր հասնի, եթե լիովին չտրվեիր Աստծո Խոսքի իշխանությանը: Աստված կարող է բժշկել Սուրբ Հոգու զորությամբ կամ բժշկությունն ուղարկել որպես խոստմունքի պարգև: Նա բժշկում է ինչպես ակնթարթային հրաշքով, այնպես էլ երկարատև, աստիճանաբար առողջանալու ընթացքում: Վերջնական ապաքինումը կարող է տեղի ունենալ նույնիսկ տարիների ընթացքում: Աստված բժշկում է հաղորդության ժամանակ և յուղով օծելու միջոցով, ձեռքերը դնելու և աղոթաթաշկինակով կամ հավատքի աղոթքով: Աստված առողջություն ուղարկելու շատ հնարավորություններ, ճանապարհներ և ուղիներ ունի: Մենք չէ, որ պետք է ընտրենք, թե ինչ կերպ բժշկվել՝ ակնթարթորե՞ն, թե՞ աստիճանաբար, և տվյալ պարագայում դրանցից որն է ավելի լավ: Այն, ինչը մենք իսկապես պետք է ընտրենք և ընդունենք, բժշկությունն է. ահա այստեղ է, որ պետք է դրսևորվի մեր կամքը:

 

 

Վարկանիշներ

0 reviews
keyboard_arrow_up