Խոսքեր

(0)

Գլուխ 1

ԽՈՍՔԸ ՔԵԶ ԿՏԱՆԻ ԿԱՄ ԴԵՊԻ ԿՅԱՆՔ, ԿԱՄ ԴԵՊԻ ՄԱՀ

 

Հիսուսն ասում էր. «Որովհետև քո խոսքից կարդարանաս և քո խոսքից կդատապարտվես» (Մատթ. 12.37): Երբ ես խորհում էի այս թեմայի շուրջ, «խոսքեր» բառը ավելի ու ավելի էր խորանում իմ հոգու մեջ: Ինչ -որ մի բան իմ ներսում հուշում էր ինձ` ասելով, որ ուսուցանեմ խոսքերով: Խոսքն ավելի կարևոր է, քան շատ մարդիկ պատկերացնում են: Խոսքը մեզ կամ շինություն է տա լիս, կամ կործանում է: Խոսքը կարող է կամ բժշկել, կամ հիվանդացնել մեզ: Ըստ Աստվածաշնչի` խոսքերը մեզ կամ կոտրում են, կամ լցնում կյանքով, երջանկությամբ և առողջությամբ: Երեկվա մեր խոսքերը կառուցում են մեր այսօրվա կյանքը: Դա համապատասխանում է այն խոսքի հետ, որ Հիսուսն ասում է Մարկոս 11.23-ում. «Որովհետև ճշմարիտ ասում եմ ձեզ, թե ով որ այս սարին ասի` վեր կաց և ծովն ընկիր, և իր սրտում չերկմտի, բայց հավատա, թե ինչ որ ասում է, կլինի նրան, կլինի` ինչ որ ասի»: Դուք կարող եք սա նաև այսպես կարդալ. «Ինչ խոսք որ ասում է` կլինի նրան»: 1943 թ-ի հունիսին Տեխասում ես հավաքույթ էի անցկացնում մի հովվի համար, որը սրտի հիվանդության պատճառով պառկած էր հիվանդանոցում: Մեկ օր հարևան քաղաքի հովիվներից մեկն ասաց, որ բժիշկն ասել է` դադարեցնենք նրա համար աղոթելը: -Դուք նրան պահում եք ձեր աղոթքներով, մինչդեռ նա կռիվ է տալիս կյանքի և մահվան միջև,- ասում էր բժիշկը,- արդեն տասը րոպե է` նրա ուղեղին արյուն չի հասնում: Սակայն մենք չդադարեցինք մեր աղոթքները, և նա վերակենդանացավ: Նրա ուղեղը սկսեց նորմալ գործել: Բժիշկները ցնցված էին: Հովիվ Ա-ն դեռ չէր վերսկսել իր ծառայությունը: Նրա կինը, որը նույնպես ծառայող էր, այդ ընթացքում փոխարինում էր ամուսնուն: Ես, կինս ու երեխաներս ապրում էինք նրանց տանը, և մենք բոլորս եկեղեցի էինք գնում մի մեքենայով: Մի երեկո, երբ հովիվ Ա-ն պատրաստվում էր ծառայության գնալ, նրա կինը բարկացած ասաց. «Դու ամեն բան խառնում ես իրար, ի՞նչ են քեզ ասել բժիշկները: Դու պետք է թողնես քարոզելը»: Կինս ասաց. «Քենեթն ավելի վատ վիճակում է եղել, քան քո ամուսինը, սակայն հիմա նրա մոտ ամեն ինչ նորմալ է»: Բայց հովիվ Ա-ի կինը շարունակեց. «Դու պետք է թողնես քարոզելը»: Նա անընդհատ կրկնում էր այն, ինչը հովիվը չէր կարող անել: Մեկ օր` ճաշելուց հետո, կինս գեղեցկության սրահ էր գնա ցել, իսկ հովիվ Ա-ն` հիվանդի այցելության, ուստի ես օգնեցի տիկին Ա- ին` լվանալ ափսեները: Երբ մենք միասին զբաղված էինք այդ գործով, Տերն ինձ ներշնչեց, որ ասեմ. «Քույր Ա., ես չգիտեմ, թե դու ինչպես կընդունես սա, բայց եթե չդադարես այդպես խոսելը քո ամուսնու համար, նա երկու տարուց կմահանա: Քո խոսքերը նրան մահվան կհասցնեն»: Տիկին Ա-ն զայրացած նայեց ինձ: Ես ասացի. «Սպասիր մի րոպե. դու գիտես, որ Քենեթ Հեգինը չէր, որ ասաց, Աստծո Հոգին ներշնչեց ինձ ասել դա: Ես պատասխանատու եմ դրա համար»: Նրա զայրույթն անցավ և ասաց. «Եղբա՛յր Հեգին, մենք Ձեզ երկար տարիներ ենք ճանաչում և գիտենք, թե Աստված ինչպես է Ձեզ օգտագործում, այդ պատճառով ես ընդունում եմ Ձեր ասածը` որպես խոսք Աստծուց»: Մինչ մենք այնտեղ էինք, տիկին Ա-ն շատ փոխվեց: Մեկ տարի անց մենք դարձյալ այցելեցինք նրանց, և նա նորից իր նախկին վիճակին էր. կինը կրկին մահաբեր բառեր էր խոսում ամուսնու հաս ցեին. «Դու կմեռնես: Դու երբեք գլուխ չես հանի»: Ես փորձում էի կանգնեցնել նրան, բայց նա գլուխն էր թափահարում` ասելով` ո՛չ, և չէր լսում: Մի քանի ամիս անց` իմ մի հավաքույթի ժամանակ, եկան և հայտնեցին հովվի մահվան մասին: Ես համեմատեցի տվյալները. ճիշտ երկու տա րի էր անցել այն օրից, որ ես այդ խոսքն ասա ցի նրա կնոջը: Հովվի մահից հետո տիկին Ա-ն բարկացավ Աստծո վրա: Նա այլևս չէր քարոզում: Տիկին Ա-ն ուրացել էր Աստ ծուն, և, որքան գիտեմ, նրա երեխաները երբեք Աստծո համար չապրեցին: Շնորհակալություն Աստծուն, որ նրա ամուսինը երկինք գնաց: Այս ամենը պատահեց խոսքերի պատճառով: Վաթսուն տարի առաջ (ես բապտիստ էի) հիվանդ պառկած էի իմ անկողնում, երբ Աստծո Խոսքը բացվեց ինձ: Ես սկսեցի գործել ըստ Մարկոս 11.23,24-ի` ասելով. «Ես հավատում եմ»: Ես ասացի. «Ես հավատում և ընդունում եմ իմ սրտի արատի բժշկությունը»: «Ես հավատում և ընդունում եմ արյան անբուժելի հիվանդության բժշկությունը»: «Ես հավատում և ընդունում եմ կաթվածից բժշկությունը»: «Ես հավատում և ընդունում եմ ոտքից մինչև գլուխ բժշկություն»: Եվ մեկ ժամվա ընթացքում ես ոտքի կանգնեցի: Ես սովորել եմ խոսքերի գաղտնիքը` հավատքի խոսքերի գաղտնիքը: Վաթսուն տարի է անցել, և ես անգամ գլխացավ չունեմ: Նույնիսկ մեկ անգամ չեմ ունեցել: Վերջին գլխացավն ունեցել եմ 1933 թ-ի օգոստոսին: Դրանից հետո չեմ ունեցել և չեմ էլ սպասում ունենալ: Եթե անգամ ունենամ էլ, որևէ մեկին չեմ ասի: Եթե հարցնեն, թե ինչպես եմ զգում, ես կպատասխանեմ. «Լավ եմ, շնորհակալություն»: Ես միայն ճիշտ բառեր կարտասանեմ, որովհետև Հիսուսն ասում է Մարկոս 11.23-ում. «Նրան կլինի` ինչ որ ասի»: Ես հավատում եմ Աստծո Խոսքին` Եսա յի 53.5-ին. «…Նրա վերքերով մենք բժշկված ենք»: Ես հավատում եմ դրան: Ես հավատում եմ, որ բժշկված եմ:

 

Գլուխ 2

ԻՆՉ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ՁԵՐ ԽՈՍՔԵՐԸ ՁԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎՐԱ

 

Երբ տղաս` Քենը, 2,5 օրական էր, այդ փոքրիկ արարածին պահեցի իմ ձեռքերում և ասացի. «Տե՛ր իմ, շնորհակալ եմ այս տղայի համար: Ես գիտակցում եմ, որ Դու այս նոր կյանքը տվել ես ինձ և իմ կնոջը: Ես գիտակցում եմ, որ սա իմ պատասխանատվությունն է, քանի որ գիտեմ Աստվածաշունչը` դաստիարակել երեխա յին այնպես, որ երբ մեծանա, չհեռանա Քեզանից: Ես գիտակցում եմ, որ Քո Խոսքն ասում է` կրթել երեխաներին Տիրոջ դաստիարակությամբ և հանդիմանությամբ, և ես այդպես էլ կանեմ: Այդպես կանեմ, քանի որ երեխաները կրթվում են ոչ միայն հորդորներով, այլ նաև օրինակով, ես պատրաստվում եմ անել այն, ինչը ճիշտ է: Եվ ես Քեզ հետ ազնիվ կլինեմ, եթե ինչ -որ հարցում վրիպեմ»: Երբ մեր փոքրիկ աղջիկը` Փաթը, ծնվեց, ես նրան անմիջապես վերցրի իմ ձեռքերի մեջ և ասացի միևնույն խոսքերը. «Ես ճիշտ կվարվեմ, նրան ճիշտ կմեծացնեմ: Ես կկրթեմ նրան, ճիշտ օրինակ ցույց կտամ և կսովորեցնեմ ճշմարտություններ Աստծո Խոսքից: Ես կսովորեցնեմ աղջկաս նաև… օրինակով»: Ես գիտեմ, որ մարդը կարող է ունենալ այն, ինչ որ ասի, այդ իմանալով ես ասում եմ, որ Քենը կաճի ֆիզիկապես ուժեղ, առանց հիվանդության, կլինի աչալուրջ և հոգով աննկուն: Տարիներ անց նույնիսկ մեր ազգականները, որոնց կարծիքով մենք շատ բան ենք կորցրել` գնալով այդ լեզուներով խոսողների ետևից, ասում էին. «Ինչ -որ բան կա այստեղ. Քենեթի երեխաները երբեք չեն հիվանդանում»: Ես իմ կյանքում երբեք չեմ աղոթել, որ իմ երեխաները փրկվեն: Ոչ մի աղոթք: Երբեք չեմ աղոթել, որ նրանցից որևէ մեկը լցվի Հո գով: Այժմ նրանք չափահաս են, ունեն իրենց սեփական ընտանիքները, և ես չեմ հիշում, որ այսքան տարիների ընթացքում աղոթած լինեմ նրանց համար: Ինչո՞ւ: Որովհետև դու կարող ես ունենալ այն, ինչ որ ասում ես, իսկ ես արդեն ասել էի իմ ասելիքը: Եթե ես աղոթեի դրա համար, նշանակում է` նախկինում նույնը նկատի չունեի: Նրանք փրկվել և Սուրբ Հոգով լցվել էին վաղ տարիքում: 

Վարկանիշներ

0 reviews
keyboard_arrow_up