Հետևե՛ք ձեր կյանքի համար Աստծո ծրագրին

(0)

ՆԱԽԱԲԱՆ

 

Մենք ապրում ենք այնպիսի օրերում, երբ ժամանակ չունենք եկեղեցի ձևանալու կամ մեր կյանքերում սատանայի հետ խաղեր խաղալու համար: Վերջին օրերը մոտ են: Ամեն բան շուտով վերջանալու է: Մեր առջև վճռական տարիներ են, քանի որ մեծ աշխատանք պիտի արվի, և հոգիների մեծ հունձք պիտի լինի: Երբևէ այսքան կարևոր չի եղել մեզ անցյալում կապող բոլոր բաներից ազատ լինելը: Երբևէ այսքան կարևոր չի եղել յուրաքանչյուրիս զգայունությունը Սուրբ Հոգու առաջնորդությանը և մեր կյանքերի համար Աստծո ծրագրին հետևելը: Եկել է մեզ կարգի բերելու ժամանակը, ընկերնե՛ր: Եկել է Աստծուն ծառայելու հարցում լրջանալու ժամանակը և լինելու այն, ինչ Նա կամենում է, որ լինենք: Երբ Աստծուն հնազանդության մեջ եք քայլում, ձեր անցյալի ձախողումերը և թերացումերը, որոնք խոչընդոտել են ձեր ընթացքը Սուրբ Հոգու հետ, այլևս չեն կարողանա խանգարել ձեզ համար Աստծո նախասահմանության իրականացմանը: Եթե դուք ձեր մասն անեք՝ նախապատրաստվելով և հնազանդվելով, ապա մարդկային, մարմական ոչ մի ծրագիր և ոչ մի դև չի կարողանա խոչընդոտել Նրա ծրագրի իրագործումը: Ոչինչ չի կարողանա խլել կամ ի չիք դարձնել այն, ինչ Աստված հռչակել է ձեր կյանքի համար: 

«Որովհետև Ես գիտեմ այն խորհուրդները, որ Ես խորհում եմ ձեր մասին, ասում է Տերը, խաղաղության խորհուրդները և ոչ թե չարության, որ ձեզ տամ ապագան և հույսը։ Եվ դուք կկանչեք ինձ և կգնաք ու աղոթք կանեք դեպի ինձ, և Ես կլսեմ ձեզ: Եվ դուք Ինձ կորոնեք և կգտնեք, որովհետև Ինձ կխնդրեք ձեր բոլոր սրտով»: – Երեմիա 29.11–13

Օ՜, Տե՛ր, Դու ցո՛ւյց տուր ինձ այն, ինչը ես չեմ տեսնում: Դու սովորեցրո՛ւ ինձ այն, ինչ ես չգիտեմ: Եվ Դու նախապատրաստի՛ր ինձ նրան, ինչ պատրաստել ես ինձ համար:

 

 

1

ՎԱԶԵ՛Ք ՁԵՐ ԱՌՋԵՎ ԴՐՎԱԾ ԱՍՊԱՐԵԶԸ

 

Ուստի մենք էլ, որ ՎԿԱՆԵՐԻ այսքան ԲԱԶՄՈՒԹՅՈՒՆ ունենք ՄԵԶ ՇՐՋԱՊԱՏԱԾ, դեն գցենք ամեն ծանրություն և մեզ դյուրավ պաշարող մեղքը և համբերությամբ ՎԱԶԵՆՔ մեր առաջ դրած ԱՍՊԱՐԵԶԻ ԸՆԹԱՑՔԸ: – Եբրայեցիս 12.1

Կա որոշակի ասպարեզ, որն Աստված դրել է ձեր առջև, որ դուք վազեք այն: Դա հոգևոր ասպարեզ է և կապված է այն աստվածային նախասահմանության հետ, որն Աստված ծրագրել է, որ դուք իրագործեք: Եվ Աստվածաշունչն ասում է, որ ոչ միայն պետք է վազեք, այլև պետք է ավարտեք ձեր ասպարեզը կամ ընթացքը (Բ Տիմ. 4.7): Այլ կերպ ասած՝ պետք է իրագործեք Աստծո ծրագիրը կամ նպատակը անհատապես ձեր կյանքի համար: Չպետք է վազել ուրիշ մեկի ասպարեզը կամ ավարտել ուրիշ մեկի ընթացքը, քանի որ Աստված տարբեր ընթացքներ է տվել մեզնից յուրաքանչյուրին: Ինչո՞ւ է այդքան կարևոր հետևել ձեր կյանքի համար Աստծո ծրագրին: Ինչպե՞ս կարող ենք վազել մեր ասպարեզը և ավարտել մեր ընթացքը: Աստվածաշունչը տալիս է այս հարցերի պատասխանները:

 

 

ՎԿԱՆԵՐԻ ՄԵԾ ԲԱԶՄՈՒԹՅՈՒՆ

 

Սակայն նախ և առաջ եկե՛ք ուշադրություն դարձնենք Եբրայեցիս 12.1-ում մի կարևոր բանի: Այստեղ ասվում է, որ մենք չենք վազում մեր ասպարեզը առանց դիտորդների: Ըստ Աստվածաշնչի՝ մենք մեր հոգևոր ասպարեզը վազում ենք՝ «շրջապատված» «վկաների մեծ բազմությամբ»: Ո՞վ է ներգրավված վկաների այս մեծ բազմության մեջ: Եբրայեցիս թղթի 11-րդ գլուխը պատասխանում է այդ հարցին: Ինչպես գիտեք, Եբրայեցիների թղթի հեղինակը (ով իմ կարծիքով Պողոսն է) եբրայեցի քրիստոնյաներին ուղղված այդ նամակը չի գրել՝ գլուխների և խոսքերի բաժանած: Ուստի, երբ կարդում ենք Եբրայեցիս 12-րդ գլուխը, պետք է հասկանանք, որ Պողոսը շարունակում է խոսել «հավատքի հերոսներից», որոնց մասին պատմում է Եբրայեցիս 11-րդ գլխում: Եբրայեցիս 11-րդ գլխում Պողոսը թվարկում է հավատքի հերոսներին, սկսում է Աբելից և շարունակում՝ խոսելով Ենովքի, Նոյի, Աբրահամի և Սառայի, Իսահակի, Հակոբի, Հովսեփի, Մովսեսի և այլոց մասին: Այնուհետև՝ գլխի վերջում, հետևյալն է ասում հավատքի բոլոր հերոսների մասին. «Եվ ՍՐԱՆՔ ԱՄԵՆԸ հավատքով վկայություն առան...» (Եբր. 11.39): Անմիջապես հաջորդ խոսքում Պողոսն ասում է. «Ուստի մենք էլ, որ ՎԿԱՆԵՐԻ այսպիսի ԲԱԶՄՈՒԹՅՈՒՆ ունենք մեզ շրջապատած…» (Եբր. 12.1): Ուրեմն հավատքի տղամարդիկ և կանայք, որոնց մասին Պողոսը խոսում է Եբրայեցիս 11-ում, վկաների այն բազմության մեջ են, որի մասին նշվում է Եբրայեցիս 12.1-ում: Ի՞նչ նկատի ունի Պողոսը, երբ ասում է, որ «շրջապատված ենք» վկաների այս բազմությամբ: Աստվածաշնչի «Կենդանի» թարգմանությունը այսպես է ձևակերպում. «Քանի որ տրիբունաներից մեզ է հետևում հավատքի տղա­մարդկանց [և կանանց] մեծ բազմություն… եկե՛ք համբերությամբ վազենք հենց այն ասպարեզը, որն Աստված դրել է մեր առջև»: Պողոսն օգտագործում է ասպարեզ վազելու օրինակը՝ բնութագրելու, թե ինչպես պետք է հետևենք Աստծո ծրագրին մեր կյանքերի համար մեր քրիստոնեական ընթացքի մեջ: Նա օրինակ է բերում հունական մարզախաղերը, որոնք անցկացվում էին Պողոսի օրերում. դրանք նման էին ժամանակակից Օլիմպիական խաղերին: Հունական խաղերում վազքի մրցումերին մասնակցողները շրջապատված էին տրիբունաներից իրենց հետևող մարդկանցով, որոնք եկել էին իրենց քաջալերելու: Ուստի Եբրայեցիս 12.1-ում Պողոսի ասածը հետևյալ իմաստն ունի. «Բոլոր այն հերոսները, որոնց ես թվարկեցի, և մյուս բոլոր հավատացյալները, որոնք մահացել են, մեզ են հետևում Երկնքի տրիբունաներից, մինչ մենք վազում ենք մեր հոգևոր ընթացքը»: Երկնքից մեզ հետևող վկաների այդ մեծ բազմությունը, ինչպես նաև երկրի վրա ապրող ամեն հավատացյալ Աստծո ընտանիքի մասն է. սրա մասին Պողոսը խոսում է Եփեսացիս 3.14-րդ և 15-րդ խոսքերում. «Սրա համար կրնկում եմ իմ ծունկերը մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հոր առաջ, որից ամեն նահապետություն (անգելերեն թարգմանությունում՝ ընտանիք) երկնքում և երկրումս անուն է առնում»: Թո՛ղ սա քաջալերի ձեզ. իմացե՛ք, որ Երկնքի տրիբունաներում կանգնած ընտանիք ունեք, որը քաջալերում է ձեզ, մինչ դուք վազում եք ձեր ընթացքը: Հավատքի տղամարդկանց և կանանց այս մեծ բազմությունը չի հետևում, թե ինչպես եք վազում ձեր բնական ընթացքն այս երկրի վրա: Նրանց չեն հետաքրքրում կյանքի բնական բաները:Օրինակ՝ նրանք չեն հետևում ձեզ, երբ զբաղվում եք առօրյա գործերով: Նրանց չի հետաքրքրում՝ գնել եք նոր հագուստ, նոր մեքենա կամ որքան գումար ունեք բանկում: Նրանք նայում են ձեր քրիստոնեական ընթացքին, թե ինչպես եք վազում ձեր հոգևոր ասպարեզը: Նրանց հետաքրքրում է այն, թե արդյոք հետևում եք ձեր կյանքի համար Աստծո ծրագրին: Տարիներ առաջ ես գերբնական վերապրում ունեցա, ինչն ինձ հայտնություն տվեց և ցույց տվեց Երկնքի տրիբունաներից մեզ հետևող վկաների բազմության իրողությունը: 1968 թվականին քույր ժաննա Վիլկերսոնը, որ Աստվածաշնչի կայացած ուսուցիչ էր և մարգարեուհի (հիմա նա Տիրոջ մոտ է), սեմինարի ժամանակ մարգարեացավ, որ գալիք աշնանը ես Ենովքի նման վերապրում պիտի ունենայի և պիտի փոխադրվեի Երկինք: Ենովքը մարմով փոխադրվեց Երկինք, նրա ֆիզիկական մարմինը ևս կտրվեց երկրից (Ծննդ. 5.24, Եբր. 11.5): Սակայն քույր Վիլկերսոնը մարգարեացավ, որ ես Հոգով պիտի փոխադրվեի Երկինք և Աստծուց հայտնություն պիտի ստանայի: Ես ոչինչ չարեցի, որ իրականություն դարձնեմ այդ մարգարեությունը: Պարզապես շարունակեցի ծառայել Աստծուն: Այդ տարի աշնանը քույրս՝ Օլետան, քառասունհինգ տարեկանում մահացավ քաղցկեղից: Օլետան նախկինում էլ հիվանդացել էր և գրեթե մահվան շեմին էր: Սակայն ես աղոթել էի նրա համար, և նա բժշկվել էր: Այն ժամանակ նա հոգևոր մանուկ էր Քրիստոսում, ուստի ես կարող էի նրա բժշկությունը ստանալ Խոսքի հանդեպ իմ հավատքով: Սակայն այս անգամ, երբ հիվանդացավ, այլևս հոգևոր մանուկ չէր, և ես չէի կարող իմ հավատքով նրա համար բժշկություն ստանալ: Մենք չենք կարող ուրիշներին մեր հավատքով անընդհատ տանել, քանի որ Աստված ակնկալում է, որ մեզնից յուրաքանչյուրն աճի հավատքի մեջ: Այդ տարի աշնանը քույրս մահացավ: Այն երեկո, երբ նա արձակեց իր հոգին, մեր ամբողջ ընտանիքը հավաքված էր նրա անկողնու շուրջը: Հաջորդ գիշեր՝ 1:30-ին մոտ, անկողնումս պառկած մտածում էի, թե ինչ էր զգացել քույրս, երբ հոգին լքել էր մարմինը, և նա բարձրացել էր Երկինք՝ Տիրոջ մոտ: Մտածում էի այն օրերի մասին, երբ իմ սիրտն էր դադարել զարկելուց 1933 թվականի օգոստոսի 16-ին հիվանդության մահճում: Երբ սիրտս կանգ էր առել, հոգիս լքել էր մարմինս, ես, հետ նայելով, կարողացել էի տեսնել մարմինս անկողնու մեջ: Տեսել էի, թե ինչպես էր մայրս բռնել ձեռքս: Հետո նորից սկսեցի մտածել քրոջս մասին: Նա պիտի որ հետ նայած և տեսած լիներ բոլորիս, որ հավաքվել էինք իր անկողնու շուրջը, պիտի որ տեսած լիներ մեր սերն ու հոգատարությունը: Երբ մտածում էի սրա մասին, հանկարծ առաստաղից մի պայծառ ոսկեգույն լույսի շող Երկնքից թափանցեց իմ սենյակ. այն նման էր վերելակի լիսեռի: Երբ այդ լույսը դիպավ ինձ, հոգիս դուրս եկավ մարմիցս և այդ լույսի շողի միջով վեր բարձրացավ մինչև Երկինք, ասես վերելակով էի բարձրանում: Երկնքում տեսա, թե ինչպես էր քույրս խոսում Հիսուսի հետ: Երբ մոտեցա նրանց, Հիսուսը դադարեց քրոջս հետ խոսելուց և նայեց ինձ: Երբ Հիսուսը հայացքը դեպի ինձ ուղղեց, քույրս շրջվեց, որ տեսներ, թե ում էր նայում Հիսուսը, և տեսավ ինձ: Առաջինը, որ քույրս ասաց ինձ, հետևյալն էր. «Քե՛ն, քեզ այդքան վատ մի՛ զգա, որ չկարողացար հավատքով աղոթել ինձ համար: Կար պատճառ դրա համար» (նա չասաց ինձ, թե որն էր պատճառը):

Երբեմն Աստված չի հայտնում մեզ, թե ինչու որոշ մարդիկ բժշկություն չեն ստանում: Երկրորդ օրինաց 29.29-ում ասվում է. «Ծածուկ բաները մեր Տեր Աստծո համար է»: Քույրս ասաց նաև, որ արդեն տեսել էր տատիկին և պապիկին՝ մորս ծնողներին, հանդիպել էր իր թոռնիկ Ջեյսոնին, որ մահացել էր երեք տարեկանում: Հետո ավելացրեց. «Քենե՛թ, Աննային եմ տեսել»: Աննան նրա դուստրն էր, որ մահացել էր ավտովթարի հետևանքով ընդամենը քսանհինգ տարեկանում՝ թողնելով իր երկու փոքր երեխաներին: Քույրս շարունակեց. «Առաջինը, որ Աննան հարցրեց, այն էր, թե ինչպես են Բիլը և երեխաները (Բիլն Աննայի ամուսինն էր): Ես նրան չասացի, որ Բիլը նորից է ամուսնացել»: Այնուհետև քույրս մի բան ասաց, որն ինձ համար իսկական հայտնություն դարձավ. «Այստեղ մարդկանց չի հետաքրքրում երկրի վրա ապրողների կյանքի բնական կողմը: Նրանց հոգը չէ, որ մենք նոր զգեստ կամ նոր կոստյում ենք գնում, որքան գումար ունենք բանկում: Նրանց հետաքրքրում են հոգևոր բաները: Նրանք չգիտեն, թե ինչ է տեղի ունենում կյանքիդ բնական տիրույթում, սակայն տեղյակ են ամեն բանից, ինչ անում ես հոգևորում: Նրանք իմանում են, երբ որոշումեր ես կայացնում Քրիստոսի համար»: Քույրս խոսում էր վկաների այն բազմության մասին, որոնք Երկնքից հետևում են, թե ինչպես ենք մենք վազում մեր հոգևոր ասպարեզը: Դա էր այն հայտնությունը, որ քույր Վիլկերսոնի մարգարեության համաձայն պիտի ստանայի այդ վերապրման ժամանակ: Մինչ Երկինք փոխադրվելու վերապրում ունենալս այդ հայտնության փոքրիկ ծվենն ունեի միայն: Քույրս նաև հետևյալն ասաց. «Քե՛ն, խնդրում եմ, խոսի՛ր ____ (նա տվեց իր կրտսեր որդու անունը) հետ: Նա կլսի քեզ»: Քրոջս այդ որդին ճանաչել էր Աստծուն և իր կյանքում Աստծուն ծառայելու կոչում ուներ: Սակայն նա հեռացել էր Աստծուց ու տարիներ շարունակ չէր հաղորդակցվում Նրա հետ: Քույրս ասաց. «Ասա՛ որդուս, որ ես քեզ ասել եմ, որ նա երբեք երջանիկ չի լինի, և նրա կյանքը երբեք ճիշտ հունով չի ընթանա, քանի դեռ չի հանձնել իր կյանքը Տիրոջը: Ասա՛ նրան, որ երբ նա վերստին նվիրի իր կյանքն Աստծուն, ես կիմանամ դրա մասին: Մենք Երկնքում իմանում ենք այն ամենի մասին, ինչ հոգևորում տեղի է ունենում երկրի վրա»: Այդ վերապրումից հետո ես խոսեցի քրոջս որդու հետ, ինչպես որ նա խնդրել էր: Եվ թեև այդ ժամանակ նա քայլ արեց դեպի Աստված, սակայն իր կյանքն ամբողջությամբ չհանձնեց Աստծուն: Հենց այդ պատճառով էլ, ինչպես քույրս էր ասել, դրանից հետո տարիներ շարունակ ոչ մի բան ճիշտ հունով չընթացավ նրա կյանքում: Այնուհետև ճամբարային հավաքույթներից մեկի ընթացքում քրոջս որդին իր կյանքը լիովին հանձնեց Տիրոջը և արձագանքեց ծառայության մեջ մտնելու Նրա կանչին: Փառք Աստծուն, որ նույն վայրկյանին, երբ նրա որդին իր կյանքը վերստին հանձնեց Աստծուն, քույրս Երկնքում իմացավ այդ մասին: Եվ նա ուրախանում է, երբ հիմա իր որդին ջանում է վազել իր ասպարեզը և հետևել իր կյանքի համար Աստծո ծրագրին: Ի դեպ, երբ քույր Վիլկերսոնը մարգարեացավ և ասաց, որ ես կփոխադրվեմ Երկինք Ենովքի նման և հայտնություն կստանամ, նա նաև ասաց, որ մեկ այլ անձնավորություն ևս նման գերբնական վերապրում կունենա: 

 

Վարկանիշներ

0 reviews
keyboard_arrow_up