Պետրոսն ու Հովհաննեսը ուղարկվում են Սամարիա
Գործք Առաքելոց 8:14-17.
14. Երբ որ Երուսաղեմում լինող առաքյալները լսեցին, թե Սամարիան Աստծո խոսքն ընդունեց, Պետրոսին և Հովհաննեսին ուղարկեցին նրանց մոտ,
15. Որոնք իջան և աղոթք արին նրանց վրա, որ Սուրբ Հոգին առնեն,
16. Որովհետև դեռ նրանց ոչ մեկի վրա չէր իջել, միայն Տեր Հիսուսի անունով էին մկրտված:
17. Այն ժամանակ ձեռքերը դրին նրանց վրա, և նրանք ընդունում էին Սուրբ Հոգին:
14-րդ ասում է. «Երբ որ Երուսաղեմում լինող առաքյալները լսեցին, թե Սամարիան Աստծո խոսքն ընդունեց Պետրոսին և Հովհաննեսին ուղարկեցին նրանց մոտ…»: Սա վերջնական ապացույցն է այն բանի, որ այդ մարդիկ, իրոք, փրկվել էին: Առաքյալները գիտակցելով, որ նրանք փրկվել էին, քանի որ շատ հրաշալի բաներ էին լսել այն մասին, ինչ Աստված կատարել էր Փիլիպոսի միջոցով, ուստի ուղարկեցին Պետրոսին և Հովհաննեսին, որպեսզի դնեն իրենց ձեռքերը նորադարձների վրա` Սուրբ Հոգին ստանալու համար: Որևէ գրանցում չկա այն մասին, որ Պետրոսը և Հովհաննեսը հատուկ նպատակով էին ուղարկվել Սամարիա: Ո՞րն էր նպատակը: Պատասխանը գտնվում է խոսք 15– ում. «Որոնք իջան և աղոթք արին նրանց վրա, որ Սուրբ Հոգին առնեն»: Երուսաղեմի մյուս առաքյալները Սամարիա ուղարկվեցին այս կոնկրետ նպատակով: Ինչո՞ւ համար նրանք պետք է աղոթեին սամարացիների համար: Ինչո՞ւ չէր կարող Փիլիպոսը աղոթել: Մենք պետք է հիշենք, որ յուրաքանչյուրս մեր տեղն ունենք Աստծո պլանում: Մենք պետք է ձգտենք, որ լինենք այն տեղում, որտեղ Աստված է ուզում, որ լինենք: Աստված մեզ համար կոնկրետ ծառայություններ է պատրաստել: Նա բոլորիս նույն ծառայությունների համար չի կանչել և բոլորիս նույն ծառայությունները չի տվել: Փիլիպոսը ավետարանիչ էր: Նրա ծառայությունը ուղերկցվում էր Հիսուս Քրիստոսի անունով շատ շատերի փրկությամբ: Պետրոսն ու Հովհաննեսն ունեին մարդկանց վրա Սուրբ Հոգով մկրտվելու համար ձեռնադրելու կոնկրետ ծառայությունը:
Սիմոն
Գործք Առաքելոց 8:18,19.
18. Սիմոնը երբ որ տեսավ, թե առաքյալների ձեռք դնելով Սուրբ Հոգին տրվում է, փող բերեց նրանց և ասաց.
19. Ինձ էլ տվեք այս իշխանությունը, որ ում վրա ձեռք դնեմ` Սուրբ Հոգին առնի:
Սիմոնը Պետրոսին և Հովհաննեսին փող առաջարկեց, ասելով. «Ինձ էլ տվեք այդ իշխանությունը, որ ում վրա ձեռք դնեմ Սուրբ Հոգին առնի» (խոսք` 19.): Շատերը կարծում են, թե Սիմոնը փորձում էր Սուրբ Հոգին առնել: Դա այդպես չէր: Նա փորձում էր գնել մարդկանց վրա ձեռքերը դնելու կարողությունը: Պետրոսը նրան պատասխանեց. «…Քո արծաթը քեզ հետ կորչի, որովհետև դու կարծեցիր, թե Աստծո պարգևը փողով կառնվի» (խոսք` 20.): Հունարենում չորս տարբեր բառեր կան, որոնք Նոր Կտակարանում փոխարինվել են «պարգև» բառով: Այս հունարեն յուրահատուկ բառը, նշանակում է «շնորհք»: Պետրոսին և Հովհաննեսին տրվել էր շնորհք կամ պարգև, ձեռնադրելու մարդկանց` Սուրբ Հոգով մկրտելու համար: Ինչպե՞ս ենք մենք իմանում, որ սամարացիները, իրոք, խոսում էին օտար լեզուներով: Որոշ մարդիկ, ովքեր չեն հավատում լեզուներին, վիճաբանում են, որ Աստվածաշունչը նրանց լեզուներով խոսելու մասին ոչինչ չի ասում: Ոչ մի փաստ չկա, որ նրանք չէին խոսում լեզուներով: Եվ մենք Նոր Կտակարանում կարդում ենք, որ նրանք լցվել էին Սուրբ Հոգով և խոսում էին օտար լեզուներով: Նաև ակնհայտ է, որ սամարացիները պետք է խոսեին լեզուներով, որովհետև. «…Սիմոնը երբ որ տեսավ, թե առաքյալների ձեռք դնելով Սուրբ Հոգին տրվում է…» (խոսք` 18.): Իհարկե, Սուրբ Հոգին հնարավոր չէ տեսնել ֆիզիկական աչքերով, որովհետև այն հոգի է: Հետևաբար, պետք է ինչ-որ մի ֆիզիկական նշան լիներ, որպեսզի Սիմոնը գիտենար, որ նրանք ստացել են Սուրբ Հոգին: Սիմոնն ինքնուրույն չէր ստացել Սուրբ Հոգին: Նա կարող էր տեսնել, որ ուրիշներն էլ էին ստացել: Ինչո՞ւ: Մի ծառայող ինձ ասաց. «Միգուցե նրա համար, որ Սիմոնը տեսավ, թե որքան ուրախությամբ էին լցվել սամարացիները»: Սա թերևս բացատրություն չէ, քանի որ Սիմոնն արդեն տեսել էր ուրախությունը: Խոսք 8-ը ասում է. «…մեծ ուրախություն կար քաղաքում»: Նրանք արդեն ուրախ էին, նախքան Պետրոսի և Հովհաննեսի քաղաք գալը և նախքան Սուրբ Հոգով մկրտվելը: Այդ դեպքում` ի՞նչ նշան էր, որ պատճառ հանդիսացավ Սիմոնի համար, որ նա տեսներ մարդկանց Սուրբ Հոգին ստացած, երբ Պետրոսն ու Հովհաննեսը իրենց ձեռքերն դրել էին նրանց վրա: Բոլոր վկայությունները մատնանշում են, որ այդ նշանը օտար լեզուներով խոսելն էր: Դա էր Սիմոնին համոզող նշանը, որ նրանք ստացել են Սուրբ Հոգին: Օտար լեզուներով խոսելը Սուրբ Հոգի չէ, և ոչ էլ Սուրբ Հոգին` օտար լեզուներով խոսել: Բայց նրանք քայլում են ձեռք ձեռքի բռնած: Ես դա նմանեցնում եմ կոշիկի լեզվակին: Լեզվակը կոշիկ չէ, և կոշիկն էլ լեզվակ չէ, բայց յուրաքանչյուրը կարևոր մասնիկ են միմյանց համար: Երբ Տեխասում ինչ-որ մեկը մեքենա է գնում, ստանում է սեփականությունը հաստատող վկայական: Ավտոմեքենան վկայական չէ, և ոչ էլ վկայականը` ավտոմեքենա, բայց դու հեռու չէս կարող գնալ առանց վարորդական իրավունքն հաստատող փաստաթղթի: Եթե դուք լցված եք Սուրբ Հոգով, դուք պետք է ունենաք վկայություն (լեզուներով խոսելը), որի հետ քայլում ենք միևնույն ժամանակ: Ի դեպ, Գործք Առաքելոց 8-ում, անգամ չնչին տեղեկություն չկա այն մասին, որ Պետոսն ու Հովհաննեսը սամարացիներին ուսուցանում էին սպասել Սուրբ Հոգուն: Մարդկանց սովորեցնել սպասել Սուրբ Հոգով լցվելուն, որն արդեն տրված է որպես ձրի պարգև, միայն կասկած և անվճռականություն է առաջացնում: Հ. Քարտերը, որը երկար տարիներ Մեծ Բրիտանիայի Աստծո Ասամբլեայի գլխավոր տեսուչն էր, աշխարհում ամենահին Ավետարանչական դպրոցի հիմնադիրը և Ավետարանի առաջնորդ ուսուցիչը ամբողջ աշխարհում, ասում է, որ մարդկանց ուսուցանել սպասել Սուրբ Հոգուն ոչ այլ ինչ է, քան անհավատ աշխատանքի արդյունք։