Ինչպես Խուսափել Վիճաբանություններից

(0)

Ինչպես խուսափել վիճաբանություններից

 

Յուրաքանչյուր բնագավառում լինում են կռիվներ: Կռիվներն ու վիճաբանությունները բաժանում են ազգն ազգից, եղբորը` քրոջից, ամուսնուն` կնոջից: Այդ վիճաբանություններն ու կռիվները տարբեր տեսակի են` սկսած աշխատանքի վայրում ծագած փոքր անհամաձայնություններից մինչև ազգամիջյան պատերազմները: Բայց մի բան պարզ է` եթե դու ուզում ես ապրել այս աշխարհում, ապա պետք է պայքարես` վիճաբանությունների մեջ չմտնելու համար: Եվ որպես հավատացյալ` դու պետք է լրջորեն զբաղվես դրանով: Կռիվներին և վիճաբանություններին չպետք է թեթևորեն վերաբերվել: Դրանք անողոք թշնամիներ են: Պարզապես տե՛ս, թե ինչ է ասում Խոսքն այդ մասին: Հակոբոս 3.16-ում գրված է, որ որտեղ կռիվ կա, այնտեղ անկարգություն և ԱՄԵՆ չար բաներ կան: Եթե դու չես կանգնեցնում վիճաբանությունը կամ թույլ ես տալիս, որ այն անկառավարելի դառնա, դրանով իսկ դուռ ես բացում ամեն չար բաների համար: Նոր կտակարանի խորը ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կռիվներն ու վիճաբանությունները մահացու թշնամիներ են, որոնց չպետք է տեղ տանք մեր կյանքում: Իրականում, որպես վերստին ծնված Աստծո զավակ` դու ոչ միայն պետք է խուսափես վեճե րից, այլ նաև պետք է «խաղաղարար» լինես (Մատթ. 5.9): Բայց արդյո՞ք հնարավոր է ապրել կռիվներով լի այս աշխարհում և չմտնել վիճաբանությունների մեջ: Ես շատ եմ տվել այս հարցն ինքս ինձ, քանի որ իմ կյանքը լի է եղել անկարգություններով և վիճաբանություններով: Նույնիսկ երեխա ժամանակ, ես կռվում էի ամեն ինչի համար` իմ հեծանիվի, հագուստի, ցանկացած բանի համար: Թվում էր, թե ես միշտ կռվում էի: Ցածր դասարաններում շատ էի տարբերվում մյուսներից, որովհետև բոլոր տղաները ջինս էին կրում, իսկ ես` մի այն ծնկներիս հասնող լայն տաբատ: Երբ քայլում էի, տղաները ծիծաղում էին ինձ վրա` ընդօրինակելով այն ձայնը, որ լսվում էր իմ թավշե տաբատից»: Բոլոր մյուս երեխաները նույնպես ծիծաղում  էին վրաս: Եվ դա մշտական կռվի առիթ էր: Շատ սադրանք հարկավոր չէր լինում, որպեսզի ես կռվի բռնկվեի ինչ -որ մեկի հետ: Չափահաս տարիքում անգամ առիթ էի փնտրում կռվե լու համար: Վերելակում փորձում էի որևէ տգեղ բան ասել կանանց ներկայությամբ և հաճույքով դիտում էի, թե ինչպես են կարմրում նրանց ականջները: Այդպիսով ակնկալում էի, որ տղամարդկանցից որևէ մեկն ինչ -որ բան կասի դրա վերաբերյալ, և ես կկարողանամ ծեծել նրան: Մի խոսքով` ես շատ դյուրագրգիռ և կռվարար էի, մինչև որ ընդունեցի Հիսուսին` որպես իմ կյանքի Տեր: Նույնիսկ վերստին ծնվելուց հետո էլ չափազանց դյուրագրգիռ էի: Բայց այդ ժամանակ բռունցքիս փոխարեն լեզվով էի կռվում: Ես այնպիսի բաներ էի ասում, որոնք ավելի ուժգին հարված էին հասցնում մարդուն, քան բռունցքս: Այժմ մարդու դեմքին հարվածելու փոխարեն ես նրա սրտին էի հարվածում, ինչը շատ ավելի կործանարար էր: Կապտած աչքը կարող էր բուժվել մի քանի օրում, բայց վիրավորված հոգին շարունակ կտանջվեր, մինչև  որ մեկը դիպչեր նրան Աստծո սիրով և բժշկեր նրան: Ես չէի կարողանում հասկանալ, թե ինչու էի ավելի կոպիտ խոսում ընտանիքիս անդամների հետ, քան մյուսների: Որքան փորձում էի սիրալիր խոսել նրանց հետ, չէի կարողանում: Ես այնքան էի քննադատում Գլորիային մեքենա վարելիս, որ նա հրաժարվեց մեքենա վարել իմ ներկայությամբ: Ես քննադատում էի նրան նաև փոքր ինքնաթիռը վարելիս, մինչև որ նա որոշեց թույլ տալ, որպեսզի «վատ բերանը» (ես ինձ այսպես էի անվանում) վարի փոքր ինքնաթիռը, իսկ ինքն այդ ընթացքում պարզապես քնում էր, մինչ որ մենք տեղ կհասնեինք: Երեխաներիս հետ խոսելիս իմ խոսելաձևը նույնպես ոչնչով չէր տարբերվում: Ես չէի ցանկանում այդքան անզգալինել, բայց ոչինչ էլ չէի կարողանում անել: Ես կոպիտ խոսելու արմատացած սովորություն ունեի և չգիտեի, թե ինչպես այն փոխել: Մի օր էլ մտաբերեցի, որ հազիվ եմ հիշում, թե երբ եմ վերջին անգամ ինչ -որ լավ բան ասել երեխա-ներիս: Եվ հենց այդ ժամանակ ես փոխվելու որոշում կայացրի: Բայց ինչպե՞ս:

Ես հարցրի Տիրոջը. «Ինչպե՞ս փոխեմ իմ վարքագիծը»: Ես գիտե ի, որ Եփեսացիների 4.29-ում գրված է. «Ո՛չ մի գեշ խոսք դուրս չգա ձեր բերանից, բայց այն, որ բարի է, շինության համար հարկավոր, որ շնորհք տա լսողնե րին»: Անկասկած` կոպիտ խոսքերը և քննադատությունը ո՛չ շինություն կարող էին տալ և ո՛չ էլ շնորհք: Ես ցանկանում էի փոխվել և կարիք ունեի մեկ այլ բանի, որը կարող էր փոխարինել իմ մշտական խոսքերին. ինձ հարկավոր էր մի այնպիսի բան, որն ավելի զորավոր էր վիճաբանության և քննադատու թյան խոսքերից: Ես գտա այդ այլընտրանքը Եփեսացիների 5.3,4-ում. «Բայց պոռնկություն և ամեն պղծություն կամ ագահություն թո՛ղ չանվանվի ձեզանում, ինչպես սուրբերին կվայելի: Եվ գարշություն կամ հիմար խոսքեր կամ խեղկատակություն, որ չեն վայելում, այլ մանավանդ` գոհություն»: 

Վարկանիշներ

0 reviews
keyboard_arrow_up