Դու Բժշկվաժ ես

(0)

Արդյո՞ք բժշկությունն Աստծո կամքն է

 

 Բժշկության վերաբերյալ Աստծո կամքն իմանալու համար նախ դու պետք է իմանաս, թե ինչ է ասում Նրա Խոսքը, քանի որ Նրա Խոսքը Նրա կամքն է:

«Սկզբում էր Խոսքը, և Խոսքն Աստծո մոտ էր, և Խոսքն Աստված էր… Եվ Խոսքը մարմին եղավ և բնակվեց մեր մեջ, և Նրա փառքը տեսանք, ինչպես Հորից եղած Միածնի փառք` շնորհքով և ճշմարտությամբ լիքը» (Հովհ. 1.1,14):

Նազովրեցի Հիսուսը Աստծո Խոսքն էր` մարմին դարձած, Աստծո կամքի ամբողջական դրսևորումը մարդկային կերպարանքով: «Հիսուսն ասաց նրանց.

«Իմ կերակուրը նա է, որ Ինձ ուղարկողի կամքն անեմ, և Նրա գործը կատարեմ»» (Հովհ. 4.34): «Եվ Հիսուսն աղաղակում էր և ասում. «Ինձ հավատացողը չէ թե Ինձ է հավատում, այլ Ինձ Ուղարկողին: Եվ Ինձ տեսնողը Ինձ Ուղարկողին է տեսնում»» (Հովհ. 12.44,45): 

 

«Հիսուսը նրանց ասաց. «Ես եմ Ճանապարհը, և՛ Ճշմարտությունը, և՛ Կյանքը, ո՛չ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ Ինձանով: Եթե Ինձ գիտենայիք, իմ Հորն էլ կգիտենայիք… Ինձ տեսնողը Հորը տեսավ…» (Հովհ. 14.6-9): 

Եթե ցանկանում ես տեսնել Աստծուն, նայի՛ր  Հիսուսին: Եթե ցանկանում ես լսել Աստծուն, լսի՛ր  Հիսուսին: Եթե ցանկանում ես իմանալ Աստծո կամքը, ուսումնասիրի՛ր  Հիսուսի ծառայությունը: Ըստ Եբրայեցիների 1.1-3-ի` Հիսուսն Աստծո Որդին է, ամեն ինչի Ժառանգը, Աստծո փառքի պայծառությունը, Աստծո Անձի ճշգրիտ պատկերը: Հիսուսը Ամենակարող Աստծո բուն պատկերն է: Ամեն ինչ, որ Նա կատարեց, ամեն շարժում, որ Նա արեց, ամեն խոսք, որ Նա խոսեց, ներկայացնում էր Իր երկնային Հորը: Անվիճելի է, որ  Հիսուսը եկավ` Հոր կամքը կատարելու: Հովհաննես 10.10-ում Նա ասաց. «…Ես եկա, որ կյանք ունենան, և է՛լ ավելի ունենան»: Աստծո կամքը հավատացյալի համար առատ կյանքն է: Ղուկաս 4-րդ գլխում Հիսուսը շատ պարզ բացատրեց, թե ինչպես է Նա դրսևորելու այդ առատ կյանքը: 

 

«Եվ եկավ Նազարեթ, ուր որ մեծացել էր, և Իր սովորության պես շաբաթ օրը ժողովարան մտավ, և կանգնեց, որ կարդա: Եվ Եսայի մարգարեի գիրքը տվեցին նրան, և երբ որ գիրքը բացեց, այն տեղը գտավ, որ գրված էր. «Տիրոջ Հոգին Ի՛նձ վրա է, որի համար էլ օծեց Ինձ. Նա Ինձ ուղարկել է աղքատներին ավետարանելու, սրտով կոտրվածներին բժշկելու, գերիներին թողություն քարոզելու և կույրերին` տեսություն, խոցվածերին արձակելու, Տիրոջ ընդունելի տարին քարոզելու» (Ղուկ. 4.16-19):

 

 Երբ Նա վերջացրեց կարդալը, փակեց գիրքը, նստեց և ասաց. «…այսօր այս գիրքը կատարվեց ձեր ականջներում» (Ղուկ. 4.21):

 Այդ պահից ի վեր Հիսուսն անում էր այն, ինչ կարդաց ժողովարանում. Նա քարոզում էր Ավետարանը, բժշկում հիվանդներին, տեսողություն տալիս կույրերին և ազատում գերության մեջ եղած մարդկանց: Նա սովորեցնում  էր Գալիլեայի ժողովարաններում, և մարդիկ զարմանում էին: «Եվ նրանք զարմանում էին Նրա վարդապետության վրա, որ Նրա Խոսքն իշխանությունով էր» (Ղուկ. 4.32): Յուրաքանչյուր խոսք, որ դուրս էր գալիս Նրա բերանից, ազատագրում և բժշկություն էր բերում: 

 

Հիսուսը երբե՛ք չմերժեց ոչ մի մարդու բժշկության խնդրանքը, ով եկել էր Իր մոտ հավատքով: Նա երբե՛ք չասաց. «Ես չե՛մ կարող բժշկել քեզ: Աստված ցանկանում է, որպեսզի դու մի փոքր ժամանակ էլ հիվանդ մնաս»: Նա միշտ պատասխանում էր մարդկանց հավատքին:

 

 Գործք 10.38-ն ասում է. «…ինչպես Նրան Աստված Սուրբ Հոգով և զորությամբ օծեց, որ ման եկավ` բարի անելով և սատանայից բոլոր հարստահարվածներին բժշկելով, որովհետև Աստված Նրա հետ էր»: Աստծո ցանկությունն է, որ Իր ժողովուրդը բժշկված և առողջ լինի, և դա բացարձակ ճշմարտություն է: Նա դրսևորեց դա Հիսուսի միջոցով: Տե՛ս Ղուկաս 5.12,13-ը, որտեղ բժշկության վերաբերյալ Նրա կամքը պարզորոշ կերպով արտահայտված է. «Եվ եղավ, որ երբ որ Նա քաղաքներից մեկում էր, ահա մի մարդ` բորոտությունով լիքը, երբ որ Հիսուսին տեսավ, երեսի վրա ընկնելով` աղաչեց և ասաց. «Տե՛ր, եթե կամենաս, կարո՞ղ ես ինձ սրբել»: Եվ Նա, Իր ձեռքը մեկնելով, դիպավ նրան և ասաց. «Կամենո՛ւմ եմ, սրբվի՛ր»: Եվ շուտով բորոտությունը հեռացավ նրանից»: 

 

Երբ բորոտը հարցրեց` կսրբե՞ս ինձ, Հիսուսի պատասխանը շատ պարզ էր` այո՛, սրբվի՛ր:

 

Բորոտը գիտեր, որ Հիսուսը կարող էր բժշկել իրեն: Միակ հարցը, որ նա ուներ, այն էր, թե արդյոք Հիսուսի կա՞մքն է, թե՞ ոչ: Սա բժշկություն ստանալու գլխավոր առանցքն է, հավատքով կամ անհավատությամբ գործելու որոշիչ գործոնը: Դու գիտես, որ Աստված կարող է բժշկել: Քո խնդիրն է հստակ իմանալ, որ Աստված կբժշկի քեզ: Մինչև դու չգիտակցես քո սրտում, որ Աստված ցանկանում է բժշկել քեզ, դու երբե՛ք չես կարող բժշկություն ստանալ Նրանից: Դու կարող ես տեսնել, թե ինչպես են ուրիշները բժշկություն ստանում, բայց դու այդպես էլ երբե՛ք չստանաս այն: 

 

Բժշկության վերաբերյալ Աստծո կամքը հասկանալու համար պետք է հասկանաս քո փրկագնման ամբողջականությունը: Բժշկությունը փրկագնման այնպիսի մասնիկ է, ինչ պիսիք են` քո անձնական փրկությունը, Սուրբ Հոգին և Երկինքը` որպես քո հավիտենական տուն: Մնալ հիվանդ այն ժամանակ, երբ Հիսուսը տվել է բժշկություն, նշանակում է ապրել որպես Աստծո զավակ` քո ունեցած արտոնություններից շատ ավելի ցածր:

 

Եկե՛ք դիտարկենք փրկության ծրագիրը Եսայի մարգարեի աչքերով: Եսայի 53-րդ գլխում նա նկարագրեց, թե ինչ պետք է կատարվեր Գողգոթայում. զոհը, ցավը, տառապանքը, մահը: Նա ճշգրիտ կերպով ցույց տվեց, թե ինչ էր կատարվելու Գողգոթայում, թե՛ ֆիզիկական, թե՛ հոգևոր աշխարհներում:

 

«Հիրավի, Նա մեր ցավերը վեր առավ և մեր վշտերը բեռնեց Իր վրա…» (Եսայի 53.4): Ես ցանկանում եմ, որ դուք ուշադրությո՛ւն դարձնեք այս խոսքի առաջին բառին. «Հիրավի»: «Հիրավի». ո՛չ «երևի», ո՛չ էլ «միգու ցե»: Սա փաստ է: Հիրավի, Հիսուսը կրեց մեր ցավերը և Իր վրա բեռնեց մեր վշտերը: Հայերեն թարգմանությունը բնագիր եբրայերեն բառերի ոչ ճշգրիտ թարգմանություն է առաջարկում: Այս խոսքը պետք է թարգմանվեր այսպես. «Հիրավի, Նա վերցրեց մեր տկարությունը և կրեց մեր հիվանդությունը»: 

Վարկանիշներ

0 reviews
keyboard_arrow_up