Տալ և ստանալ
Դու ցանկանո՞ւմ ես իմանալ, թե ինչպես կարող ես ավելացնել քո եկամուտը: Կյանքում, անկախ քո հասարակական դիրքից, քեզ համար ճանապարհ կա: Այս գրքույկը գրելու իմ նպատակն է` քեզ տալ այն հայտնությունը, թե ինչպես կարող է ավելանալ քո եկամուտը: Աստծուց Խոսք ստանալուց անմիջապես հետո դու ես պատասխանատու՝ այն գործի մեջ դնելու համար: Մի օր հեռախոսով խոսում էի մի անձնավորության հետ: Մենք աղոթեցինք նրա բիզնեսի համար: Աստված խոսեց ինձ հետ աղոթքի ժամանակ և ասաց. «Հարցրու նրան, թե ինչու «Ջեներալ Մոթորս» ֆիրման ոչինչ չի վճարել իրեն անցյալ տարի»: Ես մի պահ երկմտեցի, բայց հետո հնազանդվեցի Աստծուն: Ես հարցրի. «Այդ ինչպես է, որ «Ջեներալ Մոթորս» ֆիրման անցյալ տարի քեզ ոչինչ չի վճարել»: Նա մի պահ լռեց և պատասխանեց. «Դե՛... նրանք ինձ ոչինչ պարտավոր չեն վճարել»: Եվ Տերը խոսեց ինձ հետ. «Ասա՛ նրան. «Ահա թե ինչու Ես նրան նույնպես ոչինչ չեմ վճարում»»: Դա իսկապես բացեց իմ աչքերը: Խոսքը պարզ ասում է. «Աղքատին ողորմողը Տիրոջն է փոխ տալիս, և Նա կհատուցի նրա վարձը» (Առակ. 19.17): Եթե մենք չենք տալիս, ապա Աստված մեզ ֆինանսական բարգավաճում չի տա: Ես ցանկանում եմ, որ Խոսքը փոխի քո մտածելակերպը, որպեսզի դու «տալուց» անցնես «տալու և ստանալու»: Մի մտածիր մի այն տալու մասին: Պողոս առաքյալը փիլիպեցիների եկեղեցուն ասաց, որ միայն նրանք մասնակցեցին իր հետ տալ և առնելու հարցում (տե՛ս Փի լիպ. 4.15): «Բայց, եղբա՛յր Քոփլանդ, երբ տալիս եմ, ես չեմ ակնկալում ինչ-որ բան ետ ստանալ»: Եթե դու այսպես ես մտածում, ապա քո մտածելակերպը սխալ է: Ինչ կմտածես այն հողագործի մասին, ով շարունակ սեր մ է ցանում և հետո թողնում, որ իր բերքը փչանա դաշտում: Այդպես է նաև ֆինանսների դեպքում: Եթե ֆինանսական սերմեր ես ցանում և բերք չես ստանում, դա անպատասխանատվության հետևանք է: Այս աշխարհում կան մարդիկ, ովքեր փափագում են լսել Ավետարանի ուղերձը: Աստված ցանկանում է, որպեսզի դու ստանաս այն հունձքը, որը ցանել ես քո ֆինանսական սերմերից: Դու կարիք ունես շատ ֆինանսների, որպեսզի քո ֆինանսներով մասնակից լինես Ավետարանի քարոզչությանը: Քրիստոսի մարմնում մարդիկ պետք է լինեն ամենահարուստը, ամենազորավորը և ամենաազդեցիկը: Բայց ինչպե՞ս ենք մենք վարվել: Մենք աշխարհի ֆինանսների ղեկավարումը հանձնել ենք սատանային` հավատալով նրա ստերին: Այսօրվա մեր կենցաղվարությանը բնորոշ է պարտքով ապրելը: Պարտքը այն ճանապարհներից մեկն է, որի միջոցով սատանան խաբում է մեզ և ղեկավարում մեր ֆինանսները: Երկրորդ օրինաց գրքում Աստված անմիջական կապ է ստեղծում խոստացված երկիրը տիրելու, շատ ազգերին պարտք տալու և ոչ մեկից պարտք չվերցնելու միջև: Մենք թույլ ենք տվել սատանային, որպեսզի նա հոգևոր այս սկզբունքը հակառակ ձևով կիրառի մեր դեմ. Քրիստոսի մարմինը պարտք է աշխարհին: Պարտքը տիրելու մի ջոց է: Պարտք վերցնողը ծառա է պարտք տվողին: Շատ քրիստոնյաներ այնքան պարտքեր ունեն, որ ծառայության համար չեն կարողանում նվիրաբերել: Ե՞րբ ենք մենք պատրաստվում տալ և ստանալ Աստծուց` մեր օրհնությունների աղբյուրից, որպեսզի այլևս չընկնենք պարտքերի մեջ:
Տալը փրկության հիմքն է
Հոր բնավորության գլխավոր հատկանիշը տալն է: Տալը և ստանալը փրկության ողջ ծրագրի հիմքն են: Թվում էր, թե Աստված անհաջողություն է կրել, բայց եկե՛ք նայենք Նրա վերաբերմունքն այդ անհաջողությունների նկատմամբ: Աստված կորցրեց Իրենից հետո ամենաբարձր դիրքում գտնվող` Իր ամենաօծված հրեշտակին: Բացի այդ, Նա զրկվեց Իր հրեշտակների մեկ երրորդ մասից, երբ Լյուցիֆերն ընկավ: Նա կորցրեց այն տղամարդուն ու կնոջը, որոնց Ինքն էր ստեղծել: Մարդու ընկնելու պատճառով Աստված կորցրեց ողջ երկիրը: Շատ ունեցվածք կորստի մատնվեց: Հայրը մեղավոր չէր այդ մեծ կորստի համար, բայց Նա մեղադրանքն Իր վրա վերցրեց: Ինչո՞ւ: Որովհետև պատասխանատվությունն Իր վրա էր: Նա էր արարել նրանց, ովքեր այդպես էին վարվել: Ուստի Հայրը պատասխանատվություն վերցրեց, որպեսզի շտկի ողջ խառնաշփո թը (Եսայի 54.8-17): Երբ օձը գայթակղեց Եվային և մարդն ընկավ իր դիրքից, Աստված մարգարեացավ փրկության ծրագիրը: Նա սատանային ասաց. «Գալիս է Մեկը, Ով Իր ոտքը կդնի քո գլխի վրա»: Հետո Նա սկսեց իրականացնել այդ ծրագիրը: Աստված փնտրեց և գտավ հավատքի մարդուն` Աբրահամին, ում միջոցով էլ Նա կարողացավ ճանապարհ պատրաստել Փրկչի համար: Հետաքրքիր է նշել, որ Իր սեփականությունը փրկելու ջանքերում Աստված կարող էր ընտրել մեկ այլ միջոց, բայց Նա ընտրեց տալը: Տալը Աստծո ամենաուժեղ «գործիքն» է: Տալը գլխավոր օրենքն է: Այժմ, հաջորդ հարցն այն է, թե ի՞նչ է Նա պատրաստվում տալ: Աստված ունի հրեշտակների երկու երրորդ մասը, ամբողջ երկինքը, և, իհարկե, Իր Որդուն` Հիսուսին: Նա կարող էր այսպես մտածել. «Ես կարող էի ռիսկի դիմել և կորցնել հրեշտակներին: Ես միշտ էլ կարող եմ ստեղծել ավելի շատ հրեշտակներ, բայց չէի ցանկանա կորցնել Հիսուսին: Նա Ամենն է, ինչ Ես ունեմ: Եթե կորցնեմ Իմ Որդուն, Ես ամբողջովին միայնակ կմնամ: Կան այլ բաներ, որոնք կարող եմ Ես տալ»: Եթե Աստված այսպիսի վերաբերմունք ունենար, Նա իրականում չէր տա: Նա գիտեր, որ պետք է տար այն, ինչը արժեք ուներ Իր համար: Ինչո՞ւ: Քանի որ եթե այն արժեք չունենար Իր համար, Նա իրականում չէր կիրառի Իր հավատքը: Հայրը գիտեր, որ հավատքը կարող էր իրավիճակը փոխել: Նա գիտեր, որ հավատքի դիրքում լինելու համար պետք է տար ամենը: Նա տալիս էր ստանալու համար: Նա լավագույնը տվեց` լավագույնը ստանալու համար: Հիսուսը սա բացատրեց այսպես. «Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց...» (Հովհ. 3.16): Դու կարո՞ղ ես տեսնել այն հավատքը, որով Աստված ուղարկեց Իր միակ Որդուն: Մինչ այդ մարդն ապացուցել էր, որ այն, ինչը չի ցանկանում, չի ընդունում: Նա արդեն իսկ ընտրել էր սատանային` Աստծո փոխարեն: Այս ամենից մենք կարող ենք տեսնել այն մեծ գինը, որ վճարվեց մեր փրկության համար: Աստված տվեց Իր լավագույնը: Մի պահ Հիսուսը բաժանվեց Աստծուց: Մեծագույն Զոհը ոտք դրեց անիծված վայր` ի պատասխան Ադամի դավաճանության: Հենց այդ պահին Աստված մարդու համար տվեց այն ամենը, ինչ Նա պետք է տար: