Սերը Երբեք Չի Ձախողվում

(0)

Սերը երբեք չի՛ ձախողվում 

 

Ձախողման վախ. ինչ-որ ժամանակ մեր կյանքում այն հետապնդել է մեզ բոլորիս: Ժողովրդական հոգեբանությունը խորհուրդ է տալիս հարմարվել դրան և սովորել ապրել այդ վախի հետ: Ի վերջո` ձախողումը, որոշ առումով, անխուսափելի է, այդպես չէ՞: Գոր ծարարու թյան միջ նորդնե րը զե կու ցում են, որ տաս նորաստեղծ ձեռնարկություններից ութը պարտվելով կփակեն իրենց դռներն առաջին երկու տարվա ընթացքում: Այսօրվա ամուսնու թյունների ավելի, քան հիսուն տոկոսը կկործանվեն շատ ավելի վաղ, քան կիրականանա «մինչ մահը բաժանի մեզ» երդումը: Եվ, այնուամենայնիվ, մեր ձախողումների ծավալը երբե՛ք չի երևում նման վիճակագրական տվյալներում: Նրանք թաքնվում են առօրյա կյանքի ետևում… փոքրիկ ձախողումներ աշխատանքի վայրում, ընկերների կամ ընտանիքի հետ, որոնք ամեն անգամ մի փոքրիկ կտոր են կոտրում մեր սրտերից, և հեռացնում են մեզ այն հաջողությունից, որ մենք մշտապես երազում էինք վայելել:

 

Բայց Աստծո Խոսքն ասում է, որ կա ձախողումներից ազատ կյանքի ճանապարհ: Դա սիրո՛ ճանապարհն է: Կորնթացիների առաջին թղթի 13.8-ը պարզորոշ ասում է. «Սերը երբեք չի՛ ձախողվում (կամ` չի՛ վերջանում)…»:  

 

Այն մարդկանց համար, ով քեր մտածում են, որ սերն արտահայտվում է զգացմունքների միջոցով, սա միգուցե հիմարություն թվա: Բայց իրականում զգացմունքները չեն կարող անհաջողությունը վերածել հաջողության: Սերը չի՛ արտահայտվում զգացմունքների միջոցով. այն երևում է գործողությամբ: Իսկ ճիշտ գործողությունը կարող է փոխել ամե՛ն ինչ:

 

Գործողությամբ դրսևորվող սիրո օրինակ է Մատթեոսի 14-րդ գլխում գրված պատմությունը: Այդտեղ Հիսուսը բախվում է խիստ ծանր մի իրավիճակի, որի հետ Նա երբե՛ք չէր ցանկանա բախվել: Եթե Նա այդ իրավիճակին պատասխաներ զայրույթով (ինչպես, միգուցե, ես և դու), Նրա ծառայությունը կավարտվեր ձախողմամբ: Բայց սիրով գործելով` Նա վերածեց ողբերգությունը հաջողության:

 

«Եվ երբ որ Հերովդե ի ծննդյան օրը եղավ, Հերովդիայի աղջիկը հանդեսի մեջ պարեց և հաճո թվաց Հերովդեսին: Ապա նա էլ երդումով խոստացավ նրան տալ ինչ որ ուզի: Նա էլ առաջ իր մորից խրատ առնելով` ասաց. «Տո՛ւր այստեղ` սկուտեղի վրա, Հովհաննես Մկրտչի գլուխը»: Եվ թագավորը տրտմեց, բայց իր երդումների և իր հետ նստողների համար հրամայեց, որ տրվի: Եվ ուղարկեց, բանտում գլխատեց Հովհաննեսին: Եվ նրա գլուխը բերին սկուտեղի վրա և տվին աղջկան, և նա տարավ իր մորը: Եվ Նրա աշակերտները եկան, մարմինը վերցրեցին և թաղեցին նրան: Եվ եկան պատմեցին Հիսուսին: Եվ Հիսուսը լսելով` այնտեղից նավով գնաց առանձին մի անապատ տեղ: Եվ ժողովուրդները, երբ որ լսեցին, այն քաղաքներից ոտքով գնացին Նրա ետևից: Եվ երբ որ Հիսուսը դուրս եկավ, շատ ժողովուրդ տեսավ և գթաց նրանց վրա և բժշկեց նրանց հիվանդներին» (Մատթ. 14.6-14):

 

Այս իրավիճակն առավել ճշգրիտ կերպով ընկալելու համար դու պետք է հասկանաս, որ Հովհաննես Մկրտիչն ավելի մոտ էր Հիսուսին իր ծառայության մեջ, քան ցանկացած այլ մարդ: Հովհաննեսը ոչ միայն Նրա բարեկամն էր, նա նույնպես Հոգով օծված մարգարե էր, ով հասկանում էր Հիսուսին շատ ավելի լավ, քան Հիսուսի սեփական ընտանիքի անդամները կամ ցանկացած այլ մարդ: Նա տեսավ Հիսուսին ծառայության աչքերով:

 

Երբ Հիսուսը եկավ նրա մոտ` Հորդանան գետում մկրտվելու համար, Հովհաննեսը Սուրբ  Հոգով ճանաչեց, թե Ով էր Նա, և ասաց. «Ե՛ս չպետք է մկրտեմ Քեզ, Դո՛ւ պետք է մկրտես ինձ»: Այդ պահին Հովհաննեսը միակն էր, ով գիտեր, թե Ով էր Հիսուսը և ինչի համար էր Աստված կանչել Նրան:

 

Հիսուսը ջերմագին էր սիրում Հովհաննես Մկրտչին: Նա օրհնված էր նրանով: Մեկ անգամ Նա ասաց. «…կանանց ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից ավելի մեծ մարգարե ո՛չ ոք չկա…» (տե՛ս Ղուկ. 7.28): Հիսուսի խոսքից կարելի է հասկանալ, որ Հովհաննեսը շատ թանկ էր Նրա համար: 

 

Այժմ կարո՞ղ ես պատկերացնել, թե ինչ էր Հիսուսը զգում, երբ աշակերտները հաղորդեցին Նրան, որ Հովհաննեսը սպանվել է: Նրա մահվան հանգամանքները ոչ մի կերպ չէին մեղմացնում այդ լուրն ընդունելը: Հովհաննեսի մահվան պատճառը արբած ու զեխ մի երեկույթ էր: Նա նույ նիսկ չէր արժանացել քաղաքական նկատառումներով սպանվելուն: Ո՛չ: Նա սպանվեց մի անբարոյական կնոջ խնդրանքով, քանի որ ինչ -որ մեկը արբած վիճակում սխալ խոսք էր թռցրել իր բերանից: Հետո նրանք բերել էին նրա գլուխը սկուտեղի վրա և հրապարակավ ցուցադրել: Ինչպիսի՜ ծաղրանք: 

 

 

 

Վարկանիշներ

0 reviews
keyboard_arrow_up