Ազատ Վախից

(0)

Ազա՛տ վախից

 

 

 «Որովհետև Կյանքի  Հոգու օրենքը Հիսուս Քրիստոսում ազատեց ինձ մեղքի և մահվան օրենքից» (Հռոմ. 8.2):

 

Այս աստվածաշնչյան խոսքը սահմանում է աշխարհում գործող երկու հիմնական հոգևոր ուժերը` Կյանքի Հոգու օրենքը (Քրիստոս Հիսուսում) և մեղքի ու մահվան օրենքը (սատանայի մեջ): Վեբսթերի բառարանը սահմանում է օրենքը որպես «հաստատված սկզբունք»: Դու կարող ես կախված լինել օրենքից, քանի որ այն մշտապես միևնույն կերպով է գործում: Հռոմեացիների 8.2-ում գրված երկու օրենքները հակադարձ մեծություններ են: Կա հակադարձ մեծությունների հոգևոր օրենք: Հակադարձ մեծությունը նշանակում է «համապատասխան, բայց հակադիր կամ շրջված»: Թո՛ւյլ տուր մի օրինակ բերել. հարավը հյուսիսի հակարդարձ մեծությունն է, թեև նրանք համապատասխանում են մեկը մյուսին, որովհետև երկուսն էլ ուղղություններ են կողմնացույցի վրա, սակայն նրանք մեկը մյուսի ճշգրիտ հակադրություններն են: 

 

 

 

Աղավաղված հավատք 

 

 

Հակադարձ մեծությունների սկզբունքը հասկանալն իմաստություն է տալիս, թե ինչպես է սատանան գործում: Սատանան ընկած հրեշտակ է: Բոլոր հրեշտակային էակների նման` նա  չո՛ւ նի ստեղծագործական զորություն: Նա չի՛ կարող ստեղծել, նա կարող է միայն կործանել: Նա կարող է միայն աշխատել արդեն ստեղծված բաների հետ: Նա սահմանափակված է այս աշխարհի ուժերով: Մի՞ թե նա երբևէ հայտնվել է ինչ -որ նորույթով, որը ճշմարիտ է: Հիսուսն ասաց, որ նրանում ո՛չ մի ճշմարտություն չկա: Նա կեղծող և խաբեբա է (տե՛ս Հովհ. 8.44):

 

Սատանան դարձավ մարդկության անօրինական խորթ հայրը` Եդեմի պարտեզում տեղի ունեցած Ադամի մեծ դավաճանության միջոցով: Նա ստացավ Ադամի իշխանությունը երկրի հոգևոր օրենքների վրա: Նա չգործադրեց նոր հոգևոր օրենք: Նա պարզապես աղավաղեց այն օրենքները, որոնք արդեն գոյություն ունեին: Մեղքը նոր օրենք չէր: Այն աղավաղված արդարությունն էր: Մահն աղավաղված կյանքն էր: Ատելությունն աղավաղված սերն էր: Վախն աղավաղված հավատքն էր: 

Այն հավատքը, որ Աստված տվել էր Ադամին, նրա կյանքը հաստատուն պահելու համար էր: Երբ սատանան ձեռք բերեց վերահսկողությունն ամեն ինչի վրա, հավատքի այդ ուժն աղավաղվեց: Սատանան օգտագործեց վախի այդ աղավաղված հոգևոր ուժը սպանելու, գողանալու և կործանելու համար:  

 

Այն բանից հետո, երբ Ադամը մեղք գործեց Եդեմի պարտեզում, վախը դարձավ նրա կյանքի գերիշխող ուժը: Առաջինը, ինչ նա ասաց Աստծուն, «ես վախեցա» խոսքերն էին (տե՛ս Ծննդ. 3.10): Այն հավատքը, որ նա ուներ իր սրտում, վերածվեց վախի: Ահա թե ինչու են հավատքը և վախն այդքան իրար մոտ: Նրանք գրեթե միանման են: Նրանք գործում են նույն կերպ, բայց տալիս են հակադարձ արդյունք: Հակադարձ  մեծությունների օրենքը գործում է յուրաքանչյուր ոլորտում: Աստծո Խոսքը ճշմարիտ է, բայց սատանայի մեջ ճշմարտություն չկա՛: Սատանան հակառակվում է Աստծուն յուրաքանչյո՛ւր իրավիճակում: Ինչպես որ հարավի հակառակ կողմում մշտապես հյուսիսն է, այնպես էլ սիրո հակադարձ կողմում մշտապես ատելությունն է: Եթե սատանան գա քեզ մոտ վախով, իմացի՛ր, որ Հիսուսի մեջ դու հավա՛տք ունես: Վախը հավատքի հակադարձ մեծությունն է:  

 

Եթե դու գործադրես հավատքը, այն միշտ կհաղթի վախին: Սերը միշտ կհաղթի ատելությանը: Բարգավաճումը միշտ կհաղթի աղքատությանը: Կեղծիքը երբե՛ք այնքան զորավոր չէ, որքան օրիգինալ մեծությունը: 

 

Կա մի խոստում Աստծո Խոսքի մեջ, որ կհաղթահարի ձախողման ցանկացած հնարավորություն, որ սատանան կարող է նետել քո ճանապարհին: Սատանայի հնարքների պայուսակում չկա՛ ոչ մի բան, որ Խոսքը չկարողանա հաղթել: Իմանալով հակադարձ մեծությունների հոգևոր օրենքը, և այն, թե ինչպես է դա գործում` դուք կարող եք դուրս պահել սատանային ձեր կյանքից: Այն ուժը, որ մենք գիտենք աշխարհում որպես վախ, սկզբնականորեն Ադամի հավատքն էր: Երբ նա խոնարհեցրեց իր ծնկները սատանայի առջև, նա գործադրեց մեղքի և մահվան օրենքը: Մինչ այդ Ադամը չգիտեր, ինչպես մահանալ: Նա միայն գիտեր, թե ինչպես ապրել: Նա ոչի՛նչ  չգիտեր բացի Աստծո Խոսքից: Երբ նա դուրս եկավ Աստծո Խոսքի դեմ, նա հոգևոր մահ ընդունեց իր հոգու մեջ: Նա ընդունեց մեղքի և մահվան օրենքը, և այն բաժանեց նրան Աստծուց: 

 

Երբ դու բաժանում ես քեզ Աստծուց և Նրա Խոսքից, դու բաժանում ես քեզ կյանքից: Ադամը բաժանեց իրեն կյանքից, և ի՞նչ տեղի ունեցավ: Նա մահացավ: Սկզբում` հոգևորապես, իսկ հե տո` սկսեց մահանալ ֆիզիկապես: 

 

Մենք կրկին տեսնում ենք, թե ինչպես է գործում հակադարձ մեծությունների օրենքը: Քանի դեռ Ադամը հնազանդվում էր Աստծուն, նա ապրում էր: Բայց երբ նա հակառակվեց Աստծո օրենքին, նա շրջվեց և գնաց հակառակ ուղղու թյամբ: Մահը գրավեց կյանքի տեղը: Նա սկսեց շարժվել մահվան և մահվան կողմից առաջացված ուժերի իշխանության ներքո: Երկրի վրա չկային տկարության և հիվանդության դրսևորումներ, քանի դեռ մեղքի և մահվան օրենքը գործադրված չէր: 

 

Երբ Ադամը դադարեց գործել Աստծո Խոսք հիման վրա, նա կտրեց այն ուղիները, որոնցով երկնային բարիքները երկիր էին մատակարարվում: Երբ նա դա արեց, կյանքի օրենքն  աղավաղվեց այս երկրի վրա և դարձավ մե քի և մահվան օրենք: Աստծո ձեռքերում այն կյանքի օրենք էր: Սատանայի ձեռքերում այն դարձավ մահվան օրենք: Նույնը, որ կատարվեց Ադամի հետ, կատարվեց Հիսուսի հետ: Նրանք երկուսն էլ ընկան կյանքից դեպի մահը, բայց առաջինը` խաբեության պատճառով, իսկ երկրորդը` հնազանդության (տե՛ս Փիլիպ. 2.8): 

Վարկանիշներ

0 reviews
keyboard_arrow_up