Սիրո մեջ վախ չկա

(0)

ՍԻՐՈ ՄԵՋ ՎԱԽ ՉԿԱ 

 

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիստական Գերմանիան մի շարք օդային հարձակումներ ձեռնարկեց Լոնդոնի վրա: Այդ ռմբակոծությունների ընթացքում Լոնդոնի բնակիչները տարահանվում էին իրենց տներից, աշխատատեղերից և պատսպարվում էին նախորոշված ստորգետնյա ապաստարաններում: Ռմբակոծությունների ընթացքում մի գիշեր պարզվեց, որ խմբային ապաստարանից միկին է կորել: Մի քանի օր անց նրա հարևաններից ոմանք տեսան նրան և հարցրեցին, թե արդյոք ամեն ինչ կարգի՞ն է: - Ամեն ինչ լավ է,- պատասխանեց նա: - Այդ դեպքում, ինչո՞ւ դու ապաստարանում չէիր այն գիշեր,- հարցրին նրանք: - Այնտեղից վատ հոտ է գալիս,- ասաց նա,- և դա ինձ դուր չի գա լիս: - Դու չե՞ս վախենում, որ ռումբերը կվնասեն քեզ,- հարցրին նրա ընկերները: - O՜, ո՛չ,- ասաց նա վստահությամբ,- ես կարդացել եմ մի խոսք Աստվածաշնչից, որտեղ գրված է, որ իմ Աստված ոչ քնում է, և ոչ էլ ննջում: Այնպես որ ես որոշեցի, որ իմաստ չունի, որ մենք երկուսս էլ արթուն լինենք: Ես պարզապես աղոթեցի. «Տե՛ր, փառք եմ տալիս Քեզ, ես շնորհակա՛լ եմ Քեզանից և ապավինում եմ Քո սիրուն: Ես այլև՛ս չեմ գնա այդ ապաստարանը»: Ահա մի հավատացյալ, որն ունի Աստծո սիրո հայտնությունը: Եվ այդ սիրո հայտնությունն էր, որ թույլ տվեց այդ կնոջը հաղթահարել վախը և հանձնել իր բարեկեցության հոգսն Աստծուն: Այնպես պատահեց, որ մի քանի օր անց թշնամու օդուժը ռմբակոծելով անցավ այդ տարածքով և  յուրաքանչյուր տուն գետնին հավասարեցրեց: Յուրաքանչյուր տուն` բացի այն տնից, որտեղ այդ կինն էր, ով որոշ եց մնալ իր տան մեջ` ապավինելով Աստծո սիրուն:

 

 

 

Դուք կիմանաք, երբ է սերը ճշմարիտ

 

 

 Որպես Աստծո սիրելի և օծված զավակներ` զարմանալի է, որ շատ չենք օգտվում Աստծո սիրո մեջ ունեցած մեր իշխանության և անվտանգության արտոնություններից, ինչպես որ արեց Լոնդոնում ապրող այդ կինը: Փոխարենը մեր տգիտության և մարդկային, կրոնական ուսմունքների շնորհիվ թույլ ենք տվել, որպեսզի սատանան ճնշի մեզ և պահի ամեն տեսակի կապվածությունների մեջ: Եվ այդ ամենը վախի պատճառով: Դուք կարող եք զարմանալ, թե ինչ կապ կա ձեր հանդեպ ունեցած Աստծո սիրո և վախ չունենալու միջև: Այդ կապն արտահայտվում է Հովհաննեսի առաջին թղթի 4-րդ գլխում. 

 

«Ով որ դավանի, որ Հիսուսն է Աստծո Որդին, Աստված նրանում է բնակվում և նա` Աստծո մեջ: Եվ մենք ճանաչեցինք և հավատացինք այն սերը, որ Աստված ունի մեզ վրա. Աստված Սեր է, և ով որ մնում է սիրո մեջ, Աստծո մեջ է բնակվում, և Աստված` նրանում: Սրանում է սերը կատարյալ մեզ հետ, որ համարձակություն ունենանք Դատաստանի օրում, որովհետև ինչպես Նա է, այնպես էլ մենք ենք այս աշխարհում: Վախ չկա՛ սիրո մեջ, այլ կատարյալ սերը հեռացնում է վախը…» (15-18-րդ խոսքեր):

 

Աստված Սեր է: Եվ սիրո մեջ վախ չկա, նույնիսկ` մի փոքր:  Ավելին` այդ սերը, որը վախի համար տեղ չի թողնում, բնակվում է մեր մեջ: Այնպես որ մեր մեջ վախ չպետք է լինի: Իվերջո մեզ չի տրվել վախի ոգի, «այլ զորության և սիրո…» (տե՛ս Բ Տիմոթ. 1.7):

Հավատացյալի սրտի մեջ վախը թափանցում է դրսից` վախով հեղեղված աշխարհից, որում մենք ապրում ենք: Այս դեպքում է մեզ պետք Աստծո սերը ճանաչելը և դրան հավատալը, որպեսզի սիրով ետ մղենք վախը: Հիսուսը խաչը բարձրանալուց մի փոքր ժամանակ առաջ, աղոթք արեց մեզ համար. 

«…որ կատարյալ լինենք (լինեն) միությունում, որպեսզի աշխարհը գիտենա, թե Դու ուղարկեցիր Ինձ, և սիրեցիր նրանց, ինչպես Ինձ սիրեցիր… Եվ Ես Քո անունը ճանաչեցրի նրանց, և կճանաչեցնեմ, որ այն սերը, որով Ինձ սիրեցիր, նրանցում լինի, և Ես էլ նրանցում» (Հովհ. 17.23,26): 

 

Հիսուսը թողեց Իր բնակության վայրը, որ փառքի մեջ էր, եկավ երկիր, սահմանափակեց Իրեն մարնի մեջ, տանջվեց և մահացավ, որպեսզի կարողանար կատարել այդ փոխանակումը. «որ այն սերը, որով Ինձ [Հիսուսին] սիրեցիր, նրանցում լինի»:

Աստված սիրում է մեզ նույն սիրով, որով Նա սիրում է Հիսուսին: Եվ եթե Նա սիրում է մեզ, ապա Նա անպատճառ կպաշտպանի մեզ: Բայց մենք պետք է իմանանք Նրա սիրո մասին և հավատանք Նրա սիրուն: 

Վարկանիշներ

0 reviews
keyboard_arrow_up