Հավատք և Համբերություն

(0)

Հավատք և համբերություն` զորության երկվորյակները

 

 «Բոլորովին ուրախություն համարեք, եղբայրնե՛րս, երբ որ կերպ- կերպ փորձանքների մեջ ընկնեք` գիտենալով, որ ձեր հավատքի փորձառությունը համբերություն է գործում, իսկ համբերությունը թո՛ղ կատարյալ գործ ունենա, որ կատարյալ և ամբողջ լինեք, և ոչ մի բանի պակասություն չունենաք» (Հակոբ. 1.2- 4): «Որ հիվանդամիտ չլինեք, այլ նման լինեք հավատքով և երկայնմտությամբ խոստմունքնե րը ժառանգողներին» (Եբր. 6.12): Համբերության զորությունը գործուն զորություն է: Երբ հավատքը տատանվելու ենթակա է, համբերությունն է, որ օգնության է գալիս հավատքին և հաստատում է այն: Համբերության զորությունն անհրաժեշտ է հավատքն ամրացնելու համար:

 

Գրեթե ամենուր` Աստծո խոսքում, որտեղ կարդում ենք հավատքի մասին, կարդում ենք նաև համբերության մասին. հավատքը և համբերությունը զորության երկվորյակներ են: Միասին նրանք մշտապես արդյունավետ են: Համբերությունն առանց հավատքի չունի զորություն իրական դարձնելու այն, ինչ ցանկանում է: Հավատքն է հաստատությունն այն բաների, որոնց համար մենք հույս ունենք: Համբերությունն առանց հավատքի անհաստատ է: 

 

Մյուս կողմից` հավատքն առանց համբերության շատ անգամ հաստատ չի կանգնում Խոսքի վկայության վրա, որը և գործի է դնում անտեսանելին: Դրա համար Հիսուսն աղոթեց Պետրոսի համար, որպեսզի նրա հավատքը չպակասի: Առանց համբերության գործող զորության մենք թույլ կտանք, որպեսզի զգայական գիտելիքը (այն, ինչ մենք տեսնում ենք) հաղթահարի մեր հավատքը, որը հիմնված է Խոսքի վրա, այլ ոչ թե տեսանելի բաների վրա: Համբերությունն ամրացնում է հավատքը և դիմացկունություն տալիս նրան, որպեսզի այն հաստատակամ մնա մինչև որ պատասխանը գա: 

 

Հավատքը զորավոր ուժ է և միշտ գործում է: Այնպես չէ, որ մեր հավատքը տկար է և զորության կարիք ունի, բայց առանց համբերության զորության մենք դադարեցնում հավատքի ուժի ներգործությունը մեր բացասական գործողությունների և դավանությունների պատճառով: Հավատքը մե՛րն է, և մենք կարո՛ղ ենք գործադրել այն: Հավատքը մե՛րն է, և մենք կա-րո՛ղ ենք դադարեցնել գործի դնել այն:

 

Ավանդականորեն մենք մտածում ենք համբերության մասին որպես հնազանդվող և բավարարվող այն բաներով, ինչին մենք հանդիպում ենք մեր կյանքի ընթացքում: Դա ընդհանրապես ճիշտ չէ: Համբերությունն իրական ուժ է, որը պետք է զարգացվի: Խոսքն ասում է Տիտոս 2.2-ում, որ մենք պետք է ողջամիտ կամ զարգացած լինենք համբերությամբ: Հավատքը նույնպես ուժ է, որը պետք է զարգացնել: Նույն խոսքն ասում է, որ մենք պետք է ողջամիտ լինենք հավատքով: Համբերությունը և հավատքը երկու զորություններ են: Նրանք գործում են միասին, ինչպես հավատքն ու սերը: Սրանք բոլորը տարբեր զորություններ են: Նրանցից յուրաքանչյուրն իր դերն է խաղում մեր քրիստոնեական կյանքում:

 

Վտանգավոր է շփոթել այս զորությունները և փորձել օգտագործել մեկը մյուսի փոխարեն: Օրինակ` Աստվածաշունչն Եբրայեցիների 11.1-ում ասում է, որ հավատքը հուսացած բաների հաստատությունն է: Առանց հավատքի հույսն անհաստատ է: Իսկ մարդիկ էլ ասում են. «Մենք հույս ունենք և աղոթում ենք»: Դա լավ է հնչում, բայց դա հաստատուն չէ: Այս դեպքում` հույսը շփոթում են հավատքի հետ: Առանց հավատքի հաստատուն բնույթի նման աղոթքն անարդյունավետ կլինի և ճգնաժամային պահերին այն կարող է դառնալ վտանգավոր: Մենք մեր մտածելակերպը պետք է նորոգենք Աստծո Խոսքով, որպեսզի կարողանանք պատշաճ կերպով կիրառել այս զորություններ իրենց համապատասխան տեղերում, և որպես արդյունք ստանալ Աստծո կատարյալ կամքը մեր կյանքում:

 

Ըստ ընդունված ավանդույթների` մարդիկ սխալմամբ հավատում են, որ փորձությունները և դժբախտությունները զարգացնում են հավատքը: Փորձությունները և դժբախտությունները չե՛ն զարգացնում հավատքը: «Հավատքը լսելո՛ւց է, և լսե՛լը` Աստծո Խոսքի՛ց» (Հռոմ. 10.17): Փորձությունները և դժբախտությունները զարգացնում են համբերությունը, որի մասին իմացանք Հակոբոսի առաջին գլխից, և սա ճշմարիտ է: Նույնը հաստատում է նաև Պողոս առաքյալը Հռոմեացիների  5.3-ում: 

 

Հավատքը զարգանում է, երբ գործում ենք Աստծո Խոսքի հիման վրա: Եբրայեցիների 12.2-ն ասում է, որ  Հիսուսն է մեր հավատքի Զորագլուխը և Կատարողը, կամ մեր հավատքը Զարգացնողը: Այն չի ասում, որ սատանան է մեր հավատքը զարգացնողը: Մեզ համար կենսականորեն կարևոր է հասկանալ տարբերությունը հավատքը և համբերությունը զարգացնելու միջև: Հավատքը պետք է զարգացվի Աստծո Խոսքի հիման վրա մինչև փորձության գալը: Հիսուսը Ղուկաս 6.47,48-ում ասում է, որ երբ մարդը կատարում է Աստծո Խոսքը, նա նման է մի մարդու, որ կառուցեց իր տունը ժայռի վրա: Եվ երբ ջրերը եկան և քամիները փչեցին, այն անշարժ մնաց: Ուշադրությո՛ւն դարձրեք, որ այդ մարդը տունը կառուցելիս պետք է որ խորը հիմքեր փորեր: Ահա թե որտեղ էր զարգանում նրա հավատքը, իսկ համբերությունը զարգանում էր փոթորիկի ժամանակ: Նա գիտեր, որ իր տունն անշարժ կմնա, որովհետև այն կառուցված էր ժայռի վրա: Հիշե՛ք Հիսուսի խոսքերը, թե ինչպես մարդը կառուցեց իր տունը ժայռի վրա: Նա գործեց Խոսքի հիման վրա: Հավատքը զարգանում է մինչև փորձության գալը: Համբերության ուժը զարգանում է փորձության կամ դժբախտության մեջ և ամրացնում է մեր հավատքը, կամ հակառակը` բաց պահում մեր հավատքի դուռը` հաղթահարելով մեր առջև դրված ցանկացած նպատակ:  

Վարկանիշներ

0 reviews
keyboard_arrow_up